Մամուլի տեսություն 08.04.2021
The Independent օրաթերթը հայտնում է, որ ԻԼԻՊ-ի առաջնորդը համագործակցում է ԱՄՆ-ի հետ:
Համշահրի օրաթերթ
Քիմ Քարդաշյանը հայտնվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց շարքում
Հեռուսաստաստղ Քիմ Քարդաշյանը, որի կարողությունը հասնում է մեկ միլիարդ դոլարի, համալրել է աշխարհի ամենահարուստ մարդկանց շարքը:
Forbes ամսագիրը հայտնում է, որ Քարդաշյանի կարողությունը մեկ միլիարդ դոլարի է հասել կոսմետիկ միջոցների վաճառքից, գովազդից, ներդրումներից ու հեռուստատեսային շուներից ձևավորված եկամուտների շնրոհիվ:
Այժմ նա Forbes- ի աշխարհի միլիարդատերերի ցուցակում ընդգրկված 2755 անձանցից մեկն է:
Ցուցակը գլխավորում է Amazon- ի հիմնադիր Jեֆ Բեզոսը ՝ 177 միլիարդ դոլար կարողությամբ:
Քեյհան օրաթերթ
The Independent օրաթերթը հայտնում է, որ ԻԼԻՊ-ի առաջնորդը համագործակցում է ԱՄՆ-ի հետ
Օարթերթը գրում է, որ ԻԼԻՊ-ի առաջնորդ Մուհամադ Սաիդ Աբդուլ Ռահման ալ-Մավլին, որը հայտնի է Աբու Իբրահիմ ալ-Քուրաշի անունով, ամերիկյան բանտում գտնվելու ընթացքում քննիչներին է տրամադրել ահաբեկիչների և խմբավորման մասին արժեքավոր տեղեկություններ, հնարավորություն տալով ձերբակալել կամ սպանել կարևոր նշանակություն ունեցող անձանց:
ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, օրաթերթը գրում է, որ ԻԼԻՊ-ի ղեկավարի համագործակցությունն ամերիկյան անվտանգության ուժերի հետ այնքան ծավալուն է եղել, որ մյուս բանտարկյալները նարն անվանել են «Կանարյան խալիֆա», այսինքն՝ մարդ, ով ուրիշներին տեղեկություններ է տալիս:
Շահրվանդ օրաթերթ
Ռոհանի. Մենք ՀԳՀԾ-ի վերակենդանացման նոր փուլի ականատեսն ենք
Նշելով, որ այսօր Իրանը ՀԳՀԾ-ի վերակենդանացման նոր փուլի ականատեսն է, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հավելել է. «Այսօր լսվում է միայն մի ձայն՝ ՀԳՀԾ-ի կապակցությամբ բլորը եկել են այն եզրակացության, որ ՀԳՀԾ-ից ավելի լավ համաձայնություն և դրա լիարժեք գործադրումից ավելի լավ ուղի գոյություն չունի»:
Չորեքշաբթի օրը կայացած կառավարության նիստում, Հասան Ռոհանին հայտարարել է. «Գործող կառավարության համար հպարտանալու առիթներից է այն, որ հաջողվեց ձախողել ԱՄՆ-ի հակաիրանական առավելագույն քաղաքականությունը, ինչը հնարավոր եղավ ժողովրդի դիմադրության և գերագույն առաջնորդի ուղղորդումների շնորհիվ: Մենք համոզված ենք, որ եթեո չլիներ դիմադրությունն ու տոկունությունը, մոնք այլ իրավիճակի ականատես կլինեինք»:
Էբթեքար օրաթերթ
Կարմիր և նարնջագույն կարգավիճակ ունեցող քաղաքներում երկրորդ և երրորդ կարգի աշխատանքները երկու շաբաթով կդադարեցվեն
Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարությունը հայտարարել է. «Երկրի 257 քաղաքներ ստացել են կարմիր կարգավիճակում, և երկշաբաթյա արձակուրդը անհրաժեշտ է ամբողջ երկրի համար, հակառակ դեպքում, կորոնավիորւսից մահերի թիվը կաճի»:
Էբթեքար օրաթերթ
Վիեննայում կախարդական փայտիկն ո՞ւմ ձեռքում է. ՀԳՀԾ-ն վերակենդանացնելու հույսեր
Չնայած Վիեննայում կայացած ՀԳՀԾ-ի համատեղ նհանձնաժողովի նիստի շրջանակներում Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների միջև հանդիպում տեղի չի ունեցել, սակայն կողմերը գոհ են արդյունքներից: Հանդիպմանը ներկա էր նաև հյուր, ով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո,մ մի կողմ էր քաշվել:
ԱՄՆ ներկայացուցիչները Վիեննայում հանդիպել են 4+1 խմբի անամներին, սակայն Իրանը հրաժարվել է հանդիպել ամերիկացիների հետ: Երկու երկրների պաշտոնատար անձինք երկու առանձին հանդիպումներում, եվրոպացիների, Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել են իրենց պահանջները:
armenpress.am
Հայաստան է բերվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան է բերվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը, Մոսկվայից եկած ինքնաթիռը Երևան է ժամանել ապրիլի լույս 8-ի գիշերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Երևանում «Россотрудничество»-ի գրասենյակը: Օդանավակայանում ներկա են եղել Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինը, ՀՀ ԱՆ-ը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը, Երևանում «Россотрудничество»-ի գրասենյակի ներկայացուցիչ Անդրանիկ Արզումանյանը:
«Առաջին հերթին պատվաստում կկատարվի ռիսկի խմբի շրջանում: Ես կցանկանայի նշել, որ սա կորոնավիրուսի դեմ պայքարի համար Հայաստանին տրամադրվող լայնամասշտաբ աջակցության շարունակությունն է: Սա մեր ժողովուրդների միջև սերտ փոխգործակցության և եղբայրական հարաբերությունների ամենավառ օրինակն է»,-նշել է Պավել Կուրոչկինը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ՝ ապրիլի 7-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հայաստանի կողմից Covid-19-ի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի ձեռքբերմանը. արտահայտվել է պատրաստակամություն խորությամբ քննարկելու հարցն ու լուծումներ գտնելու անհրաժեշտ չափաքանակի մատակարարման հարցում: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ապրիլի 8-ին Հայաստանը կստանա ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 հազար դեղաչափ:
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին միացած բուժկենտրոնների բուժաշխատողների շրջանում կամավորության սկզբունքով կորոնավիրուսի դեմ պատվաստում է իրականացվել Ռուսաստանի նվիրած Սպուտնիկ-V պատվաստանյութերով:
armenpress.am
Չինաստանը պլանավորում է կառուցել իր հինգերորդ տիեզերակայանը Չժեցզյանի նահանգում
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը պլանավորում Է սկսել եւս մեկ տիեզերակայանի շինարարությունը երկրի մայրցամաքային մասում, որը կգտնվի Չժեցզյանի արեւելյան նահանգի Նինբո քաղաքի Սյանշանի գավառում: Ապրիլի 8-ին այդ մասին գրել Է «Չժունգո հանտյանբաո» թերթը՝ վկայակոչելով նահանգի իշխանությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այդ նախագծում ընդհանուր ներդրումները 14-րդ հնգամյակի (2021 – 2025 թվականներ) տարիներին կկազմեն շուրջ 20 միլիարդ յուան (շուրջ 3 միլիարդ դոլար): Առեւտրային տիեզերական արձակումների միջազգային կենտրոնը կտեղավորվի 67 քառակուսի կիլոմետր ընդհանուր տարածության վրա: Այն կներառի տիեզերակայանի մեկնարկային հրապարակը եւ արդյունաբերական համալիրը:
Նախագծի համաձայն՝ շինարարության ավարտից հետո տիեզերակայանից կարելի կլինի իրականացնել տարեկան մինչեւ 100 տիեզերական արձակում: Ներկայումս Չինաստանի մայրցամաքային մասում կա երեք տիեզերակայան. Ցզյուզյուանը (Գանսուի հյուսիս - արեւմտյան նահանգ), Տայուանը (Շանսիի հյուսիսային նահանգ) եւ Սիչանը (Սիչուանի արավ - արեւմտյան նահանգ): Եվս մեկ տիեզերակայան Է կառուցված Վենչան քաղաքի շրջանում Հայնանի կղզի նահանգում:
Սյանշանի գավառում նոր տիեզերակայանը գտնվում Է մոտավորապես նույն լայնության վրա, ինչ որ Սիչանի մեկնարկային հրապարակը: Չինաստանն ակտիվորեն զարգացնում Է ազգային տիեզերական ծրագիրը՝ մշակելով օդերեւութաբանական, հեռահաղորդակցական եւ նավիգացիոն արբանյաներ, ինչպես նաեւ տեխնոլոգիաներ Լուսնի յուրացման համար: Չինացի գիտնականները նաեւ իրականացնում են աստղակերպերի եւ Մարսի հետազոտության նախագիծ, որի մակերեւույթի ինտենսիվ ոուսումնասիրմանը նրանք մտադիր են ձեռնամուխ լինել մոտ ժամանակներս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
ՀՀ նախագահը երկիրը ոտքի կանգնեցնելու ճանապարհը համարում է կրթությունն ու գիտությունը
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, մասնակցել ԳԱԱ խորհրդի նիստին: Այն հրավիրվել է Հանրապետության նախագահի առաջարկությամբ՝ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենսդրական փաթեթի վերաբերյալ խորհրդի անդամների տեսակետները լսելու նպատակով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Ինքս եմ խնդրել այս հանդիպումը, որի նպատակը շատ կոնկրետ է՝ կապված օրենքի հետ, որն այսօր իմ սեղանին է,- դիմելով նիստի մասնակիցներին՝ ասել է նախագահ Սարգսյանը: -Ես հանդիպել եմ գիտության և կրթության ոլորտի մի շարք գործիչների հետ, հանդիպելու եմ համալսարանական ռեկտորների ու առանձին դասախոսների հետ: Հանդիպել եմ նախարարին և, վերջնական որոշում ընդունելուց առաջ, կուզեի լսել ձեր կարծիքը»:
Նիստի ընթացքում ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը և խորհրդի անդամներն իրենց մտահոգություններն են հայտնել օրենսդրական փաթեթի վերաբերյալ:
«Կրթությունը, գիտությունը և նորարարությունը համաչափ չեն ներկայացված: Դրույթները հիմնականում վերաբերում են բարձրագույն կրթությանը, մինչդեռ գիտական և գիտատեխնիկական գործունեությանը վերաբերող դրույթները սակավաթիվ են, ոչ կոնկրետ և հպանցիկ: Հստակ բացահայտված չեն բարձրագույն կրթության և գիտության ոլորտների միասնական արդյունավետ համակարգի ստեղծման գործընթացի ուղիներն ու մեխանիզմները»,- ասել է Ռադիկ Մարտիրոսյանը:
Ակադեմիկոսները ներկայացրել են իրենց մտահոգող բազմաթիվ այլ հարցեր: Հանրապետության նախագահի աշխատակազմին են փոխանցվել ԳԱԱ առաջարկությունները:
Նախագահ Սարգսյանը կարևոր է համարել ներկայացված դիտարկումները՝ ընդգծելով, որ գիտությունը, կրթությունը և տեխնոլոգիաները պարզապես բառեր չեն. հենց այդ ոլորտներն են մեր երկրի ապագան: Նա ուշադրություն է հրավիրել քննարկումների ժամանակ հնչած երկու հասկացության՝ հիմնավորման և ժառանգության վրա: «Գիտությունը պետք է զարգանա, 21-րդ դարում առանց նոր տեխնոլոգիաների, առանց գիտության առաջ գնալ հնարավոր չէ, -ասել է Հանրապետության նախագահը, -առավել ևս Հայաստանի նման երկրի դեպքում, որը մարդկային ռեսուրսից բացի ուրիշ ռեսուրս չունի: Ու եթե մենք փորձելու ենք վաղն ինչ-որ բանի հասնել, դա կրթության և գիտության միջոցով է լինելու: Մարդկային ռեսուրսը, գիտությունը և տեխնոլոգիաները մեր երկրի համար բացարձակ անհրաժեշտություն են: Բայց 21-րդ դարում պետք է հստակ իմանալ, թե երկիրն ինչպիսի ապագա է ունենալու 20-30 տարի հետո: Ի՞նչը պետք է զարգացնենք, որ 20-30 տարի հետո ունենանք մեր արժանապատիվ տեղը և լինենք ուժեղ պետություն: Հետևաբար, օրենքի հիմնավորումը պետք է գա գիտության և կրթության մասին տեսլականից՝ ուր ես ուզում տանել, ինչպիսի գիտություն ու կրթություն ես ուզում զարգացնել: Եվ այդ կոնկրետ ոլորտի զարգացման տեսլականը պետք է արտացոլվի օրենքի մեջ»:
Մյուս կարևոր հիմնակետը երկրի նախագահը համարել է ժառանգությունը. «Ժառանգությունը շատ էական է և չի հնանում: Ուսումնասիրելով աշխարհի լավագույն օրինակները՝ պետք է կարողանաս ստեղծել քոնը, պահպանելով մեր ունեցածը:
Մեր ամենակարևոր խնդիրներից մեկը հենց սա է՝ հաշվի առնելով ժառանգությունը, համաշխարհային փորձը, ունենալ հստակ տեսլական պետության համար, ունենալ տեսլական գիտության և կրթության զարգացման համար, և դրանից հետո հիմնավորել, թե ինչպիսի փոփոխություններ պետք է ունենանք: Մենք շատ անելիք ունենք, որ մեր երկիրը ոտքի կանգնեցնենք, և դրա ճանապարհը գիտությունն ու կրթությունն են»:
panarmenian.net
ՀՀ-ում գիտության ֆինանսավորումը կավելանա մոտ 2․8 մլրդ դրամով
PanARMENIAN.Net - Պետբյուջեի մասին օրենքով նախատեսված 1162 գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերի միջոցառումների իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցները (13․1 մլրդ դրամ) կավելանան մոտ 2․8 մլրդ դրամով։ Կառավարությունը հավանություն է տվել գիտության ֆինանսավորումն ավելացնելու նախագծին։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախագիծը մշակվել է գիտության ֆինանսավորման ավելացման շուրջ բազմաթիվ խորհրդակցություններից հետո։
Ավելացվող միջոցներն ուղղվելու են թեմատիկ գիտհետազոտություններին, ենթակառուցվածքի արդիականացման ծրագրերին (լաբորատորիաներ, արդիականացված սարքավորումներ և այլն)։
«Լրացուցիչ ֆինանսական միջոցները նպատակաուղղված են լինելու գիտության ոլորտում այնպիսի միջոցառումների իրականացմանը, որոնց արդյունքում հնարավոր կլինի մեծացնել երիտասարդների դերը ոլորտի զարգացման գործում, բարձրացնել գիտական աշխատողի վարկանիշը և հետաքրքրություն առաջացնել երիտասարդների մեջ գիտության նկատմամբ»,- ասվում է նախագծի հիմնավորման մեջ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գիտության ֆինանսավորումն ավելացնելու թեմայով բազմաթիվ քննարկումներ են ունեցել։
«Միայն որևէ տողում գումար ավելացնելն ամենևին չի նշանակում, որ բովանդակային արդյունքի կհասնենք։ Անհրաժեշտ է հավաստիանալ, որ այն ներդրումը, որն արվում է, համակարգը կարող է մարսել՝ այսինքն դրա համար կան համապատասխան մեխանիզմներ և ինստիտուցիոնալ հիմքեր, և երկրորդ՝ այդ գումարը նպատակային կլինի և համոզված կլինենք, որ այն ծառայում է գիտության զարգացմանը»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ սա գործընթաց է, որը նպատակ ունի գիտության շարունականան զարգացման մեխանիզմներ գործարկել։
Ըստ Ավանեսյանի՝ գիտության ֆինանսավորման ավելացման շնորհիվ կակտիվանա համագործակցությունը գիտահետազոտական ինստիտուտների հետ, ինչն էլ նպաստելու է նաև բուհերի վարկանիշի բարձրացմանն ու միջազգայնացմանը։
Ավելի վաղ Հայաստանում գիտնականներն ու բիզնես բոլորտի ներկայացուցիչները պահանջում էին գիտության ֆինանսավորման ավելացում։ Նրանք ձևավորել էին «Գիտուժ» նախաձեռնությունը, որը պահանջում էր 50%-ով ավելացնել գիտության ոլորտին տրվող պետական ֆինանսավորումը։
panarmenian.net
ԶԼՄ․ Գերմանիան մտադիր է բանակցել «Սպուտնիկ V»-ի գնման շուրջ
PanARMENIAN.Net - Գերմանիան մտադիր է բանակցել կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութի գնման շուրջ, սակայն վերջնական որոշումը կախված կլինի նրանից, թե արդյոք ՌԴ-ն պատվաստանյութի մասին տեղեկությունները կներկայացնի եվրոպական կանոնակարգողին։ Այդ մասին տեղեկացրել է Reuters-ը՝ իր աղբյուրներին հղումով։
Ապրիլի 7-ին Եվրահանձնաժողովը հայտնել է ԵՄ անդամ երկրների առողջապահության նախարարներին, որ մտադիր չէ նախնական բանակցություններ վարել Ռուսաստանի հետ «Սպուտնիկ V»-ի դեղաչափերի գնման շուրջ, ինչպես արել է նախկինում՝ պատվաստանյութերի այլ արտադրողների դեպքում, գրում է ՌԲԿ-ն։
Ուստի Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը հայտարարել է, որ Բեռլինն ինքը նախնական բանակցություններ կսկսի Մոսկվայի հետ։ Առաջին հերթին երկրին հետաքրքրում է, թե ինչ ծավալով և երբ կկարողանա Ռուսաստանը մատակարարել պատվաստանյութը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը խոստացել է լուծել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի անհրաժեշտ առաքումների հարցը։ Փաշինյանն ասել է, որ ՀՀ-ին ավելի քան 1 մլն դեղաչափ է հարկավոր։ Ապրիլի 8-ին ՀՀ-ն ստացել է պատվաստանյութի առաջին 15,000 դեղաչափը:
