Մեկնաբանություն- BP- ի դերը Ադրբեջանում կոռուպցիայի մեջ
Ադրբեջանում արևտամետ ընդդիմադիր կուսակցությունների հակապետական ցույցերի ձախողմանը զուգահեռ, ընդդիմությունը քողազերծում է Ադրբեջանի նախագահի ընտանիքի կապը բրիտանական BP պետական նավթային ընկերության հետ:
«Ազադ սուզ» YouTube-յան ալիքին տված հարցազրույցում, Ադրբեջանի ընդդիմության ազգային խորհրդի կոալիցիայի ղեկավար Ջամիլ Հասանլին ասել է.«Բրիտանական պետական նավթային ընկերությունը (BP) ներգրավված է Ադրբեջանի իշխող ընտանիքի կոռուպցիայի մեջ»:
Փաստորեն, իր վերջին բացահայտումների ժամանակ Ադրբեջանի կառավարության ընդդիմության ազգային խորհրդի կոալիցիայի նախագահը մտադիր է մերկացնել Բաքվի իշխանությունների, հատկապես՝ Ադրբեջանի նախագահի ընտանիքի, ոչ պաշտոնական հարաբերությունները բրիտանական պետական նավթային ընկերության պաշտոնատար անձանց հետ:
Իլհամ Ալիևի կառավարության հակառակորդները պնդում են նաև, որ նախագահի ընտանիքի հետ կապված պաշտոնատար անձանց ցուցաբերվող բրիտանական պետական նավթային ընկերության (BP) ծառայությունների և Ադրբեջանի մուսուլման ժողովրդի փողերի և ունեցվածքի հափշտակման և բրիտանական բանկերին և ընկերություններ փոխանցումը գաղտնի պահելու դիմաց, Բաքվի պաշտոնյաները անընդհատ երկարաձգում են իրենց նավթային պայմանագրերը բրիտանական բազմազգ նավթային ընկերության (BP) հետ:
Այս բոլորն այն դեպքում, երբ Իլհամ Ալիեւի կառավարությունը հակակոռուպցիոն օրենքը կիրառում է 2007 թվականից: Այս ծրագրի ձախողումից հետո, Բաքվի կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարի հետագա տարիներին իրականացրել է նմանատիպ ծրագրեր:
2013 և 2017 թվականներին ընդունված Ադրբեջանի հակակոռուպցիոն օրենքը, թերևս, Իլհամ Ալիևի նախագահության օրոք իրականացված ամենակարևոր և լուրջ օրենքներից մեկն է: Այնուամենայնիվ, Իլհամ Ալիևի կառավարության կողմից ընդունված հակակոռուպցիոն ծրագրերն ու օրենքները բազմիցս ձախողվել են:
Ամեն դեպքում, պետք է ասել, որ Ադրբեջանի ներկայիս կառավարությունը կառուցվածքային բարեփոխումների նպատակներից մեկը երկրում տնտեսական կոռուպցիայի դեմ պայքարն է հայտարարվել: Ընդդիմադիր ուժերը միշտ Բաքվի կառավարությանը մեղադրել է կոռուպցիայի դեմ պայքարում անկարողության մեջ:
Ադրբեջանի մայրաքաղաքում ընդդիմության բողոքի ցույցերի ժամանակ հնչեցված կարգախոսներում այս խնդիրը և նմանատիպ խնդիրներն առաջնահերթ են եղել:
Թերեւս սա է պատճառը, որ 2017 թվականից ի վեր, Ադրբեջանի նախագահը պաշտոնանկ է արել պետական բարձրաստիճան որոշ պաշտոնյաների և կալանավորել կաշառք վերցնողներին:
Այս կապակցությամբ, Ադրբեջանի նախագահը լուծարեց նույնիսկ մի կարևոր նախարարություն, այդ թվում, ազգային անվտանգության նախարարությունը, և աշխատանքից ազատեց ու կալանավորեց իր մտերիմ ընկերներից՝ Մահմուդ Ղուլիևին, նրա տեղակալներին և նախարարության գլխավոր տնօրեններին: Այս գործողությունը կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարում Ադրբեջանի նախագահի վճռականության մասին է վկայում: