Մամուլի տեսություն 11.04.2021
Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ ուղին, որով անցել է Իրանը ՀԳՀԾ-ին լիովին հավատարիմ մնալով, միջուկային համաձայնագիրը վերակենդանացնելու ամենատրամաբանական ճանապարհն է:
Քեյհան օրաթերթ
Նախազգուշացում Վիեննայում ԱՄՆ-ի բազմաշերտ խաբեությունների մասին
Վիեննայում ՀԳՀԾ- համատեղ հանձնաժողովի բանակցությունների երկարաձգումը երրորդ անգամ հարց առաջացրեց հասարակության մոտ, թե արդյոք այդ քայլը չի խախտո՞ւմ Իրանի կարմիր գծերը և շահերը:
Երկուշաբթի օրը Վիեննայում կայացած ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստը տարբերվում էր վերջին երեք տարիների ընթացքում ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի հերթական հանդիպումներից, քանի որ 4 + 1-ի միջոցով ԱՄՆ-ի բանակցող թիմն անուղղակիորեն խորհրդակցում էր իրանական պատվիրակության հետ:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Թվիթերում գրել է.«Իրանն առաջարկեց ՀԳՀԾ-ի լիակատար համապատասխանության տրամաբանական ուղի: Ներկա ճգնաժամը հարուցող ԱՄՆ-ը նախ պետք է ամբողջությամբ վերադառնա ՀԳՀԾ: Իրանը պատժամիջոցների չեղարկումը ստուգելուց հետո, կպատասխանի փոխադարձ գործողություններով: Թրամփի օրօք սահմանված բոլոր ապորինի պատժամիջոցները հակասում էին ՀԳՀԾ-ինէին, որոնք պետք է չեղարկվեն:
Արմանե Մելի օրաթերթ
Իրանի տրամաբանական ուղին ՀԳՀԾ-ին հավատարիմ մնալն է
Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ ուղին, որով անցել է Իրանը ՀԳՀԾ-ին լիովին հավատարիմ մնալով, միջուկային համաձայնագիրը վերակենդանացնելու ամենատրամաբանական ճանապարհն է:
Մոհամմադ Ջավադ Զարիֆն իր թվիթերյան էջում գրել է, որ ճգնաժամի պատճառ դարձած Միացյալ Նահանգները նախ պետք է վերադառնա ՀԳՀԾ-ի լիարժեք պարտավորությանը և համապատասխան ստուգումներցի հետո, Իրանը կձեռնարկի պատասխան քայլեր: Թրամփի բոլոր պատժամիջոցները հակասում էին ՀԳՀԾ-ին և պետք է վերացվեն` անկախ պատժամիջոցների անխոհեմ և կամայական տարբերակումներից և անվանումներից:
Խոռասան օրաթերթ
Նեթանյահուի դատավարությունը և նոր արկածախնդրության վտանգը
Մարտի 23-ին երկու տարվա ընթացքում չորրորդ անգամ Իսրայելում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, ինչը ցույց է տալիս գրավյալ տարածքների բնակիչների սոցիալական պառակտումների արդյունքում առաջացած քաղաքական մարտահրավերի և ճգնաժամի խորությունը: Շուրջ 30 ամիս է, որ Սիոնիստական ռեժիմը ներգրավված է կառավարության կազմավորման գործում:
Նեթանյահուի կաբինետը կա՛մ ժամանակավոր է, կա՛մ կազմավորվել է, Նեթանյահուի ընդդիմադիր գեներալ Գանցի և Իսրայել աջակողմյան կուսակցությունների հետ ազգային միասնության կառավարության կոալիցիա կազմելով: Ինչպես և սպասվում էր, ռեժիմի նախագահը խորհրդարանական կուսակցությունների հետ խորհրդակցելուց հետո, Նեթանյահուին հանձնարարեց կառավարություն կազմել: Բացի իր կուսակցության 30 տեղերից, նա պետք է կարողանա կոալիցիա կազմել 31 այլ տեղերի հետ կառավարություն ձևավորելու համար: Իսկ դա այս պահին մի քիչ անհավանական է թվում; քանի որ եթե 27 օր անց նա չկարողանա կոալիցիա կազմել, նրա ընդդիմդիրները հնարավորություն կունենան մասնակցել կոալիցիային:
Իհարկե, Իսրայելի նախագահի խոսքերը ցույց են տալիս, որ նա շատ լավատես չէ իրավիճակի վերաբերյալ: Երեկ նա ասել է.«Ես ունեմ խորհրդարան, որը երկու տարուց պակաս ժամանակահատվածում չորս անգամ լուծարվել է: Տարաձայնությունները իրական են և խորը»:
Իրան օրաթերթ
Նաթանզում սկսվել է առաջադեմ ցենտրիֆուգների լիցքավորումը գազով
ԻԻՀ անխագահ Հասան Ռոհանիի մասնակցությամբ, տեսակոնֆերանսի ձևաչափով, Իրանում կայացավ Միջուկային տեխնոլոգիաների ազգային օրվա 15-րդ տարելիցին նվիրված միջոցառումը: Ատոմային էներգիայի կազմակերպության հաղորդման համաձայն, միջոցառման շրջանակներում, տեղի է ունեցել 133 անուն արտադրանքի շնորհանդեսը:
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին, արարողության ժամանակ նշելով, որ չնայած բոլոր սահմանափակումներին և պատժամիջոցներին ՝ միջուկային գիտության և տեխնոլոգիայի ոլորտում իրականացվել են մեծ թվով տարբեր նախագծեր, հավելել է, որ հավատարիմ մնալով միջազգային իրավունքին և համագործակցելով աշխարհի հետ, Իրանը ձգտում է ավելացնել իր միջուկային նվաճումները: Սալեհին նաև նշել է, որ նախագահի հրամանով մեկնարկել է Արաքի Խոնդաբի ծանր ջրի համալիրի արդյունաբերական արտադրության բաժնի երկրորդ փուլը:
orakarg.com
Այդ նախագիծը հակասահմանադրական էր՝ բովանդակությամբ և ընթացակարգային կոպիտ խախտումներով | Արման Թաթոյան
Կառավարությունը Մարդու իրավունքների պաշտպանի ֆինանսական անկախությունը վերացնող նախագիծը հետ է վերցրել Ազգային ժողովից:
Այդ նախագիծը հակասահմանադրական էր՝ բովանդակությամբ և ընթացակարգային կոպիտ խախտումներով:
Հատկանշական է, որ նախագծի հետ կապված միջազգային կառույցները հստակ նշել էին, որ փոփոխությունը բացասական էր ազդելու Պաշտպանի հեղինակության, աշխատանքի արդյունավետության վրա, ինչպես նաև կարող էր հանգեցնել միջազգային ամենաբարձր «Ա» կարգավիճակի հատուկ վերանայման, քանի որ առկա կարգավորումը միջազգային լավագույն փորձ է:
araratnews.am
Պուտինը դեռևս չի ստացել կորոնավիրուսի դեմ երկրորդ պատվաստումը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս չի ստացել կորոնավիրուսի դեմ պատվաստման երկրորդ դեղաչափը: TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ չհստակեցնելով, թե երբ է այն նախատեսում անել:
Պուտինն առաջին պատվաստումը ստացել էր մարտի 23-ին: Ընդ որում, Կրեմլից չեն բացահայտել, թե որ պատվաստանյութից է օգտվել ՌԴ նախագահը՝ բացատրելով դա նրանով, թե հայրենական արտադրության բոլոր պատվաստանյութերն էլ արդյունավետ են և անվտանգ:
scannews.am
Աշխարհում հունվարից ի վեր կորոնավիրուսի օրական դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել
Աշխարհում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 718 659 դեպք, ինչը ռեկորդային ցուցանիշ է հունվարի 10-ից։ Կորոնավիրուսի հարուցած բարդություններից վերջին 24 ժամում մահացել 12 639 մարդ։ Այսպիսի տվյալներ է ներկայացրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
Վարակման նոր դեպքերի ավելի քան 35 տոկոսը բաժին է ընկնում Եվրոպային (257 789): Երկրորդ տեղում Հյուսիսային և Հարավային Ամերիկա տարածաշրջանն է՝ 257 789 նոր դեպքով, երրորդը՝ Հարավարևելյան Ասիան (145 724)։
Հիվանդացության մակարդակով առաջատարը մնում է ԱՄՆ-ը՝ 30․6 մլն դեպք։ Այնուհետև գալիս են Բրազիլիան և Հնդկաստանը՝ համապատասխանաբար 13․2 և 13․1 մլն դեպքով։ Առաջին հնգյակը եզրափակում են Ֆրանսիան (4.9 մլն) և Ռուսաստանը (4․6 մլն)։
ragir.am
Ուկրաինան առաջին անգամ Բայրաքթար է օդ բարձրացրել Դոնբասում
Ուկրաինան առաջին անգամ օգտագործել է թուրքական Բայրաքթար հարվածային անօդաչու սարքը Դոնբասում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Ուկրաինական ռազմական պորտալին»։ Նշվում է, որ այն թռել է Ուկրաինայի հարավային շրջաններով, որից հետո վերադարձել է մեկնարկի վայր։ Դրոնի թռիչքի նպատակը հայտնի չէ։