Մամուլի տեսություն 20.04.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i138796-Մամուլի_տեսություն_20.04.2021
Այսօր իրանական թերթերի մեծ մասն անդրադարձել է ԻՀՊԿ հրմանատարի տեղակալ, գեներալ Հեջազիի հուղարկավորությանը
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 20, 2021 08:18 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 20.04.2021

Այսօր իրանական թերթերի մեծ մասն անդրադարձել է ԻՀՊԿ հրմանատարի տեղակալ, գեներալ Հեջազիի հուղարկավորությանը

Ջամե Ջամ օրաթերթ

Ի հիշատակ գեներալ Սեյեդ Մոհամադ Հոսեյն Հեջազիի

Դիմադրության մեկլ այլ հրամանատար միացավ հավերժի ճամփորդներին:

Սպահանում Պահապանների կորպուսի  հիմնադիրներից ԻՀՊԿ հրամանատարի տեղակալ գեներալ Հեջազիի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝ Սպահանի նահատակների գերեզմանատանը, առողջապահական ցուցումների պահպանմամբ:

Գեներալ Հեջազին մահացել է սրտային անբավարարությունից: Նրա հոգեհանգստյան արարողությունը տեղի էր ունեցել երեկ՝ Թեհրանում:

 

Քեյհան օրաթերթ

ԲՈՒՀ-երի 2 հազար դասախոսներ պահանջել են, որպեսզի ԱՄՆ-ն չեղարկի հակաիրանական բոլոր պատժամիջոցները

Վիեննայում ընթացող բանակցություններում ամերիկյան պատվիրակությանն ուղղված նամակում, ԱՄՆ-ի ԲՈՒՀ-երի ավելի քան 2 հազար դասախոսներ հայտարարել են, որ պատժամիջոցների հաղթահարումը և դրանց չեզոքացումն ավելի առաջնահերթ է, քան չեղարկումը:

 

Էբթեքար օրաթերթ

Կրիպտոարժույթը կմտնի՞ բորսա

Թվային արժույթի ոշուկայի  խնդիրներն ուսումանսիրող  նախաձեռնությունը հայտարարել է. «Ֆինանսական շուկաների պասիվության պայմաններում, կրիպտոարժույթն ապրում է  թեժ ժամանակներ և գրավել է բազմաթիվ ներդրողների ուշադրությունը: Սակայն կրիպտոարժույթի շուկա մուտք գործող ներդրողների ոգևորությանը զուգահեռ, ոլորտի մասնագետները զգուշացնում են նաև ռիսկերի մասին:

Սակայն չնայած նախազգուշացումներին, այս օրերին Bitcoin- ի և այլ թվային արժույթների  շուկաներում  գրանցվել է  հաճախորդների մեծ հոսք:

 

Էթելաաթ օրաթերթ

Իրանական պատվաստանյութերը շուկա կմտնեն սեպտեմբերին

Կորոնավիրուսի դեմ պայքարի Իրանի ազգային շտաբի ղեկավարը հայտարարել է, որ սեպտեմբերին, իրանական պատվաստանյութի շուկա մուտք գործելով, պատվաստանյութի ճգնաժամի խնդիրը կլուծվի:

 

Էթեմադ օրաթերթ

Իրանն ու Սուդյան Արաբիան արեցին առաջին քայլը

 Financial Times-ը գրել է, որ Իրաքի վարչապետը կարևոր դեր է խաղացել Թեհրանի և Ռիադի ուղիղ բանակցությունների մշակման և անցկացման հարցում:

Վերջին 48 ժամվա ընթացքում լուրը չի հերքվել իրանական և սաուդյան իրազեկ աղբյուրների կողմից, իսկ Իրանի ԱԳՆ խոսնակը նախընտրել է լռել այդ կապակցությամբ:

Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Ղադհիմին կարևոր դեր է խաղացել Թեհրանի և Ռիադի ուղիղ բանակցությունների նախապատրաստման  և անցկացման հարցում, որոնք տեղի են ունեցել ապրիլի 10-ին՝ երկու երկրների միջև հարաբերություններում հնգամյա դադարից հետո: Նշվում է, որ բանակցությունները դրական են եղել:

 

armenpress.am

Մարդու իրավունքների երաշխավորման նպատակով պետք է ստեղծվի անվտանգության գոտի. ՀՀ նախագահն ու ՄԻՊ-ը Սյունիքում են

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի համատեղ այցը Սյունիքի մարզ մեկնարկել է ապրիլի 19-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ մի շարք հանդիպումներ են ունեցել Սյունիքի մարզի Խնածախ գյուղում: Նշվում է, որ առաջնային հարց է գյուղի բնակիչների իրավունքների վերականգնումը, որոնք ոտնահարվել են ադրբեջանական զինված ուժերի գյուղի անմիջական հարևանությամբ հայտնվելու պատճառով: Գյուղի բնակիչներն անվտանգության խնդրի պատճառով չեն կարողանում օգտվել իրենց հողատարածքներից ու այգիներից, չեն կարողանում օգտագործել արոտավայրերն ու խոտհարքները: Այս վիճակի պատճառով էլ մարդիկ զրկվում են իրենց ընտանիքի եկամտի աղբյուրից: Այսինքն՝ խախտված են նրանց սեփականության, տնտեսական գործունեության և կենսական կարևորության սոցիալ-տնտեսական այլ իրավունքներ:

Դրանից բացի, վտանգված են քաղաքացիական բնակիչների կյանքի, առողջության, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության և միջազգայնորեն ճանաչված այլ իրավունքներ: Ստեղծված իրավիճակը խնդրահարույց է նաև երեխաների շահերի, նրանց անվտանգության տեսանկյունից:

Խնածախում բնակիչների հետ քննարկվել են նաև նրանց հուզող այլ հարցեր՝ կապված սահմանամերձ համայնք դառնալուց հետո գյուղի բնակիչների իրավունքների, սոցիալ-տնտեական հարցերում պետության աջակցության հետ: Դիտարկվել է երեխաների իրավունքների հարցը, մասնավորապես՝ կապված մանկապարտեզ և դպրոց նրանց հաճախելու, նրանց կրթության հետ և այլն:

Գորիս քաղաքում Հանրապետության նախագահի և Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությամբ տեղի ունեցան համատեղ քննարկումներ Գորիս համայնքի ղեկավարի, Հարթաշեն, Ներքին Խնձորեսկ, Քարահունջ և գյուղական մի շարք այլ բնակավայրերի ղեկավարների, ինչպես  նաև Սիսիան համայնքի ղեկավարի հետ: Մանրամասն քննարկվել են համայնքներում մարդկանց իրավունքներին վերաբերող, նրանց հուզող խնդիրները:

Ակնհայտ է, որ Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի ծառայողների ներկայությունը չունի որևէ իրավական հիմք, ապօրինի է: Այս եզրահանգումն ունի իրավական կոնկրետ հիմնավորումներ, որոնք նրանց ներկայությունն ընդհանրապես դարձնում են ապալեգիտիմ: Այս մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նշել է բազմիցս:

Կարևոր է ՀՀ նախագահի դիրքորոշումն այն մասին, որ սահմանների հարցում առկա է անորոշություն ու այս վիճակը խախտում է գյուղերի բնակիչների իրավունքները: Հետևաբար, ակնհայտ է, որ Սյունիքում մարդու իրավունքների երաշխավորման նպատակով պետք է ստեղծվի անվտանգության գոտի:

ՀՀ նախագահի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերը կամփոփեն այս համատեղ այցի արդյունքները և ըստ իրավասության՝ կձեռնարկվեն համապատասխան քայլեր, այդ թվում՝ համատեղ:

 

armenpress.am

Թրամփը հայտարարել Է, որ լուրջ Է վերաբերվում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար կրկին պայքարելու հնարավորությանը

Միացյալ Նահանգների նախկին ղեկավար Դոնալդ Թրամփն ամենայն լրջությամբ Է դիտում 2024 թվականին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար նախընտրական արշավի մասնակցության հնարավորությունը: Ապրիլի 19-ի երեկոյան այդ մասին նա հայտարարել Է Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Առաջին հերթին կցանկանայի ասել, որ մինչեւ այդ դեռ շատ հեռու Է»,- նշել Է Թրամփն ի պատասխան այն հարցի, թե ինչպիսիք են հաջորդ նախագահական ընտրություններին նրա մասնակցության շանսերը: Ըստ որում Սպիտակ տան նախկին ղեկավարը նշել Է, որ, ելնելով վերջին ընտրությունների արդյունքներից, որոնց ժամանակ նա կանխապես ստացել Էր 75 միլիոն ամերիկացիների ձայնը, իր համար պաշտպանության բարձր մակարդակ Է պահպանվում: «Ահա թե ինչ կասեմ. ես դրան (հաջորդ նախագահական ընտրություններին մասնակցության գաղափարին) վերաբերվում եմ ամենայն լրջությամբ: Ավելի քան լուրջ: Բայց իրավական տեսակետից եւ առայժ չԷի ցանկանա ընդարձակվել այդ մասին»,- ընդգծել Է Թրամփը:

Մարտ ամսին նախկին նախագահը հայտարարել Է, որ մտադիր Է երկրում միջանկյալ ընտրություններից հետո, որոնք կկայանան 2022 թվականին, ընդունել վերջնական որոշում ամերիկյան վարչակազմի ղեկավարի պաշտոնին կրկին հավակնելու հնարավորության մասին: Ավելի վաղ նա վստահություն Է հայտնել, որ հանրապետականները շանսեր ունեն վերադարձնելու վերահսկողությունն ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ 2022 թվականի ընտրությունների արդյունքներով: Փետրվարի 28-ին նախկին ղեկավարն Օռլանդոյում (Ֆլորիդայի նահանգ) ԱՄՆ-ի պահպանողական շրջանների խորհրդաժողովում ելույթի ժամանակ հնարավոր Է համարել, որ կարող Է վերստին մասնակցել պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Քեյփթաունում բռնկված հրդեհն ահագնանում է. այն հանգցնելու ուղղությամբ աշխատում է շուրջ 5 հազար հրշեջ

Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Քեյփթաունից ոչ հեռու բռնկված մեծ հրդեհը մարելու համար հրշեջներից կարող է պահանջվել առնվազն երկու օր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նշել է Քեյփթաունի քաղաքապետ Դեն Պլատոն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ապրիլի 18-ի առավոտյան հրդեհ է բռնկվել Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող լեռներում: Կրակը տարածվել և հասել է Քեյփթաունի համալսարանի գրադարանին: Հրդեհի պատճառով փակվել է մայրաքաղաքն ու Դուրբան քաղաքը միացնող մայրուղին:

Մեծ հրդեհի հետևանքով արդեն ամբողջովին այրվել են մայրաքաղաքում գտնվող թեյի այգին և մեկ ռեստորան:

Քաղաքապետը նշել է, որ վերջին ժամերի ընթացքում կրակն ավելի է ուժեղացել և այս պահին այն այրել է շուրջ 500 հա տարածք: Իրավիճակը սրում է նաև ուժեղ քամին՝ 16-18 մ/վրկ հզորությամբ: Կրակը հանգցնելու ուղղությամբ աշխատում է 4,5-5 հազար հրշեջ, որոնց օգնում են նաև կամավորներ:

 

panarmenian.net

Իսրայելն ու Հունաստանը ռազմական ոլորտում պատմության ամենամեծ՝ $1.65 մլրդ-ի պայմանագիր են կնքել

 Իսրայելի և Հունաստանի պաշտպանության նախարարությունները ռազմական ոլորտում պատմության մեջ ամենամեծ՝ 1.65 միլիարդ դոլարի պայմանագիր են ստորագրել։

Գումարը նախատեսված է Հունաստանի ՌՕՈւ օդաչուների համար թռիչքային ուսումնական կենտրոն կառուցելու և 22 տարի շահագործելու համար, գրում է ՏԱՍՍ-ը` Իսրայելի ՊՆ մամուլի ծառայությանը հղումով։

Կենտրոնը կկառուցի և կշահագործի իսրայելյան Elbit Systems-ը։ Այն գործելու է Իսրայելի ՌՕՈւ թռիչքային պատրաստության միջազգային կենտրոնի նմանությամբ, հագեցած է լինելու Մ-346 իտալական արտադրության մարզաուսումնական ինքնաթիռներով։ Նաև նախատեսվում է արդիականացնել Հունաստանի ՌՕՈւ Տ-6 ինքնաթիռները։

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը, մեկնաբանելով գործարքը, ասել է, որ այն «կամրապնդի երկու երկրի գործընկերությունն ու գործակցությունը պաշտպանական, տնտեսական և քաղաքական մակարդակներում»:

 

panarmenian.net

Բայդեն․ ՌԴ հետ հարաբերություններում լարվածությունը թուլացնելու ժամանակն է

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ՌԴ հետ հարաբերություններում եկել է լարվածությունը թուլացնելու ժամանակը։ Նա մեծ տերություններ է անվանել ՌԴ-ին և ԱՄՆ-ին, որոնք մեծապես պատասխանատու են գլոբալ կայունության համար։ Ըստ նրա, ԱՄՆ-ն ձգտում է ՌԴ հետ կառուցողական փոխգործակցության՝ հաղթահարելու համար լարվածության շրջանը։

Այս ելույթով ԱՄՆ նախագահը հանդես է եկել ՌԴ դեմ պատժամիջոցներ սահմանելուց հետո, գրում է «Կոմերսանտը»։

«Պետք է առաջ շարժվենք մտածված երկխոսւթյան և դիվանագիտական գործընթացի հաշվին։ ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել շարժվել այդ ուղղությամբ»,-ասել է Բայդենը։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն մտադիր չէ «սրել հարաբերություններն ու առճակատման գնալ ՌԴ հետ», այլ ցանկանում է «կայուն և կանխատեսելի հարաբերություններ»։

Նա «անկեղծ և հարգալից» է անվանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցը։ Նա ասել է, որ իր մտահոգությունն է հայտնել նրան Ուկրաինայի հետ սահմանին ռազմական հզորությունների կուտակման կապակցությամբ։

«Ես վճռականորեն խնդրել եմ ձեռնպահ մնալ ռազմական գործողություններից»,-ասել է նա։

Ըստ նրա, ՌԴ-ն և ԱՄՆ-ն արդեն քննարկում են Պուտին-Բայդեն հանարավոր հանդիպումն ամռանը Եվրոպայում։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ անձամբ է զգուշացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հետևանքների մասին, եթե բացահայտվի ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտության փաստը։ Նա դրական էր պատասխանել Պուտինին մարդասպան համարելու մասին հարցին։