Մեկնաբանություն. Լիբանան. Երկիր, որտեղ կա երկու վարչապետ
Լիբանանում, որին անվանում են «Արևմտյան Ասիայի հարսնացու», վերջին ութ ամիսներին գրանցվել է տարօրինակ երևույթ՝ երկու վարչապետների միաժամանակյա պաշտոնավարում:
2020 թվականի օգոստոսի 4-ին, Բեյրութի նավահանգստում տեղի ունեցավ սարսափելի պայթյուն, որի արդյունքում զոհվեց շուրջ 200 մարդ: Պայթյունից հետո վարչապետ Հասան Դիաբը հրաժարական ներկայացրեց: Այդ պահանջով Լիբանանի ընդդիմությունը հանդես էր գալիս Դիաբի պաշտոնավարյման մեկնարկից սկսած 7 ամսի շարունակ: Եվ միայն օգոստոսի 4-ի պայթյունն ընդդիմությանն օգնեց հսնել իր նպատակին:
Սակայն անցյալ օգոստոսից Լիբանանում շարունակում է աշխատել Հասան Դիաբի գլխավորած կառավարությունը: Դիաբի հրաժարականից մեկ ամիս անց, Մուսթաֆա Ադիբը հայտարարեց, որ չի կարողանա կաբինետ կազմել, իսս Սաադ ալ-Հարիրին 2020-ի հոկտեմբերից չի կարողացել ձևավորել նոր կառավարություն և ոչ էլ հրաժարվել է այդ պարտականությունից:
Այս օրերին տարօրինակը Դիաբի և Ալ-Հարիրիի արտասահմանյան այցերն են: Դիաբն այս պահին պաշտոնապես պարտականություններ ունի Լիբանանում, և չնայած ժամանակավոր, սակայն կառավարության ղեկավարն է, իսկ ալ-Հարիրին պարտավոր է կազմավորել կաբինետ, չունի կառավարություն և չի համարվում պաշտոնյա:
Հասան Դիաբը վերջերս մեկնել էր Կատար՝ հանդիպելու այդ երկրի պաշտոնյաների հետ: Դիաբի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ ուղևորության նպատակն էր Կատարից ֆինանսական օգնություն ստանալ ՝ Լիբանանի ֆինանսական խնդիրները մեղմելու համար: Իսկ Սաադ ալ-Հարիրին վերջին ամիսներին մեկնել է ԱՄԷ, Թուրքիա և Իտալիա:
Այդ ուղևորություններով Հարիրին մի քանի նպատակ է հետապնդում:
Նախ նա փորձում է լիբանանյան քաղաքական խմբերին փոխանցել այն ուղերձը, որ ինքը ոչ միայն չի հրաժարվում կաբինետի ձևավորումից, այլ շարունակում է մնալ Լիբանանի քաղաքական ասպարեզի կարևոր դերակատար և ընդունված լինել արտերկրում:
Երկրորդ հերթին,. նա փորձում է լիբանանցիներին համոզել, որ կարող է կանխել նախագահ Միշել Աունի կողմից կաբինետի ձևավորումը: Իտալիա կատարած այցի ժամանակ, ալ Հարիրին, դիմելով Աունին, ասել է. «Իմ արտասահմանյան ուղևորություններն աշխատանքային են և նպատակ ունեն երկրի համար օգնություն ապահովել: իսկ նախագահական պալատում ոմանք այս այցելությունները վերածում են շրջագայությունների»: Սաիդ ալ-Հարիրիի այս հայատարարությունը վկայում է, որ նրա և Միշել Աունի միեջև խորը տարաձայնություններ գոյություն ունեն, և Հարիրիի ղեկավարությամբ Լիբանանի նոր կաբինետի ձևավորման լուսավոր հեռանկար գոյություն չունի:
Ալ-Հարիրիի մյուս նպատակն է օտարերկրյա դերասաններին ներգրավել Լիբանանում կաբինետի ձևավորման շուրջ ստեղծված ներքին ճգնաժամի մեջ: Փաստորեն, ալ-Հարիրին փորձում է ստանալ օժանդակություն և ապահովել արտաքին ճնշում Միշել Աունի վրա: Այնուամենայնիվ, Լիբանանի վերջին վեց ամիսների զարգացումները ցույց են տալիս, որ ալ-Հարիրիի այս մոտեցումը չի գործելու, քանի որ Միշել Աունը շարունակում է պաշտոնավարել և չի ենթարկվում արտաքին ճնշումներին:
Ի վերջո պետք է ասել, որ Լիբանանի երկու վարչապետներից ոչ մեկն ամուր դիրքեր չունի: Իսկ Սաադ ալ-Հարիրին նույնիսկ իր արտաքին հովանավորների մոտ չունի նախկին դիրքը:
Այս կապակցությամբ, որոշ աղբյուրներ նշում են, որ Սաուդյան Արաբիայի թագաժառսնգ Մուհամմադ բեն Սալմանը վերջերս արաբ բարձրաստիճան պաշտոնյաներից մեիին ասել է, որ Ռիադը վստայում է ոչ թե Սաադ ալ-Հարիրին այլ Նավաֆ Սալամին: