Մամուլի տեսություն 21.04.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i138894-Մամուլի_տեսություն_21.04.2021
Press TV հեռուստաընկերության Վիեննայում գտնվող աղբյուրը նշել է, որ ԱՄՆ-ի օրակարգում ոչ թե դրանք ընդհանրապես չեղարկելն է, այլ դադարեցնելը և որոշ պատժամիջոցների չեղարկվելու դեպքում, ԱՄՆ-ը դրանք կերկարաձգի 120 և 180 օրով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2021 10:40 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 21.04.2021

Press TV հեռուստաընկերության Վիեննայում գտնվող աղբյուրը նշել է, որ ԱՄՆ-ի օրակարգում ոչ թե դրանք ընդհանրապես չեղարկելն է, այլ դադարեցնելը և որոշ պատժամիջոցների չեղարկվելու դեպքում, ԱՄՆ-ը դրանք կերկարաձգի 120 և 180 օրով:

Քեյհան օրաթերթ

 120 և 180 օրով պատժամիջոցները կասեցելու ԱՄՆ-ի մտադրությունը

Երեկ կեսօրին Վիեննայի  Գրանդ  հյուրանոցում տեղի ունեցավ Համատեղ հանձնաժողովի նիստը, որը վարում էր Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան: Նիստի ավարտին որոշում կայացվեց բանակցությունները  շարունակել հաջորդ շաբաթ:

Նիստի ընթացքում, բանակցային պատվիրակությունների ղեկավարները  քննարկեցին տեխնիկական բանակցությունների վերջին կարգավիճակը և տեքստերի նախնական բովանադակությունը  և բանակցությունների շարունակման ուղիները:

Press TV հեռուստաընկերության Վիեննայում գտնվող աղբյուրը նշել է, որ ԱՄՆ-ի օրակարգում ոչ թե դրանք ընդհանրապես չեղարկելն է, այլ դադարեցնելը և որոշ պատժամիջոցների չեղարկվելու դեպքում, ԱՄՆ-ը դրանք կերկարաձգի 120 և 180 օրով:

 

Իրան օրաթերթ

Աշխարհն ունի արդարության, ոչ թե հեգեմոնիայի կարիք

Պեկինի և Վաշինգտոնի միջև լարվածության ֆոնին, Չինաստանի նախագահ Սի  Ցզինպինը երեկ առավոտյան Boao-յի Ասիական ասամբլեայի ամենամյա համաժողովին ուղղված տեսաուղերձում, առանց նշելո կոնկրետ երկրի անուն և քննադատելով միակողմանիությունը, հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է իր պահանջները թելադրի աշխարհին կամ խառնվի այլ երկրների գործերին:

 

Էթեմադ օրաթերթ

Ռուսատսանն իր արևմտյանս ահմաններին ագրեսիվ դիրք է ընդունել

Ուկրաինայի արևելքում կենտրոնական կառավարության ու անջատողականների միջև բախումներից 7 տարի անց, այս տարածաշրջանըկրկին դարձել է աշխարհի ամենաթեժ կետերից մեկը:

Վերջին ամսիներին, ԱՄՆ-ի նոր կառավարությունը և Եվրոպան, Ալեքսեյ Նավալնիին բանտարկելու պարտվակով, նոր պատժամիջոցներ են սահմանել Մոսկվայի դեմ և հիմա, Ուկրաինայի արևելքում առզմական գործողությունների վերսկսումն արևմտյան ԶԼՄ-ների կողմից գնահատվում է որպես հակառուսական պատժամիջոցների համար վրեժ լուծելու փորձ: Իսկ Մոսկվան չի փորձում նավզեցնել ԶԼՆ-ների կողմից այդ կապակցությամբ տարածվող լուրերի առաջացրած լարվածությունը:

 

Էբթեքար օրթերթ

Իրանի էներգետիկայի նախարար. Պատժամիջոցների վերացումից հետո, Իրանում տեղի կունենան մեծ իրադարձություններ

Իարնի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքայանը հայտարարել է. «Էլեկտրակայանների վերազինումը պետ քէ իրականացվի հաշվի առնելով ոչ միայն երկր, այլ տարածաշրջանային շուկայի պահանջները: Այս ոլորտի արդյունաբերությունն Իրանին կանգնեցրել է խոշոր արտադրողների կողքին»:

Ռեզա Արդաքանյանը ջրի և էլեկտրաէներգիայի ոլորտների 8 նախագծերի բացման արարողությանը, հույս հայտնելով, որ պատժամիջոցների և  կորոնավիորւսի ծանր պայմաններում աշխատանքները լավ կընթանան, հավելել է. «Էլեկտրակայանները վերանորոգող ընկերության մասնագետների կողմից շոգետուրբինի ռոտորի կառուցումը արժեքավոր աշխատանք է, և այսօր տեղի կունենա առաջին ներքին շարժիչի հանդիսավոր բացումը: Այս նախագիծն արժեքավոր է ծախսերի խնայողության տեսանկյունից և միևնույն ժամանակ վկայում է ներքին մասնագետների հանդեպ վստահության աճի ամսին, ինչը թվերով հնարավոր չէ կարող չափել»:

 

armenpress.am

Մեծ Բրիտանիան սկսել Է COVID-19-ի դեմ հաբեր մշակել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել Է, որ իր երկիրն սկսել Է հաբեր կամ դեղապատիճ մշակել տնային պայմաններում COVID-19-ի բուժման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է BBC News-ի կայքում: Երկրի վարչապետը հույս Է հայտնել, որ դրանք կհայտնվեն մինչեւ աշուն եւ կօգնեն պայքարել սպասվող երրորդ ալիքի դեմ:

Ներկայում ստեղծվում Է աշխատանքի հսկողության եւ նոր պատրաստուկի ապագա փորձարկումների նպատակային խումբ: Երբ Ջոնսոնը նոր նպատակային խումբը ներկայացրել Է մամուլի համար հեռուստատեսային ճեպազրույցում, նա ընդունել Է արտասահմանում հիվանդության դեպքերի թվի աճը եւ համավարակի նոր ալիքի առաջացման հավանականությունը: Վարչապետը հավելել Է. «Մենք, որքանով դա հնարավոր Է, պետք Է սովորենք այդ հիվանդության հետ ապրել, ինչպես որ ապրում ենք մյուս հիվանդությունների հետ»: Ջոնսոնն այն կարծիքին Է, որ հակավիրուսային պատրաստուկները կարող են պաշտպանության երրորդ մեթոդը լինել պատվաստումների, ներառյալ բուստերային ներարկումները, եւ զանգվածային թեստավորումների հետ միասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

 

armenpress.am

Պուտինը հայտարարել Է, որ խորհրդարանին ուղղված ուղերձը նվիրում Է ներքին հարցերին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հրապարակելով խորհրդարանին ուղղած ուղերձը, հայտարարել Է այն ներքին հարցերին նվիրելու մտադրության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօրվա ուղերձը գլխավորապես նվիրված կլինի մեր ներքին հարցերին»,- ասել Է նա: Ռուսաստանի նախագահը Դաշնային ժողովին ուղղած ուղերձի ընթացքում հայտարարել Է, որ կորոնավիրուսի համավարակի սկիզբը բացարձակ անորոշության ժամանակ եղավ: Նա խոստովանել Է, որ միշտ համոզված Է եղել համավարակի հարուցած փորձությունները հաջողությամբ հաղթահարելու հարցում:

Պետության ղեկավարը նշել Է, որ միլիոնավոր ռուսաստանցիներ, որոնք պայքարում Էին կորոնավիրուսի տարածման դեմ, աշխատում Էին արագ, որակով եւ խղճով: Նախագահի կարծիքով՝ կորոնավիրուսը վերջնականապես չի հաղթահարվել եւ մնում Է ուղղակի սպառնալիք, բոլոր սահմաններն անհրաժեշտ Է պահել վերահսկողության ներքո: Ընտանիքը, բարեկամությունը, փոխօգնությունն ու համախմբվածությունը Ռուսաստանում դուրս են եկել առաջին պլան, երկիրը միշտ կպաշտպանի արդ արժեքները, ասել Է Պուտինը: Նա ռուսաստանցիներին կոչ Է արել առավելագույնս պատասխանատվությամբ կատարելու բժիշկների հանձնարարականները COVID-19-ի դեմ պայքարի համար: Պուտինի խոսքով՝ COVID-19-ի նկատմամբ կոլեկտիվ իմունիտետի ձեւավորման խնդրի լուծումը կախված Է քաղաքացիներից իրենցից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

ԱՄՆ-ը մտադիր չԷ դիտորդի դերին վերադառնալ Սիրիային նվիրված Աստանայի ձեւաչափով հանիդիպումներում

ԱՄՆ-ն առայժմ չի պլանավորում որպես դիտորդ մասնակցել Աստանայի ձեւաչափով Սիրիային նվիրված միջազգային հանդիպումներին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 21-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտնել Է Ղազախստանում ԱՄՆ-ի դեսպան Ուիլյամ Մոզերը:

«Մենք կարծում ենք, որ Սիրիայի հակամարտության կարգավորման համար ՄԱԿ-ի հովանու ներքո Ժնեւի գործընացն ամենահարմար տարբերակն Է: Այդ պատճառով մենք այժմ չենք ցանկանում դիտորդ լինել մյուս գործընթացում»,- ասել Է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ԱՄՆ-ը պլանավորում Է արդյոք որպես դիտորդ վերադառնալ Սիրիային նվիրված միջազգային հանդիպումներին: Սպասվում Է, որ Աստանայի ձեւաչափով հերթական կոնսուլտացիաները Նուր Սուլթանում կկայանան ընթացիկ տարվա կեսերին:

Այդ ձեւաչափով 15-րդ միջազգային հանդիպումը տեղի Է ունեցել փետրվարի 16 – 17-ը Սոչիում: Հանդիպման արդյունքներով Աստանայի գործընթացի երաշխավոր երկրները (Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը) համատեղ հայտարարության մեջ հավաստել են Սիրիայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հաստատուն կողմնակցությունը եւ համաձայնության են եկել միասին շարունակելու պայքարն ահաբեկչության դեմ Արաբական Հանրապետության տարածքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panarmenian.net

 

ԱՄՆ դեսպանը Սիսիանում հետաքրքրվել է արցախցիների տրամադրությամբ՝ մնալու են, թե վերադառնալու

 ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեյվիդ Հոֆմանը և դեսպանատան աշխատակիցներն այցելել են Սյունիք։ Ապրիլի 19-ին նրանց հյուրընկալել է Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը։

Դեսպանը հետաքրքրվել է Սիսիանում բնակություն հաստատած արցախցիների շրջանում տիրող տրամադրությամբ` արդյո՞ք նրանք պատրաստվում են մնալ Սիսիանում, թե վերադառնալու նպատակ ունեն: Նա հետաքրքրվել է նաև հետպատերազմյան ժամանակաշրջանում համայնքում տիրող իրավիճակով, ներկայացրել ԱՄՆ կողմից պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիների աջակցմանն ուղղված աշխատանքները, և թե որքան ջանքեր են ներդրվում զոհվածների մասունքների ճանաչման և նույնականացման գործընթացում:

Դեսպանի հարցին, թե փոխվել են արդյոք համայնքի զարգացման գերակա ճյուղերը՝ տուրիզմը և գյուղատնտեսությունը, համայնքի ղեկավարը պատասխանել է, որ սահմանների անվտանգության խնդիրը ստվերում է զարգացման բոլոր ծրագրերը, եթե չկա անվտանգություն, ապա ստորադասվում են բոլոր ծրագրերը։

Նա նշել է, որ Սիսիանում բնակություն հաստատած արցախցիները երազում են իրենց հայրենիք վերադառնալ, սակայն իրենց տներն այլևս թշնամու վերահսկողության գոտում են, իսկ այստեղ համայնքը փորձում է հնարավորինս թեթևացնել նրանց բեռը: Համայնքի ղեկավարի խոսքով` այս ամենից բացի, համայնքապետարանն իր ուշադրությունը սևեռել է զոհված հերոսների ընտանիքներին, խնդիրներ, որոնք այս պահին առավել քան գերակա են:

Հոֆմանը ներկայացրել է իրենց կողմից մշակված ծրագրերը, որոնց մեծ մասն ուղղված կլինեն պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիներին ժամանակակից աշխատաշուկային համապատասխան գիտելիքներով ապահովելուն: Ծրագրեր են մշակվել գյուղերի, տուրիզմի զարգացման, ինչպես նաև սոցիալական աշխատողների կարողությունների զարգացման, կատարելագործման համար:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանը այցելել են նաև Սիսիանի «Մեծահասակների կրթության կենտրոն» հիմնադրամ: Հանդիպման նպատակը «Մասնակցային բյուջետավորում» ծրագրով կատարված գործողությունների և արդյունքների քննարկումն էր:

 

panarmenian.net

Մոսկվայի պատասխանը «Իսկանդերի» մասին Ալիևի նամակին. Հրթիռներ չեն գործարկվել

 Մոսկվան պատասխանել է Բաքվի՝ Արցախում «Իսկանդեր» համակարգի հնարավոր գործարկման մասին նամակին։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, թե քննարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Լեռնային Ղարաբաղում «Իսկանդեր Մ» հրթիռների բեկորների հայտնաբերման մասին տեղեկությունը, իսկ ՊՆ-ն այդ հարցի վերաբերյալ պաշտոնական նամակով դիմել է Մոսկվային։

«Ես ծանոթացա պատասխանին։ Ադրբեջանի ժողորդին պետք է ասեմ ինչպես կա։ Քանի որ սա շատ լուրջ հարց է։ Այստեղ ոչ մի գաղտնիք չպետք է լինի։ Պատասխանում նշված է, որ ռուսական կողմը չի գրանցել բալիստիկ հրթիռների գործարկում»,- ասել է Ալիևն Ադրբեջանի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ Ալիևի՝ Բաքուն հուսով է, որ հարցը կպարզաբանվի։ Նա հավելել է, որ իբր Ղարաբաղում հայտնաբերված բեկորները տեղափոխվել են Բաքու։

Ալիևը հայտարարել է, որ իրենց դիրքորոշումն այս հարցում սկզբունքային է և Բաքուն հուսով է, որ ավելի ամբողջական պատասխան կստանա Մոսկվայից։ Ըստ նրա՝ համակարգերը կամ փոխանցել են ՀՀ-ին, կամ ապօրինի են դուրս բերվել ՌԴ-ից։

Ավելի վաղ Ադրբեջանը հայտարարել էր, որ Շուշիում հայտնաբերվել են «Իսկանդեր Մ» հրթիռների բեկորներ, որոնք, ըստ Բաքվի, ՀՀ-ն կիրառել է պատերազմի ժամանակ։

 

2020թ․ նոյեմբերի ՀՀ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը հայտարարեց, որ ՀՀ-ն կիրառել է «Իսկանդեր»։ Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ «Իսկանդերի» հրթիռները չեն «պայթել կամ պայթել են 10 տոկոսով»։ Որոշ ժամանակ անց նա հերքեց իր այդ պնդումը՝ հավելելով, որ իրեն սխալ էին զեկուցել։ ՌԴ-ն հայտարարել է, որ ՀՀ-ն չի կրառել «Իսկանդեր»։ ՀՀ-ն սպառազինված է «Իսկանդեր Է» տարբերակով։

 

panarmenian.net

Ռուս խաղաղապահներն ավելի քան 50 ուխտավորի են ուղեկցել Ամարաս և Դադիվանք

 Ռուս խաղաղապահներն ավելի քան 50 ուխտավորի են ուղեկցել Ամարաս և Դադիվանք վանական համալիրներ, որոնք Արցախում 44-օրյա պատերազմից հետո հայտնվել են կողմերի միջև բաժանարար գծի անմիջական հարևանությամբ:

Ռուս խաղաղապահների սակրավորական խմբերը նաև ականազերծել են Կարմիր շուկայի հարակից գյուղատնտեսական նշանակության մոտ 5 հա տարածքը։ Կատարված աշխատանքի արդյունքում բնակիչները կկարողանան վերսկսել գյուղատնտեսական աշխատանքները, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

2020թ․ նոյեմբերի 23-ից ի վեր ռուս խաղաղապահների ջանքերով ականազերծվել է 2012 հա տարածք, 620 կմ ճանապարհ, ստուգվել է 1716 տուն և շինություն, այդ թվում՝ սոցիալական նշանակության 30 շինություն։ Հայտնաբերվել և վնասազերծվել է 25,580 պայթուցիկ սարք։