Մեկնաբանություն- Հարաբերությունների ընդլայնումը՝ Թեհրանում Սերբիայի արտգործնախարարի բանակցությունների առանցքում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i138642-Մեկնաբանություն_Հարաբերությունների_ընդլայնումը_Թեհրանում_Սերբիայի_արտգործնախարարի_բանակցությունների_առանցքում
Շաբաթ օրը, երկօրյա այցով Թեհրան է ժամանել Սերբիայի արտգործնախարար Նիկոլա Սլակովիչը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 18, 2021 09:04 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Հարաբերությունների ընդլայնումը՝ Թեհրանում Սերբիայի արտգործնախարարի բանակցությունների առանցքում

Շաբաթ օրը, երկօրյա այցով Թեհրան է ժամանել Սերբիայի արտգործնախարար Նիկոլա Սլակովիչը:

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, շաբաթ օրը հանդիպել է Սերբիայի արտգործնախարար Նիկոլա Սլակովիչի հետ: Հանդիպման ժամանակ,  անդրադառնալով երկու երկրների պատմական հարաբերություններին և Իրանի արտաքին քաղաականության մեջ Բալկանների կարևոր դիրքին, Զարիֆը  կարևորել է երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, առևտրային և մշակութային ոլորտներում համագործակցության  զարգացումը` նորարարական և ստեղծագործական մեխանիզմների կիրառմամբ:

Հանդիպման ընթացքում, Սերբիայի արտաքին գործերի նախարար Նիկոլա Սլակովիչն անդրադարձել է երկու երկրների հարաբերություններում առկա ներուժին, հատկապես՝ տնտեսության և արդյունաբերության ոլորտներում, հավելելով, որ ԱԳ նախարարությունների միջև համագործակցության փաստաթղթի ստորագրումը դրական ազդեցություն կունենա համագործակցության ապագայի վրա:

Արևելյան Եվրոպան Միջերկրական և Սև ծովերին հասանելիություն ունենալով, աշխարհագրական մեծ նշանակություն ունի համաշխարհային առևտրում և էներգետիկ ռեսուրսներում: Այս առումով Իրանը կապող օղակ է Հյուսիս-Հարավ տարանցիկ ճանապարհի վրա և առևտրային կամուրջ է հանդիսանում Եվրոպայի և Ասիայի միջև:

Անդրադառնալով Բալկաններում Սերբիայի աշխարհաքաղաքական դիրքի նշանակությանը, Սերբիայում ԻԻՀ դեսպան Ռաշիդ Հասանփուրը հավաստիացրել է, որ Սերբիան ևս տեղյակ է Միջին Արևելքում և Պարսից Ծոցի զգայուն տարածաշրջանում ԻԻՀ գերազանց դիրքի, 80 միլիոնանոց շուկայի, իսլամ աշխարհում և Չմիավորման շարժման կազմում Իրանի դիրքի մասին, հետևաբար առանձնահատուկ կերպով կարևորում է Թեհրանի հետ հարաբերությունը:

Կարևորելով այդ առանձնահատկությունները, Սերբիայի ՆԳՆ՝ Ալեքսանդր Վոլինն անցած ուրբաթ օրը, Բելգրադում ԻԻՀ դեսպանի հետ հանդիպման ժամանակ, բարձր է գնահատել Թեհրանի սկզբունքային դիրքորոշումը երկրների, այդ թվում Սերբիայի  ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու հարցում: Նշելով, որ Սերբիան քաջածանոթ է պատժամիջոցների բացասական հետևանքներին, Սերբիայի ՆԳ նախարարն ասել է. «Չենք աջակցել հակաիրանական կամայական պատժամիջոցներին և կարևորում ենք Թեհրանի հետ հարաբերությունների ընդլայնումը»:

Իրանի Իսլամական Հանրապետությունը և Սերբիան մշտապես շահագրգռվածությունն են հայտնել զարգացնել և ամրապնդել համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ ներառյալ քաղաքական, տնտեսական, պաշտպանական, զբոսաշրջության, մշակութային, գիտական, կրթական և սպորտային, և գործնականում ևս կարևոր քայլեր են ձեռնարկել այդ ուղղությամբ: Այդ շրջանակում, Թեհրանում կողմերը բանակցություններ են վարել համատեղ տնտեսական համագործակցության 16-րդ նիստի անցկացման շուրջ: Կողմերը մտքերի փոխանակում են կատարել մասնավորապես` տնտեսական ոլորտում համագործակցությունը զարգացնելու և ընդլայնելու շուրջ, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային հարաբերությունների, ԱՄՆ-ի միակողմանի և ճնշող պատժամիջոցների, կորոնավիրուսի դեմ պայքարի, պատվաստանյութի արտադրման ոլորտում համագործակցության կապակցությամբ: Իրանը և Սերբիան լավ կարողություններ ունեն գյուղատնտեսության, արդյունաբերության, հանքերի, շինարարության, էներգետիկայի, պետրոքիմիայի, զբոսաշրջության և մշակութային ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու համար: Այդ տարածքի երկրները պատմական  և առևտրային հարաբերությունների  տեսանկյունից բազում ընդհանրություններ ունեն Իրանի հետ, այնպես որ այդ տարածաշրջանի երկրների հետ Իրանի հարաբերություններում ակնհայտ են մշակութային ազդեցությունները:

Այսօր էլ հաշվի առնելով Սերբիայի արտգործնախարարի Թեհրան այցելության ձեռքբերումները, ակնկալվում է, որ մոտ ապագայում հնարավոր լինի ավելի շահավետ կերպով օգտագործել երկու երկրի հնարավորությունները: