Մեկնաբանություն. Բայդենի կառավարության նոր հակառուսական գործողությունները. Նոր պատժամիջոցներ և դիվանագետների վտարում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i138498-Մեկնաբանություն._Բայդենի_կառավարության_նոր_հակառուսական_գործողությունները._Նոր_պատժամիջոցներ_և_դիվանագետների_վտարում
Ապրիլի 15-ին ԱՄՆ-ի կառավարությունը նոր պատժամիջոցներ է կիրառել ՌԴ մի խումբ քաղաքացիների ու պաշտոնյաների, ինչպես նաև 20 կազմակերպությունների նկատմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 16, 2021 08:35 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Բայդենի կառավարության նոր հակառուսական գործողությունները. Նոր պատժամիջոցներ և դիվանագետների վտարում

Ապրիլի 15-ին ԱՄՆ-ի կառավարությունը նոր պատժամիջոցներ է կիրառել ՌԴ մի խումբ քաղաքացիների ու պաշտոնյաների, ինչպես նաև 20 կազմակերպությունների նկատմամբ:

Սպիտակ տունը հայտարարել է, որ նոր պատժամիջոցները սահմանվել են ԱՄՆ-ի ընտրություններին Ռուսաստանի միջամտության, ինչպես նաև կիբեր հարձակումների պատճառով, որ այդ երկիրն իրականացրել է ԱՄՆ-ի նկատմամբ:

Ռուս 10 դիվանագետներ մեղադրվում են լրտեսության մեջ և նրանք պետք է լքեն այդ երկրի տարածքը: Սպիտակ տունը հայտարարել է, որ գանձապետական դեպարտամենտի նոր պատժամիջոցների պատճառով,  ամերիկյան ընկերությունները չեն կարող ֆինանսական փոխանակումներ իրականացնել պատժամիջոցների ենթարկված քաղաքացիների և կազմակերպությունների հետ:

Ավելի վաղ, Սպիտակ տունը հայտարարել էր, որ Բայդենի կառավարությունը նպատակ ունի Ռուսաստանի հետ կայուն հարաբերություններ հաստատել: Սակայն մինչ այդ, նա Ռուսաստանից պահանջել է քաղաքական ասպարեզում կանխատեսելի քայլեր իրականացնել: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, պատասխանելով պատժամիջոցների սահմանմանը, հայտարարել է, որ Կրեմլը կդիմի պատասխան քայլերի: Նա Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները որակել է որպես արգելք՝ Բայդեն-Պուտին նախատեսվող հանդիպման ճանապարհին:

Բայդենի այս քայլը, որը զուգակցվեց 10 ռուս դիվանագետների վտարմամբ, ոչ թե խորհրդանշական, այլ շատ լուրջ քայլ էր, որը վկայում է, որ Բահյդենը խստ է լինելու Մոսկվայի նկատմամբ: Բայդենի նախագահության շրջանում, Մոսկվա-Վաշինգտոն հարաբերությունբներն ավելի են սրվում: Հակառուսական  քաղաքականություն որդեգրած Բայդենի կառավարությունը կոշտ հայտարարություններ է արել Դաշնության դեմ, Մոսկվային մեղադրելով ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին միջամդտելու և այդ երկրի դեմ լայնածավալ կիբեր հարձակումներ իրականացնելու մեջ:

2021թ մարտին  ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները հրապարակեցին զեկույց, որում հայտարարեցին, որ Վլադիմիր Պուտինն անձամբ է արտոնել կիբեր հարձակումները, որոնց նպատակն է եղել թուլացնել նախագահական ընտրությունների ժամանակ Բայդենի դիրքերը և պառակտում սերմանել այդ երկրում:

Իսկ Մոսկվան, այդ զեկույցը անհիմն որակելով հայտարարել է, որ դա պատրվակ է, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու համար:

Քաղաքական փորձագետ Այան Բարմարի կարծիքով, Բայդենի օրոք ԱՄՆ-Վաշինգտոն հարաբերությունները հավանաբար լինելու են ամենաբարդը՝ ԽՍՀՄ-ի փլուզումից  հետո:

Այլ խոսքով, բայդենի կառավարությունը որդեգրել է Կրեմլին հակազդելու լուրջ քաղաքականություն, միևնույն ժամանակ հոգեբանական պատերազմ վարելով Ռուաստանի և Վլադիմիր Պուտինի նկատմամբ: