Մեկնաբանություն. Զարիֆի տարածաշրջանային այցերը. Անվտանգության ապահովում՝ Հորմուզի խաղաղության նախաձեռնությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i139624-Մեկնաբանություն._Զարիֆի_տարածաշրջանային_այցերը._Անվտանգության_ապահովում_Հորմուզի_խաղաղության_նախաձեռնությամբ
Տարածաշրջանային շրջագայության շրջանակներում, Իրանի արտգործնախարարը մեկնել է Քաթար, Իրաք, Օման և Քուվեյթ: Զարիֆի և վերոնշյալ երկրների պաշտոնյաների քննարկումերի առանցքում, բացի երկկողմ հարաբերությունների ընդլայնումը, ընդգծվել է նաև տևական խաղաղություն և անվտանգություն ապահովելու նպատալով տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 30, 2021 06:49 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Զարիֆի տարածաշրջանային այցերը. Անվտանգության ապահովում՝ Հորմուզի խաղաղության նախաձեռնությամբ

Տարածաշրջանային շրջագայության շրջանակներում, Իրանի արտգործնախարարը մեկնել է Քաթար, Իրաք, Օման և Քուվեյթ: Զարիֆի և վերոնշյալ երկրների պաշտոնյաների քննարկումերի առանցքում, բացի երկկողմ հարաբերությունների ընդլայնումը, ընդգծվել է նաև տևական խաղաղություն և անվտանգություն ապահովելու նպատալով տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը:

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի տարածաշրջանային շրջագայությունն ավարտվեց հինգշաբթի երեկոյան՝ Քուվեյթ կատարած այցով և այդ երկրի արտգործնախարարի ու վարչապետի հետ հանդիպումներով: Քուվեյթի վարչապետի հետ հանդիպմանը Զարիֆն ընդգծել է  երկու երկրների միջև երկխոսությունն ամրապնդելու ,  գոյություն ունեցող խնդիրները լուծելու և տարածաշրջանի երկրների միջև բազմակողմ  համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը:

Իրանը  մշտապես կարևորել է Պարսից ծոցի տարածաշրջանի խնդիրների լուծման  անհրաժեշտություննը՝ տարածաշրջանի երկրների համագործակցության և երկխոսության միջոցով: Այդ նպատակով, 2019-ին Իրանը Պարսից ծոցի երկրներին ներկայացրեց «Հորմոզի խաղաղություն» նախաձեռնությունը: Այս ծրագիրը, որը դեռ սեղանին է, Պարսից ծոցի ռազմավարական տարածաշրջանի խնդիրների լուծման լավագույն ուղին է, որը հիմնված է   երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու սկզբունքի վրա:

Իրաքի քաղաքական հարցերի փորձագետ Հուսեյն ալ-Քանանին կարծում է, որ «Հորմոզի խաղաղություն» նախաձեռնության միջոցով Պարսից ծոցի տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատումն իրատեսական է:

Իրանի այս նախաձեռնության հիմքում երկխոսությունն է՝ երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ համագործակցությունն ընդլայնելու նպատակով: Իրաք, Քաթար, Օման և Քուվեյթ կատարած Զարիֆի այցերի շրջանակներում, քննարկվել է նաև այս գործընթացը:  

Սաուդյան Արաբիայի թագաժառանգի դրական տեսակետը Իրանի հետ լավ հարաբերությունների վերաբերյալ, ինչպես նաև Զարիֆի կառուցողական խորհրդակցւթյունները Քաթար, Իրաք, Օման և Քուվեյթ կատարած այցերի ընթացքում,  Պարսից ծոցի տարածաշրջանի խնդիրների լուծման համար տարածաշրջանային համագործակցության ձևավորման դրական նշաններ են:

Նույն համատեքստում; Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, Քուվեյթ կատարած այցի ավարտին Թվիթերում գրել է, որ Պարսից ծոցի տարածաշրջանում Հորմուզի խաղաղության նախաձեռնության միջոցով անվտանգության հաստատման խորհրդակցություններում կա դրական առաջընթաց:

Համաշխարհային տնտեսության մեջ իր կարևոր դերակատարության շնորհիվ, Պարսից ծոցը գտնվում է բոլոր երկրների ուշադրության կենտրոնում:  Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների և այդ երկրների հարաբերությունները  նույնպես ազդում են տարածաշրջանի հավասարումների վրա: Բայց այն, ինչը կարող է ապահովել  տարածաշրջանի երկրների շահերը, դրանց միջև  շարունակական երկխոսությունն ու համագործակցությունն է, ինչի շնորհիվ, հնարավոր կլինի ապահովել այս ռազմավարական տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը:

Հաշվի առնելով այս փաստը և տարածաշրջանի իրավիճակն ԻԻՀ ներկայացրած Հորմոզի խաղաղության նախաձեռնությունն ավելի է կարևորվում, և Պարսից ծոցի տարածաշրջանի երկրները, որոնք ունեն ընդհանուր տարածաշրջանային քաղաքականություն,  լեզու և մշակույթ,  կարող են ապահովելով կենսական շահերը, մասնավորապես՝ անվտանգությունն ու տևական խաղաղությունը, կարգավորել գլոբալ հարաբերություններն առանց իրար հետ  մրցակցության: