Մամուլի տեսություն 12.04.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i138092-Մամուլի_տեսություն_12.04.2021
Հաշվի առնելով, որ եթե Իսրայելն է հարձակվել Նաթանզի միջուկային օբյեկտի վրա, այն պետք է համարել Թել Ավիվ-Թեհրան պատերազմի մեկ այլ նշան Արևմտյան Ասիայում: Իսրայելը թիրախավորել է Նաթանզը հենց այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը մեկնել էր Իսրայել՝ Նեթանյահուի կառավարության պաշտոնյաների հետ բանակցելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 12, 2021 10:18 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 12.04.2021

Հաշվի առնելով, որ եթե Իսրայելն է հարձակվել Նաթանզի միջուկային օբյեկտի վրա, այն պետք է համարել Թել Ավիվ-Թեհրան պատերազմի մեկ այլ նշան Արևմտյան Ասիայում: Իսրայելը թիրախավորել է Նաթանզը հենց այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը մեկնել էր Իսրայել՝ Նեթանյահուի կառավարության պաշտոնյաների հետ բանակցելու համար:

Էբթեքար օրաթերթ

Քեմալվանդի. Նաթանզի դեպքի պատճառները քննվում են:  Արդյոք դա սիոնիսների դիվերսիա՞ն է

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը կիրակի օրը հայտարարել է Նաթանզի ուրանի հարստացման միջուկային օբյեկտի էլեկտրաէներգիայի բաշխման ցանցում տեղի ունեցած միջադեպի մասին: Բեհռուզ Քամալվանդին ասել է. «Այս միջադեպը տեղի է ունեցել կիրակի վաղ առավոտյան Նաթանզի  Շահիդ Ահմադի Ռոշան ուրանի հարստացման օբյեկտի էլեկտրական ցանցի մի մասում»

Նա հավելել է, որ միջադեպի հետևանքով զոհեր, վիրավորներ և շրջակա միջավայրի աղտոտում չի գրանցվել, հավելելով, որ վթարի պատճառները քննության փուլում են, և այդ մասին կհայտարարվի լրացուցիչ տեղեկատվութուն:

Շաբաթ օրը Իրանում կայացավ Միջուկային տեխնոլոգիաների ազգային օրվա 15-րդ տարելիցին նվիրված  միջոցառումը:  Իրանի նախագահի հրամանով մեկնարկել է Արաքի Խոնդաբի  ծանր ջրի համալիրի արդյունաբերական արտադրության բաժնի երկրորդ փուլը:Մեկնարկել է նաև IR-9 ցենտրիֆուգի մեխանիկական փորձարկումը և շահագործման է հանձնվել նոր սերնդի ցենտրիֆուգների կենտրոնը:

 

Իրան օրաթերթ

Ռուսաստան. Ընդդմադիրներըը ՀԳՀԾ-ն փոխարինելու համար այլընտրանքային տարբերակ չունեն

Ռուս պաշտոնյան ընդգծել է, որ Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականությունը հանգեցրեց այդ երկրի միջուկային ծրագրի զարգացմանը: Վիեննայում Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը  Թվիթերում  գրել է.«ՀԳՀԾ-ի շատ հակառակորդներ  չեն առաջարկել այն վերակենդանացնելու գործող այլընտրանք»:

Անդրադառնալով վերջերս Արաբ Նյուզ օրաթերթում հրապարակված հոդվածին, որում խոսվում է  ԱՄՆ-ի ՀԳՀԾ վերադառնալու մասին ՝ Ուլյանովն գրել է.«Առավելագույն ճնշման քաղաքականության շարունակումը հանգեցրեց Իրանի միջուկային ծրագրի զարգացմանը ՀԳՀԾ- սահմաններից և Պարսից ծոցում առկա լարվածությունից դուրս»:

 

Էըթեմադ օրաթերթ

Դիվանագիտության ուղին ոչնչացնելու Թել Ավիվի փորձը

Մինչ  իսրայելական  Երուսաղեմ Փոստլ րատվամիջոցը պնդում է, որ Նաթանզի օբյեկտում տեղի ունեցած միջադեպի հետևում կարող է դերակատար լինել Իսրայելը, ռեժիմի բանակի շտաբի պետ Ավիվ Քուխավին ասել է.«Իսրայելի ռազմական գործողությունները ողջ Մերձավոր Արևելքում թաքնված չեն թշնամիներից: Նրանք իրենց քայլերը կատարում են զգուշորեն ՝ հաշվի առնելով մեր գործողությունները: Բարդ  գործողությունների շնորհիվ անցյալ տարի Իսրայելի քաղաքացիների համար ամենաապահով տարիներից մեկն էր»:

Իսրայելի կողմից Իրանի միջուկային փաստաթղթերը գողանալու, միջուկային գիտնականների սպանությունը, որոնցից վերջինը նահատակ Մոհսեն Ֆախրիզադեն էր, Սիրիայում իրանի կողմից հովանավորվող ուժերի հենակետերի վրա հարձակումները,ամրապնդում են  Թել Ավիվի մասնակցության վարկածը՝ Կարմիր ծովում նավի վրա հարձակմանը և Նաթանզում տեղի ունեցած միջադեպին:

Associated Press- ը հաղորդել է. «Հաշվի առնելով, որ Իսրայելը հարձակվել է Նաթանզի օբյեկտի վրա, դա պետք է դիտարկել որպես Արևմտյան Ասիայի տարածաշրջանում Թել Ավիվի և Թեհրանի   պատերազմի մեկ այլ նշան, ինչւը կարող է խոչընդոտել նաեւ ՀԳՀԾ վերակենդանացնելու ԱՄՆ ջանքերին: Ամերիկացիները պնդում են, որ միջուկային գործարքի վերականգնումը Իրանի միջուկային ծրագրի քանակն ու որակը նվազեցնելու անհրաժեշտություն է: Իսրայելացիները թիրախավորել են Նաթանզը հենց այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը մեկնոել էր Իսրայել ՝ Նեթանյահուի կառավարության պաշտոնյաների հետ բանակցլու համար»:

 

Ջամե Ջամ օրաթերթ

ԱՄՆ պատժամիջոցների պայմաններում, Իրանը ռադիոդեղեր է արտահանում աշխարհի մի շարք երկրներ

Անցյալ տարի, պատժամիջոցների գագաթնակետին, մեր երկրի հետազոտողներին հաջողվեց տեղայնացնել ավելի քան 50 տեսակի ռադիոֆարմատների արտադրության տեխնոլոգիան:

Հիմնականում քաղցկեղի ախտորոշման և բուժման համար օգտագործվող դեղերի արտադրության տեխնոլոգիան  հասանելի է աշխարհի  հինգ երկրներին:

 

orakarg.com

Ռուսաստանում պատասխանել են Ուկրաինայի պատճառով Բլինկենի սպառնալիքներին

Ռուս քաղաքական գործիչները մեկնաբանել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարությունը, որում նա Մոսկվային նախազգուշացրել է Կիևի դեմ «ագրեսիայի» հետևանքների մասին:

Ավելի վաղ Պետդեպարտամենտի ղեկավարը հայտարարել էր, որ Ռուսաստանը կվճարի, եթե «իրեն ագրեսիվ պահի»: Նա նշել է, որ ԱՄՆ-ն «լրջորեն մտահոգված է ուկրաինական սահմանին ռուսական գործողությունների կապակցությամբ»:

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի անդամ Սերգեյ Ցեկովը հայտարարել է, որ Ռուսաստանը չպետք է որևէ մեկի հետ համաձայնեցնի զորքերի տեղափոխումն իր տարածքում, ինչպես նաև հիշեցրել է ԱՄՆ-ից հեռու մշտական ամերիկյան զորավարժությունների և ՌԴ-ի սահմաններին ՆԱՏՕ-ի մոտենալու մասին:

«Հենց այն պատճառով, որ նրանք դա անում են, մենք ստիպված ենք մեր զինված ուժերը պահել մարտական պատրաստության բարձր մակարդակի վրա»,- պարզաբանել է նա RT-ի մեկնաբանությունում:

Սենատորը հավելել է, որ Ռուսաստանը, ի տարբերություն ԱՄՆ-ի, ոչ մեկին չի սպառնում և Բլինկենի հայտարարությունը կեղծավորություն է անվանել:

«Ամենամեծ սպառնալիքը և՛ միջազգային հանրության, և՛ Ուկրաինայի համար կոնկրետ ԱՄՆ-ն է», – ընդգծել է Ցեկովը։

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն իր հերթին մեղադրել է Վաշինգտոնին Ուկրաինայի արևելքում իրավիճակի սրման մեջ ՝ ընդգծելով, որ առայժմ վստահություն չկա, թե ինչպես է Նահանգները սահմանում այդ լարվածության սահմանները:

«Մենք նշում ենք, որ ամերիկացիները Բայդենի օրոք, համենայնդեպս, ըստ ամենայնի, շահագրգռվածություն ունեն Ուկրաինայի հետ կապված լարվածությունը մեծացնելու և Ուկրաինան օգտագործելու հարցում»,- ասել է Զատուլինը ՌԻԱ «Նովոստի»-ին:

 

araratnews.am

Թուրքիան սառեցրել է Իտալիայից ուղղաթիռների ձեռքբերման գործարքը

Թուրքական իշխանությունները սառեցրել են իտալական Leonardo (նախկինում՝ Finmeccanica) ռազմաարդյունաբերական կոնսորցիումից ռազմաօդային ուժերի համար ուսումնական ուղղաթիռների ձեռքբերման գործարքը։ Այդ մասին գրում է TACC-ը՝ հղում անելով իտալական La Repubblica պարբերականին։ 70 միլիոն եվրո արժողությամբ պայմանագիրը պետք է կնքվեր առաջիկա օրերին, սակայն թուրքական կողմը հայտարարել է դրա անժամանակ սառեցման մասին։ Պատճառը Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «բռնապետ» անվանելն է։ 

Իտալական պարբերականի տվյալներով՝ ամբողջ գործարքը, որի արդյունքում AW169 ուղղաթիռները պետք է փոխարինեին Agusta-Bell 206 ուղղաթիռներին, իտալական կողմին կարող էր բերել մինչև 150 միլիոն եվրո։ La Repubblica-ն նշում է, որ վտանգի տակ են հայտնվել նաև քննարկվող տնտեսական մյուս պայմանագրերը, այդ թվում էներգետիկայի ոլորտում։ Ըստ պարբերականի՝ այդպիսով Անկարան փորձում է ճնշում գործադրել Հռոմի վրա՝ պաշտոնական ներողություն ստանալու համար։ 

1in.am

Թուրքիան սատարում է Ուկրաինային՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սատարում է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այս մասին ասվում է Ուկրաինայի նախագահ Վլադիրմիր Զելենսկիի հետ համատեղ հայտարարության մեջ:

«Որոշում է կայացվել աջակցություն հայտնել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարին, մասնավորապես՝ մոտ ապագայում ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների ծրագիր ստանալու երկրի մտադրությանը»,- ասվում է հայտարարության մեջ: