Մամուլի տեսություն 07.04.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i137678-Մամուլի_տեսություն_07.04.2021
Նոր օրենքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հնարավորություն կտա իշխանության ղեկին մնալ մինչև 2036թ.:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Ապրիլ 07, 2021 08:50 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 07.04.2021

Նոր օրենքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հնարավորություն կտա իշխանության ղեկին մնալ մինչև 2036թ.:

Քեյհան օրաթերթ

Հյուսիսային Իռալնդիայում երեք օր տևած անկարգությունների ժամանակ վիրավորվել են տասնյակ ոստիկաններ և ցուցարարներ

Հյուսիսային Իռլանդիայում Բրիտանիայոի կազմում մնալու կողմնակիցները երեք օր շարունակ բողոքի  ցույցեր են անցկացրել, որոնց ընթացքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության ուժերի հետ:

Բախումների երրորդ օրը, Ուոթերսայդ Դարի շրջանի Սպրինս զբոսայգում այրվել է մի մեքենա: Հաղորդումների համաձայն, անկարգություններ են տեղի ունեցել նաև Բելֆասթում:

 

Խորասան օրաթերթ

Վիեննայում կայացած նիստում մերժվել է ՀԳՀԾ ԱՄն-ի վերադարձի քայլ առ քայլ տարբերակը

ԱՄՆ-ում Ջո Բայդենի իշխանության գալուց հետո, կայացավ ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի առաջին նիստը: Հանդիպում, որը գտնվում էր շատերի ուըշադրության կենտրոնում: Որոշ շրջանակներ, բարձաձայնում էին նիստի արդյունքների վերաբերյալ անհիմն ակնակալիքների մասին:

Բանակցությունների առաջին փուլի ավարտին, որոշում կայացվեց ձևավորել երկու փորձագիտական աշխատանքային խմբեր՝ պատժամիջոցների չեղարկման և միջուկային խնդիրների հետ կապված տեխնիկական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով:

Աշխատանքային խմբերը, համապատասխան քննարկումների արդյունքները կներկայացնեն համատեղ հանձնաժողովի անդամներին: Հանձնաժողովի նիստի երկրորդ փուլը տեղի կունենա ուրբաթ օրը:

 

Էբթեքար օրաթերթ

Թեհրանում կորոնավիրուսային իրավիճակը սրվել է

Կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբի Թեհրանի գրասենյակի ղեկավարը հայտարարել է. «Դժբախտաբար, առողջապահության ոլորտի մասնագետների հորդորներն անտեսելու հետևանքով, այսօր մենք ականատես ենք մի իրավիճակի, որը հնարավոր էր կանխել: Թեհրանի հիվանդանոցներում կորոնավիրուսով հիվանդների թիվն աննախադեպ կերպով աճել է»:

Նա հավելել է. «Այս ճգնաժամը հաղթահարելու նպատակով, մենք առաջարկում ենք Թեհրանում 10 օր տևողությամբ ոչ աշխատանքային օրեր հայտարարել: Այդ մասին տեղեկացրել ենք առաջին փոխնախագահին, ներքին գործերի նախարարին և առողջապահության նախարարին»:

 

Ջավան օրաթերթ

Ինչո՞ւ է Պուտինը ցանկանում մնալ իշխանության ղեկին մինչև 2036 թվականը

Համաձայն 2021 թվականի փետրվարին հրապարակված հարցման, ռուսաստանցիների կեսից ավելին կամ 54 տոկոսը վստահում է Պուտինին, իսկ 58 տոկոսը ասել է, որ գոհ է նրա գործունեությունից:

Նոր օրենքի ստորագրմամբ, Վլադիմիր Պուտինի համար ճանապարհ է հարթվել մինչև 2036 թվականն այդ երկրում նախագահելու համար, ինչը բնականաբար ցանկալի չէ Պուտինի ներքին ընդդիմադիրների ու նրանց արևմտյան հովանավորների համար: Պուտինը, որպես ազդեցիկ և հզոր նախագահ,  հակառակ իր նախկին մոտեցմանը,  եկել է այն եզրակացության, որ եթե  2024 թ. Նախագահական ընտրություններում Ռուսաստանում իշխանությունը անցնի մեկ այլ քաղաքական գործչի, կարող է Սահամանադրության բարեփոխման շրջանակում կիրառած  բոլոր միջոցներով հանդերձ, իրավիճակն իր ցանկության համաձայն չընթանալ, ուստի նա եկել է այն եզրակացության, որ վստահելի ճանապարհը կրկին իշխանությունը վերցնելն է: Փաստորեն Պուտինը չի կարողացել իրեն փոխարինող անձ պատրաստել: 

 

armenpress.am

Լավրովը հայտարարել Է այլ երկրներ պատվաստանյութ մատակարարելու Ռուսաստանի պատրաստակամության մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը պատրաստ Է տեղեկատվական թափանցիկության հիման վրա կարիքավոր երկրներին պատվաստանյութեր մատակարարել COVID-19-ի դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը News International պակիստանյան թերթին տված հարցազրույցում:

«Ներկայում գերակայությունը բնակչության պատվաստումն Է: Իհարկե, հակաքովիդային պատրաստուկների արդարացի բաշխման հարցը խիստ զգայուն հարց Է, հատկապես աղքատ երկրների համար: Այդ կապակցությամբ պատրաստ ենք տեղեկատվական թափանցիկության հիման վրա ռուսաստանյան անվտանգ եւ արդյունավետ պատվաստանյութեր մատակարարել»,-ասել Է նա: Նախարարը հիշեցրել Է, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութի մատակարարումների մասին համաձայնություն Է ձեռք բերվել ավելի քան 50 պետությունների հետ, իսկ մի շարք երկրներում գործարկվել Է դրա արտադրությունը: «Կշարունակենք մեր ավանդը ներդնել COVID-19-ի դեմ պայքարի միջազգային ջանքերում: Այսուհետեւ եւս կօգնենք տուժած երկրներին ինչպես երկկողմ ձեւաչափերով, այնպես Էլ բազմակողմ կառույցների գծով»,-նշել Է Լավրովը: Միեւնույն ժամանակ Լավրովը հավելել Է, որ Մոսկվան Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) համարում Է գլխավոր միջազգային հարթակ՝ համավարակի դեմ պայքարի գործում գլոբալ ջանքերի համակարգման համար:

«Ելնում ենք այն բանից, որ կազմակերպությունն ընդհանուր առմամբ իրականացնում Է իր գործառույթները: Հետագայում Էլ տարբեր առումներով օգնություն կցուցաբերենք նրան»,-ասել Է նա: Ռուսաստանի առջողապահության նախարարությունը 2020 թվականի օգոստոսին գրանցել Է COVID-19-ի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեյայի անվան ՀՄԱՀԿ-ում: Այն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա եւ ստացել «Սպուտնիկ V» անվանումը: «Սպուտնիկ V»-ն գրանցվել Է 1,5 միլիարդից ավելի ընդհանուր բնակչություն ունեցող 59 երկրներում: Նաեւ Ռուսաստանում ստեղծվել են COVID-19-ի դեմ եւս երկու պատվաստանյութեր՝ Ռոսպոտրեբնադզորի «Վեկտոր» գիտական կենտրոնի «ԷպիՎակԿորոնա»-ն, որը գրանցվել Է հոկտեմբերին, եւ Ռուսաստանի ԳԱ-ի Չումակովի անվան կենտրոնի «ԿովիՎակ» պատվաստանյութը: Ինչպես սպասվում Է, պատվաստանյութը գրանցում կարող Է ստանալ մինչեւ տարեվերջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

armenpress.am

Որոշ հարցերում ունենք ձախողումներ. Բադասյանը դատաիրավական ոլորտի բարեփոխումների մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարեց, որ դատաիրակավական ոլորտում բարեփոխումների իրականացման գործում կան որոշակի ձախողումներ, սակայն Հայաստանում անկախ դատական իշխանություն, բարեվարք և պրոֆեսիոնալ դատավորներով համալրված դատական համակարգ ստեղծելու պայքարը չի ավարտվել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բադասյանն այս մասին ասաց Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով դատաիրավական ոլորտի խնդիրներին և այդ համատեքստում «Մարտի 1»-ի գործով դատավարության շուրջ ստեղծված իրավիճակին:

«Անձնապես իմ պայքարը չի ավարտվել, ինչ կարգավիճակով էլ դա կլինի»,- ասաց Բադասյանը:

Նրա խոսքով` քաղաքական նպատակը եղել է թե 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած ցավալի իրադարձությունների բացահայտումը, թե դատաիրավական բարեփոխումները` անկախ դատական համակարգի ստեղծումը, թե հակակոռուպցիոն բարեփոխումները` զրո հանդորժողականությունը կոռուպցիայի նկատմամբ:

 «Կարծում եմ, առնվազն հանրային ընկալում կա, որ այս ոլորտներում դանդաղկոտություն ենք ցուցաբերել, որոշ գործողություններ չենք արել: Չէի ուզի անդրադառնալ դրան, որովհետև բացարձակ կարևոր չէ, թե ինչ փաստարկներ կբերվեն: Ակնհայտ է, որ այս ոլորտում ունենք հաջողություններ, որոնք ինստուցիոնալ մակարդակում են և երևացող չեն հանրության համար, և կա դժոհություն այս առումով: Կարծում եմ, ամեն կոնկրետ գործընթացի մասով կա կոնկրետ պատասխանատու, և չի կարելի բոլոր հարցերի պատասխանները ակնկալել քաղաքական իշխանությունից, բայց, կարծում եմ, հանրության հետ հարաբերություններում պետք է ազնիվ լինել և պետք է ընդունել, որ որոշ հարցերում ունենք ձախողումներ»,- ասաց Բադասյանը:

Արդարադատության նախարարը նշեց, որ ինքը պատասխանտու է դատաիրավական ոլորտի բարեփոխումների մասով, և քննադատության թիրախը այն է, որ դատավորների վեթինգը չի իրականացվել:  Նախարարն ընդգծեց, որ պատրաստ է քաղաքական պատասխանատվություն կրել այդ հարցում:

 

armenpress.am

Ուկրաինայում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների օրական ռեկորդ են արձանագրել

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում կորոնավիրուսի պատճառով օրական մահացու վախճանների ռեկորդ Է արձանգրվել՝ 481: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 7-ին այդ մասին հայտնել Է առողջապահության նախարար Մաքսիմ Ստեպանովը: «Ուկրաինայում COVID-19 կորոնավիրուսային հիվանդության 15 415 նոր դեպք Է արձանագրվել 2021 թվականի ապրիլի 7-ի դրությամբ: Մասնավորապես հիվանդացել են 636 երեխա եւ 437 բուժաշխատող»,- գրել Է նա Facebook-ում: Նախարարի տվյալներով՝ անցած օրը երկրում հոսպիտալացվել Է 5 587 մարդ կորոնավիրուսի կասկաանքով, 481-ը մահացել Է բարդություններից, ապաքինվել Է 11 472-ը:

Ամենից շատ նոր դեպքեր են հայտնաբերվել Կիեւում (1 417), Օդեսայի մարզում (1 236), ինչպես նաեւ Կիեւի (1 092), Լվովի (1 085) եւ Խարկովի (1 017) մարզերում: Մեկ օրում կատարվել Է կորոնավիրուսի ավելի քան 140 հազար թեստ: Համավարակի ընթացքում կատարվել Է ավելի քան 8,4 միլիոն թեստ պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով, բնակչության ընդգրկումը գերազանցում Է 20 տոկոսը: Կորոնավիրուսի դեմ պատվաստումը երկիրն սկսել Է Եվրոպայում վերջիններից մեկը՝ փետրվարի 24-ին: Ուկրաինայում գրանցված Է երեք պատվաստանյութ՝ AstraZeneca-ի հնդկական Covishield-ը, չինական CoronaVac-ը եւ Pfizer-ը: Երկիր են բերվել առաջին երկուսը, բայց պատվաստումն առայժմ կատարվում Է սոսկ Covishield պատրաստուկով: Առողջապահության նախարարության տվյալներով՝ պատվաստման արշավի սկզբից Ուկրաինայում պատվաստվել Է 320 265 մարդ մեկ դեղաչափով, միայն երկու մարդ Է ստացել երկու դեղաչափ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panarmenian.net

Ադրբեջանը հերթական զորամասն է բացել ՀՀ հետ սահմանին

PanARMENIAN.Net - Ապրիլի 6-ին Ադրբեջանը հերթական զորամասն է բացել ՀՀ հետ սահմանին՝ 44-օրյա պատերազմից հետո իր հսկողությանն անցած Կուբաթլուի շրջանում։ Այդ մասին տեղեկացրել է Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունը։

Սա արդեն 3-րդ ադրբեջանական նոր զորամասն է Կուբաթլուի շրջանում 44-օրյա պատերազմից հետո։

Բացման արարողությանը մասնակցել է Պետական սահմանապահ ծառայության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Իլհամ Մեհտիևը, գրում է Haqqin.az-ը։

Արարողության մասնակիցները ծանոթացել են նոր զորամասի պայմաններին, որը ներառում է վարչական շենք և ուսումնական կենտրոն, աշխատանքային տարածքներ անձնակազմի համար, զորանոցներ և ճաշարան, դասասենյակներ, պահեստ, սպառազինության և տեխնիկական միջոցներ, ավտոմոբիլային տեխնիկա։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ 2021 թվականին երկրի ռազմական բյուջեն կավելանա։

 

panarmenian.net

Փաշինյան․ Ցավով եմ հիշում, որ գերեվարվածների մեջ դեռևս կին կա

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ՝ սփոփանքի խոսքեր հղելով գերեվարվածների մայրերին, կանանց, դուստրերին և քույրերին և «ցավով հիշելով, որ մեր գերեվարված հայրենակիցների մեջ դեռևս կին կա»։

«Հասկանում եմ, որ ոչինչ չի կարող սփոփել ձեզ, բայց և վստահ եմ՝ ուժեղ, ծաղկուն, ինքնավստահ ու զարգացող հայրենիքն է, որ պիտի սպեղանի դառնա ձեր վերքերին: Մենք ամեն հնարավորն արել և անում ենք՝ մեր եղբայրներին հայրենիք վերադարձնելու համար: Ցավով եմ հիշում, որ մեր գերեվարված հայրենակիցների մեջ դեռևս կին կա, և իմ ցավը թող ուժ ու կորով դառնա նրա ու մեր բոլոր գերեվարված հայրենակիցների համար՝ միասին հաղթահարելու այս փորձությունը»,- ասվում է ուղերձում:

Վարչապետը նշել է, որ արդեն երկու տարի անընդմեջ այս տոնն անցնում է բարդ ժամանակաշրջանում:

«Այս ծանր ժամանակաշրջանում դուք ձեր ուժով և էներգիայով կարողանում եք գոտեպնդել ձեր ընտանիքներին, մտերիմներին, միմյանց, ինքներդ էլ մնալ ամուր` ձեր ուսերին կրելով ծառացած խնդիրների ու դժվարությունների ծանր բեռը՝ տանը, ռազմի դաշտում, բուժհաստատությունում, ուսումնական հաստատությունում, աշխատանքային և հանրային ցանկացած ոլորտում, որտեղ գործունեություն եք ծավալում։

Սիրելի մայրեր, խոնարհվում եմ ձեր առաջ՝ այն դաստիարակության և կրթության համար, որ դուք տալիս եք ձեր զավակներին` մեր երկրի արժանի քաղաքացիներին։ Խոնարհումի առանձնակի խոսքեր եմ հղում Արցախյան պատերազմներում նահատակված մեր եղբայրների մայրերին, կանանց, քույրերին ու դուստրերին:

Սիրելի կանայք, համոզված եմ, որ միասին՝ ուս ուսի տված, կկարողանանք մեր երկիրը ոտքի կանգնեցնել` աշխատելով հանուն զարգացող, շենացող ու առաջ նայող Հայաստանի ու Արցախի։ Վստահ եմ` որևէ դժվարություն չի կարող ընկճել ձեզ։ Հայրենիքը շեն ու բարեկեցիկ, ազատ ու երջանիկ տեսնելու մեր ոգին երբեք չի հանձնվի»,-ասվում է ուղերձում:

 

panarmenian.net

ԱՄՆ-ն ՀՀ-ին հավելյալ $1 մլն է հատկացրել՝ աջակցելու Covid-19-ի դեմ պատվաստմանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ կառավարությունը Միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցով հավելյալ $1 մլն է տրամադրում` կորոնավիրուսի դեմ Հայաստանում պատվաստման գործընթացին աջակցելու համար:

Այսպիսով, մինչ այժմ Հայաստանում համավարակի դեմ պայքարին ԱՄՆ ՄԶԳ տրամադրած ընդհանուր ֆինանսավորումը դառնում է $11 մլն-ից ավելի։

Այն ներառում է արտակարգ իրավիճակի համար նախատեսված ֆինանսավորում՝ առողջապահական հրատապ կարիքները բավարարելու, ինչպես նաև ժողովրդավարական զարգացման և տնտեսական աճի վրա համավարակի երկրորդային և երրորդային ազդեցությունները մեղմելու համար:

«Համաճարակի ամբողջ ընթացքում ԱՄՆ-ն գործակցել է Հայաստանի հետ՝ Covid-19-ի դեմ պայքարում: Այս նոր օժանդակության միջոցով մենք կշարունակենք աշխատել միասին` հաղթահարելու Covid-19-ը և նախապատրաստվելու հանրային առողջության հետագա սպառնալիքներին»,- հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

ՄԶԳ-ից նշում են նաև, որ համավարակի բռնկումից ի վեր ԱՄՆ-ն սերտորեն գործակցում է ՀՀ-ի հետ հանրային առողջության պահպանման համար։ Այդ գործակցությունը ներառում է լաբորատոր կարողությունների ամրապնդման և ծանր դեպքերի կառավարման ֆինանսավորում, հիմնական սարքավորումների ապահովում, աջակցություն խոցելի տնային տնտեսություններին և երեխաներին, Հայաստանի կառավարության ճգնաժամային հաղորդակցության խթանում, արտակարգ իրավիճակների պատրաստվածության և արձագանքի ուժեղացում։