ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Ղ-ի հակամարտության կարգավորման հարցում Մինսկի խմբի միջնորդությունը:
«Սպուտնիկ» գործակալության հաղորդման համաձայն , Պան Գի Մունը հայտարարել է , որ սատարում է ԼՂ-ի հակամարտության կարգավորման գործում Մինսկի խմբի միջնորդությունը : ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ ողջունել է ԼՂ-ի հակամարտության միջնորդության շրջանակներում Մինսկի խմբի քայլերը : ՀՀ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն , հեռախոսազրույցը տեղի է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ :
Փորձագետները Պան Գի Մունի դիրքորոշումը միջազգային հանրության համար ԼՂ հակամարտության կարգավորման ունեցած նշանակության վկայությունն են համարում : Ավելի վաղ , աշխարհի շատ երկրներ պաշտոպանապես կամ ոչ-պաշտոնապես իրենց դիրքորոշումն էին հայտնել հակամարտության կապակցությամբ : ԻԻՀ մշտապես իր աջակցությունն է հայտնել խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորմանը :
Բաքվի պետայրերը մերթընդմերթ հակադարձել են այդ դիրքորոշումներին : Իրանի հաղորդակցության ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ Բաքվում ունեցած հանդիպմանն , Ադրբեջանի ԱԳ նախարարը գերազանց է գնահատել ԼՂ հակամարտության կարգավորման առնչությամբ Թեհրանի դիրքորոշումը : Աշխատանքի գլխավոր մասը վստահված է ԵԱՀԿ-ի Մինսկի միջնորդ խմբի համանախագահներին :
Ռուսաստանը ևս ՝ որպես ԼՂ-ի հակամարտության գլխավոր դիտորդ , վերջերս հակվելով դեպի Ալիևի կառավարության կողմը , թվում է , թե նպատակ ունի սատարել Ադրբեջանին : Ռուսաստանի դրդապատճառը դեռևս պարզ չէ , սակայն ամեն դեպքում , այս կողմնորոշման փոփոխումը կարող է կարևոր լինել հակամարտության կարգավորման համար :
Այնուամենայնիվ , Բաքվի պետայրերը ողջունում են Մինսկի խմբի գործունությունը : Սիոնիստական ռեժիմը դեռևս չի հայտնել հակամարտության որևէ կողմին իր աջակցության մասին : Դա այն դեպքում , երբ Ալիևի կառավարության պետայրերը բազմիցս Իսրայելի պետայրերին կոչ են արել հայտնել իրենց պաշտոնական դիրքորոշումը : Փորձագետների համոզմամբ , Իսրայելի ռեժիմն այն պատճառով է հակամարտության հարցի վերաբերյալ լռություն պահել , որպեսզի իր կողմից Հորդանան գետի արևմտյան ափի բռնագրավման հարցը չշոշափվի : Երկու խնդիրների համեմատությունը կարող է հարցականի տակ տանել ռեժիմի էությունը :