panarmenian.net
Փաշինյան․ Պուտինի հետ պայմանավորվել ենք գերիների մասով էլ ավելի ինտենսիվ աշխատել
PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում «Հայ իրավաբանների ասոցիացայի» մի քանի տասնյակ անդամների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել են գերիների մասով իրականացնել էլ ավելի ինտենսիվ աշխատանքներ:
Ապրիլի 7-ին Մոսկվայում տեղի է ունեցել Փաշինյանի և Պուտինի հանդիպումը։ Քննարկվել են հայ-ռուսական օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ։
Կառավարության ղեկավարը շեշտել է, որ գերիների վերադարձի ապահովման հարցում լիարժեք ըմբռնում ունեն ՌԴ նախագահի հետ և այս ուղղությամբ ևս պայմանավորվածությունն անմնացորդ իրականացնելու կարծիքները համընկնում են:
Փաշինյանը նշել է, որ Պուտինի հետ երեքուկես ժամվա ընթացքում գործնականում քննարկել են օրակարգի բոլոր հարցերն ու նրբությունները:
«Կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ շատ գոհ եմ հանդիպման արդյունքներից: Քննարկեցինք մեր երկկողմ օրակարգի բոլոր հարցերը, անդրադարձանք տարածաշրջանային, նույնիսկ միջազգային հարաբերությունների հարցերին:
Հանդիպումն անցավ արդյունավետ, փաստաթուղթ չենք ստորագրել, բայց խոսել ենք մի շարք փաստաթղթերի մասին, այդ թվում` անվտանգային ոլորտի, նախկինում ստորագրված փաստաթղթերրի հետագա իրագործման: Չնայած այդ փաստաթղթերը կամ համաձայնություններն իրագործվում են նաև այսօր: Գիտեք, որ ունենք հայ-ռուսական համատեղ զորախմբի մասին համաձայնագիր և համաձայնություն` տարածաշրջանային հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգի մասին, որոնք գործում են»,- ասել է վարչապետը` ավելացնելով, որ ՌԴ նախագահի հետ քննարկել են նոր իրավիճակում այդ համաձայնագրերի դրույթների իրագործման կոնկրետ պլանի և մեխանիզմների վերաբերյալ հարցեր:
Վարչապետը, նշելով, որ պատերազմից հետո օրակարգի կարևորագույն հարցերից մեկը բանակի, զինված ուժերի բարեփոխումն է, որն իրականացվում է ՌԴ գործընկերների աջակցությամբ, ասել է, որ դա եղել է քննարկման կարևորագույն հարցերից մեկը:
«Իհարկե, քննարկել ենք նաև գերիների վերադարձի հետ կապված իրավիճակը, տարածաշրջանային կոմունիկացիաների շուրջ քննարկումների օրակարգը, թե այս պահի դրությամբ ինչ արդյունքներ ունենք, ինչ ուղղությամբ պետք է շարժվենք, որտեղ է, որ ունենք լիարժեք համընկնող տեսակետներ, որտեղ է, որ պետք է տեսակետները նույնականացնելու ուղղությամբ աշխատենք։
Այնպես որ, այսօրվա քննարկումը շատ արդյունավետ եմ համարում: Մի բան ակնհայտ է` հայ-ռուսական հարաբերությունների բնույթը ռազմավարական է և այդ ռազմավարական համագործակցությանը պետք է ավելի մեծ խորություն հաղորդել` նաև հաշվի առնելով արդի մարտահրավերներն ու այն իրավիճակները, որ մենք ունենք»,- ընդգծել է Փաշինյանը:
Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերել են Արցախի դեմ սանձազերծված պատերազմին, դրանից հետո ստեղծված իրավիճակին, ՀՀ կառավարության կողմից պատերազմից տուժած արցախահայությանը ցուցաբերվող օժանդակությանը, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, տարածաշրջանային իրավիճակին, Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, առաջիկա խորհրդարանական ընտրություններին, Սփյուռքի ներուժի լիարժեք իրացման հնարավորություններին, այն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու համատեքստում և այլ թեմաների: