Մեկնաբանություն. Ադրբեջանի նախագահի հայտարարությունը տարածաշրջանում հավասարակշռությունը խախտվելու կապակցությամբ
Այն դեպքում, երբ Սպիտակ տան պաշտոնյանը շարունակում է օգնություն ցուցաբերել Հայաստանին և Ղարաբաղի հայությանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բողոքում է թե տարածաշրջանում բացակայում է հավասարակշռությունը, խնդրելով, որ ԱՄՆ պետքարտուղարը զանգահարի իրեն:
Ադրբեջանի նախագահը հայտարարել է. «ԱՄՆ նոր վարչակազմը հավասարակշռված քաղաքականություն չի վարում Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ»:
Բաքվում կայացած «Նոր հայացք Հարավային Կովկասին․ հետկոնֆլիկտային զարգացում և համագործակցություն» համաժողովում Իլհամ Ալիևն ասել է.«Ես չեմ ասում, որ Բաքուն սպասում է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հեռախոսազանգին, սակայն ԱՄՆ-ն, որպես Մինսկի խմբի համանախագահ պետություն պետք է տարածաշրջանում հավասարակշռության պահպանմանն ուղղված քայլեր ձեռնարկի և հակամարտ կողմերի նկատմամբ հավասարակշռված քաղաքականությոն վարի»:
Իլհամ Ալիևի խոսքերից պարզվում է, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի կողմից հավասարակշռություն ստեղծվելու պատրվակով, Բաքուն սպասում է ամերիկացի մի բարձրաստիճան պաշտոնյայի հեռախոսազանգին:
Ադրբեջանի նախագահի վերջերս արած հայտարարությունները վկայում են միջազգային հարաբերություններում նրա անձի թուլության ու անկարողության մասին: Իհարկե չպետք է բացառել, որ Բաքվում Սիոնիստական ռեժիմի դիվանագետներն են մշակել Ադրբեջանի նախագահի հայտարարությունների մի մասը:
Բաքվի ղեկավարներն ակնկալում են, որ Ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի խորհրդակցությունները շարունակվելով, նոր պայմաններ ստեղծվեն տարածաշրջանային ու համաշխարհային ուժերի միջև հավասարակշռություն ստեղծվելու համար: Բայց հաշվի առնելով Հայաստանի հետ ԱՄՆ-ի պաշտոնյաների հաճախակի բանակցությունները, թվում է, որ Ադրբեջանի հանրապետությունը կորցրել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հավասարակշռություն ստեղծվելու հնարավորությունը:
Ավելի վաղ շատ փորձագետներ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը Ադրբեջանի վնասին էին համարում: Որպես օրինակ՝ տարածաշրջանի և աշխարհի հարցերի անվանի փորձագետ Հասան Բեհեշթիփուրը համոզված է,«Անցած տարիներին Մինսկի խմբի գործունեությունը ցույց է տվել, որ այդ խմբի համանախագահները ցանկանում են Ղարաբաղում շարունակվի ոչ պատերազմ և ոչ խաղաղություն իրավիճակը,որպեսզի թե՛ վաճառեն իրենց զենքերը և թե՛ տարածաշրջանում իրենց ներկայության համար պատրվակ ունենան»:
Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաներն ընդգծում են ԵԱՀԿ Մինսկի միջնորդական խմբի գործունեության միջոցով հավասարակշռման քաղաքականություն վարելու անհրաժեշտությունը:
Այս միջնորդական խմբի ներկայացրած խաղաղության նախագծերը նույնպես ունեցել են աննախադեպ բացասական հետևանքներ Ադրբեջանում Հայաստանում կամ երկու երկրներում:
Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ չնայած Հայաստանի դեմ պատերազմում տարած հաղթանակին,այդ երկիրը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու տարածաշրջանում խաղաղության հաստատման համար:
Թվում է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում որոշ լուսանցքային պետություններ, հատկապես Թուրքիան կարողացել են քաղաքական աջակցություն ցուցաբերելով Ալիևի կառավարությանը, Ադրբեջանում աննախադեպ հաջողություն գրանցել՝ ներառյալ ռազմական ուժեր տեղակայել և տարանցիկ ուղի ունենալ: