Մամուլի տեսություն 02.05.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i139800-Մամուլի_տեսություն_02.05.2021
ԱՄն-ի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Պենտագոնն օգտագործելու է իր ռազմական ուժը՝ երկրի քաղաքականությունն առաջ տանելու նպատակով:
(last modified 2026-04-26T14:16:06+00:00 )
Մայիս 02, 2021 13:43 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 02.05.2021

ԱՄն-ի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Պենտագոնն օգտագործելու է իր ռազմական ուժը՝ երկրի քաղաքականությունն առաջ տանելու նպատակով:

Քեյհան օրաթերթ

Զինվորականները պետք է դիվանագետների հմար ճնշման լծակներ ապահովեն

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար  Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ այդ երկրի զինված ուժերը միջազգային մասշտաբով աջակցելու են դիվանագետներին: Նա նշել է, որ զինվորականները դիվանագետների համար պետք է ապահովեն  ճնշման լծակներ, որոնք թույլ կտան լուծել հակամարտությունները:

Նա ասել է. «Զինվորական լինել չի նշանակում առանձին լինել: Դա նշանակում  է աջակցել երկրի դիվանագիտությանը և առաջ տանել արտաքին քաղաքականությունն օգտվելով բոլոր հնարավորություններից:

Ռոյթերս լրատվական գործակալությունը, հղում անելով ամերիկյան պաշտոնայներին, հաղորդում է, որ ամենայն հավանականությամբ, Օսթինն ի նկատի ուներ Չինաստանին, որն ըստ  ամերիկկյան պաշտոնաների, ավելի արագ տեմպերով է արդիականացնում իր բանակն ու սպառազինությունը:

 

Աֆթաբե Յազդ օրաթերթ

Ռուսական անպարտաճանաչություն, Բուշեհրի էլեկտրակայանից մինչև կորոնավիորսւի պատվաստանյութ

Իրանի սննդամթերքի ու դեղերի վարչության գլխավոր տնօրենի երեկվա երլույթը պարունակում էր երկու կարևոր կետ: Նախ նա հայտարարեց, որ Ռուսատսանը չի կարողացել Իրանին փոխանցել կորոնավիրուսի պատավստանյութը և  չի գործել անցյալ տարվա վերջին երկու երկրների միջև ստորագրված համաձայնավրով

Հաջորդ կետն այն էր, որ մինչև աշուն Իրանին 60 միլիոն դոզա ռուսական կորոնավիրուսի պատվաստանյութի տրամադրման հարցն անորոշ է:

Այս հայտարարությունից անմիջապես հիշում ենք նմանատիպ մեկ այլ հայտարարություն, մեկ այլ պաշտոնյայի կողմից: Փաստորեն, անպատասխանտվությունը, որի մասին բազմիցս գրել են ԶԼՄ-ները,  խորթ չէ ռւսներին

Մի քանի տարի առաջ լրատվամիջոցները անընդհատ գրում էին Բուշերի էլեկտրակայանի աշխատանքներն ավարտելու և շահագործելու հարցում  ռուսների անպարտաճանաչության  և վատ աշխատանքի մասին:

 

Համշահրի օարթերթ

Գուանտանամոյի կալանավորը բողոք է ներկայացրել  ՄԱԿ-ին

Մոտ 20 տարի առանց մեղադրանքի բանտում գտնվող Աբու Զուբեյդան կդիմի ՄԱԿ-ին՝ որպեսզի կազմակերպությունն ԱՄՆ-ին պարտավորեցնի ազատել իրեն:

 

Իրան օարթերթ

Հյուսիսային Կորեան սպառնացել է ԱՄՆ-ին

Կիրակի օրը Հյուսիսային Կորեան  մի քանի հայտարարություն է տարածել, որոնցում քննադատել է ԱՄՆ-ն և Հարավային Կորեայում Վաշինգտոնի դաշնակիցներին, ընդգծելով, որ Վաշինգտոնի վերջին բանակցությունները վկայում են նրանց թշնամական քաղաքականության մասին և Փխենյանի պատասխանը պետք է համարժեք լինի:

Ռոյթերս լրատվական գործակալություն ըհաղորդում է, որ Հյուսիսային Կորեայի պետական KCNA լրատվական գործակալության կողմից հրապարակված հայտարարությունները հնչել ե նայն բանից հետո, երբ Սպիտակ տունը ուրբաթ օրը հայտարարել է, որ ամմերիկյան պաշտոնյաներն ամիսներ տևած քննարկումներցի  հետո, ավարտել են  Հյուսիսային Կորեայի նկատմամբ այդ երկրի քաղաքականության վերանայումը: գործակալությունն անդրադարձել է նաև Ջո Բայդենի առջև առացած մարտահրավերբներին, նշելով, որ վերջինս փորձում է հեռանալ Դոնալդ ԹՐրամփի վարած անհաջող քաղաքակլանությունից:

 

armenpress.am

Որպես նվիրատվություն Չինաստանի տրամադրած 100 հազար դեղաչափ «Կորոնավակ» պատվաստանյութը Հայաստանում է

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների մատակարարումները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, մայիսի 1-ի գիշերը Հայաստան է ներկրվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանին որպես նվիրատվություն տրամադրված COVID-19-ի դեմ «Կորոնավակ» պատվաստանյութը` 100 հազար դեղաչափ` 50 հազար անձի համար:

«Նշենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում, առաջնային օղակում` անկախ կցագրման փաստից, շաբաթվա բոլոր օրերին, Հայաստանի և մեր երկրում ապրող օտարերկրյա քաղաքացիների համար:

Հիշեցնենք, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութերը 100 %-ով կանխարգելում են մահվան ելքերն ու հիվանդության ծանր ընթացքը: Պատվաստումների շնորհիվ հնարավոր կլինի կոտրել համավարակի շղթան»,- հայտնել են ՀՀ առողջապահական գերատեսչությունից:

 

armenpress.am

Մեկ օրում Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի 9270 նոր դեպք

 Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 9270 նոր դեպք: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 4 814 558-ի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին մայիսի 1-ին լրագրողներին հայտնել է նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը:

Առողջացել է 8637 մարդ: Առողջացածների ընդհանուր թիվը հասել է 4 436 583-ի:

Կորոնավիրուսի պատճառով մեկ օրում հաստատվել է մահվան 392 նոր դեպք: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը 110 520 է:

 

armenpress.am

Շվեդիայում ոստիկանությունը ցրել է կորոնավիրուսի սահմանափակումների դեմ հանդես եկող քաղաքացիների ցույցը  Ստոկհոլմի իրավապահ մարմինները մայիսի 14-ին ցրել են կորոնավիրուսի սահմանափակումների դեմ քաղաքացիների կազմակերպած ցույցը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Շվեդիայի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում հավաքված մի քանի հարյուր անձինք նշել են, որ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներն իրականում խախտում են քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները:

Ստոկհոլմում բողոքի խոշոր ակցիաներ էին կազմակերպվել մարտի 6-ին և 20-ին: Դրանցից առաջինի ժամանակ իրավապահների գործողություններից տուժել էր վեց մարդ:

 

.panarmenian.net

ՌԴ-ում ներգաղթյալներին կպարտավորեցնեն էլեկտրոնային փաստաթուղթ ստանալ

  Ռուսաստանի ՆԳՆ-ն կպարտավորեցնի բոլոր ներգաղթյալներին, երկրում տևական ժամանակ գտնվելու դեպքում, 10 տարի ժամկետով միասնական էլեկտրոնային փաստաթուղթ ստանալ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Օտարերկրյա պետության քաղաքացու կողմից ՌԴ-ում տևական ժամանակ մնալու համար պարտադիր պայման կհանդիսանա միասնական փաստաթուղթ ստանալը, որը տեղեկատվության էլեկտրոնային կրիչ կհանդիսանա։ Նախատեսվում է, որ միասնական փաստաթուղթը կտվրի 10 տարի ժամկետով, իսկ ժամկետը լրանալուն պես այն ենթակա կլինի փոխարինման»,-ասել է գործակալության զրուցակիցը։

Ըստ ՆԳՆ ներկայացուցչի, էլեկտրոնային փաստաթղթում պաշտպանված տեսքով կպահվի ամբողջական տեղեկտվությունը քաղաքացու մասին։ “Փաստաթղթում ներառվելիք տեղեկությունների ցանկը, ինչպես նաև դրա ձևակերպման և հանձնման կարգը կհստակեցվի լրացուցիչ՝ դաշնային օրենքի մշակման ընթացքում»,-ասել են ՆԳՆ-ում։

Նախարարությունում չեն նշել, թե ինչ ժամկետում այն պարտադիր կդառնա՝ հավելելով, որ համապատասխան նորմատիվ ակտերը մշակվում են։

2018-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է՝ ՌԴ 2019-2025թթ․ միգրացիոն քաղաքականության հայեցակարգը։ Կառավարությունն ավելի ուշ գործողութունների ծրագիր է մշակել մինչև 2022թ․։

 

.panarmenian.net

ՀՀ նախագահ․ Երկրի զարգացման օրակարգը պետք է ձևավորվի մեր կողմից և իրականություն դառնա մեր աշխատանքով

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ՝ նշելով, որ երկրի զարգացման օրակարգը պետք է ձևավորվի մեր կողմից և իրականություն դառնա մեր աշխատանքով:

Նա նշել է, որ միայն միասնական աշխատանքը կարող է դառնալ մեր հայրենիքի, այսօրվա վիճակից դուրս գալու, ստացած վերքերից վերականգնվելու փրկօղակը:

«Այսօր Աշխատանքի օրն է, ևս մեկ հիշեցում, որ նույնիսկ և հատկապես ամենաբարդ ու ճակատագրական իրավիճակներում աշխատելն անհրաժեշտություն է՝ անձնական, ազգային, պետական անհրաժեշտություն: Յուրաքանչյուրիս մեջ կա ներուժ՝ անելու ավելին, հասնելու ավելիին, արթնացնելու կամ վերագործարկելու մեր մեջ այդ թաքնված ընդունակությունը:

Ցանկացած մարդ, որն իր ընտանիքին, հայրենիքին, ժողովրդին ծառայելու ցանկություն ունի, պետք է կարողանա, հնարավորություն ունենա դա անել: Եվ դրա համար չպետք է խոչընդոտներ լինեն:

Մենք ունեցել ենք տաղանդավոր գիտնականների, հաջողակ ձեռներեցների, հայտնի քաղաքական գործիչների, շնորհալի նկարիչների, երաժիշտների ու գրողների, լավ արհեստավորների և հողագործների սերունդներ: Լինենք ժառանգը մեր նախնիների տաղանդի, կարողությունների և հմտությունների, լինենք հայրենիք արարող հասարակություն, հայրենիքը շենացնող հասարակություն»,-ասվում է ուղերձում։

Նա նշել է, որ մեր առաջնահերթ խնդիրները պետք է լինեն երկրի մեջքը քաղաքականապես ու տնտեսապես, բարոյապես ու ֆիզիկապես ուղղելը, պատերազմի անմիջական հետևանքների վերացումը և կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարելը: