Մամուլի տեսություն. 30.04.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i139622-Մամուլի_տեսություն._30.04.2021
Ադրբեջանը փորձումէ բարելավել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ ու աջակցություն ստանալ այդ երկրից՝ տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 30, 2021 05:55 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն. 30.04.2021

Ադրբեջանը փորձումէ բարելավել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ ու աջակցություն ստանալ այդ երկրից՝ տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում:

Իրան օարթերթ

Բլինքենը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը  չորեքշաբթի օրը հեռախոսով քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցեր:

Անդրադառնալով Բաքվի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունների զարգացմանն ԱՄՆ պետքարտուղարը կարևորել է հարաբերությունների հետագա ամրապնդումը, էներգետիկ անվտանգության և տարածաշրջանային անվտանգության ոլորտում համագործակցությունը, և ողջունել  Ադրբեջանի մասնակցությունը աֆղանական խաղաղապահ առաքելությանը:

Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնել հեռախոսազանգի համար, անդրադառնալով  Ադրբեջանի և ԱՄՆ-ի պատմական կապերին և շնորհակալություն  հայտնելով Վաշինգտոնին ՝ «Հարավային գազային միջանցք» ծրագրի իրականացմանը ցուցաբերած աջակցության համար:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Բայդենի կառավարություն. Իրանի ներկայիս իրավիճակը մեզ ժառանգություն թողնված ճգնաժամն է

«Իրանի հետ կապված ներկայիս իրավիճակը ճգնաժամ է, որը ժառանգել ենք մենք», - մամուլի ասուլիսում հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակը:

 Նեդ Փրայսը հավելել է ՀԳՀԾ-ի շուրջ Վիեննայում շարունակվող բանակցություններում առաջընթաց կա, սակայն անհրաժեշտ է անցկացնել ավելի շատ բանակցություններ՝ նախքան պաշտոնական համաձայնության հասնելը»:

Ելույթ ունենալով Պետդեպարտամենտի ամենօրյա մամուլի ասուլիսում, Փրայսը հավելել է. «Մինչ բանակցությունները դեռ երկար ճանապարհ կա անցնելու, բայց  բանակցողների միջև համաձայնության հավանականություն կա»:

 

Չինաստանում տեղադրվել են լուսացույցներ՝ ուղտով տեղաշարժվողների համար

Չինաստանի կառավարությունը փողոցներում տեղադրել է լուսացույցներ՝ ուղտերով տեղաշարժցվողների համար

China People- ի թերթը գրել է. «Այս լուսացույցները նախատեսված են ուղտերով տեղաշարժվողների համար, որպեսզի նարնք կենդանիներին տեղաշարժեն ճիշտ ուղղությամբ, հատկապես մայթերին և մեքենաների երևթևեկության համար նախատեսված փողոցներում: Լուսացույցները նրանց կօգնեն նաև կողմնորոշվել խաչմերուկներում: Երբ լույսը կարմրում է, ուղտերը կանգնում են, իսկ երբ այն կանաչում է, շարժվում են»:

 

Համշահրի օրաթերթ

Թրամփը Բայդենի կառավարությանն անվանել է անկիրթ

Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Բայդենի վարչակազմին անկիրթ է որակել, քանի որ նոր նախագահ Ջո Բայդենն իր ամենամյա   ելույթում չի նշել իր վարչակազմի «ձեռքբերումների» մասին:

Չորեքշաբթի օրը, իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ, Ջո Բայդենը ուղերձ է հղել Կոնգրեսին:

 

armenpress.am

Եվրախորհդարանը ԵՄ երկրներին ռուս դիվանագետներին արտաքսելու կոչ է անում

Եվրոպական խորհրդարանը պլենար նիստում ընդունած բանաձևով կոչ է արել Եվրոպական միության երկրներին՝ իրականացնել «ռուս դիվանագետների կոորդինացված արտաքսում»՝ ի աջակցություն Չեխիային: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, «Ռուսաստան. Ալեքսեյ Նավալնիի գործը, Ուկրաինայի հետ սահմաններին ռազմական ընդլայնումը և Չեխիայի դեմ հարձակումը» անվանումով բանաձևը պաշտպանել է 569 պատգամավոր, դեմ է արտահայտվել 67, իսկ ձեռնպահ՝ 46 պատգամավոր:     

«Եվրախորհրդարանը դատապարտում է Չեխիայի նկատմամբ Ռուսաստանի սպառնալիքները, պաշտպանում է Եվրամիության տարբեր երկրների կառավարությունների կողմից ի համերաշխություն ձեռնարկված քայլերը և կոչ է անում ԵՄ պետությունների կառավարություններին, ինչպես Սկրիպալի գործում, ցուցաբերել ռուս դիվանագետների կոորդինացված արտաքսում»,- ասված է փաստաթղթում:

 

armenpress.am

Կրավչուկը կարծում է, որ Պուտինի և Զելենսկիի հանդիպումը կկայանա

Ուկրաինայի նախկին նախագահ, Դոնբասի հարցով կոնտակտային խմբի ուկրաինական պատվիրակության ղեկավար Լեոնիդ Կրավչուկը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի գործող նախագահ Վլադիմիր Զելենսկիի հանդիպումն այնուամենայնիվ կկայանա:

«Ես հավատում եմ, որ այդ հանդիպումը պետք է և որ այն վերջիվերջո կկայանա: Որովհետև վստահ եմ, որ և Պուտինին է պետք է ինչ-որ բան ճշգրտել Ուկրաինայի նկատմամբ իր քաղաքականության մեջ, համենայն դեպս, դադարեցնել ագրեսիան…Այնուհետև մենք արդեն կգնանք քայլ առ քայլ մյուս հարաբերությունների կարգավորմանը, ինչպիսին դրանք պետք է լինեն, դա կքննարկվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Կրավչուկը:

 

armenpress.am

ԱՄՆ-ում հերթական փոխհրաձգության հետևանքով զոհվել է 5 մարդ

ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի ժամանակ սպանվել է հինգ մարդ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Fox News- ը:

Նշվում է, որ զոհվածների թվում էին նահանգի շերիֆի երկու տեղակալը, երկու քաղաքացիական անձ և հրաձիգը:

Հյուսիսային Կարոլինայի դիմակայությունը տևել է ավելի քան 13 ժամ: Զինված տղամարդը կրակել է ոստիկանության աշխատակիցների վրա, երբ նրանք ժամանել են սովորական ստուգայցի: Մոտակա տների բնակիչները տարհանվել են, ոմանց էլ հրահանգել են թաքնվել:

 

panarmenian.net

ՌԴ-ն կարող է ժամանակավոր արգելել հնդակաձավարի արտահանումը

  ՌԴ գյուղատնտեսության նախարարությունն առաջարկել է ժամանակավոր արգելել հնդակաձավարի արտահանումը։ Այդպիսով նախատեսվում է զսպել հնդկաձավարի գնաճը խանութներում, գրում է «Վեդոմոստին» սեփական աղբյուրների վրա հղումով։

Ըստ պարբերականի, հարցն արդեն քննարկվել է կառավարության նիստում։

2020-ի սեպտեմբերից Ռուսաստանից արտահանվել է մոտ 220,000 հնդկաձավար, այսինքն արտադրվածի մոտ մեկ քառորդը։ Հնդկաձավարը մեծ պահանջարկ ունի Չինաստանում, Ճապոնիայում և նախկին ԽՍՀՄ երկրներում, ինչը եղել է գնաճի պատճառներից մեկը։

Ըստ որոշ փորձագետների դա արդեն ուշ է անելը, քանի որ արդեն բավականին մեծ ծավալ է արտահանվել։ Բացի այդ, սահմանափակումները կարող են միայն վնասել, քանի որ գյուղատնտեսությամբ զբաղվողները կկորցնեն հետաքրքրությունն այդ մշակաբույսի հանդեպ։

Հնդկաձավարի, և որոշ այլ մթերքների, արտահանման սահմանափակում մեկ անգամ արդեն եղել է՝ 2020թ․ ապրիլի 12-ից մինչև հունիսի 30-ը։ ԵՏՀ-ն այն ժամանակ դա բացատրեց պանդեմիայի պայմաններում բնակչությանը սննդամթերքով ապահովելու անհրաժեշտությամբ։

 

panarmenian.net

Փաշինյանը՝ Միշուստինին․ Ադրբեջանը մինչ օրս չի կատարել գերիների վերադարձի մասին դրույթը

 ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ադրբեջանը մինչ օրս չի կատարել եռակողմ հայտարարության շատ կարևոր դրույթը, որը վերաբերում է գերիների, պատանդների և պահվող անձանց վերադարձնելուն։

Փաշինյանը միևնույն ժամանակ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին «այդ հարցի լուծման ուղղությամբ գործադրված ջանքերի համար», գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա նաև արդյունավետ է գնահատել ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբղում։

«Մեզ համար դա արդեն իսկ ակնհայտ է»,- ասել է Փաշինյանը։

Նա նաև հիշեցրել է, որ ընթացքի մեջ է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորած եռակողմ հանձնաժողովի աշխատանքը։

Միշուստինը Փաշինյանի հետ հանդիպմանը փոխանցել է ՌԴ նախագահի ողջույնը և նշել, որ Մոսկվան գնահատում է Երևանի հետ եղբայրական հարաբերությունները, որոնք բազմամյա դաշնակցային և ռազմավարական բնույթ ունեն։