Մեկնաբանություն. Դեպի հարևան երկրներ Իրանի արտահանման ծավալներն աճել են
Չնայած բոլոր վայրիվերումներին, այս տարվա սկզբից, հարևան երկրների, մասնավորապես՝ Ադրբեջանի հետ Իրանի տնտեսական և առևտրային համագործակցությունն ընդլայնվում է:
Տարածաշրջանի ԶԼՄ-ները հաղորդել են, որ Ադրբեջանը դարձել է Կասպից ծովի տարածաշրջանում Իրանի ոչ նավբթային արտահանման ուղղությունը: Անցյալ տարի Իրանից 520 միլիոն դոլար արժողությամբ ավելի քան մեկ միլիոն տոննա ապրանք է արտահանվել Ադրբեջան: ,
Հայաստանի հետ պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իր տարածքների ազատագրումից հետո, Թեհրանի և Բաքվի ղեկավարների օրակարգում կրկին ներառվել է Հյուսիս-հարավ միջանցքի շինարարությունն ավարտելու հարցը: Այս ռազմավարական միջանցքի կառուցումն այդ ճանապարհին գտնվող երկրներին, հատկապես՝ Իրանին և Ադրբեջանին մեծ եկամուտներ կապահովի:
Հյուսիս-հարավ միջազգային երկաթուղային տրանսպորտային միջանցքը Իրանի և Ադրբեջանի միջով, Ռուսաստանը և Արևելյան Եվրոպան կապում է Հնդկաստանին, Չինաստանին և հակառակը:
Եթե վերջին փուլում գտնվող այս ծրագիրն իրականանա, ապա հնարավոր կլինի ամեն տարի այս երթուղով 10 միլիոն տոննա բեռ և երեք միլիոն ուղևոր տեղափոխել, ամրապնդելով Իրանի առևտրային կապերն այլ Բացի այդ, կավելանա Իրանի ազդեցությունը տարածաշրջանի տնտեսական և քաղաքական կայունության վրա:
Գիտակցելով այդ հարաբերությունների կարևորությունը, երկու հարևան երկրների պաշտոնյաներն աշխատում են երկկողմ և տարածաշրջանային համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ: Այս կապակցությամբ կարելի է նշել Հայաստանի հետ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի երկու բարձրաստիճան պաշտոնյաների այցը Թեհրան:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի այցը Թեհրան տեղի ունեցավ 2020թ. նոյեմբերին: Դա ԱԳՆ պաշտոնը ստանձնելուց հետո այս պաշտոնյայի առաջին քաղաքական այցերից մեկն էր Թեհրան: Այս այցը ցույց տվեց, որ ռազմավարական նշանակություն ունի Ադրբեջանի համար և Բաքուն ցանկանումէ ընդլայնել Թեհրանի հետ տնտեսական և առևտրային համագործակցությունը: Այս կապակցությամբ, Ադրբեջանի քաղաքական փորձագետ Ալշան Մանաֆովը, նշելով, որ Բայրամովի այցը Թեհրան տեղի է ունեցել հետպատերազմյան շրջանում,ա սում է. «Լեռնային արաբաղի պատերազմից հետո Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի այցը Թեհրան շատ կարևոր է երկկողմ և տարածաշրջանային հարաբերությունների հարցերի քննարկման տեսանկյունից»:
Բայրամովից հետո Թեհրան այցելելց Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Շահին Մուստաֆաևը: Նա Թեհրանում հանդիպեց ԻԻհ նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզիի հետ: Հանդիպման շրջանակներում, կողմերը քննարկեցին Իրան-Ադրբեջան տնտեսական և առևտրային համագործակցության ընդլայնման ուղիները:
Ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններն ընդլայնվում են տարբեր ոլորտներում, հատկապես ոչ նավթային: Այս միտումը ցույց է տալիս, որ Թեհրանն ու Բաքուն մոբիլիզացրել են իրենց բոլոր ռեսուրսները՝ երկկողմ և տարածաշրջանային համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու համար:
Փորձագետները կարծում են, որ Հայաստանն ունի նույն հնարավորություններն ու Երևանի իշխանությունները պետք է օգտագործեն դրանք և ընդլայնեն հարաբերությունները Թեհրանի հետ:
Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Իրանի ամուր հարաբերություններն Ադրբեջանի և Հայաստանի հետ, կարող են նպաստել տարածաշրջանային անվտանգության բարելավմանը: