Մեկնաբանություն- Թուրքիայի արտարժութային պահուստները նվազել են
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i138014-Մեկնաբանություն_Թուրքիայի_արտարժութային_պահուստները_նվազել_են
Այն պայմաններում, երբ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, Թուրքիայի զբոսաշրջության արդյունաբերությունը թուլացել և ոչնչացել է, տնտեսական և ֆինանսական խնդիրներն Անկարային ավելի ծանր դրության մեջ են դրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 11, 2021 08:24 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-  Թուրքիայի արտարժութային պահուստները նվազել են

Այն պայմաններում, երբ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, Թուրքիայի զբոսաշրջության արդյունաբերությունը թուլացել և ոչնչացել է, տնտեսական և ֆինանսական խնդիրներն Անկարային ավելի ծանր դրության մեջ են դրել:

Անկարայի պաշտոնատարները հայտարարել են, որ թուրքական լիրայի արժեզրկմանը զուգահեռ, Կենտրոնական բանկի արտարժութային պահուստները նվազել են վերջին 18 տարվա ընթացքում հասնելով ամենացածր մակարդակին:

Թուրքիայի կենտրոնական բանկի արտարժույթի պահուստները հասել են 2003 թվականից ի վեր ամենացածր մակարդակին:  2021 թվականի ապրիլին արտարժույթի պահուստները նվազել են՝ կազմելով 10 միլիարդ 680 միլիոն դոլար: Անցյալ շաբաթ Թուրքիայի արտարժույթի պահուստները կազմել են 12 միլիարդ 790 միլիոն դոլար:

Վերջին մի քանի տարիների ընթացքում, Անկարայի կառավարությունը Սիրիայում բանակայիններ տեղակայելով, գրոհել է  Իրաքի դեմ և զորայիններ  գործուղել Լիբիա, Միջերկրական ծով և Հարավային Կովկաս, այդպիսով ծանր պայմաններ ստեղծել Թուրքիայի ժողովրդի և թուրք հարկատուների համար:

Ակնհայտ է, որ այս պայմանները համեմատելի չեն Ռեջեբ Թայիբ Էրդողանի իշխանության գալու առաջին տարիների հետ: Այս բոլորն այն դեպքում, երբ կորոնավիրուսի պանդեմիայի և ԱՄՆ-ի ու Եվրամիության տարբեր պատժամիջոցների պայմաններում, սնանկացման եզրին են հայտնվել Թուրքիայի տնտեսական շատ կառույցներ:

Բացի այդ, ԱՄՆ դոլարի և այլ արտարժույթների նկատմամբ թուրքական լիրայի արժեզրկման պատճառով, Թուրքիայի տնտեսությունն աննախադեպ լարվածություն և սղաճ է դիմագրավում:

Անցած ամիս, մեկ ԱՄՆ դոլարը վաճառվել է ավելի քան 8 թուրքական լիրայով, և դա ցույց է տալիս, որ թուրքական լիրայի արժեքը միջազգային խոշոր արժույթների, այդ թվում՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ, աննախադեպ իջել է:

Էրդողանի կառավարության քննադատները Թուրքիայում տնտեսական ճգնաժամի սրման գլխավոր պատճառը համարում են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնյաների սխալ որոշումները, վատ կառավարումը, շարունակական շռայլությունն ու շքեղությունները:

Անկարայի իշխանությանը մոտ կանգնած քաղաքական գործիչները և տնտեսագետները կարծում են, որ Թուրքիայի դրամավարկային և ֆինանսական խնդիրների մի մասը կորոնավիրուսի պանդեմիայի, իսկ մի մասը՝ համաշխարհային շուկայի ցնցումների հետևանք է:

Այնուամենայնիվ, պետք է ասել, որ Թուրքիայի տնտեսությունը ներկա իրավիճակում աճի և բարելավման ուղում չի գտնվում, և գնաճն ու գործազրկությունը դարձել են մարդկանց առօրյա կյանքի կարևորագույն խնդիրները:

Բայց փաստն այն է, որ Թուրքիայի կառավարության մակրոտնտեսական ռազմավարության մեջ կենսական նշանակություն ունի առևտրի և արտահանման ու ներմուծման վիճակը, ինչպես նաև զբոսաշրջության արդյունաբերության եկամուտներից և մարդկանցից ստացած հարկերից կառավարության ֆինանսավորումը:

Ստեղծված իրավիճակում, թվում է, թե Անկարայի պաշտոնյաների համար շատ կարևոր չէ մարդկանց կենցաղային խնդիրների լուծումը և գնաճի ու գործազրկության դեմ պայքարը:

Այնուամենայնիվ, 2023թ. Թուրքիայի նախագահական ընտրությունների շեմին, Թուրքիայի իշխող կուսակցությանը անհրաժեշտ կլինեն այս մարդկանց ձայները, որոնք այս օրերին այդքան էլ նշանակություն չունեն: