Մամուլի տեսություն 06.04.2021
Այսօր Վիեննայում հանդիպելու են Իրանի և 4+1 խմբի ներկայացուցիրները, ինչը փորձություն է ԱՄՆ-ի համար:
Քեյհան օրաթերևթ
ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իդլիբի թաքֆիրական ահաբեկիչներն իր ռազմավարական ակտիվներն են
Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի վիճակի բարդանալուն զուգահեռ, ահաբեկիչների հետ այդ երկրի կապն օրեցօր ավելի ակնհայտ է դառնում:
Եմենի «Մարեբ» ճակատում ամերիկյան-սաուդյան կոալիցիային Ալ Ղաիդայի ահաբեկիչների միանալու վերաբերյալ լուրերից մի քանի ամիս անց, լուրեր են շրջանառվում, որ ԱՄՆ-ն նպատակ ունի բացահայտորեն աջակցել Սիրիայում տեղակայված թաքֆիրական ահաբեկիչներին:
ԱՄՆ-ի այս քաղաքականության կապակցությամբ, Front Line ամերիկյան թերթը հարցազրույց է ունեցել «Թահրիր ալ-Շամ» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Մոհամադ Ջոլանիի հետ, փորձելով այդ կերպ պայծառ լույսի ներքո ներկայացնել այդ խմբավորման տգեղ դեմքը: Հարցազրույցում Ջոլանին հայտարարել է, որ «Թահրիր ալ-Շամ» խմբավորումն ԱՄՆ-ի համար որևէ սպառնալիք չի ներկայացնում:
Ջավան օրաթերթ
Իրանում սկսվել է կորոնավիրուսի ամենածանր փուլը
Իրանի առողջապահության նախարարը հայտարարել է, որ երկիրը կանգնած է կորոնավիրուսի ամենածանր ալիքի առջև: Նշելով, որ ճամփորդությունների վերահսկողության կապակցությամբ իրեն ոչ ոք չի լսում, նախարարը հավելել է, որ առողջապահական համակարգը հայտնվել է շատ բարդ իրավիճակում: Երկրում կարմիր գույն ստացած քաղաքների թիվն օր օրի ավելանում է: Առողջապահության նախարարության տվյալների համաձայն, Իրանի քաղաքների 50 տոկոսն այս պահին գտնվում է կարմիր կամ նարնջագույն կարգավիճակում: Թեհրանը նույնպես հայտնվել է կարմիր քաղաքների ցուցակում: Կորոնավիրուսի դեմ պայքարում Թեհրանն Իրանի Աքիլեսյան գարշապարն է, իսկ բնակչության խտությունը և մայրաքաղաքի պայմաններն ավելի են բարդացնում վիորսւի դեմ պայքարը:
Էբթեքար օրաթերթ
Էներգետիկայի ոլորտի մի փորձագետռ հայտարարել է, որ Չինաստանի հետ 25 տարվա համագործակցության փաստաթղթով հնարավոր է ԱՄՆ-ից ու Եվրոպայից զիջումներ ստանալ
Փորձագետը հայտարարել է. «Երբ 25 տարվա ռազմավարական համագործակցության վերաբերյալ պայմանագիր է կնքվում Չինաստանի նման խոշոր երկրի հետ, մյուս երկրները, որոնք նույնպես կարող են Իրանի հետ համագործակցությունից օգուտներ քաղել, ավտոմատ կերպով կուղղվեն դեպի մեզ և հնարավոր կլինի անգամ զիջումներ ստռանալ նրանցից»:
Սեյեդ Մեհդի Հոսեյնին, անդրադառնալով Իրան-Չինաստան 25-ամյա փոխըմբռնման հուշագրին և էներգետիկ ոլորտի վրա դրա ազդեցությանն ասել է. «Ներկայումս Իրանի և Չինաստանի միջև գոյություն ունեցող փաստաթուղթը փոխըմբռնման հուշագիր է և տարբերվում է պայմանագրից: Կարևոր պայմանագրերն են, որոնք ստորագրվելու են և գործադրվելու այս հուշագրիւ շրջանակներում: Այդ ժամանակ, մենք պետք է հաշվի առնենք կողմերի ինքինշխանության, սեփականության իրավունքի, իրավունքների ու շահերի հետ կապված հարցերը»:
Իրան օրաթերթ
Վիեննայում կկայանա ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի հերթական նիստը
Այսօր Վիեննայում հանդիպելու են Իրանի և 4+1 խմբի ներկայացուցիչները, ինչը փորձսաւթյուն է ԱՄՆ-ի համար: Այս ճակատագրական հանդիպման ժամանակ, միջազգային բանակցողներն ու ՀԳՀԾ-ի կողմնակիցներն ու հակառակորդները պետք է ներկայացնեն իրենց «գրպանի ողջ պարունակությունը, որպեսզի միջուկային գործարքի այս բարդ փուլում կարողանան ապառավելագույնս ապահովել իրենց շահերը:
Սակայն Իրանից և ՀԳՀԾ անդամ հինգ երկրներից բացի, համաձայնության կոմղնակիցներն ու ընդդիմադիրները նույնպես փորձումեն երկխոսությունը տանել իրենց շահերի ուղղությամբ:
armenpress.am
Նիկոլ Փաշինյանը հայտնել է ԶՈՒ գլխավոր շտաբի հետ կապված իրավիճակի կարգավորման մասին
ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորված է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ՀՀ վարչապետն ասել է «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում:
«Զինված ուժերի գլխավոր շտաբի հետ կապված իրավիճակը կարգավորված է, և բանակը կառավարության հետ միասին լիարժեքորեն կշարունակի քայլերը երկրի անվտանգության ապահովման և ամրապնդման ուղղությամբ», - ասել է Փաշինյանը:
Փետրվարի 25-ին ԶՈՒ ԳՇ-ն հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ բարձրաստիճան սպայակազմը պահանջեց վարչապետի եւ կառավարության հրաժարականը։ Վարչապետը դա որակեց ռազմական հեղաշրջման փորձ։ Նա նույն օրը միջնորդեց ՀՀ նախագահին` Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ։ Նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը և առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով՝ դիմեց Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Մարտի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից: Նույն օրը Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահին ներկայացրեց առաջարկություն՝ Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակելու վերաբերյալ։ Նախագահը չստորագրեց Արտակ Դավթյանին ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում նշանակելու վարչապետի կողմից ներկայացված նախագիծը եւ չդիմեց Սահմանադրական դատարան։ Նախագահը մարտի 11-ին առարկություններ ներկայացրեց նշանակման նախագծի վերաբերյալ, սակայն այդ առարկությունները վարչապետի կողմից չընդունվեցին, եւ հիմնավորումներով հետ ուղարկվեցին նախագահին. Արտակ Դավթյանը մի քանի օր անց իրավունքի ուժով ստանձնեց ԳՇ պետի պաշտոնը։
armenpress.am
Վաղարշակ Հարությունյանն ու Հայկ Չոբանյանը քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող հարցեր
ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ վարչական համալիրում ապրիլի 6-ին տեղի է ունեցել Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանի հանդիպումը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Զրուցակիցները քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, ճշգրտել և ուղենշել ոլորտի արդյունավետ և նպատակային զարգացմանը միտված աշխատանքային ուղղությունները։
armenpress.am
Valneva ֆրանսիական ընկերությունը հաջողությամբ Է փորձարկել COVID-19-ի դեմ պատվաստանյութը
ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Valneva ֆրանսիական կենսատեխնոլոգիական ընկերությունը, որն զբաղվում Է վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստանյութերի մշակմամբ եւ առեւտրայնացմամբ, ապրիլի 6-ին հայտարարել Է կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութի փորձարկումների դրական արդյունքների մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Valneva ընկերությունը, որը մասնագիտանում Է վարակիչ հիվանդությունների դեմ կանխարգելիչ պատվաստանյութերի մշակման եւ առեւտրայնացման բնագավառում, այսօր հայտարարել Է COVID-19-ի դեմ իր ապակտիվացված թեկնածու-պատվաստանյութի կլինիկական փորձարկումների դրական արդյունքների մասին»,-ասվում Է ընկերության մամուլի տեղեկագրում: Նշվում Է, որ կլինիկական փորձարկումների երրորդ փուլը կարող Է սկսվել ապրիլի վերջին: Հետազոտություններին մասնակցել Է 18-ից մինչեւ 55 տարեկան 153 չափահաս քաղաքացի: Ընկերության տվյալներով՝ պատվաստանյութից հետո մասնակիցների ավելի քան 90 տոկոսի մոտ առաջացել Է հակամարմինների զգալի մակարդակ:
«Պարզվել Է, որ VLA2001 պատվաստանյութն ընդհանուր առմամբ անվտանգ Է եւ կլինիկական փորձարկումների մասնակիցներն այն լավ են տարել… Կողմնակի ազդեցությունների մեծամասնությունը եղել են թեթեւ կամ չափավոր, եւ միայն մասնակիցներից երկուսն են հայտնել ավելի լուրջ ազդեցությունների մասին, ինչպիսիք են գլխացավը եւ հոգնածության զգացողությունը»,-նշվում Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
panarmenian.net
Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրհետապնդումը 300.1 հոդվածով դադարեցվել է
PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, որոշում է կայացրել դադարեցնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը 300.1 հոդվածով, տեղեկացնում է Aysor.am-ը։
Քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով։
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված գրավը վերացնելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ պաշտպանության կողմի միջնորդությունը դատարանը մերժել է։
Ավելի վաղ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը: Այն սահմանում է սահմանադրական կարգի տապալումը, որով մեղադրանք է առաջադրված Քոչարյանին, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։
Հոդվածը ճանաչվել է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։
Դատարանը որոշել է Սեյրան Օհանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, վերացնել։ Սեյրան Օհանյանի շարժական և անշարժ գույքի, ֆինանսական, դրամական միջոցների, բաժնետոմսերի, արժեթղթերի և ակտիվների վրա դրված կալանքը նույնպես վերացվել է։
Որոշվել է Յուրի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացնել, գումարը վերադարձնել։ Յուրի Խաչատուրովի շարժական և անշարժ գույքի, ֆինանսական, դրամական միջոցների, բաժնետոմսերի, արժեթղթերի և ակտիվների վրա դրված կալանքը նույնպես վերացվել է։
Դատական հաջորդ նիստը կկայանա ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին։
Սակայն կոռուպցիայի մասին քրգործի շրջանակում դատավարությունը Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի դեմ կշարունակվի։
Նախորդ դատական նիստին մեղադրող դատախազներն առարկել էին Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությանը։ Դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարել էր, որ դատավորը պետք է կասեցնի գործի վարույթը և դիմի ՍԴ՝ Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք դրույթների սահմանադրականության հարցը որոշելու համար։
panarmenian.net
Թուրքիայում նախկին ծովակալներ են բերման ենթարկվել՝ իշխող ԱԶԿ-ին Մոնտրոյի կոնվենցիայի հարցում քննադատելու համար
PanARMENIAN.Net - Թուրքիայի ռազմածովային ուժերի 103 պաշտոնաթող ծովակալ դատապարտել են իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը»՝ «Մոնտրոյի կոնվենցիան քննարկման դնելու» և բանակն իսլամացնելու համար: 10 պաշտոնաթող ծովակալ բերման է ենթարկվել, գրում է Еrmenihaber-ը։
Թուրքական լրատվականները նշում են, որ հայտարարությունը տարածվել է շաբաթ ուշ գիշերը, որն առիթ է տվել հնարավոր նոր ռազմական միջամտության մասին մտածելու։
Ծովակալները կոնվենցիան անվանել են «դիվանագիտական խոշոր հաղթանակ, որով ավարտվել է Լոզանի խաղաղության պայմանագիրը, որը 1923թ. սահմանել էր ժամանակակից Թուրքիայի սահմանների մեծ մասը։ Նրանք հայտարարել են, որ թուրքական նեղուցները «աշխարհում ամենակարևոր ծովային ուղիներից են»: Զինվորականների խոսքով՝ կոնվենցիան Թուրքիայի թույլ է տվել չեզոքություն պահպանել 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին։
Մոնտրոյի՝ 1936 թ. կոնվենցիան, որը գործում է մինչ օրս, ԽՍՀՄ-ի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունաստանի, Հարավսլավիայի, Ավստրալիայի և Ճապոնիայի մասնակցությամբ Շվեյցարիայի Մոնտրոյում խորհրդաժողովի արդյունքում ստորագրված կոնվենցիան է, որը ենթադրում է, որ բոլոր սևծովյան պետությունների ռազմանավերը (առևտրային և այլ նավերին չի վերաբերում) ազատ կարող են ելումուտ անել Դարդանելի և Բոսֆորի նեղուցներով՝ պայմանով, որ պետք է նախապես դրա մասին տեղեկացնեն թուրքական իշխանություններին: Իսկ ոչսևծովյան պետությունների ռազմանավերի համար կա հստակ սահմանափակում։
panarmenian.net
Ապրիլի 6-8-ն Ադրբեջանն ու Թուրքիան հերթական համատեղ զորավարժությունները կանեն
PanARMENIAN.Net - Ապրիլի 6-ին Ադրբեջանն ու Թուրքիան հերթական համատեղ զորավարժությունները կմեկնարկեն։ Կապավորների համատեղ տակտիկական հատուկ զորավարժությունները կտևեն մինչև ապրիլի 8-ը։
«Կապի արդիական միջոցների և կառավարման ավտոմատ համակարգերի կիրառմամբ զորավարժություններում կատարվելու են զորքերի փոխգործակցության, կառավարման դաշտային կետերի ծավալման կազմակերպման խնդիրներ»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության մեջ։
Չի նշվում, թե կոնկրետ որտեղ են անցկացվելու զորավարժությունները, իսկ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել տեղեկությունը, գրում է «Կոմերսանտը»։
Կապի զորքերի զորավարժություններին նախորդել են հատուկ նշանակության զորքերի համատեղ վարժանքները մարտի 29-ից մինչև ապրիլի 2-ը Թուրքիայի հարավ-արևմուտքում։
Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ավարտից հետո երկու երկրի համատեղ զորավարժություններն ավելի հաճախակի են դարձել։
«Կոմերսանտի» աղբյուրների տվյալներով՝ Արցախում ռազմական գործողություններից մի քանի ամիս առաջ Ադրբեջանում հերթական թուրք-ադրբեջանական զորավարժություններից հետո, «Ադրբեջանի տարածքում, իբր, Թուրքիայի ԶՈւ բավականին մեծ խմբավորում էր մնացել, որը կոչված էր համակարգող և ուղղորդող դեր կատարել ԼՂ-ում հարձակողական օպերացիայի ժամանակ»։
Թուրքիայի ներգրվվածությունն արցախյան վերջին պատերազմում զգալի է եղել ինչը բարձրաձայնել են տարբեր միջազգային կառույցներ, այդ մասին ասվում է նաև ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում։