Մեկնաբանություն- Զարիֆի այցը Միջին Ասիայի երկրներ. Երկարաժամկետում բազմաբնույթ նպատակներով հանդիպում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i137550-Մեկնաբանություն_Զարիֆի_այցը_Միջին_Ասիայի_երկրներ._Երկարաժամկետում_բազմաբնույթ_նպատակներով_հանդիպում
Ասիայի երկրների հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը Իրանի տարածաշրջանային հարաբերությունների առաջնահերթություններից է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 05, 2021 14:15 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Զարիֆի այցը Միջին Ասիայի երկրներ. Երկարաժամկետում բազմաբնույթ նպատակներով հանդիպում

Ասիայի երկրների հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը Իրանի տարածաշրջանային հարաբերությունների առաջնահերթություններից է:

Այդ շրջանակում, երկուշաբթի օրը, Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Տաշկենդում հանդիպում և զրույց է ունեցել Ուզբեկստանի արտգործնախարար Աբդոլազիզ Քամելովի հետ:

Այցը շարունակելով, Զարիֆը կմեկնի նաև Ղրղզստան, Ղազախստան և Թուրքմենստան:

Այս ուղևորությունը կենտրոնացած է տնտեսական նպատակների, տարածաշրջանային գործակցությունների, երկկողմ և բազմակողնաի հարաբերությունների ընդլայնման վրա:

Ներկայումս բարենպաստ պայմաններ են ստեղծվել Իրանի և Կենտրոնական Ասիայի աշխարհագրության մեջ գտնվող երկրների միջև տնտեսական կապերի ընդլայնման համար, և այդ առիթը կարելի է  օգտագործել ներդրումների զարգացման և առևտուրն ամրապնդելու համար: Հաշվի առնելով Կենտրոնական Ասիայի երկրների շահագրգռվածությունը Իրանի առևտրատնտեսական կարողությունները առավելապես օգտագործելու հարցում, հատկապես օվկիանոսային և ռազմավարական Չաբահար նավահանգիստում. այս համագործակցությունների կարևորությունը պետք է գնահատել բազմակողմ ռազմավարական հարաբերությունների ամրապնդման գործում  արդյունավետության մեջ:

Տարածաշրջանի աշխարհագրության մեջ կարևոր նշանակություն ունի Իրանի ճանապարհով Միջին Ասիայի և Կովկասի երկրների տարանցիկ և առևտրային մուտքը ազատ ջրեր: Այս առումով կարելի է անդրադառնալ բազմակողմանի հնարավորությունների ձևավորմանը, ինչպիսիք են՝ Իրան-Ղազախստան-Թուրքմենստան և Չինաստան համագործակցությունը՝ երկաթուղու կառուցման համատեղ նախագծի շրջանակում, ինչը բացառիկ հնարավորություն է ստեղծել ռելսային հաղորդակցության ոլորտում:

Համագործակցություններն ավելի են նշանավորվում տնտեսական երկարաժամկետ նպատակներով: Իրանն աշխարհառազմավարական, աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական առավելություններ վայելող երկրներից մեկն է: Այդ հիմամբ, մեծ թվով վերլուծաբաններ ասիական երկրների հետ Իրանի համաձայնագրերը համարում են տրամաբանական որոշում՝ երկկողմ և բազմակողմ հարաբերություններում:

Պատմության ընթացքում, Միջին Ասիան կապող ճանապարհ է եղել Եվրոպայի, Արևմտյան, հարավային ու Արևելյան Ասիայի միջև և այսօր Իրանն առիթ ունիայդ ճանապարհն օգտագործել իր տնտեսական բարգավաճման համար:

Իրանի արտգործնախարարի այցը Միջին Ասիայի երկրներ, երկու պատճառով ռազմավարական նշանակություն ունի:

Նախ կարևոր է բազմակողմանի հարաբերությունների ստեղծման համար բոլոր առիթների օգտագործումը: Տարածաշրջանային կարողությունների հավասարակշռված օգտագործումը և քաղաքական ու տնտեսական հարաբերություններում նպատակային ընտրությունը ռազմավարություն են, որ կարող են կանխել միակողմանիության վնասները:

Երկրորդ պատճառը, այս այցի ընթացքում կայացող համաձայնությունների ազդեցությունն է երկրների տնտեսական հարաբերություններում: Այս երկու հոսանքների տրամաբանական արդյունքը՝ քաղաքատնտեսական սպառնալիքներին դիմագրավելու համար տարողությունների մեծացնելը և արտաքին հարաբերություններում, երկարաժամկետ ռազմավարական շահերի պահպանումն է: