Մեկնաբանություն- Զարիֆի այցը Իրաք և Կատար. Տարածաշրջանային ու վերտարածաշրջանային նպատակների նշանակությունը
Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, կիրակի օրը գլխավորելով մի պատվիրակություն մեկնել է Իրաք և Կատար՝ այդ երկրների պաշտոնատարների հետ բանակցության նպատակով:
Ուղևորության ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը և տարածաշրջանային ու վերտարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր:
ԻԻՀ համար Իրաքի, Կատարի և տարածաշրջանի բոլոր երկրների հետ լավ հարաբերություններ ունենալը կարևոր առաջնահերթություն է համարվում:
Այս սկզբունքային քաղաքականության հիմամբ, երբ Քուվեյթը հայտարարեց Կատարի, Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամների միջև լարվածությունը կարգավորելու ուղղությամբ ջանքերի արդյունավորման մասին, ԻԻՀ-ը ողջունեց այդ մոտեցումը:
Զարիֆը Թվիթերում գրել է. «Մենք ողջունում ենք Պարսից ծոցում Քուվեյթի ձեռք բերած պայմանավորվածությունները: Իրանի քաղաքականությունը միշտ հիմնված է եղել բարիդրացիության և տարածաշրջանային երկխոսության վրա: Հուսով ենք, որ այս հաշտեցումը կնպաստի մեր տարածաշրջանի բոլոր ազգերի քաղաքական և տնտեսական զարգացմանն ու կայունությանը»:
Հարաբերությունների այս մակարդակի կարևորությունը, բացի ռազմավարական տեսանկյունից, շատ կարևոր է կողմերի միջև վստահության և տարածաշրջանում զուգամերձության տեսանկյունից: ԻԻՀ-ն այդ սպառանլիքների բնույթին ծանոթ լինելով, ողջունում է երկրների միջև համապարփակ երկխոսությունը: Իրանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում տարածաշրջանի երկրներին առաջարկել է նաև Հորմուզի խաղաղության ծրագիրը:
Վերլուծելով բանակցությունների նպատակների կարևորությունը` միջազգային հարաբերությունների փորձագետ Քամրան Քարամին, անդրադառնալով Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև միջնորդելու Կատարի պատրաստակամությանը, նշել է, որ այս համատեքստում պետք է ուշադրություն դարձնել ընդհանուր սպառնալիքներին դիմակայելու և ընդհանուր շահերի շրջանակում զուգամերձություն ստեղծելու հարցում բոլոր բաղադրիչներին:
Տարածաշրջանում հիմնախնդիրների և տարաձայնությունների հիմնական պատճառներից մեկը ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն ու որոշ վերտարածաշրջանային տերությունների պառակտիչ քաղաքականությունն է, որոնք հետապնդում են իրենց շահերը՝ տարածաշրջանային ճգնաժամեր ստեղծելով և զենքի վաճառքով: Նրանք տարածաշրջանի երկրներին թույլ չեն տալիս օգնել միմյանց խնդիրներ լուծելու հարցում և ապահովել կայուն առաջընթաց՝ հեռու լարվածությունից:
Կատարի էմիր Շեյխ Թամամ Բեն Համադ Ալե Սանին 2020թ. հունվարին, Թեհրան այցելության ժամանակ, ասել է.«Համոզված ենք, որ տարածաշրջանում անվտանգության ապահովման համար պետք է համագործակցենք Իրանի հետ և Պարսից ծոցում անվտանգության ապահովման ուղղությամբ ցանկացած համագործակցություն, առանց Իրանի ներկայության ոչ մի արժեք չի ներկայացնում»:
Վերջում հարկ է նշել, որ նման երկխոսությունների համար պահանջվում է ընդհանուր սպառնալիքների ընդհանուր ընկալում: Միայն այդ դեպքում է հնարավոև ակնկալել, որ քաղաքական, անվտանգության և տնտեսական մերձեցման գործընթացը կսկսվի տարածաշրջանի բոլոր երկրների մասնակցությամբ: