Մամուլի տեսություն 23.04.2021
Centcom-ի հրամանատարը մտահոգություն է հայտնել Իրանի հրթիռային կարողության զարգացման կապակցությամբ:
Իրան օրաթերթ
Թուրքիան իսրայելցի նախարարին հրավիրում է այցելել Թուրքիա
Անկարան Իսրայելի էներգետիկայի նախարարին պաշտոնապես հրավիրել է մասնակցել Անթալիայում կայանալիք հանդիպմանը:
Իրսյաելական «Կան» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Թուրքիան Սիոնսիտական ռեժիմի էներգետիկայի նախարար Յովալ Շտայնեցին հրավիրել է մասնակցելու Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող պաշտոնական համաժողովին:
2018 թվականից ի վեր սա Թուրքիայի առաջին քայլն է Իսրայելի ուղղությամբ:
Ջամե Ջամ օրաթերթ
ԱՄՆ-ի ահաբեկչական ուժերի գերագույն գլխավոր հրամանատար. Իրանական հրթիռների ճշգրտության բարձրացումը մտահոգիչ է
Մտահոգություն հայտնելով Իրանի հրթիռային կարողության զարգացման կապակցությամբ, Centcom-ի հրամանատարը խոստովանել է, որ իրանցիները մինչ այժմ որևէ քայլ չեն արել միջուկային զենք ձեռք բերելու ուղղությամբ:
Քենեթ Մաքենզին ասել է . «Իրանական հրթիռների ճշգրտությունը բարելավվել է, և դա մտահոգիչ է»:
«Իրանցիները դեռ րևէ քայլ չեն ձեռնարկել միջուկային զենք ձեռք բերելու ուղղությամբ», - ասել է նա:
Էթեմադ օարթերթ
Reuters- ը հաղորդել է, որ Իրանում ուրանի 60 տոկոս հարստացման տեխնոլոգիան փոխելվել է
«Ռոյթերս» գործակալությունը հինգշաբթի օրը հաղորդել է, որ գործակալության տրամադրության տակ հայտնվաց մի զեկույցի համաձայն, ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը Կառավարիչների խորհրդի անդամներին ասել է, թե Իրանը փոխել է Նաթանզում ուրանի 60 տոկոս հարստացման մեթոդը:
Զեկույցում նշված է. «2021 թվականի ապրիլի 21-ին գործակալությունը իրականացրել է համապատասխան ստուգումներ, որոնց արդյունքում պարզել է, որ ստուգեց, որ Իրանը փոխել է UF-6- ի հարստացման մեթոդը, այն ահսցնելով 60 տոկոսի»:
Համշահրի օրաթերթ
Իսրայելցի գեներալ. Իրանցիները դեռ վրեժխնդիր չեն եղել մեզանից
Իսրայելի անվտանգության հետազոտական ինստիտուտի տնօրեն, գեներալ Ամոս Յադլինը հայտարարել է. «Համոզված եղեք, որ Իսրայելի զգայուն ռազմաբազայում տեղի ունեցած այս վերջին պայթյունը Իրանի պատասխանը չէ Նաթանզի հարստացման համալիրում տեղի ունեցած միջադեպին: Մենք շատ դժվար իրավիճակում ենք: Իրանցիները դեռ վրեժխնդիր չեն եղել և մենք պետք է թեթևացած շունչ քաշենք, որ պայթածը իրանական հրթիռ չէր»:
իսկ ռեժիմի հեռուստաընկերության 12-րդ ալիքի վերլուծաբան Նիր Դաֆուրին ասում է. «Թղթի վրա» մեր համակարգերը պետք է որ խոցեին սիրիական հրթիռը, սակայն գործնականում դրանք չաշխատեցին»:
armenpress.am
ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում կատարվող ընդհանուր ներդրումը կավելանա 13 մլն դոլարով
Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագրի փոփոխություն թիվ 10-ի ստորագրման առաջարկությանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ըստ նախագծի հիմնավորման, Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև 2013թ. սեպտեմբերի 28-ին կնքված «Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված» համագործակցության համաձայնագրում կատարվում է փոփոխություն, համաձայն որի Հայաստանին տրամադրվող ԱՄՆ աջակցության ընդհանուր գումարը ավելանում է 12,940,000 ԱՄՆ դոլարով՝ ԱՄՆ ՄԶԳ նախատեսվող ընդհանուր ներդրումը հասցնելով մինչև 64,340,443 ԱՄՆ դոլարի՝ համաձայնագրի ներքո ծրագրերի իրականացումը շարունակելու նպատակով:
Փոփոխության նախագծով ավելացվում է նաև Հայաստանի Հանրապետության ներդրումը՝ 7,929,286 ԱՄՆ դոլարից դարձնելով 11,047,369 ԱՄՆ դոլար։ Լրացուցիչ ֆինանսական հատկացումները նախատեսվում են ծրագրի Արդար և ժողովրդավարական կառավարում ոլորտին, մասնավորապես՝ իրավունքի գերակայության և մարդու իրավունքների, պատշաճ կառավարման, քաղաքական մրցակցության և համաձայնության ձևավորման, քաղաքացիական հասարակության ոլորտներին, ինչը կխթանի համաձայնագրով ամրագրված նպատակների առավել արդյունավետ իրականացմանը:
Հատկացվող միջոցները կնպաստեն քաղաքացիների և այլ անձանց իրավունքների և պարտականությունների առավել արդյունավետ իրականացմանը, մարդու իրավունքների պաշտպանության առավել գործուն մեխանիզմների գործարկմանը, կամրապնդեն կապը պետության, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության սուբյեկտների և անհատների միջև: Փոփոխությամբ նախատեսվում է նաև երկարաձգել համաձայնագրի իրականացման ժամկետը 2023 թվականի սեպտեմբերի 30-ից, մինչև 2025 թ. սեպտեմբերի 30-ը:
armenpress.am
ԵՄ-ի երկրները համաձայնեցրել են պատվաստման հավաստագրերի պարամետրերը
Եվրամիության (ԵՄ) անդամ երկրները համաձայնեցրել են պատվաստման հավաստագրերի տեխնիկական բնութագրերը, որոնք պետք Է ԵՄ-ի բոլոր երկրներում ներդրվեն մինչեւ հունիսը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է Եվրահանձնաժողվի (ԵՀ) հայտարարության մեջ, որն ապրիլի 22-ին տարածվել Է Բրյուսելում:«Թվային հավաստագրի մասին Եվրահանձնաժողվի առաջարկությունից հետո մեկ ամիս անց Էլեկտրոնային առողջապահության ցանցի անդամ պետությունների ներկայացուցիչները համաձայնեցրել են այն ղեկավար սկզբունքները, որոնք նկարագրում են այդ համակարգի ներդրման տեխնիկական բնութագրերը: Դա կարեւորագույն քայլ Է ԵՄ-ի մակարդակով անհրաժեշտ ենթակառուցվածքի ստեղծման համար»,- նշված Է այնտեղ:ԵՀ-ն ընդգծում Է, որ ԵՄ-ի երկրները պետք Է ամեն ինչ անեն մինչեւ հունիս հավաստագրերի ներդրման համար: «Զուգահեռաբար անդամ պետություններին հանձնարարվում Է անհրաժեշտ տեխնիկական լուծումները ներդնել ազգային մակարդակով: Չափազեանց կարեւոր Է տեխնիկական ներդրման աշխատանքն առաջ տանել ընթացիկ տնտեսական գործընթացներին զուգահեռ՝ ամբողջ ԵՄ-ում կանաչ թվային հավաստագրերի ներդրումը մինչեւ 2021 թվականի հունսին ապահվելու համար»,- պարզաբանել Է ԵՀ-ն:Ինչպես ասված Է ԵՀ-ի հայտարարության մեջ, համաձայնեցված բնութագրերն «ընդգրկում են տվյալների կառուցվածքը եւ կոդավորման մեխանիզմները, ներառյալ QR-կոդը, որը երաշխավորում Է, որ բոլոր հավաստագրերը, լինեն դրանք թվային թե թղթային, կարող են ընթերցվել եւ ստուգվել ամբողջ ԵՄ-ում»: «Վերջապես, հրահանգում նկարագրվում են կանաչ թվային հավաստագրերի տրման համար ծրագրային ահպահովման իրականացումը, հավաստագրերի ստուգման հավելվածը, եւ քաղաքացիների համար հավելվածի շաբլոնը դրանք պահելու համար: Թեեւ անդամ պետությունները պետք Է այդ համակարգերն ստեղծեն ազգային մակարդակով, շաբլնները կօգնեն արագացնելու ծավալումը, քանի որ անդամ պետությունները կկարողանան հենվել դրանց վրա: Դրանք մատչելի կլինեն մայիսի կեսերին ելման կոդի բացմամբ»,- պարզաբանել Է ԵՀ-ն:Եվրահանձնաժողվը մատի 17-ին ներկայացրել Է կորոնավիրուսի դեմ պատվաստման կանաչ թվային հավաստագրի նախագիծը, որը պետք Է ներդրված լինի մինչեւ հունիսի կեսերը: ԵՀ-ն ընդգծել Է, որ COVID-19-ի դեմ պատվաստումը պարտադիր նախնական պայման չի դառնա ԵՄ-ում անդրսահմանային ուղեւորությունների համար: Բացի դրանից, Եվրահանձնաժողովը քննարկում Է պատվաստման այն հավաստագրերի ճանաչման հնարավորությունը, որոնք տրվել են Եվրամիության կազմի մեջ չմտնող երկրների կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը հասել Է Ղրղզստան
Ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը հասել Է Ղրղզստան: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել են երկրի առողջապահության նախարարությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Արդեն հասել Է (պատվաստանյութի առաջին խմբաքանակը): Պատվաստանյութով ինքնաթիռը վայրԷջք Է կատարել «Մանաս» օդանավակայանում»,-հայտարարել Է գերատեսչության ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ «Սպուտնիկ V»-ով բնակչության պատվաստումը կսկսվի առաջիկա օրերին: Ավելի վաղ հանրապետությունում ՌԴ դեսպանությունում հայտնել Էին, որ պատվաստանյութի մատակարարումն իրականացվում Է պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռք են բերվել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի՝ 2021 թվականի փետրվարի 24-25-ին Մոսկվա կատարած այցի ընթացքում:
գնության շրջանակներում հանրապետություն Էր բերվել Sinopharm չինական պատվաստանյութը, որով արդեն պատվաստվել Է մոտավորապես 10 հազար մարդ: COVID-19-ի առաջին դեպքերը Ղրղզստանուոմ հայտնվել են 2020 թվականի մարտին: Այսօրվա դրությամբ հիվանդացածների թիվը գերազանցել Է 93 հազարը: Մահացել Է ավելի քան 1,5 հազար մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
panarmenian.net
Թուրքիա. Եթե Բայդենը ճանաչի Ցեղասպանությունը, դա կարող է վնասել հայ-թուրքական հարաբերություններին
Թուրքիան հայտարարել է, որ ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է խանգարել Հայաստանի հետ հաշտեցման հնարավոր ջանքերին, գրում է Middle East Eye-ը։
The Wall Street Journal-ը և The New York Times-ը սեփական աղբյուրներին հղումով հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։.
Թուրք պաշտոնյաները պնդում են, որ ԱՄՆ-ի այդ քայլն անարդյունավետ կլինի և էլ ավելի կթուլացնի երկկողմ հարաբերությունները, որոնք արդեն իսկ խարխլվել են մի քանի տարաձայնությունների պատճառով, այդ թվում՝ Անկարայի կողմից Ս-400 ռուսական համակարգերի գնման։
Բարձրաստիճան թուրք պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո իրական հնարավորություն կա առաջիկա ամիսներին ՀՀ և Թուրքիայի միջև հաշտեցման համար։
«Մենք ցանկանում ենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Եթե մենք դրական դինամիկա տեսնենք, կկարողանանք բացել սահմանները։ Եթե այս պայմաններում ամերիկացիները 1915թ․ իրադարձությունները ցեղասպանություն անվանեն, դա կարող է սաբոտաժի ենթարկել ամբողջ գործաընթացը Կովկասում»,- ասել է պաշտոնյան։
Ըստ նրա՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ արտաքին քաղաքականության գծով գլխավոր խորհրդականը մարտին նմանատիպ ուղերձ է հղել ԱՄՆ ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանին։
Թուրքիան ամեն անգամ նման «զգուշացումների» մասին է սկսում խոսել, երբ օտարեկրյա պետությունները կամ նախագահը պատրաստվում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Թուրքիայի ԱԳՆ-ն սովորաբար հետ է կանչում դեսպանին՝ բողոք հայտնելով դրա դեմ։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն օրերս հայտարարել է, որ Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերությունները կարող են լրջորեն տուժել, եթե Բայդենը ճանաչի Հայոց ցեղասպանությունը։
2019-ի դեկտեմբերին ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։ 2019-ի հոկտեմբերին բանաձև էր ընդունել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը։
panarmenian.net
ՌԴ-ն Ադրբեջանին ու ՀՀ-ին կոչ է արել զերծ մնալ ռևանշի հասնելու ձգտումներից ու ռազմատենչ հռետորաբանությունից
Ռուսաստանը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից և ռևանշի հասնելու ձգտումներից ԼՂ հակամարտության հարցում, քանի որ դա կարող է բերել տարածաշրջանում իրավիճակի սրման: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք կոչ ենք անում կողմերին (Երևանին ու Բաքվին) զերծ մնալ ռրանշիզմի ու ռազմատենչ հռետորաբանությունից, ինչը կարող է տարածաշրջանը կրկին պատերազմի սպառնալիզի տակ դնել»,- ասել է նա:
Զախարովան նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի պրակտիկ քայլերը պետք է լինեն եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում: Նրա խոսքով՝ նույն տրամաբանությամբ պետք է կարգավորվի նաև տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի հարցը:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ կիրագործեն «Զանգեզուրի միջանցքի ստեղծման ծրագիրը՝ կուզի դա Հայաստանը, թե ոչ»:
«Եթե Հայաստանն ուզի, այդ հարցը պարզ կլուծվի, եթե չուզի՝ կլուծվի ուժով։ Ես ասում էի պատերազմի ժամանակ ու ասում եմ հիմա՝ նրանք պիտի «ռադ լինեն» մեր հողից բարի կամքով, թե չէ մենք նրանց դուրս կշպրտենք։ Այդպես էլ եղավ։ Նույնը լինելու է Զանգեզուրի միջանցքի հետ», - նշել էր նա։