Մամուլի տեսություն 29.04.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i139538-Մամուլի_տեսություն_29.04.2021
ԱՄՆ-ն մյուս երկրներին նախազգուշացրել է Ռուսաստանից զենք գնելու կապակցությամբ:
(last modified 2026-04-27T12:03:11+00:00 )
Ապրիլ 29, 2021 06:18 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 29.04.2021

ԱՄՆ-ն մյուս երկրներին նախազգուշացրել է Ռուսաստանից զենք գնելու կապակցությամբ:

Քեյհան օրաթերթ

ԱՄՆ-ն ու Իսրայելը հակաիրանական աշխատանքային խպումբ կձևավորեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Ջեք Սալիվանը  Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատանըի հանդիպել է իր իսրայելցի  պաշտոնակից Մեյր բին Շաբբաթի հետ: Հայտարարության մեջ ասված է. «Ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաները պայմանավորվել են ձևավորել աշխատանքային խումբ՝ Իրանի հրթիռային և ԱԹՍ-երի ծրագրին դիմակայելու համար»:

Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ նշված է, որ ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաները տարածաշրջանում Իրանի քաղաքականությունը համարում են «սպառնալի»:

«Կողմերը պետք է ստեղծեն համատեղ աշխատանքային խումբ, որը կկենտրոնանա  իրանական անօդաչու թռչող սարքերի և «երկիր-երկիր» հրթիռների աճող սպառնալիքի վրա: Սպառազինություն, որն Իրանը տրամադրում է  նաև Արևմտյան Ասիայի տարածաշրջանում իր ներկայացուցիչներին»,- ասված է հայտարարության մեջ :

Հայտարարության մեջ նշվում է, որ ամերիկյան կողմն իսրայելական կողմին տեղեկացրել է Վիեննայի բանակցությունների մասին և նշել է, ո Վաշինգտոնը պատրաստ է  խորհրդատվությունների միջոցով Իսրայելին ներգրավել միջուկային բանակցություններում:

 

Էբթեքար օրաթերթ

Ո՞րն է Անկարայի և Ռիադի մտերմության պատճառը. Թուրքիան՝ Սաուդյան Արաբիայի հետ տարաձայնությունների լուծման ճանապարհին

Al-Khaleej Online- ը հրապարակել է Աշրաֆ Քամալի հոդվածը, որումա սված է. «Թուրքիայի կառավարությունը փորձում է բարելավել իր հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ: Պարսից ծոցի ճգնաժամի սրումից և  Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում Խաշողջիի սպանությունհետո, այդ հարաբերություններում լարվածությունն ավելացավ»:

Հոդվաշագիրը հավելում է. «Թուրքիայի նախագահի խոսնակը հայտարարել է, որ Անկարան ցանկանում է բարելավել հարաբերությունները Ռիադի հետ և հարգում է Խաշողջիի սպանության գործով Սաուդյան Արաբիայի դատական ​​իշխանության որոշումը»:

 

Էթեմադ օրաթերթ

Բայդեն. Մենք ուժեղ ռազմական ներկայություն կունենանք Արևելքում և Արևմուտքում

Իր նախագահության 100-րդ օրվա նախօրեին ունեցած ելությում, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է. «Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հեռախոսազրույցում ես նրան տեղեկացրել եմ, որ Միացյալ Նահանգները պահպանում է ուժեղ ռազմական ներկայությունը   Հնդկական և Խաղաղ օվկիանոսներում, և Եվրոպայում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը»

Ելույթ ունենալով Կոնգրեսի համատեղ լսումների ժամանակ,  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նշել է, որ Միացյալ Նահանգները մտադիր են պահպանել ռազմական ներկայությունը Հնդկական և Խաղաղ օվկիանոսներում, ինչպես նաև Եվրոպայում, և այդ մասին տեղեկացրել է Չինաստանի նախագահին:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Դուք չպետք է զենք գնեք Ռուսաստանից

ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Թուրքիան և այլ երկրները չպետք է զենք գնեն Ռուսաստանից, և որ այդ քայլը  կարող է հանգեցնել նրանց նկատմամբ ավելի շատ պատժամիջոցների:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն այլ երկրների ներքին գործերին և ազգային անվտանգության հետ կապված հարցերին միջամտող հայտարարությամբ, վերջիններսի զգուշացրել է ռուսական զենք գնելու հետևանքների կապակցությամբ:

 

armenpress.am

Պատրուշեւը եւ ՀԱՊԿ երկրների ԱԽ քարտուղարները Ռահմոնի հետ քննարկել են ազգային անվտանգության սպառնալիքները

 ՀԱՊԿ երկրների անվտանգության խորհուրդների (ԱԽ) քարտուղարները, այդ թվում ՌԴ-ի ԱԽ-ի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, Դուշանբեում հանդիպել են Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 29-ին այդ մասին հայտնել Է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

«Քննարկվել են Ռուսաստանի, Տաջիկստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ազգային անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները, ինչպես նաեւ պետությունների փոխգործակցության հարցերը Հավաքական անվտագնության պայմանագի կազմակերպության շրջանակում»,- ասված Է հաղորդագրության մեջ: Պատրուշեւը եւ կազմակերպության երկրների՝ նրա աշտոնակիցները Դուշանբե են ժամանել անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմնիտեի նիստ անցկացնելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Կյանքից հեռացել է «Ապոլոն-11»-ի անձնակազմի անդամ տիեզերագնաց Մայքլ Քոլինզը

 Կյանքի 91-րդ տարում մահացել է «Ապոլոն-11» տիեզերանավի անձնակազմի անդամ, լեգենդար տիեզերագնաց Մայքլ Քոլինզը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Քոլինզի ընտանիքի անդամների հայտարարությանը:

«Ցավով տեղեկացնում ենք, որ մեր սիրելի հայրը, պապիկը կյանքից հեռացավ քաղցկեղի հետ պայքարից հետո»,- ասված է հայտարարությունում:

Մայքլ Քոլինզը 1969թ. եղել է «Ապոլոն-11» տիեզերանավի օդաչուն և Նիլ Արմսթրոնգի ու Բազզ Օլդրինի հետ միասին կատարել է մարդկության պատմության մեջ առաջին վայրէջքը լուսնի վրա:

 

armenpress.am

Մոլդովայում հակասահմանադրական է ճանաչվել կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրությունը

 Մոլդովայի Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել երկրում կորոնավիրուսի պատճառով խորհրդարանի կողմից հայտարարված արտակարգ դրությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ՍԴ նախագահ Դոմինիկա Մանոլեն:

Մոլդովայի խորհրդարանը մարտի 31-ին ընդունել էր երկրում 60 օրով` ապրիլի 1-ից մինչև մայիսի 30-ը, արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշում, որը բողոքարկել էին «Գործողություն և համերաշխություն» կուսակցության պատգամավորները:

«Սահմանադրական դատարանը որոշել է հակասահմանադրական ճանաչել խորհրդարանի մարտի 31-ի որոշումը: ՍԴ որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ»,- ասել է Մանոլեն:

Մոլդովայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 249 հազար 714 է: Վարակի հետևանքով երկրում մահացել է 5762 մարդ, առողջացել` 238 հազար 423 հոգի:

 

.panarmenian.net

Քարոզարշավին խոչընդոտելը քրեականացնող օրինագիծը ընդունվել է

 ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունել է ՀՀ քրեական օրենսգրքում և կից ներկայացված օրենքներում փոփոխությունների փաթեթը, որով քրեականացվում է քարոզարշավին խոչընդոտելը։

Կողմ է քվեարկել 77 պատգամավոր, դեմ՝ 0։

Օրենսդրական փաթեթով առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել բոլոր այն դեպքերի համար, երբ ընտրական գործընթացի խոչընդոտման հետևանքով տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր են ճանաչվում: Նախագծով առաջարկվում է նախընտրական քարոզչության խոչընդոտման, տեղամասային կենտրոնում կամ տեղամասի մուտքի մոտ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի համար ևս նախատեսել քրեական պատասխանատվություն, գրում է «Հայկական ժամանակը»։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով առաջարկվում է վարչական տույժ նախատեսել քվեարկության նախորդ օրը և բուն քվեարկության օրը քարոզչություն կատարելու, քարոզչություն կատարելու իրավունք չունեցող անձի կողմից քարոզչություն կատարելու դեպքերի համար:

Նախընտրական քարոզարշավին մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզարշավին մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզարշավին մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն որևէ եղանակով խոչընդոտելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով մեկից երեք տարի ժամկետով:

Տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքի մոտ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով առավելագույնը 2 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ առավելագույնը 3 տարի ժամկետով:

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից և հայտարարել հունիսի 20-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։ Նա, սակայն, շարունակում է կատարել վարչապետի լիազորությունները որպես ժամանակավոր պաշտոնակատար։ Կառավարությունը նույնպես հրաժարական է ներկայացրել, բայց, անդամները շարունակում են կատարել լիազորությունները։ Եթե ԱԺ-ն 2 անգամ վարչապետ չընտրի, կլուծարվի։ ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցը քննարկվելու է մայիսի 3-ին։

 

.panarmenian.net

ՌԴ ԱԳՆ-ն ոչ բարեկամ երկրների ցանկ կկազմի

 Ռուսաստանի ԱԳՆ-ն շուտով կներկայացնի ոչ բարեկամ երկրների ցանկը։ Այդ մասին հայտարարել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«ՌԴ կառավարությանը հանձնարարվել է կազմել այդ ցուցակը, առկա են չափանիշները, որոնցով մենք առաջնորդվում ենք այդ աշխատանքում։ Կարծում եմ՝ երկար չենք սպասի»,- ասել է նա։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել, ըստ որի ՌԴ հանդեպ ոչ բարեկամական գործողություններ կատարող երկրների դեսպաններին և հյուպատոսություններին արգելվեց աշխատանքի ընդունել մարդկանց, որոնք գտնվում են ՌԴ տարածքում, իսկ արդեն կնքված աշխատանքային պայմանագրերը հանձնարարվել է խզել։

ՌԴ կառավարությանը նաև հանձնարարվել է կազմել ֆիզիկական անձանց ցուցակը, որոնց թույլատրվում է գտնվել ՌԴ-ում և որոնց հետ կարելի է պայմանագրեր կնքել։ Հրամանագիրն ուժի մեջ է մտել ստորագրման պահից։

Ապրիլի 15-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ դեմ։ Ըստ դրանց՝ նախատեսվում է արգելել ԱՄՆ ֆինանսական ինստիտուտներին մասնակցել ՌԴ ֆիննախի և ԿԲ-ի առաջնային պարտատոմսերի տեղաբաշխմանը։ Դրանից հետո որոշվեց արտաքսել 10 ռուս դիվանագետի, որից հետո արտաքսվեց 18 անձ։

 

.panarmenian.net

ԵՄ-ն կընդունի ЕМА-ի հաստատած պատվաստանյութերով պատվաստված զբոսաշրջիկներին

 Եվրամիության բոլոր երկրներն այսուհետ կընդունեն զբոսաշրջիկներին, որոնք կորոնավիրուսի դեմ պատվաստված կլինեն ЕМА-ի (Դեղամիջոցների եվրոպական գործակալություն) կողմից հավանություն ստացած պատվաստանյութերով։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դե Լյայենն ասել է․ «Միանգամայն պարզ է, որ ԵՄ անդամ բոլոր 27 երկիրը կընդունեն բոլոր նրանց, ով պատվաստված է Դեղամիջոցների եվրոպական գործակալության կողմից հավանություն ստացած դեղամիջոցներով», գրում է ՏԱՍՍ-ը։

Նա չի մանրամասնել, թե ինչ է նախատեսվում այլ դեղամիջոցներով պատվաստված լինելու դեպքում։ Ըստ ԵՄ ներկայացուցչի՝ ճամփորդությունների վերսկսման ժամկետները դեռ անմիջական կապ ունեն համաճարակային իրավիճակի հետ։

Այսօրվա դրությամբ ЕМА-ն հավանոթյուն է տվել կորոնավիրուսի դեմ 4 պատվաստանյութի՝ Pfizer/BioNTech, Moderna, AstraZeneca, Johnson&Johnson ընկերությունների արտադրության։ Ռուսական «Սպուտնիկ V»-ն դեռ ուսումնասիրվում է եվրոպական կանոնակարգողի կողմից։