Մամուլի տեսություն 27.04.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i139374-Մամուլի_տեսություն_27.04.2021
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար վրեժ լուծելու վախից, ԱՄՆ-ն փակել է Թուրքիայում իր դեսպանատունն ու հյուպատոսությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 27, 2021 07:59 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 27.04.2021

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար վրեժ լուծելու վախից, ԱՄՆ-ն փակել է Թուրքիայում իր դեսպանատունն ու հյուպատոսությունը:

Քեյհան օրաթերթ

Բրիտանիայի վարչապետ. Կարանտինն արդյունք չունի, թողեք դիակները կուտակվեն

Worldometers կայքի տվյալներով, երեկվա դրությամբ, աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 147 միլիոն 837 հազարի: Մահացել է 3 միլիոն 123 հազար մարդ:

Կայքի տվյալներով՝ աշխարհում 110 հազար կորոնավիրուսով վարակված հիվանդ գտնվում է  ծանր վիճակում: Ամենաբարդ իրավիճակը տիրում է Հնդկաստանում: 

Իսկ Բրիտանիայում քննարկվում է վարչապետ Բորիս Ջոնսոնի հայտարարությունը:  Daily Mail- ը հայտնում է, որ Բրիտանիայի վարչապետը հոկտեմբերին Դաունինգ սթրիթում գտնվող իր գրասենյակում ասել է. «Կարանտինն արդյունք չունի, թողեք դիակները կուտակվեն»:

 

Համշահրի օրաթերթ

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար վրեժ լուծելու  վախից, ԱՄՆ-ն փակել է Թուրքիայում իր դեսպանատունն ու հյուպատոսությունը::

Դեսպանատան և հյուպատոսարանի շենքերի շուրջ անվտանգության միջոցառումները խստացվել են: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության կողմցի իրականացված հայերի ցեղասպանության ճանաչումից հետո, Թուրքիայում այդ երկրի դիվանագիտական ​​հաստատություններում անվտանգության միջոցառումները խստացվել են:

Երկուշաբթի և երեքշաբթի օրերին Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը և հյուպատոսությունը փակ էին «նախազգուշական միջոցառումների» և Թուրքիայի քաղաքացիների հնարավոր ցույցերի պատճառով: Մինչ այդ, ոստիկանության  ստորաբաժանումները տեղակայվել են այդ երկրում ԱՄՆ-ի դիվանագիտական  կառույցների մոտակայքում:

 

Շարղ օրաթերթ

Սաուդյան Արաբիան՝ Եմենի հորձանուտում

Ինչո՞ւ տարիներ շարունակ Իրանի առաջարկները մերժելուց հետո, Սաուդյան Արաբրիան արեց առաջին քահլը և պատրաստակամություն հայտնեց բանակցել իր տարածաշրջանային մրցակցի հետ

Այդ կապակցությամբ կարելի է անդրադառնալ մի քանի գործոնների: Առաջինը և թերևս ամենակարևորը՝ Եմենի ճահճի մեջ խրվելն էր: Եմենիդեմ պատերազմի սկզբում, բին Սալմանը համոզված էր, որ մի քանի շաբաթ անց,  իր իշխանությունը կհաստատի այդ երկրում և վերջ կդնի հուսիների իշխանությանը, ընդլայնելով Սաուդյան Արաբիայի աշխարհագրությունը: Սակայն ապտերազմից յոթը տարի անց պարզվեց, որ այդ գաղափարն անհիմն էր և Սաուդյան Արաբիան ընկղմվել է Եմենի ճահճուտը: Հիմա նա պատերազմը զգում է ոչ թե Սանաայում, Ադենում, Մարբում,  այլ արդյունաբերական կենտրոններում, նավթավերամշակման գործարաններում, օդանավակայաններում և իր  ենթակառուցվածքների ոչնչացմամբ. Պատերազմ, որի համար ծախսվեցին  ֆինանսական մեծ ռեսուրսներ,  առաջացնելով բյուջեի դեֆիցիտ և պարտքեր:

 

Ջավան  օրաթերթ

«Օսկարը» գնաց Չինաստան

«Վերջին ժամանակներս ես շատ էի մտածում այն ​​մասին, թե ինչպես վարվել, երբ իրավիճակը բարդանում է:»,- ասում է «Օսկար» մրցանակաբաշխության լավագույն ֆիլմ անվանակարգում մրցանակի արժանացած  «Քոչվորների երկիրը» դիլմի ռեժիսոր   Քլոե Չժաոն: Նա խոսում է արևելյան մշակույթի նկատմամբ իր տածած սիրո մասին և նշում, որ իր հաջողության պատճառը հենց այդ մշակույթի ներսում ապրեն է: Եվ դա հակառակն է այն հատարարությունների, որ անում են իրանցի որոշ կինոգործիչներ՝ արտասահմանյան փառատոններին մասնակցելու ժամանակ: Նրանք ոչ միայն չեն խոսում իրենց երկրի ու հասարակության հնարավորությունների մասին, այլ երբեմն նույնիսկ անուղղակիորեն կասկածի տակ են դնում իրանական հասարակությունն ու մշակույթը:

2021 թվականի Օսկարի մրցանակաբաշխության  «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում մրցանակը ստացել է«Քոչվորների երկիրը» ֆիլմը: Ֆիլմի չինացի ռեժիսոր Քլոե Չժաոն նույնպես արժանացել է «Օսկարի»:

 

armenpress.am

Պենտագոնը նշել Է, որ Ռուսաստանը զորքերի մի մասը հեռացրել Է Ուկրաինայի հետ սահմաններից

Ամերիկացի զինվորականները դեռ չեն կարող որոշել, թե արդյոք Ռուսաստանն Ուկրաինայի հետ սահմանից կհեռացնի ավելի վաղ այնտեղ տեղափոխած զորքերը: Այդ մասին ապրիլի 26-ին հայտարարել Է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Առայժմ վաղ Է խոսել այն մասին, թե նրանք արդոք կհեռացնեն իրենց ամբողջ զորքը»,-Կիրբիի խոսքը մեջբերում Է Bloomberg գործակալությունը: Պենտագոնի ներկայացուցիչը նշել Է, որ, Վաշինգտոնի տվյալներով, ՌԴ-ն իսկապես արդեն զորքերի մի մասը հեռացրել Է սահմանից: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ապրիլի 22-ին հայտարարել Է Հարավային եւ Արեւմտյան ռազմական օկրուգներում զորքերի ստուգումն ավարտելու մասին, քանի որ դրված բոլոր նպատակներին հասել են:

Նա հրամանատարներին առաջադրանք Է տվել ապրիլի 23-ից ձեռնամուխ լինել զորքերի վերադարձին իրենց մշտական տեղաբաշխման կետեր: Հենց նույն օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ողջունել Է Դոնբասում ռազմական ներկայությունը նվազեցնելու եւ իրադրությունն ապաԷսկալացնելու քայլերը: 2021 թվականի սկզբից Դոնբասում զինված հակամարտության գոտում տեղի Է ունեցել իրադրության սրում, չնայած ավելի վաղ կնքված անժամկետ զինադադարին: Երկու կողմից աճել Է զոհվածների եւ վիրավորների թիվը, կանոնավոր կերպով հնչում են հրադադարի ռեժիմի խախտման փոխադարձ մեղադրանքներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

armenpress.am

ԵՄ-ն պատժամիջոցների կդիմի Brexit-ից հետո Լոնդոնի կողմից առեւտրական համաձայնագրի խախտման դեպքում

Եվրամիության երկրները Լոնդոնի նկատմամբ կդիմեն պատժամիջոցների Brexit-ից հետո նրա կողմից առեւտրական համաձայնագրի չկատարման դեպքում: Ապրիլի 27-ին այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությանը կից պետքարտուղար Կլեման Բոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք ունենք իրավաբանական ընթացակարգ, որը կարող Է հանգեցնել պատժամիջոցների Մեծ Բրիտանիայի կողմից համաձայնագրի խախտման դեպքում»,- ասել Է Բոնը «Բե Էֆ Էմ բիզնես» հեռուստաալիքի եթերում: Նրա խոսքով՝ «ներգործության միջոցները կարող են կիրառվել այն պարտավորությունների չկատարման դեպքում, որոնք վերաբերում են Հյուսիսային Իռլանդիային եւ ձկնորսության բնագավառի իրավունքներին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Ռուսաստանը Բաց երկնքի պայմանագրից դուրս կգա մինչեւ մայիսի վերջը

Ռուսաստանը մինչեւ մայիսի վերջը կավարտի Բաց երկնքի պայմանագրից (ԲԵՊ) դուրս գալու ընթացակարգերը՝ պահպանելով ստատուս-քվոն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Վիեննայի բանակցություններում (նվիրված Էր ռազմական անվտանգության եւ սպառազինությունների նկատմամբ վերահսկողության հարցերին) ՌԴ պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը՝ հանդես գալով Բաց երկնքի հարցերի կոնսուլտատիվ հանձնաժողովի (ԲԵԿՀ) 85-րդ նստաշրջանի նիստում:

Նրա խոսքով՝ ՌԴ կառավարությունը «հաշված օրերի ընթացքում» ԲԵՊ-ի դենոնսացիայի մասին օրինագիծ կներկայացնի նախագահին, իսկ հետո փաստաթուղթը կներկայացվի Դաշնային ժողովի քննարկմանը: Բաց երկնքի պայմանագիրը (ԲԵՊ, The Treaty on Open Skies) ստորագրվել Է 1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիում՝ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) 23 անդամ պետությունների ներկայացուցիչների կողմից: Ռուսաստանը պայմանագիրը վավերացրել Է 2001 թվականի մայիի 26-ին, ներկայում դրա մասնակիցներ են հանդիսանում 34 երկրներ: Նրանք կարող են միմյանց տարածքների շուրջ թռիչքներ կատարել ռազմական գործունեությունը վերահսկելու նպատակով: 2020 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ը դուրս Է եկել ԲԵՊ-ից: 2021 թվականի հունվարին Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել Է Բաց երկնքի պայմանագրից Ռուսաստանի դուրս գալու ընթացակարգ սկսելու մասին: Մոսկվան հնարավոր Է համարել իր վերադարձը համաձայնագրին, եթե նույն բանն անի Վաշինգտոնը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը

 

panarmenian.net

ԱՄՆ դեսպանը՝ Սյունիք այցի մասին․ Առաջին խնդիրն անվտանգությունն է, և ոչ միայն ԼՂ անվտանգությունը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, անդրադառնալով Արցախում 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, ասել է, որ համար մեկ խնդիրն անվտանգությունն է, և դա միայն Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը չէ։ Այդ մասին դեսպանն ասել է «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույցում։

«Հենց նախորդ շաբաթ ես Սյունիքում էի: Սա իմ չորրորդ ուղևորությունն էր Սյունիք, առաջինը` պատերազմից հետո: Եվ ես, անշուշտ, տեսա հակամարտության այն հետևանքները, որոնք հասել են Սյունիքում հայերի տներ, երբ ճանապարհին մեծ թվով զինվորականների ներկայություն կա՝ հայ, ադրբեջանցի և ռուս զինծառայողների՝ սահմանի պատճառով, որ այժմ անցնում է հիմնական ճանապարհի վրայով: Ես հանդիպեցի տեղահանված անձանց հետ, ովքեր դեռ օգնության կարիք ունեն, և սա այն ոլորտն է, որտեղ Միացյալ Նահանգները շատ ներգրավված է եղել»,- ասել է նա։

Թրեյսին հավելել է, որ ԱՄՆ-ն առաջիններից էր, որ օգնություն է ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց, ինչպես նաև ԼՂ ներսում:

«Սա շարունակական իրավիճակ է: Եվ հետո, կան տնտեսության հետ կապված հարցեր, և ես կրկին հնարավորություն ունեցա տեսնել մի շարք բիզնեսներ: Ոմանք իրականում որոշակի առումով խոստումնալից են, բայց ոմանք էլ օգնության կարիք ունեն: Եվ, ինչպես ասացի, դա շատ բարդ է։ Կարծում եմ՝ հենց այս պատճառով է, որ Հայաստանի բարեկամներից շատ ինտենսիվ ջանքեր են պահանջվելու: Եվ ես կցանկանայի նշել, որ կան նաև արևմտյան այլ երկրներ. ԵՄ-ն շատ ներգրավված է և պատրաստվում է համատեղ ջանքեր գործադրել՝ օգնելու Հայաստանին և տարածաշրջանին կայունություն և խաղաղություն հաստատելու այս երկարաժամկետ հարցերում»,- ասել է ԱՄՆ դեսպանը։

Ապրիլի 18-22-ը Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Սյունիքի մարզում էր` տեղի պաշտոնյաներից և ԱՄՆ դեսպանության ծրագրերի գործընկերներից անձամբ տեղեկանալու համավարակի և պատերազմի կրկնակի հարվածների հետևանքով ստեղծված իրավիճակի մասին։ Դեսպան Թրեյսին այցելել է Սիսիան, Մեղրի, Կապան և Գորիս համայնքներ, հանդիպումներ անցկացրել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի և Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանի հետ:

 

panarmenian.net

Ռուս փորձագետ․ Փաշինյանի հաղթանակն ընտրություններում առավել հավանական է

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հաղթանակն առաջիկա ընտրություններում առավել հավանական է։ Նման կարծիքի է ռուս փորձագետ, «Վալդայ» ակումբի անդամ, ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալի ուսումնասիրման կենտրոնի վերլուծական խմբի ղեկավար Ստանիսլավ Պրիտչինը:

Նա ասել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է լինելու, հավանաբար, կհաղթի հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններում։

«Եթե ոչ մի արտառոց բան տեղի չունենա, ապա, հավանաբար, Փաշինյանը, ոչ այնքան վստահ, որքան նախորդ ընտրություններում, բայց, կհաղթի»,-ասել է փորձագետը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է՝ ըստ հարցումների, Փաշինյանը դեռ բավականին մեծ աջակցություն ունի երկրում, և նրա հետևում է նաև որոշակի քաղաքական ուժ։

«Նա միայն ձևականորեն է հեռանում վարչապետի պաշտոնից, ուստի վերահսկում է գործադիր և օրենսդիր իշխանությունները։ Չնայած ղարաբաղյան պատերազմի արդյունքներին, նրա նախորդների հակավարկանիշը նույնպես իր օգտին է աշխատում։ Իսկ երրորդ ուժ չկա, ուստի, նա մեծապես այլընտրանք չունեցող առաջնորդ է մնում»,-ասել է Պրիտչինը։

Ըստ նրա, ընդդիմադիրների համեմատ, Փաշինյանը ևս մեկ առավելություն ունի՝ փողոցային ակցիաներ մոբիլիզացնելու և «փողոցի հետ» խոսելու կարողությունը։

Սակայն, ըստ փորձագետի, ընտրությունների արդյունքների վրա կարող են ազդել անսպասելի իրադարձությունները, որոնք միանգամայն կարող են ի հայտ գալ ինչպես ՀՀ բերքին իրավիճակում, այնպես էլ՝ հայ-ադրբեջանական ուղղությամբ։

«Իրավիճակը բավականին թեժ է։ Բաքուն նույնպես բավականին կոշտ հայտարարություններ է անում, և այստեղ ևս, չի կարելի ասել, որ վիճակը կայուն է»,-ասել է նա։

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից և հայտարարել հունիսի 20-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։ Նա, սակայն, շարունակում է կատարել վարչապետի լիազորությունները որպես ժամանակավոր պաշտոնակատար։ Կառավարությունը նույնպես հրաժարական է ներկայացրել, բայց, անդամները շարունակում են կատարել լիազորությունները։ Եթե ԱԺ-ն 2 անգամ վարչապետ չընտրի, կլուծարվի։ ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցը քննարկվելու է մայիսի 3-ին։