Մամուլի տեսություն 17.04.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i138606-Մամուլի_տեսություն_17.04.2021
Ուրանի 60 տոկոս հարստացման մեկնակի մասին լուրը ասյօրվա իրանական շատ թերթերի առաջին վերնագիրն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 18, 2021 03:58 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 17.04.2021

Ուրանի 60 տոկոս հարստացման մեկնակի մասին լուրը ասյօրվա իրանական շատ թերթերի առաջին վերնագիրն է:

«Իրան»

Նաթանզում ուրանի 60 տոկոս հարստացմանը զուգահեռ Վիեննայում մեծացել են հույսերը

Իրանի ու 4+1 երկրների բանակցությունների ամենավերջին փուլը անցկացվել է այնպիսի պայմաններում, երբ Իրանի պետայրերը դեպի առաջադիմություն տանելով միջուկային գործունեությունը և շեշտը դնելով լոկ բանակցության համար բանակցելու կանխարգելման վրա, փորձում են իրենց ձեռքն առնել ՀԳՀԾ-ի գործընկերների հետ բանակցությունների հսկողությունը: Մի ուղղություն, որ ակնկալելի էր:

Ուրանի 60 տոկոս հարստացման գործնականացումը և ուրբաթ առավոտյան արտադրված արդյունքի հասանելիությունը, Շրջանառվող լուրերը վկայում են Վիեննայում համատեղ հանձնաժողովի կառուցողական նիստի և փորձագիտական նիստերի շարունակման մասին: Երկու իրադարձություն, որոնք ցույց են տալիս, որ իսրայելական ռեժիմը, տարածաշրջանի որոշ երկրների հետ միասին,  հակամարտություն է վարել ՀԳՀԾ-ի շուրջ, կամ տարածաշրջանում պատերազմական զենքով, կամ Իրանի հետ բանակցային գործընթացում ազդեցիկ երկրների հետ լոբբիստական​​գործիքներով, պարտությունից բացի այլ արդյունքի չեն հանգելու:

«Քեյհան»

ԱՄՆ-ի դիրքերին ուղղված իրարահաջորդ հարձակումները՝ Իրաքում ԱԹՍ-ներով և Սիրիայում հրթիռներով

Ամերիկացի ահաբեկիչների դեմ Իրաքի դիմադրության հարձակումները աննախադեպ աճ են ունեցել, այնպես որ Իրանի ռադիո հեռուստատեսության հաղորդմամբ, անցած մեկ շաբաթվա ընթացքում ամերիկացիները 11 անգամ հարձակման են ենթարկվել: Տարածված հաղորդումների համաձայն ամերիկացի ուժերի դեմ հարձակումները որակապես հեղաշրջվել են, վերջին հարձակումների ընթացքում կիրառվել են ԱԹՍ-ներ ու հրթիռներ և օկուպանտ ուժերը չեն կարողանում խոցել այս ԱԹՍ-ներին:

Այնուամենայնիվ հարձակումների քանակային ու որակային ավելացումը խոսում է զենքի ուժով ամերիկացիներին Իրաքից արտաքսելու դիմադրության ուժերի վճռականության մասին: 

 

«Համշահրի»

ԱՄՆ-ն իսրայելացիներին հորդորել է հեռու մնակ Նաթանզի դեմ հարձակման մասին հոխորտանքներից

Սիոնիստական ԶԼՄ-ները ուրբաթ գիշեր հաղորդել են, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Իսրայելին հորդորել է վերջ տալ Իրանի միջուկային օբյեկտում խափանարարության մասին «Ամոթաբեր հոխորտանքները»:

Իսրայելի 12-րդ ալիքի հաղորդմամբ այս կապակցությամբ ԱՄՆ-ն «կտրուկ» ուղերձ է հղել ռեժիմին: Ամերիկացի պաշտոնյաների համոզմամբ Իրանի միջուկային օբյեկտում խափանարար գործողության հետ կապված տեղեկությունների արտահոսքը թուլացնում է բանակցությունների սեղանին վերադառնալու համար ԱՄՆ-ի կողմից գործադրվող ջանքերը»:

 

«Էթթելաաթ»

2021թ. Իրանի համար կանխատեսվում է 3.4 տոկոս տնտեսական աճ

Իրանի տնտեսական պալատի հետազոտությունների կենտրոնը Իրանի տնտեսության ուժեղ ու թույլ կողմերի մասին հայտարարել է.«Եթե պատժամիջոցները աստիճանաբար չեղարկվեն 2021թ. Իրանում կանխատեսվում է 4.3 տոկոս և 2022թ. 8.2 տոկոս տնտեսական աճ:

 

«Ջամե Ջամ»

Որքա՞ն գումար է վաստակում Վլադիմիր Պուտինը

Անցյալ տարի ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը շուրջ 131 հազար դոլար եկամուտ է ունեցել: 

Ըստ Կրեմլի կայքէջում հրապարակված  Վլադիմիր Պուտինի հարկային հայտագրի, պարզվեց, որ նա անցած տարի շուրջ 10 մլն. ռուբլ՝ 131 հազար դոլար եկամուտ է ունեցել:

 

armenpress.am

Օրինակ սերունդների համար. ԱԺ նախագահը ցավակցել է Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել «Քարնեգի» հիմնադրամի նախագահ, «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից, ուղերձում նշվում է.

«Մեծ ցավով տեղեկացա «Քարնեգի» հիմնադրամի նախագահ, «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանի կյանքից հեռանալու մասին: Ինչպես ինքն էր իրեն նկարագրել «Թավրիզից Լիբանանով, Կալիֆոռնիայով, Տեխասով, Փենսիլվանիայով, Ռոդ Այլենդով եւ բազում այլ վայրերով մինչեւ Նյու Յորք հասած ու գիտելիք երազող տղան, որն այսօր, հուսամ, արդեն ուսյալ է, կանգնած է մի կազմակերպության ղեկին, որն իր առաքելությունն է հռչակել գիտելիքի տարածումն աշխարհում: Երազող, որը սովորել է նախաձեռնող լինել, թափառող մի հայ, որը հասել է Նյու Յորք Թայմսի էջերին»:

Նա պիտի օրինակ ծառայի մեր սերունդների համար, ինչպես կարելի է աշխատասիրության եւ գիտելիքի միջոցով դառնալ ոչ միայն ամենահայտնի գլոբալ հայերից մեկը, այլեւ դուրս գալ հայկական միջավայրի սահմաններից եւ լինել մեր ժամանակների ամենաազդեցիկ մտածողներից մեկը:

Վարդան Գրեգորյանի գիտական, մարդասիրական, հասարակական գործունեությունը խորը հետք է թողել մեզնից շատերի կյանքում: Հանգչե՛ս խաղաղությամբ «միջոց հայթայթող հանճար», ինչպես շատ դիպում բնորոշել էր Financial Times-ը»:

 

news.am

Նախագահը չի ստորագրելու Ընտրական օրենսգրքում փոփոխությունների օրենքը, բայց և չի դիմելու ՍԴ․ հայտարարություն

Հանրապետության նախագահը չի ստորագրելու Ընտրական օրենսգրքում փոփոխությունների Օրենքը, բայց և չի դիմելու Սահմանադրական դատարան՝ դրա Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու համար : Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն է ներկայացվել 2021 թվականի ապրիլի 2-ին:

Հանրապետության նախագահն Օրենքը քննարկել է մի շարք կուսակցությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի հետ, լսել նրանց կարծիքներն ու դիտարկումները:

Օրենքի վերաբերյալ Հանրապետության նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունները հանգեցրել են այն եզրակացության, որ սահմանադրականության տեսանկյունից Օրենքն առերևույթ խնդրահարույց չէ:

Միևնույն ժամանակ, Օրենքի վերաբերյալ Հանրապետության նախագահն ունի հետևյալ սկզբունքային դիտարկումները՝

Օրենքն ընդունվել է Ազգային ժողովի միայն քաղաքական մեծամասնության քվեարկության արդյունքում:

Հանրապետության նախագահը բազմիցս նշել է, որ ճգնաժամը հաղթահարելուն ուղղված արտահերթ ընտրությունները կազմակերպելուն պետք է նախորդի Սահմանադրության, ինչպես նաև Ընտրական օրենսգրքի համապարփակ փոփոխությունների գործընթացը, որը պահանջում է ողջամիտ ժամկետ և, ժողովրդավարության սկզբունքներին համաձայն, պետք է իրականացվի լայն հանրային, հասարակական, քաղաքական քննարկումների արդյունքում ձևավորված կարծիքները լսելով և հաշվի առնելով: Ընտրակարգին առնչվող կարգավորումները պետք է միտված լինեն ընտրողների շահերը լավագույնս ներկայացնելու տրամաբանությամբ Ազգային ժողով ձևավորելուն:

Վենետիկի հանձնաժողովի մոտեցմամբ ընտրական օրենսդրության փոփոխությունները պետք է տեղի ունենան առնվազն ընտրություններից մեկ տարի առաջ: Վենետիկի հանձնաժողովն արտահայտել է նաև իր դիրքորոշումն այն մասին, որ ընտրական համակարգի կայունությունը կարևորագույն սկզբունքներից է, կարևոր է նաև ունենալ բավարար ժամանակ ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ խորքային և բոլոր շահագրգիռ անձանց մասնակցությամբ հանրային քննարկումներ իրականացնելու համար:

Օրենքով մեկ տեսակի համամասնական ընտրակարգը փոխարինվում է մեկ այլ տեսակի համամասնական ընտրակարգով: Մասնավորապես, բացառվում է տարածքային ընտրական ցուցակներով ընտրություններին մասնակցելու գործող կառուցակարգը:

Առանց տարածքային ցուցակների կառուցակարգի համամասնական ընտրակարգը կարող է արդյունավետ լինել խորհրդարանական կայացած քաղաքական մշակույթ ձևավորած պետություններում, որտեղ կուսակցություններն ունեն հստակ ծրագիր, որտեղ հասարակությունն ունի հնարավորություն և բավարար ժամանակ ծրագրերին ծանոթանալու, որտեղ ընտրությունն իրականցվում է ներկայացված ծրագրերի հիման վրա: Մինչդեռ նման փոփոխությունը Հայաստանի Հանրապետությունում առկա իրավիճակում կարող է հանգեցնել ոչ թե կուսակցությունների և դրանց ծրագրերի, այլ այս կամ այն կուսակցությունը գլխավորող անձանց միջև մրցակցության:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հանրապետության նախագահը չի ստորագրելու Օրենքը, բայց և չի դիմելու Սահմանադրական դատարան՝ դրա Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու համար»:

 

aravot.am

Մովսես Հակոբյան. Իշխանությունները բանակից չհասկացող մարդիկ են` բանակն իրենց համար եղել է մի հրեշ, որից միշտ վախեցել են. «Փաստինֆո»

Իշխանությունները բանակից չհասկացող մարդիկ են, բոլորը բանակից փախած մարդիկ են, ողջ գործունեության ընթացքում բանակն իրենց համար եղել է մի հրեշ, որից միշտ վախեցել են, մինչև հիմա էլ վախենում են,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը: ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը երեկ առաջարկել էր ՀՀ ԱԺ նախագահին եւ խորհրդարանական խմբակցություններին՝ ստեղծել 44-օրյա պատերազմի հանգամանքների ԱԺ քննիչ հանձնաժողով։ Հարցին՝ արդյո՞ք այս իշխանությունների օրոք ստեղծվելիք պատերազմը քննող հանձնաժողովն օբյեկտիվ կգործի՞, Մովսես Հակոբյանն ասաց. «Եթե նորմալ հանձնաժողով ստեղծվի, այո»:

 

armenpress.am

«Հարյուրամյա հայկական գրաֆիկա» խորագրով ցուցադրության շնորհիվ Գյումրին դարձել է գրաֆիկայի մայրաքաղաք

 

Գյումրու «Սթիլ» գրաֆիկայի թանգարանում  ամփոփվեց «Հարյուրամյա հայկական գրաֆիկա» խորագրով ցուցադրությունը, որը գործում էր 2020թ.  սեպտեմբերի 5-ից:

«Հարյուրամյա հայկական գրաֆիկա» խորագրով ցուցադրության շրջանակում ներկայացված էին վերջին հարյուր տարվա հայկական դասական և ժամանակակից ավելի քան 150 արվեստագետներ՝ 400 ցուցանմուշով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրությունը եզակի է, քանի որ արտահայտում է հայկական կերպարվեստի շարունակականությունն ու կապը սերունդների միջև՝ ամբողջացնելով հայկական  գրաֆիկայի դպրոցը։

«Ցուցադրությունը ներկայացնում է այն հսկա ներուժը, որը դեռևս անհասանելի է հայաստանցի  արվեստասեր հասարակության համար, և որը դեռևս իր ընդերքում պահում է հայկական կերպարվեստը՝ թե՛ դասական և  թե՛ ժամանակակից: Հինգ սերնդի  նկարիչներ են ներկայացված՝ սկսած 1906 թվականից: Այսօր՝ այս ցուցադրության շնորհիվ Գյումրին դարձել է գրաֆիկայի մայրաքաղաք»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Սթիլ» գրաֆիկայի թանգարանի հիմնադիր, տնօրեն Արտուշ Մկրտչյանը՝ տեղեկացնելով՝ սա Հայաստանում գրաֆիկական արվեստի ամենամեծ ցուցադրության ավարտական էքսպոզիցիան էր։

Հայաստանցի արվեստագետներից բացի, ցուցադրված էին նաև հայազգի արվեստագետներ շուրջ 15 երկրներից:

 

armenpress.am

 

Շրջակա միջավայրի նախարարը մեծ ծառատունկին մասնակցեց «Սեւան Ազգային պարկ» -ի Մարտունու տեղամասում. տնկվեց 10 հազար ծառ

 

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը  մեծ ծառատունկին մասնակցեց «Սեւան Ազգային պարկ» -ի Մարտունու տեղամասում: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ նախարարի հետ ծառատունկին մասնակցեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը,  Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը, «Սեւան Ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Աբելյանը, պաշտոնական այլ անձինք: Ծառատունկը կատարվեց Մարտունու ռազմական ոստիկանության շենքի հարակից տարածքում, «Սեւան Ազգային պարկ» ՊՈԱԿ աշխատակիցների ուժերով:

Տնկվեց 10 հազար ծառ՝ հիմնականում բարդի եւ սոճի: Ծառատունկի ավարտին նախարարը զրուցեց «Սեւան Ազգային պարկ»-ի ղեկավարության եւ աշխատակիցների հետ՝ քննարկելով առաջնահերթ լուծում պահանջող բնապահպանական, ինչպես նաեւ աշխատանքային ընթացիկ  խնդիրներ: Ռոմանոս Պետրոսյանը խոսեց նաեւ ծառատունկի իրականացման, հետագա պահպանության ու խնդիրների մասին: 

«Այսօր մենք Գեղարքունիքում ենք Հայաստանում 10 միլիոն ծառատունկ կատարելու ծրագրի շրջանակներում: Ընտրվել է այնպիսի տեղանք, որպեսզի ապահովված լինի նաեւ տնկված ծառերի խնամքն ու պահպանությունը: Ծառատունկը կընթանա մի քանի փուլերով, եւ կավարտվի այս տարվա ընթացքում: Նկատելի ծավալի ծառատունկ կիրականացվի նաեւ Գեղարքունիքի մարզում: Այն կներառի ինչպես «Սեւան Ազգային պարկ» -ի տարածքը, այնպես էլ՝ բնակավայրերի ներսի կամ շրջակայքի տարածքները»,-ներկայացրեց Ռոմանոս Պետրոսյանը:

Ըստ Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետի պարտականությունները կատարող Մարտին Պետրոսյանի՝ Գեղարքունիքի մարզում ընդհանուր ծառատունկի օր հայտարարված է 2021 թվականի ապրիլի 25-ին, որի ընթացքում նախատեսվում է տնկել մինչեւ 20 հազար ծառ: