Հարավաֆրիկյան հանրապետության նախագահը հանդիպել է Իսլամական հեղափոխության Մեծարգո Առաջնորդի հետ
Հարավաֆրիկյան հանրապետության նախագահ՝ Ջեյկոբ Զումայի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը գտնվում է Իրանում: Կիրակի երեկոյան Զուման հանդիպել է Իսլամական հեղափոխության Մեծարգո Առաջնորդի հետ:
Հարավաֆրիկյան հանրապետության նախագահի հետ հանդիպման ժամանակ, Իսլամական հեղափոխության Մեծարգո Առաջնորդը կարևորել է անկախ երկրների համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությունը:
Հանդիպման ժամանակ Գերապատիվ առաջնորդն անդրադարձել է Իրան-ՀԱՀ հարաբերությունների երկու կարևոր ցուցանիշներին: Առաջինը՝ Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ՀԱՀ ապարտեիդի վարչակարգի հետ ԻԻՀ հարաբերությունների խզումն էր: Գերապատիվ Առաջնորդը նշել է.«ԻԻՀ-ը համարյա միաժամանակ խզել է իր հարաբերությունը և՛ Սիոնիստական ռեժիմի և՛ Հարավաֆրիկյան հանրապետության հետ: Իսկ երկրորդը Հարավաֆրիկյան հանրապետության և հակամարդկային ու բռնի վարչակարգի դեմ այդ երկրի ժողովրդի պայքարի նկատմամբ Իրանի դրական ու կառուցողական հայացքն է: Ապարտեիդի վարչակարգի դեմ պայքարում և տարած հաղթանակում մեծ դեր ունեցավ ՀԱՀ հանգուցյալ ղեկավար՝ Նելսոն Մանդելան»:
Նորին Վսեմություն Առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին հավելել է.«Ներկայումս Իրանի և Հարավաֆրիկյան հանրապետության միջև առկա են ջերմ հարաբերություններ և միջազգային շրջանակներում երկու երկրի համագործակցությունները չափազանց կարևոր ու ազդեցիկ են: Սակայն պետք է Իրանի ու ՀԱՀ-ի պոտենցիալներին համապատասխան, մեծացնել նաև երկու երկրի առևտրաշրջանառության ծավալները»:
Բարձր գնահատելով ապարտեիդի վարչակարգի դեմ պայքարում ԻԻՀ կողմից իր երկրի ժողովրդին ցուցաբերված աջակցությունները, ՀԱՀ նախագահ՝ Ջեյկոբ Զուման ասել է.«ՀԱՀ-ի ժողովուրդը երբեք չի մոռանա այդ աջակցությունները»
Միջազգային համակարգի այժմյան պայմաններում անկախ երկրների շահերը ինչ-որ չափով կախված են տարբեր ասպարեզներում համագործակցությունների ծավալից: Սակայն այս համագործակցությունների ճանապարհին կան խոչընդոտներ: Քանզի կայսերապաշտ ուժերը երբեք չեն հանդուրժում անկախ երկրների զուգամերձությունը, որովհետև այդ համագործակցությունը նրանց անօրինական շահերի վնասին կլինի: Այդ իսկ պատճառով որոշ գերտերություններ, անհիմն պատճառաբանությամբ փորձում են խոչընդոտել անկախ երկրների հարաբերությունների ձևավորումը: Եվ անշուշտ, Իրան-ՀԱՀ հարաբերություններն էլ բացառություն չեն կազմում ու հայտնվում են այդ խափանարարությունների թիրախում:
Փորձը ցույց է տվել ,որ այդ համագործակցությունները կարող են լինել բոլոր անկախ երկրների օգտին, ինչի հավաստիքն է Չմիավորման շարժման շրջանակում Իրանի և ՀԱՀ-ի համագործակցությունը: ՀԱՀ-ը Աֆրիկայի մայրցամաքի ազդեցիկ երկրներից մեկն է , թե՛ քաղաքական և թե' տնտեսական առումով և համարվում է աշխարհի զարգացող տնտեսության տեր երկրներից մեկը: Իրանը ևս բազում պոտենցիալներ ունի տարածաշրջանային ու միջազգային համագործակցությունների համար, ինչը լավ առիթ է ՀԱՀ- համար:
ՀԱՀ-ի նախագահի հետ հանդիպման ժամանակ, Իսլամական հեղափոխության մեծարգո Առաջնորդի արտահայտությունները պետք է դիտարկել որպես ուղեքարտեղ ,որը կնպաստի Իրանի և ՀԱՀ-ի ընդհանուր շահերի իրականացմանը: