Մամուլի տեսություն 01.05.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i139724-Մամուլի_տեսություն_01.05.2021
ԱՄՆ-ն ցանկացած պատրվակով փորձում է պահպանել ու նույնիսկ խստացնել հակաիրանական պատժամիջոցները:
(last modified 2026-04-26T14:16:06+00:00 )
Մայիս 01, 2021 15:09 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 01.05.2021

ԱՄՆ-ն ցանկացած պատրվակով փորձում է պահպանել ու նույնիսկ խստացնել հակաիրանական պատժամիջոցները:

 Քեյհան օրաթերթ

Միջուկային պատժամիջոցների չեղարկման խոստումը և այլ պատրվակներով նույն պատժամիջոցների շարունակումը

Հինգշաբթի օրը, Վիեննայում ՌԴ-ի ու ԱՄՆ-ի պատվիրակությունները բանակցել են Իրանի պատժամիջոցները չեղարկելու և ՀԳՀԾ-ն վերականգնելու մասին: Այս հանդիպումից հետո, Վիեննայում տեղակայված միջազգային կառույցներում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Մի անգամ էլ մեր թիմերի ընկերակցությամբ հանդիպեցի Իրանի հարցով ԱՄՆ-ի կառավարության հատուկ ներկայացուցիչ Ռոբերթ Մալիի հետ: Ծավալուն ու շատ ազդեցիկ բանակցություններ ենք ունեցել հիմնական խնդիրների շուրջ, որոնք քննարկվում են ՀԳՀԾ-ի վերականգնման համար Վիեննայում ընթացող բանակցություններում»:

Հղում անելով Ուլյանովին, Ռիա նովոստին հայտարարել է, որ ԱՄՆ-ն «ահաբեկչության», հրթիռային ծարագրի ու «մարդու իրավունքների» հետ կապված անհիմն ու շինծու պատրվակներով դեմ է պատժամիջոցների չեղարկմանը: Այս հայտարարությունը համահունչ է մի քանի օր առաջ Wall Street Journal-ում հրապարակված զեկույցին: Հղում անելով իրազեկ աղբյուրներին այս օրաթերթը գրել էր, որ Բայդենի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել նվազեցնել Իրանի տնտեսության որոշ այդ թվում նավթի ու ֆինանսական բաժինների դեմ սահմանված պատժամիջոցները, սակայն նրանք պատրաստ չեն նվազեցնել ահաբեկչության պատրվակով ԻՀՊԿ-ի դեմ սահմանված պատժամիջոցները:

 

 Ջավան օրաթերթ

Աշխուժություն Վիեննայում ՝ լուռ տեսախցիկների վախից

Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հայտնել է Վիեննայում «դրական նշանների» հայտնագործման մասին: Պուտինը հույս է հայտնել, որ «ՀԳՀԾ-ն լիարժեք կվերականգնվի» և ամերիկյան կողմն էլ ասում է, որ չնայած «երկար ճանապարհին» համաձայնությունը «հասանելի» է: ԱՄՆ-ի Բլումբերգ ալիքի հաղորդման համաձայն այս բոլոր զարգացումները ազդված են Իրանի ներկայացրած վերջնաժամկետից, որ եթե ԱՄՆ-ն ու Եվրոպան չկարողանան հարգել այն, Իրանի միջուկային ծրագիրը կշարունակվի այս երկրի խորհրդարանի կողմից որոշված արագությամբ: 

 

 Համշահրի օրաթերթ

Պապը հրահանգել է. 50 դոլարից ավել նվեր ստանալը արգելված է

Վատիկանի առաջնորդ Ֆրանցիսկոս Պապը արգելել է ավելի քան 40 եվրո (49 դոլար) արժողությամբ անձնական նվերները՝ պաշտոնյաների և ադմինիստրատորների, այդ թվում կարդինալների համար պարտադիր դարձնելով լիակատար տնտեսական և ֆինանսական թափանցիկություն և վերահսկելով դրանց կատարումը:

Անցյալ մայիսին Հռոմի Պապը հրաման էր արձակել խստացնել Վատիկանի գնումների պայմանագրերի նկատմամբ  կիրառվող վերահսկողությունը:

Վերջին տարիների ընթացքում կաթոլիկ հոգևորականների միջև նվերների փոխանակումը սկանդալների և հակասությունների աղբյուր է դարձել:

 

 Էթեմադ օրաթերթ

Բայդենի կառավարությունում աշխատելու ըթնացքում Ջոն Քերին ստացել է միլիոնավոր դոլարների ահսնող եկամուտ

Ջոն Քերին Բայդենի վարչակազմի ամենահարուստ անդամներից է: Որպես ԱՄՆ նախագահի բնակլիմայական հարցերի բանագնաց, նա զգալի ազդեցություն է ունեցել Բայդենի վարչակազմի բնապահպանական և էներգետիկ քաղաքականության վրա: Պաշտոնը նրան տրվեց ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնավարումից հետո՝ այս ոլորտի մի քանի ընկերությունների հետ խորհրդակցություն անցկանելուց հետո:

Ջոն Քերին զեկուցել է միլիոնավոր դոլարների հասնող եկամտի և բազում բաժնետոմսերի մասին, որոնք նա ձեռք է բերել Բայդենի կառավարությունում կլիմայի հատուկ բանագնաց նշանակվելուց ի վեր:

 

armenpress.am

Առնո Բաբաջանյանի հոբելյանին «Նարեկացի» արվեստի միությունում դասական երաժշտության երեկո է նախատեսվում

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր կոմպոզիտոր, դաշնակահար Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանի շրջանակում մայիսի 5-ին «Նարեկացի» արվեստի միությունում դասական երաժշտության երեկո կկազմակերպվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգին ելույթ կունենան ջութակահար Ռուբեն Կոսեմյանը, դաշնակահարներ Նատալյա Մնացականյանը և Մարգարիտա Գրիգորյանը:Երեկոյին կհնչեն Ա. Բաբաջանյանի, Ս. Ռախմանինովի, Ֆ. Շուբերտի, Մ. Մոշկովսկիի, Ա. Սկրյաբինի ստեղծագործություններից, ինչպես նաև կներկայացվի Ռ. Կոսեմյանի 4 մասից բաղկացած փոխադրությունների 2-րդ մասը:

Առնո Բաբաջանյանը ծնվել է 1921 թվականի հունվարի 21-ին: Երեք տարի հետո, երբ իր մահկանացուն է կնքում Վլադիմիր Լենինը, և երկրում սուգ է հայտարարվում, ապագա կոմպոզիտորի հայրը մտածում է երեխայի ծննդյան օրը փոխելու մասին, քանի որ իրենց տանն ամեն տարի տոն կլինի, մինչդեռ երկիրը կսգա բոլշևիկների առաջնորդի մահը: Այսպես տղայի ծննդյան օրը տեղափոխում են հունվարի 22:

Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն։ Նա ստեղծագործել է տարբեր ոճերով՝ դասական, փոփ, ջազ։Բաբաջանյանի ստեղծագործական ոճը ձևավորվել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ։ Իսկ նրա ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է դաշնամուրի և նվագախմբի համար գրված «Հերոսական բալլադում» և դաշնամուրային տրիոյում։ Լայն ժողովրդականություն վայելող «Հայկական ռապսոդիան» գրել է 1950-ին։ Կոմպոզիտորը մեծ հեղինակություն է վայելել և համագործակցել է պոետ Ռոբերտ Ռոժդեստվենսկու և երգիչ Մուսլիմ Մագոմաևի հետ։  «Առաջին սիրո երգը» և «Երևան»-ը համարվում են որպես հարազատ քաղաքի հիմն։Կոմպոզիտորի բացառիկ տաղանդը խոր զգացմունքայնությամբ դրսևորվել է նաև նրա երգերում: Հանրահայտ են Բաբաջանյանի «Երկրագնդի լավագույն քաղաքը», «Կամուրջներ», «Գուշակիր ցանկությունս», «Մի շտապիր» և այլ երգեր, որոնք կատարվել են ԽՍՀՄ-ում և  արտասահմանում:Առնո Բաբաջանյանը մահացել է Մոսկվայում 1983 թվականի նոյեմբերի 11-ին։

armenpress.am

Հայաստանը չի համաձայնել Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին. Մհեր Գրիգորյան

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին Ադրբեջանի՝ որպես երրորդ երկրի մասնակցության հարցում կոնսեսուս չի եղել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, 1lurer.am-ը տեղեկացնում է, որ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը այս մասին ասել է Կազանում տեղի ունեցած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Մասնավորապես, լրագրողները հարց են ուղղել այն մասին, թե ինչու ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակցել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, արդյոք Հայաստանը չի տվել իր համաձայնությունը:

«Այո՛, կարելի է այդպես ասել, որովհետև ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին որևէ երրորդ երկրի մասնակցության համար անհրաժեշտ է կոնսենսուսային որոշում: Բնականաբար, այդ հարցում կոնսենսուս չի եղել, մասնավորապես, Հայաստանը չի համաձայնեցրել Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությունը նիստին»,- ասել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը:

Պատասխանելով ճշգրտող հարցին՝ հայկական կողմի դիրքորոշումը արդյոք կապված է եղել ռազմագերիների խնդրի հետ, Մհեր Գրիգորյանը հիշեցրել է, որ նախկինում մեկ անգամ ևս խոսել է այդ մասին:

«Հարցը շատ բազմաբաղադրիչ է, և հիմա չէի ուզենա կոնտեքստից հանել մի պայման կամ նախապայման: Կոնսենսուս չի եղել այդ հարցում, իսկ նման մասնակցության համար անհրաժեշտ էր բոլոր անդամ-երկրների մասնակցությունը»,-  ասել է Մհեր Գրիգորյանը:

 

news.am

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն ապրիլին հատուցել է վերջին պատերազմի հետևանքով զոհված 1097 ընտանիքների

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն ապրիլին հատուցել է վերջին պատերազմի հետևանքով զոհված 1097 ընտանիքների։ Այս մասին տեղեկանում ենք 1000+ հիմնադրամի ֆեյսբուքյան էջից։

Զոհված 1112 զինծառայողների ընտանիքների փաթեթները համապատասխան գերատեսչություններից փոխանցվել էին հիմնադրամին մարտի 31-ին։ 15 փաթեթ կասեցվել է լրացուցիչ պարզաբանումների պատճառով։

Ապրիլի 30-ի դրությամբ հատուցումների ընդհանուր թիվը 3450 է, որից 3036-ը` այս պատերազմի արդյունքում (ավելի քան 38 միլիարդ դրամ):

 

news.am

Սպիտակ տանը պառակտում է տեղի ունեցել պատվաստանյութերի արտոնագրերի չեղարկման պատճառով

ԱՄՆ նախագահի աշխատակազմի պաշտոնյաներն ակտիվորեն քննարկում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի եւ դեղամիջոցների արտադրության մեջ արտոնագրային որոշ իրավունքներ խախտելու թույլտվության հարցը: Սակայն այս հարցի վերաբերյալ կարծիքները տարբեր են: Գրել է Lenta.ru-ն:

ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Քեթրին Թայը կարծում է, որ անհրաժեշտ է աջակցել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ մտավոր սեփականության իրավունքի մասին ԱՀԿ-ի համաձայնագրի կասեցմանը: Այս հարցը քննարկվում է նաեւ երկրի գլխավոր ինֆեկցիոնիստ Էնթոնի Ֆաուչիի հետ, ով կարծում է, որ տեխնոլոգիաների փոխանակումը երկրներին թույլ կտա ավելի արագ մշակել սեփական պատվաստանյութերը:

Ժամանակավոր մերժմանը աջակցել են նաեւ դեմոկրատ սենատորները, այդ թվում՝ Բեռնի Սանդերսը եւ Էլիզաբեթ Ուորենը:

Արտոնագրային իրավունքները վերացնելու առաջարկին դեմ են հանդես եկել մարդիկ, ովքեր կապված են դեղամիջոցների արտադրության հետ: Նրանց կարծիքով՝ նման որոշումը կարող է բազմաթիվ իրավական խնդիրներ ստեղծել: Մրցակցային երկրները, օրինակ՝ Չինաստանը եւ Ռուսաստանը, անվճար հասանելիություն կունենան գաղտնի տեխնոլոգիաներին, կարծում են դեղագործական ոլորտի ներկայացուցիչները: