Մամուլի տեսություն 16.04.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i138480-Մամուլի_տեսություն_16.04.2021
Իրանի առաջնորդ. բանակցությունները չպետք է քայաքայիչ գործընթացի վերածվեն
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 16, 2021 05:55 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 16.04.2021

Իրանի առաջնորդ. բանակցությունները չպետք է քայաքայիչ գործընթացի վերածվեն

Աֆթաբե Յազդ օրաթերթ

Վենդի Շերմանը նշանակվել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

ԱՄՆ Սենտաը հաստատել է պետքարտուղարի տեղակալի պաշտոնում Վենդի Շերմանի թեկնածությունը, որն առաջադրել էր Ջո Բայդենը: 

Ռոյթերս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, 56 սենատորներ կողմ են քվեարկել Շերմանին այս պաշտոնում նշանակելու օգտին, ևս 42-ը՝ դեմ: Կողմ քվեարկողների թվում են նաև մի խումբ հանրապետական ​​սենատորներ:

Հաղորդման համաձայն, Բարաք Օբամայի նախագահության շրջանում, 71-ամյա  Վենդի Շերմանը զբաղեցնում էր պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնը և ՀԳՀԾ-ի հարցով ԱՄՆ-ի գլխավոր բանակցողներից մեկն էր:

 

Էբթեքար օրաթերթ

Ալի Աքբար Սալեհին ներկայացրել է ուրանի 60 տոկոս հարստացման գործընթացի մանրամասները

Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ 60 տոկոս ուրանի հարստացման գործընթացն իրականացվում է խորհրդարանի ընդունած օրենքի համապատասխան:

ԻՍՆԱ-ին տված հարցազրույցում, Ալի Աքբար Սալեհին ասել է. «Մենք նպատակ չունենք 60 տոկոս հարստացված ուրանը որպես վառելիք օգտագործել Թեհրանի ռեակտորի համար: Այն նախատեսված է U3O8 մեխանիզմների կառուցման համար, որի համար անհրաժեշտ է 60 տոկոս հարստացված ուրան»:

Նա հավելել է, որ վերոնշխալ մեխանիզմները տեղադրվելու են Թեհրանի ռեակտորում և որոշ ժամանակ անց, ռադիաակտիվ ճառագայթման արդյունքում, արտադրվելու է մի նյութ, որը կոչվում է մոլիբդեն: Դա նյութ է, որն օգտագործվում է  ռադիոդեղերի արտադրության մեջ:

 

Ջավան օրաթերթ

ԻԻՀ առաջնորդ. Բանակցությունները չպետք է վերածվեն քայքայիչ գործընթացի

Անդրադառնալով ՀԳՀԾ-ի շուրջ ստեղծված իրավիճակին և պատժամիջոցներին ու բանակցություններին, ԻԻՀ առաջնորդն ասել է. «Պատժամիջոցների վերաբերյալ հրապարակային ելույթներում, պաշտոնատար անձանց հետ հանդիպումներում կամ գրավոր կերպով, մենք ներակայացրել ենք ՀԳՀԾ-ի վերաբերյալ Իրանի քաղաքականությունը, ուստի պարզ է, թե նրանք ինչ քայլեր պետք է ձեռնարկեն»:

Թեհրանում, իմամ Խոմեյնու սրբավայր դամբարանում տեղի ունեցած Ղուրանի հետ մերձեցման արարողության ժամանակ, որին ներկա էին մի խումբ ակտիվիստներ, տեսակապի միջոցով ունեցած ելույթում, ԻԻՀ առաջնորդն ասել է. «Պաշտոնյաները որոշել են բանակցել հենց այս քաղաքականությունն իրագործելու նպատակով: Մենք այդ կապակցությամբ ասելիք չունենք: Սակայն պետք է զգույշ լինել, որպեսզի բանակցությունները չձախողվեն, քանի որ դա վնաս է երկրին»:

 

Քեյհան օրաթերթ

20 տարի անց, ԱՄՆ-ն ընդունեց Աֆղանստանում կրած պարտությունը

Վաշինգտոնը և ՆԱՏՕ-ն հայտարարել են մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 11-ը Աֆղանստանից իրենց զորքերոի դուրսբերման մասին:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը  հինգշաբթի օրը Բրյուսելում հայտարարել է, որ Վաշինգտոնն Աֆղանստանից դուրս է բերում իր զորուժը:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Բլինքենն ասել է. «ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն միասին կհեռանան Աֆղանստանից:

Ավելի վաղ, ամերիկացի մի բարձրաստիճան պաշտոնյա հայտարարել էր, որ զորուժի դուրսբերման գործընթացը կսկսվի մայիսին, և որ ամերիկյան ողջ զորուժն Աֆղանստանից կհեռանա մինչև այս տարվա սեպտեմբերի 11-ը:

 

armenpress.am

Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հնարավոր է անցկացվեն առանց մարզասերների

Տոկիոյի ամառային Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հնարավոր է անցկացվեն առանց մարզասերների ներկայության: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Ճապոնիայի  պատվաստումների  պատասխանատու նախարար Տարո Կոնոն հավելել է, որ հանդիսականի մուտքի  արգելքը արվում է խաղերի կայացման համար: Սա ստեղծված իրավիճակն է պարտադրում, որի հետևանքով Տոկիոյի խաղերը կտարբերվեն նախորդներից:    

2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

 

armenpress.am

Խնդրի լուծման գլխավոր դերակատարը պետք է լինի ԵԱՀԿ ՄԽ-ն. Լեհաստանի դեսպանը՝ գերիների վերադարձի մասին

 Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին և նշել, որ տվյալ հարցի լուծման գլխավոր դերակատարը պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խումբը: «Արմենպրես»-ի հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Լեհաստանը հայ ռազմագերիների խնդրի հետ կապված, այն պարագայում, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և իր վարչակարգը անընդհատ հայտարարում են, թե իբր իրենք ռազմագերիներ չունեն, իսկ Ադրբեջանում պահվողները «դիվերսատներ են»:

 «Մեր դիրքորոշումը և մեր կարծիքը  այն է, որ տվյալ հարցի լուծման գլխավոր դերակատարը պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խումբը: Մեզ հայտնի է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նպատակ ունեն Երևան ժամանել: Լեհաստանը որպես ԵԱՀԿ անդամ պետություն աջակցում է այդ գործողություններին»,- ասաց Չեպլակը:

Մինչև այսօր Հայաստան է վերադարձվել 69 գերի, օրերս ազատ է արձակվել և Բեյրութ վերադարձել նաև լիբանանահայ Մարալ Նաջարյանը: Մարտի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն էլ հայտնել էր, որ ներկայում Ադրբեջանի դեմ կիրառվում են ընթացիկ միջանկյալ միջոցներ 188 հայ գերու վերաբերյալ: 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ դրույթը վերաբերում է բոլոր ռազմագերիներին և պատանդի կարգավիճակում հայտնված այլ անձանց:

 

armenpress.am

Կրեմլը հայտարարել Է, որ առաջիկայում հնարավոր չԷ կազմակերպել Պուտինի եւ Բայդենի հանդիպումը

Նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջոզեֆ Բայդենի հանդիպումը հնարավոր չԷ կազմակերպել կարճ ժամկետներում, հարցը գտնվում Է ուսումնասիրման փուլում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Պեսկովին հարցրել են ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մասին, որը նախօրյակին ասել Էր, թե Բայդենը Պուտինին առաջարկել Է հանդիպել «առաջիկա շաբաթներին»:Պատասխանելով այն հարցին, թե խոսք կա արդյոք երկկողմ հանդիպման կամ Կլիմայական գագաթնաժողովի մասին, որն անցկացվելու Է ԱՄՆ-ի նախաձեռնությամբ, Պեսկովն ասել Է. «Ոչ, երկկողմ հանդիպումն, անշուշտ, չի ստացվի այդքան արագ կազմակերպել, հարցն առաջվա պես գտնվում Է վերլուծության փուլում: Սա առաջին: Եվ երկրորդ՝ դե իհարկե, խոսքը, հավանաբար, հաջորդ շաբաթ պլանավորված Կլիմայական գագաթնաժողովի մասին Է»:Նախագահի մամուլի քարտուղարը նշել Է, որ Կլիմայական գագաթնաժողովին ռուսական կողմի մասնակցության հարցը նույնպես գտնվում Է քննարկման փուլում:«Ոչ, առայժմ քննարկվում Է, գտնվում Է քննարկման փուլում»,-ասել Է Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե ընդունվել Է արդյոք համապատասխան որոշում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

panarmenian.net

ԱՆ․ Պատվաստման մասին կեղծ լուրերին խիստ ենք մոտենալու` ԱԱԾ, Ոստիկանություն կդիմենք

 Կորոնավիրուսով պայմանավորված ամեն ինչ և հատկապես պատվաստանյութերը դառնում են քաղաքական շահարկումների առարկա և դա միայն Հայաստանին չէ բնորոշ, հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նշել է, որ պատվաստման գործընթացի վերաբերյալ սուտ տեղեկություններ են հնչում։

«Մենք շատ խիստ ենք մոտենալու և մեզ հայտնի դարձած բոլոր տեղեկությունները հայտնելու ենք Ոստիկանությանը, Ազգային անվտանգության ծառայությանը, որովհետև սա ազգային անվտանգության հարց ենք համարում։ Մարդկանց մոտ վտանգի, սուտ տեղեկատվության տարածումը խաթարում է ամբողջ գործընթացը, Covid-19-ի դեմ պայքարի միջոցառումները, որոնք փորձում է իրագործել կառավարությունը և ապահովագրել մեր բնակչությանն այս աղետից»,-հայտարարել է նախարարը՝ անդրադառնալով համավարակի մասին չճշտված լուրերին։

Նախարարը նշել է, որ մահվան դեպքերն ԱՆ-ին մտահոգում են և իրենք ամեն ինչ պետք է անեն, որ պատվաստման գործընթացը սահուն ընթանա, իսկ հիվանդությունը հաղթահարվի։

Ապրիլի 13-ից ՀՀ-ում սկսվել է զանգվածային պատվաստման գործընթացը, այն իրականացվում է կամավոր կերպով՝ ռիսկի խմբերի շրջանում։ Ռիսկի խմբերում ընդգրկված 55-ից ցածր տարիքի անձինք կպատվաստվեն «Սպուտնիկ V»-ով, իսկ 55-ից բարձր տարիք ունեցողները՝ AstraZeneca-ով:

 

panarmenian.net

Մատվիենկո․ Ադրբեջանական կողմը պարտավոր է վերադարձնել բոլոր գերիներին

 Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքների շրջանակում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը վերահաստատել է ռուսական կողմի տեսակետը, որ ադրբեջանական կողմը պարտավոր է հայրենիք վերադարձնել բոլոր ռազմագերիներին և այլ պահվող անձանց, տեղեկացնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

Արարատ Միրզոյանն իր հերթին ռուս գործընկերոջը ներկայացրել է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո արցախյան հակամարտության շուրջ առկա իրավիճակը՝ բարձրացնելով Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց անհապաղ հայրենիք վերադարձնելու հարցի կարևորությունը: ԱԺ նախագահը հավելել է, որ ադրբեջանական կողմի նման քայլերն անբարենպաստ մթնոլորտ են ստեղծում տարածաշրջանային ենթակառուցվածքների վերաբացման ուղղությամբ տարվող աշխատանքների համար:

Մատվիենկոն կարևորել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունումը և հակամարտության գոտում ռուս խաղաղապահների ներկայությունը, ինչը կրակի դադարեցման ռեժիմի ապահովման կարևորագույն գրավական է:

Միրզոյանը Վալենտինա Մատվիենկոյին է շնորհել Ազգային ժողովի ոսկե մեդալ՝ երկու երկրների միջխորհրդարանական կապերի ամրապնդման և Մարալ Նաջարյանին ադրբեջանական գերությունից ազատման գործում ունեցած կարևորագույն ներդրման համար:

Կողմերը քննարկման ընթացքում համաձայնություն են ձեռք բերել Հայաստանում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության իրականացման վերաբերյալ:

Ավելի վաղ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ադրբեջնական գերությունից Մարալ Նաջարյանի վերադարձին Լիբանան, շնորհակալություն է հայտնել ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին։

Մատվիենկոն Ադրբեջանի միլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հեռախոսազրույցում խնդրել էր խորհրդարանական գծով աջակցել 2 հայ կնոջը հայրենիք վերադարձնելու հարցում, որոնք գերեվարվել են 2020-ին՝ Արցախում։