Մեկնաբանություն. Զարիֆի Իրաք կատարած այցը. Երկկողմ և տարածաշրջանային համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, շարունակելով իր տարածաշրջանային ուղևորությունը, երկուշաբթի օրը ժամանել է Բաղդադ: Իրաք կատարած երկօրյա այցի շրջանակներում, նա այսօր հանդիպել է Իրաքի Քրդստանի տարածքի պաշտոնյաների հետ:
Այս ուղևորության կարևորությունը վերլուծելիս կարելի է նշել երեք կարևոր և ռազմավարական պատճառ.
Առաջին պատճառը՝ տնտեսական ու առևտրային բազմում կարողություններն են, որոնք կարելի է ներկայացնել էներգետիկայի, տրանսպորտի, տարանցման, և մասնագիտացված ու գիտելիքների վրա հիմնված տեխնոլոգիաների փոխանակման ոլորտներում:
Երկրորդ պատճառը՝ միջազգային ու տարածաշրջանային մակարդակներում ընդհանուր շահերն են, որոնք տարածաշրջանի ներկա պայմաններում ահաբեկչության դեմ պայքարի և դեէսկալացիայի առումով ռազմավարական նշանակություն ունեն:
Երրորդ պատճառը՝ մշակութային ընդհանրությունների առկայությունն է, և կրոնական միասնության ամրապնդման անհրաժեշտությունը:
Այդ կապակցությամբ Իրանի արտգործնախարարը երկուշաբթի երեկոյան Բաղդադում հանդիպում է ունեցել սուննի ու շիա մի շարք գործիչների հետ:
Քաղաքական հարցերում ևս, Իրանի արտգործնախարարն իր իրաքցի գործընկերոջ հետ հանդիպումից բացի, նաև հանդիպել է Իրաքի նախագահի, խորհրդարանի նախագահի և վարչապետի հետ:
Իրաքի ԱԳ նախարար Ֆուադ Հոսեյնի հետ հանդիպման ժամանակ, Զարիֆը անդրադարձել է մի կարևոր կետի: Նա ասել է.«Մենք բոլորս միասին իրար կողքի կլինենք այս տարածաշրջանում: Մյուսները կհեռանան, բայց մենք մնալու ենք այս տարածաշրջանում:Եվ մենք պետք է մեր հարաբերությունները կառուցենք՝ բարիդրացիության, միմյանց ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի, ինչպես նաև միմյանց ներքին գործերին չմիջամտելու, բարեկամության ու եղբայրության հիման վրա: Սա կա և կլինի Իսլամական Հանրապետության քաղաքականությունն այս տարածաշրջանում»:
Զարիֆի հետ հանդիպման ժամանակ Իրաքի վարչապետ Մուստաֆա Ալ Քազեմին ընդգծելով, որ Իրաքի մոտեցումն Իրանի նկատմամբ չի սահմանափակվում միայն հարևանությամբ, այլև Իրանն Իրաքի ռազմավարական գործընկերն է, անդրադարձել է ԻԼԻՊ-ի դեմ պատերազմում Իրանի կողմից Իրաքին ցուցաբերվող աջակցությանը:«Իրանի այս դիրքորոշումը պատմության մեջ երբեք չի մոռացվի»,հավելել է Ալ-Քազեմին:
Եվ այս բոլոր բաղադրիչները Թեհրանի ու Բաղդադի հարաբերությունները մղել են դեպի ռազմավարական համագործակցություն:
Արևմտյան Ասիայի հարցերի փորձագետ Մոսիբաթ Նաիմին համոզված է,որ հաշվի առնելով աշխարհագրական, սոցիալական, կրոնական ընդհանրություններն ու երկու ժողովուրդների սերտ հարաբերությունները,Իրան-Իրաք հարաբերությունները դիվանագիտական և ռազմավարական հարաբերություններից վեր են, և այդ պատճառով ունեն շատ մեծ նշանակություն:
Այն ինչ պարզ է, Իրանն ու Իրաքը ընդհանուր շահեր ունեն տարածաշրջանում, և բնական է, որ երկու կողմերն էլ զգայուն են տարածաշրջանում սպառնալիքների նկատմամբ:
Ամերիկացիները բազմիցս հստակ հայտարարել են, որ Սիրիայում և Իրաքում միջամտելու իրենց նպատակը էներգետիկ ռեսուրսներին տիրանալն է: Իր ստեղծած ահաբեկչական խմբավորման՝ Ալ-Ղաիդայի դեմ պայքարի պատրվակով, ԱՄՆ-ն տարածաշրջանը կանգնեցրել է անապահովության ու ահաբեկչության առջև և ԻԼԻՊ-ի դեմ պայքարի փոխարեն աջակցում է այդ խմբավորմանը:
Հետևաբար, ներկայիս իրավիճակում կարևորը տարածաշրջանում առկա ընդհանուր սպառնալիքներին դիմակայելն է, այդ առումով Իրանը և Իրաքը վճռական են և պատրաստակամ նպաստելու տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման գործընթացներին և դեէսկալացիային: