Մամուլի տեսություն 13.04.2021
Տարիներ շարունակ Սիոնիստական ռեժիմը ջանքեր է գործադրել՝ խոչընդոտելու Իրանի միջուկային ծրագրրի առաջընթացը՝ սպանելով միջուկային գիտնականներին և միջուկային օբյեկտների իրականացնելով բազմաթիվ դիվերսիաներ:
Արմանե Մելլի օրաթերթ
Նաթանզի էլեկտրակայանում իրականացված դիվարսիայի նպատակն էր կանխել Իրանի միջուկային առաջընթացը: Սակայն պասիվ պաշտպանության համակարգի շնորհիվ, նման գործողությունները լուրջ վնաս չեն հասցնում, չնայած որ դրանց միակ նպատակն Իրանին ուժեղ հարված հասցնելն է:
Արմանե Մելլի օրաթերթն ապրիլի 13-ին հարցազրույց է վերցրել Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալ Շահրիար Հեյդարիից: Վերջինս ասել է. « Այս դիվերսիան չի կարող խաթարել Ատոմային էներգիայի կազմակերպության ծրագրերը: Մեր երկրի դեմ ուղղված ամենափոքր գործողությունը մեզ համար կարևոր է, և մենք հետաքննում ենք իրականացված դիվերսիոն հարձակումները»:
Իրան օրաթերթ
Իրանական «Արմանե Մելլի» օրաթերթում տպագրված ԱՄՆ գործերի փորձագետ Դիակո Հոսեյնիի հոդվածում ասված է. «Նաթանզի միջուկային համալիրի էլեկտրամատակարարման ենթակառուցվածքի վրա վերջերս կատարված հարձակումը որևէ մեկին չի զարմացրել և դրանում Սիոնիստական ռեժիմի դերակատարության մասին ակսկած չկա: Մասնավորապես, այս հարձակումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համատեղ հանձնաժողովի նիստերի ընթացքում և ամրապնդել է համաձայնագրի լիարժեք վերականգնման հնարավորությունը»:
Հաշվի առնելով, որ Իրանի բոլոր միջուկային ծրագրերը ենթարկվել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ստուգումներին, և, ըստ տեսուչների, շեշտադրվել է դրանց խաղաղ բնույթը, Սիոնիստական ռեժիմը դժվար թե մտահոգություն հայտներ այդ գործունեության շեղվելու կապակցությամբ:
Էբթեքար օրաթքերթ
Վերջին մի քանի ամիսների ընթացքում Իսրայելին պասիվացրել է ԱՄՆ-ում Բայդենի ժողովրդավարական կառավարության իշխանության գալը, որը ցանկանում է երկիրը վերադարձնել ՀԳՀԾ: Գործընթաց, որը սկսվել է Վիեննայում ակտիվ բնակցություններով և խստրացրել Իսրայելի հակաիրանական քաղաքականությունը:
Ինչպես վերջին մի քանի տասնամյակների ընթացքում բազմիցս հաղորդել են ԶԼՄ-ները և չի հերքվել իսրայելցի պաշտոնյաների կողմից, Իսրայելը 1960-ականների վերջից ունեցել է միջուկային զինանոց և ունի 100-ից 200 միջուկային մարտագլխիկ, մի խնդիր, որին տարածաշրջանի երկրները կտրականապես դեմ են: Միևնույն ժամանակ, Իրանը Միջուկային զենքի չտարածման պայմանագրի անդամ է և իր միջուկային գործունեությունն իրականացրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հսկողության և միջազգային համապարփակ ստուգումների պայմաններում: Իսկ Իսրայելը երբեք չի ստորագրել NPT դաշինքը, ուստիօ ռեժիմի միջուկային գործունեության վերահսկողության որևէ լծակ չկա:
armenpress.am
2021 ֆինանսական տարվա առաջին կեսին ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը հասել է ռեկորդային 1,7 տրիլիոն դոլարի
2021 ֆինանսական տարվա (սկսվել Է 2020 թվականի հոկտեմբերի 1-ին) առաջին կեսին ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը գերազանցել Է 1,7 տրիլիոն դոլարը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 12-ին այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը:
Իր հերթին Associated Press գործակալությունը նշում Է, որ այդ թիվը ռեկորդային Է եւ գրեթե կրկնապատիկ գերազանցում Է կիսամյակի նախորդ առավելագույն ցուցանիշը, որն արձանագրվել Էր 2011 ֆինանսական տարում:
Բյուջեի պակասուրդի ավելացումը բացատրվում Է ամենից առաջ Միացյալ Նահանգների կառավարության արտակարգ ծախսերով տնտեսական ճգնաժամի հաղթահարման համար, որի պատճառը նոր կորոնավիրուսի հարուցած համավարակն Է:
Ֆինանսների նախարարության տարածած տվյալների համաձայն՝ ամբողջությամբ վերցված 2021 ֆինանսական տարվա առաջին վեց ամիսներին դաշնային բյուջեի ծախսերը գերազանցել են 3,4 տրիլիոն դոլարը, մինչդեռ գանձարան մուտքերը կազմել են սոսկ 1,7 տրիլիոն դոլար:
Մարտ ամսին ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը ավելացել Է գրեթե 660 միլիարդ դոլարով: Մարտ ամսին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ստորագրել Է համավարակի պայմաններում երկրի տնտեսության խթանման միջոցների՝ Կոնգրեսի կողմից հաստատված նոր փաթեթը՝ 1,9 տրիլիոն դոլարի ծավալով: Այն նախատեսում Է մոտավորապես 400 միլարդ դոլարի տրամադրում անմիջականորեն նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին: Շուրջ 1 տրիլիոն դոլարը պետք Է ուղղորդվի բնակչությանն օգնության տրամադրմանը, մնացածը՝ տնտեսության խթանմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Հայաստանում մեկնարկել է COVID-19 դեմ պատվաստումների գործընթացը
Հայաստանում ապրիլի 13-ից սկսվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ լայնածավալ պատվաստումների գործընթացը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը.
«Պատվաստման համար առանձնացվել են ռիսկի խմբեր, դրանք են` 65 և բարձր տարիքի անձինք, 18-64 տարեկան քրոնիկ հիվանդները, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչներն ու աշխատակիցները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները:
Նշենք, որ Հայաստան են ներկրվել 24000 դեղաչափ «AstraZeneca» և 15000 դեղաչափ՝ 7500 անձի համար «Sputnik-V» պատվաստանյութերը: Պատվաստումներն իրականացվում են կամավորության սկզբունքով` ռիսկի խմբերի շրջանում:
Ռիսկի խմբերում ընդգրկված 55-ից ցածր տարիքի անձինք կպատվաստվեն «Sputnik-V» պատվաստանյութով, իսկ 55-ից բարձր տարիք ունեցողները՝ «AstraZeneca»-ով:
Հավելենք նաև, որ նախկինում ձեռք բերված 2000 դեղաչափ «Sputnik-V» պատվաստանյութով պատվաստվել են COVID-19 սպասարկող բժշկական կենտրոնների բուժանձնակազմերը»,- ասված է հաղորդագրության մեջ:
armenpress.am
ՄԱԳԱՏԷ-ում պաշտպանել են ջուրը «Ֆուկուսիմա-1»-ից օվկիանոս լցնելու մասին Տոկիոյի որոշումը
Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին ողջունել Է Ճապոնիայի կառավարության որոշումը, որը վերաբերում Է «Ֆուկուսիմա-1» վթարային ատոմակայանից մաքրված ջուրը օվկիանոս լցնելուն եւ խոստացել Է, որ կազմակերպությունը երկրին կաջակցի բացասական հետեւանքներից խուսափելու գործում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ «Կիոդո» գործակալությունը հաղորդել Էր, որ Ճապոնիայի կառավարությունը որոշել Է ջուրը հանգամանորեն մաքրելուց հետո «Ֆուկուսիմա-1» վթարային ատոմակայանից լցնել օվկիանոս:
«Ես ողջունում եմ Ճապոնիայի հայտարարությունն այն մասին, թե ինչպես Է նա օգտահանելու մաքրված ջուրը, որը պահվում Է Ֆուկուսիմայի ատոմային Էլեկտրակայանում: ՄԱԳԱՏԷ-ն Ճապոնիայի հետ աշխատելու Է ջուրն օվկիանոս լցնելուց առաջ, այդ ժամանակ եւ դրանից հետո, որպեսզի դրա իրականացման ապահովմանը նպաստի առանց առողջության եւ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության»,-Գրոսին գրել Է Twitter-ի իր Էջում:
Նրա խոսքով՝ ծովի մեջ ջրի վերահսկվող նետումները կանոնավորապես օգտագործվում են ամբողջ աշխարհում եւ տարածաշրջանում գործող ատոմային Էլեկտրակայանների կողմից՝ անվտանգության եւ շրջակա միջավայրի պահպանման խիստ ստանդարտներին ու կանոններին համապատասխան: Ջրի նետումը կսկսեն մոտավորապես 2023 թվականին:
Հաշվի առնելով ամբարներում ջրի կուտակման ընթացիկ տեմպերը, բոլոր առկա տարողությունները լիքը կլցվեն մինչեւ 2022 թվականի վերջը: Ավելի վաղ այս տարվա մարտին Ճապոնիայի կառավարությունը Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությանը խնդրել Է կարծիք հայտնել ռադիոակտիվ ջուրը թափելու պլանների մասին, որը վթարային ատոմակայանում օգտագործվել Է ռեակտորների պաղեցման համար: 2011 թվականի մարտին 9,0 մագնիտուդով երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի Է ունեցել Չեռնոբիլից հետո ամենաուժեղ վթարը:
Ճառագայթման արտահոսքերի պատճառով տարհանվել են Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի արեւելյան շրջանների բնակիչները:
Դրանց մի մասում իրականացված ակտիվազերծման շնորհիվ տարհանման ռեժիմը հանվել Է, եւ բնակիչներին թույլատրվել Է տուն վերադառնալ: Սակայն շրջանների մի մասը մինչեւ այժմ մնում Է կյանքի համար ոչ պիտանի: TEPCO ընկերության «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի օպերատորի գնահատումներով՝ կայանի վթարի հետեւանքների վերջնական վերացման եւ ռեակտորների ապամոնտաժման համար 40 տարի կպահանջվի ողբերգության պահից ի վեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
panarmenian.net
Հետազոտություն․ Բրիտանական շտամը չի ծանրացնում Covid-19-ի ընթացքը, բայց ավելի վարակիչ է
Covid-19-ի բրիտանական շտամը չի ծանրացնում հիվանդության ընթացքը, բայց ավելի վարակիչ է։ Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված երկու հետազոտության արդյունքները՝ բրիտանական շտամի (B.1.1.7 ) դեպքում հիվանդության ծանր ընթացքի մասին տեղեկությունները չեն հաստատվել։
The Lancet Infectious Diseases-ում հրապարակված հոդվածը հիմնված է Լոնդոնի հիվանդանոցների պացիենտների դիտարկման վրա։
Առանձնացվել է կորոնավիրուսով 341 պացիենտ, որոնցից 198-ի (58%) մոտ գրանցվել է B.1.1.7 մուտացիան, իսկ 143-ի (42%)՝ բացակայել։ Գիտնականները համեմատել են մահացության ցուցանիշներն ու հիվանդության ընթացքը և զգալի տարբերություններ չեն հայտնաբերել, հայտնում է Interfax-ը։
The Lancet Public Health-ում նկարագրված հետազոտությունը հիմնված է 36,920 պացիենտի հետազոտման վրա, որոնք հայտնել են կորոնավիրուսի դրական թեստի մասին և նկարագրել ախտանիշները հիվանդության ամբողջ ընթացքի ժամանակ Covid Symptom Study բջջային հավելվածում։ Գիտնականները պացիենտի գտնվելու վայրի մասին տվյալների հիման վրա կապ չեն հայտնաբերել վարակի ընթացքի և այդ շրջանում B.1.1.7 տարբերակի մեծ տարածվածության և կրկնակի վարակման միջև։
Միևնույն ժամանակ, երկու հետազոտությունն էլ հաստատում են, որ բրիտանական շտամն ավելի վարակիչ է։
Կորոնավիրուսի նոր՝ բրիտանական, շտամի մասին հայտնի դարձավ հունվարի 14-ին։ Այդ մասին հայտարարեց Մեծ Բրիտանիայի առողջապահության ղեկավար Մեթ Հենքոքը։ Գիտնականները նշում են, որ նոր մուտացիան առավելապես ազդում է երեխաների վրա և ավելի ակտիվ տարածվում նրանց միջոցով։ Ըստ բրիտանացի բժիշկների, այժմ վիրուսի այդ շտամն է դարձել «հիմնականը» բնակչության շրջանում։
panarmenian.net
Ադրբեջանում հերթական զորավարժություններն են սկսվել
Ապրիլի 12-ին Ադրբեջանում մեկնարկել են հերթական զորավարժությունները։ Ադրբեջանի ԶՈւ հրթիռահրետանային գումարտակը մարտական կրակային վարժանքներ կանցկացնի, գրում է Moscow Baku-ն։
Տակտիկական զորավարժությունների շրջանակում օրինակելի կրակային մարտական վարժանքները կուղեկցվեն մարտական ռազմատեխնիկայի կիրառմամբ։
44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը պարբերաբար զորավարժություններ է անցկացնում, մի մասը՝ Թուրքիայի հետ համատեղ։
panarmenian.net
Լուկաշենկոն Ադրբեջան կայցելի
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կայցելի Ադրբեջան։ Երկօրյա այցի ընթացքում Լուկաշենկոն և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը երկու հանդիպում կունենան, տեղեկացնում է Բելտա գործակալությունը։
Առաջին հանդիպումը տեղի կունենա Լուկաշենկոյի Բաքու ժամանելուց անմիջապես հետո՝ ոչ պաշտոնական ձևաչափով կքննարկվեն երկկողմ հարաբերությունների հիմնական ուղղություներն ու ռազմավարական հարցերը։
Պաշտոնական հանդիպումը կայանլու է ապրիլի 14-ին։ Նախագահների հանդիպումը կանցնի նեղ և ընդլայնված կազմով։ Հիմնական շեշտը կդրվի առևտրատնտեսական գործակցության ընդլայնման վրա։
Բելառուսի և Ադրբեջանի նախագահները կարծիքներ կփոխանակեն նաև միջազգային օրակարգի ակտուալ հարցերի շուրջ։
Բանակցությունների ավարտին ակնկալվում է երկկողմ փաստաղթթերի ստորագրում։