Մեկնաբանություն. Դեպի հարևան երկրներ Իրանի արտահանման ծավալներն աճել են
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i139058-Մեկնաբանություն._Դեպի_հարևան_երկրներ_Իրանի_արտահանման_ծավալներն_աճել_են
Չնայած բոլոր վայրիվերումներին, այս տարվա սկզբից, հարևան երկրների, մասնավորապես՝ Ադրբեջանի հետ Իրանի տնտեսական և առևտրային համագործակցությունն ընդլայնվում է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 23, 2021 08:25 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Դեպի հարևան երկրներ Իրանի արտահանման ծավալներն աճել են

Չնայած բոլոր վայրիվերումներին, այս տարվա սկզբից, հարևան երկրների, մասնավորապես՝ Ադրբեջանի հետ Իրանի տնտեսական և առևտրային համագործակցությունն ընդլայնվում է:

Տարածաշրջանի ԶԼՄ-ները հաղորդել են, որ Ադրբեջանը դարձել է Կասպից ծովի տարածաշրջանում Իրանի ոչ նավբթային արտահանման ուղղությունը: Անցյալ տարի Իրանից 520 միլիոն դոլար արժողությամբ ավելի քան մեկ միլիոն տոննա ապրանք է արտահանվել Ադրբեջան: ,

Հայաստանի հետ պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իր տարածքների ազատագրումից հետո, Թեհրանի և Բաքվի ղեկավարների օրակարգում կրկին ներառվել է Հյուսիս-հարավ միջանցքի շինարարությունն ավարտելու հարցը: Այս ռազմավարական միջանցքի կառուցումն այդ ճանապարհին գտնվող երկրներին, հատկապես՝ Իրանին և Ադրբեջանին մեծ եկամուտներ կապահովի: 

Հյուսիս-հարավ միջազգային երկաթուղային տրանսպորտային միջանցքը Իրանի և Ադրբեջանի միջով, Ռուսաստանը և Արևելյան Եվրոպան կապում է Հնդկաստանին, Չինաստանին և հակառակը:

Եթե վերջին փուլում գտնվող այս ծրագիրն իրականանա, ապա հնարավոր կլինի ամեն տարի այս երթուղով 10 միլիոն տոննա բեռ և երեք միլիոն ուղևոր տեղափոխել, ամրապնդելով Իրանի առևտրային կապերն այլ  Բացի այդ, կավելանա Իրանի ազդեցությունը տարածաշրջանի տնտեսական և քաղաքական կայունության վրա:

Գիտակցելով այդ հարաբերությունների կարևորությունը, երկու հարևան երկրների պաշտոնյաներն  աշխատում են երկկողմ և տարածաշրջանային համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ: Այս կապակցությամբ կարելի է նշել Հայաստանի հետ  պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի երկու բարձրաստիճան պաշտոնյաների այցը Թեհրան:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի այցը Թեհրան տեղի ունեցավ 2020թ. նոյեմբերին: Դա  ԱԳՆ պաշտոնը ստանձնելուց հետո այս պաշտոնյայի առաջին քաղաքական այցերից մեկն էր Թեհրան: Այս այցը ցույց տվեց, որ ռազմավարական  նշանակություն ունի Ադրբեջանի համար և Բաքուն ցանկանումէ ընդլայնել Թեհրանի հետ տնտեսական և առևտրային համագործակցությունը: Այս կապակցությամբ, Ադրբեջանի  քաղաքական փորձագետ  Ալշան Մանաֆովը, նշելով, որ Բայրամովի այցը Թեհրան տեղի է ունեցել հետպատերազմյան շրջանում,ա սում է. «Լեռնային արաբաղի պատերազմից հետո Ադրբեջանի  ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի այցը Թեհրան շատ կարևոր է երկկողմ և տարածաշրջանային հարաբերությունների հարցերի քննարկման տեսանկյունից»:

Բայրամովից հետո Թեհրան այցելելց Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Շահին Մուստաֆաևը: Նա Թեհրանում  հանդիպեց ԻԻհ  նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզիի հետ: Հանդիպման շրջանակներում, կողմերը քննարկեցին Իրան-Ադրբեջան տնտեսական և առևտրային համագործակցության ընդլայնման ուղիները:

Ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններն ընդլայնվում են տարբեր ոլորտներում, հատկապես ոչ նավթային: Այս միտումը ցույց է տալիս, որ Թեհրանն ու Բաքուն մոբիլիզացրել են իրենց բոլոր ռեսուրսները՝ երկկողմ և տարածաշրջանային համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու համար:

Փորձագետները կարծում են, որ Հայաստանն ունի նույն հնարավորություններն ու Երևանի իշխանությունները պետք է օգտագործեն դրանք և ընդլայնեն հարաբերությունները Թեհրանի հետ:

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Իրանի ամուր հարաբերություններն Ադրբեջանի և Հայաստանի հետ, կարող են նպաստել տարածաշրջանային անվտանգության բարելավմանը: