Մամուլի տեսություն 28.04.2021
11 երկրների իրավապաշտպանները հայտարարել են, որ ԱՄՆ-ում սեւամորթների սպանությունը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է:
Քեյհան օրաթերթ
11 երկրների իրավապաշտպանները հայտարարել են, որ ԱՄՆ-ում սեւամորթների սպանությունը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է:
The Guardian-ը հաղորդում է, որ 118 էջանոց զեկույցում 11 երկրների իրավապաշտպանները Միացյալ Նահանգներին մեղադրել են միջազգային իրավունքի խախտման երկար պատմության մեջ, նշելով, որ որոշ դեպքերում տեղի է ունեցել մարդկության դեմ կատարված հանցագործություն:
Զեկույցում սևամորթ համայնքի դեմ համակարգված հարձակումների թվում նշվում են ոստիկանների կողմից սևամորթների սպանությունները, ինչպես նաև ֆիզիկական վնաս պատճառելը, խոշտանգումները, հետապնդումները և այլ անմարդկային գործողությունները:
Զեկույցում նաև ասված է «Իրավապաշտպանները հայտարարում են, որ աֆրոամերիկացիներն ավելի հաճախ են խոշտանգվում ոստիկանների կողմից»:
Էթեմադ օրաթերթ
Սպիտակ տուն. ԱՄՆ-ը և Իսրայելը խորապես մտահոգված են Իրանի միջուկային ծրագրի առաջընթացի կապակցությամբ
Անդրադառնալով Վիեննայում Իսրայելի ն և ԱՄՆ պաշտոնյաների հանդիպմանը, Սպիտակ տունը հայտարարել է, որ կողմերը «լուրջ անհանգստություն են հայտնել» Իրանի միջուկային ծրագրի առաջընթացի կապակցությամբ:
Հաղորդման համաձայն, Իսրայելի բարձրաստիճան պատվիրակությունը՝ Մոսադի ղեկավար Յոսի Քոհենի գլխավորությամբ և ռեժիմի ներքին անվտանգության հարցերով խորհրդական Մեիր բին Շաբբաթը, մեկնել են Վաշինգտոն ՝ բողոքելու ՀԳՀԾ վերադառնալու ԱՄՆ որոշման դեմ:
Սպիտակ տունը հայտարարել է, որ այդ այցը չի կարող ազդել ՀԳՀԾ-ն վերակենդանացնելու հարցում կառավարության որոշման վրա:
Ջամե Ջամ օրաթերթ
Միացյալ Նահանգները պետք է առաջին քայլը կատարի դեպի ՀԳՀԾ
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Չինաստանի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ը, որպես միջուկային գործարքի խախտող, պետք է կատարի առաջին քայլը և վերացնի հակաիրանական բոլոր պատժամիջոցները:
Երեքշաբթի օրը, Վան Չունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Իրանը պետք է ՀԳՀԾ վերադառնան նախ և առաջ արդարության հիման վրա:
Նա հավելել է. «ՀԳՀԾ-ի շուրջ ձևավորված ճգնաժամն ԱՄՆ նախկին վարչակազմի գործողությունների արդյունքն է, որը միակողմանիորեն դուրս եկավ համաձայնությունից և ճնշում գործադրեց Իրանի վրա: Ուստի Միացյալ Նահանգները նախ պետք է չեղարկի բոլոր միակողմանի անօրինական պատժամիջոցները, որ սահմանվել են Իրանի և այդ երկրի հետ համագործակցել ցանկացողների նկատմամբ: Դա բանակցությունների հաջողության բանալին է»:
Համշահրի օրաթերթ
Human Rights Watch- ը դատապարտել է Իսրայելի օկուպանտ ռեժիմին
Երեքշաբթի օրը, Human Rights Watch- ի իրավապաշտպաններն Իսրայելին մեղադրել են պաղեստինցիների և արաբների նկատմամբ ապարտեիդի և հետապնդումների քաղաքականություն վարելու մեջ, ինչը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է:
Ավելի վաղ, Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազը հայտարարել էր, որ Պաղեստինի տարածքներում պաշտոնապես հետաքննելու է Իսրայելի ոկղմցի իրականացված պատերազմական հանցագործությունները:
armenpress.am
Ռուսաստանը բժշկական օգնության խոշոր խմբաքանակ կուղարկի Հնդկաստան
: Ռուսաստանն առաջիկա օրերին արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) շտապ չվերթով բուժօգնության խոշոր խմբաքանակ կուղարկի Հնդկաստան՝ կորոնավիրուսի հակազդելու համար: Այդ մասին հաղորդել Է ՌԴ ԱԳ նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ռուսաստանի Դաշնության ղեկավարության կողմից որոշում Է ընդունվել՝ Ռուսաստանի ու Հնդկաստանի միջեւ բարեկամության եւ առանձնապես արտոնյալ ռազմավարական գործընկերության ոգով եւ նոր կորոնավիրուսային ինֆեկցիայով հիվանդացության կտրուկ աճի դեմ պայքարի նպատակներով Ռուսաստանի ԱԻՆ-ի շտապ չվերթով Հնդկաստան ուղարկել բուժօգնության խոշոր խմբաքանակ, ներառյալ թթվածնային խտարարներ, թոքերի արհեստական օդափոխության սարքեր եւ դեղամիջոցներ»,-ասվում Է արտաքին քաղաքական գերատեսչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Այնտեղ նշվում Է, որ «վերը նշված օգնության առաքումը պլանավորված Է առաջիկա օրերին», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
armenpress.am
Չինաստանում 18 մարդ Է տուժել մանկապարտեզի վրա հարձակման հետեւանքով
18 մարդ Է վիրավորվել ՉԺՀ-ի Գուանսի – Չժուանի Ինքնավար Շրջանում մանկապարտեզի վրա դանակով տղամարդու հարձակման հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես ապրիլի 28-ին հայտնել Է «Պենպայ» լրատվական պորտալը, տուժածների թվում 16-ը երեխաներ են եւ երկուսը՝ դաստիարակներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Բլինքենն անհրաժեշտ Է համարում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ ուղղակի երկխոսությունը
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենը հայտարարել Է, թե չգիտե՝ ռուսաստանյան կողմը պաշտոնապես ընդունել Է արդյոք Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հրավերը, բայց քննարկումն ընթանում Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես չգիտեմ՝ կա արդյոք պաշտոնական համաձայնություն, բայց գիտեմ, որ մենք այդ մասին խոսում ենք եւ խոսում ենք այդ հանդիպման ժամկետների մասին»,-Բլինքենը հայտնել Է CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նա նշել Է, որ կարեւոր Է հնարավորություն ունենալ «հստակ եւ ուղղակիորեն խոսելու նախագահ Պուտինի եւ մյուս այն երկրների ղեկավարների հետ, որոնց հետ ԱՄՆ-ը տարաձայնություններ ունի: Ինչպես հաղորդվել Է, ապրիլի 13-ին Բայդենը հեռախոսազրույցի ընթացքում Պուտինին առաջարկել Է առաջիկա ամիսներին հանդիպել երրորդ երկրում:
Ապրիլի 16-ին ՌԴ նախագահ Դմիտրի Պեսկովը հայտարարել Է, որ հանդիպման մասին Բայդենի առաջարկությունը «փաստորեն շատ բանով համընկնում Է այն առաջարկության հետ, որն ավելի վաղ հնչեցրել Է նախագահ Պուտինը»:
Ապրիլի 18-ին ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը հայտնել Է, որ Բայդենի եւ Պուտինի հանդիպումը քննարկվում Է եւ պետք Է կայանա դրա համար համապատասխան պայմանների առկայության դեպքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
panarmenian.net
Կորոնավիրուսը մեկ վայրկյանում սպանելու միջոց են գտել
Տեխասի A&M համալսարանի գիտնականները SARS-CoV-2 կորոնավիրուսը մեկ վայրկյանում սպանելու միջոց են գտել՝ բարձր ջերմաստիճանի օգնությամբ։ Դա թույլ կտա պատոգենի մեծ տարածության փոխանցումը կանխելու նոր եղանակներ գտնել։
Հետազոտման արդյունքները հրապարակվել են Biotechnology and Bioengineering հանդեսում, սեղմ տարբերակը՝ Phys.org-ում, գրում է Lenta.ru-ն։
Covid-19-ի չեզոքացման համար տաքության կիրառման արդյունավետությունը ցուցադրվել է նաև նախկինում, սակայն, նախորդ հետազտություններում, տաքության ազդեցությունը 1-20 րոպե է տևել։ Մասնագետները նոր էքսպերիմենտալ սարք են ստեղծել, որտեղ խողովակը, որով անցնում է կորոնավիրուս պարունակող լուծույթը, տաքացվում է մինչև բարձր աստիճանի ջերմություն, սակայն վիրուսի վրա տաքության ազդեցությունը մի քանի վայրկյան է տևում։
Պարզվել է, որ վիրուսը կարող է չեզոքացվել շատ ավելի կարճ ժամանակում, քան համարվում էր նախկինում։ Լուծույթը մոտ կես վայրկյանի ընթացքում մինչև Ցելսիուսի 72 աստիճան տաքացնելու դեպքում, վիրուսի տիտրը նվազում է 100,000 անգամ, ինչը բավարար է վիրուսի չեզոքացման և մարդուն փոխանցումը կանխելու համար։ Այդ մեթոդը կարող է օգտագործվել օդորակման, օդափոխության և ջեռուցման գործող համակարգերում։
panarmenian.net
ՀՀ-ն և ՌԴ-ն աշխատանքային խումբ կստեղծեն տիեզերական ոլորտում գործակցության համար
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Մոսկվայում հանդիպել է «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինին: Կողմերը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև տիեզերական գործունեության ոլորտում ուղղությունները հստակեցնելու և անելիքները որոշակիացնելու նպատակով:
Գրիգորյանն ընդգծել է, որ Ռուսաստանն առաջատար դիրքեր է գրավում տիեզերագնացության ոլորտի մի շարք ուղղություններում և այս առումով կարևորել է հայ-ռուսական գործակցությունը՝ շեշտելով, որ Հայաստանում տիեզերական գործունեության ոլորտի զարգացման համատեքստում առաջնային կարևորություն են տալիս ՌԴ հետ փոխշահավետ գործակցությանը:
Գրիգորյանը կարևորել է այն հանգամանքը, որ Հայաստանում ընդունվել է «Տիեզերական գործունեության մասին» օրենք, որի արդյունքում ընկերությունները, որոնք Հայաստանում կզբաղվեն տիեզերական գործունեությամբ, կստանան մի շարք հարկային արտոնություններ:
Ռոգոզինն իր կողմից բարձր է գնահատել հայ-ռուսական գործակցությունը տիեզերական մոնիթորինգի ուղղությամբ կատարվող աշխատանքների մասով: Առաջարկվել է ընդլայնել Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխգործակցությունը տիեզերական տեխնոլոգիաների նախագծման և մշակման շրջանակում:
Ռոգոզինը հրավիրել է հայկական կողմին հունիսի 14-18 Սանկտ Պետերբուրգում կայանալիք Տիեզերական տարածության հետազոտում (Global Space Exploration Conference - GLEX-2021) խորագիրը կրող միջազգային համաժողովին: Նա ընդգծել է, որ նման հարթակներում Հայաստանի ներկայացվածությունը հնարավորություն կտա ձեռք բերել համագործակցության նոր պայմանավորվածություններ այս ոլորտում:
Կողմերը պայմանավորվել են ամառվա ընթացքում Դմիտրի Ռոգոզինի Հայաստան այցի ընթացքում ամփոփել աշխատանքային խմբի գործունեության արդյունքները: