Մամուլի տեսություն 04.05.2021
Հայստանի խոհրդարանը դեմ է քվեարկել Նիկոլ Փաշինյանի վարպաչապետ ընտրվելուն՝ արտահերթ ընտրությունների համար հնարավորություն ստեղծելու համար:
Իրան օրաթերթ
Հայաստանի Ազգային ժողովը Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետ:
Երկուշաբթի օրը կայացած արտահերթ նիստում, պատգամավորները դեմ են քվեարկել Փաշինյանի թեկնածությանը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ քվեարկությունում Փաշինյանը ստացել է 1 «կողմ», 3 «դեմ» և 75 «ձեռնպահ» ձայն:
Խորհրդարանի հաջոիդ արտահերթ նիստը տեղի կունենա մայիսի 10-ինԼ Եթե Փաշինյանը կրկին չընտրվի վարպապետի պաշտոնում, Ազգային ժողովը կլուծարվի և նախագահ Արմեն Սարգսյանը կստորագրի արտահերթ ընտրոթյունների մասին հրամանագիրը, որոնք տեղի կունենան հունիսի 20-ին :
Ջամե Ջամ օրաթերթ
ԿՀՎ-ն հաստատել է, որ կազմակերպության գրասենյակի մոտ միջադեպ է տեղի ունեցել
ԿՀՎ խոսնակը հաստատել է Վիրջինիա նահանգում կազմակերպության կենտրոնակայանի մուտքի մոտ տեղի ունեցած միջադեպի ամսին լուրը, հավելելով, որ այդ կապակցությամբ հետաքննություն է սկսվել:
Երեքշաբթի առավոտյան ամերիկյան լրատվամիջոցները հաղորդեցին, որ Վիրջինիա նահանգում ԿՀՎ-ի շենքի մուտքի մոտ տեղի է ունեցել միջադեպ:
Հաղորդումցի անմիջապես հետո, ԿՀՎ-ի շենքի մոտ ժամանակավոր սահմանափակումներ են կիրառվել:
ԶԼՄ-ները հաղորդել էին, որ անհայտ անձը փորձել է մուտք գործել ԿՀՎ-ի շենք:
Էթեմադ օրաթերթ
Պենտագոն. Մեզ մտահոգում են Իրանի ծովային գործաողությունները
Պենտագոնի խոսնակն անդրադարձել է Արևմտյան Ասիայի, մասնավորապես՝ Իրանի, Աֆղանստանի և Իրաքի հետ կապված վերջին զարգացումներին:
Պատասխանելով Պարսից ծոցում վերջերս Իրանի և ԱՄՆ ռազմանավերի միջև տեղի ունեցած միջադեպի ամսին հարցին, նա ասել է. «Դիվանագիտական ուղիներով մենք մեր մտահոգությունն ենք հայտնել Պարսից ծոցի տարածաշրջանի անվտանգության վրա ազդող իրանական նավատորմի գործունեության վերաբերյալ»:
«Մենք անմիջական կապ ունենք Իրանի ռազմածովային ուժերի հետ, բայց նրանք չեն լսում նախազգուշացումները», -հավելել է Պենտագոնի խոսնակը
Համշահրի օրաթերթ
Հետաքրքիր համեմատություն Թրամփի ու Բայդենի միջև. Արդյոք «թրամփիզմը» շարունակո՞ւմ է գոյություն ունենալ ԱՄՆ կառավարությունում
ԱՄՆ արտաքին հարաբերությունների խորհրդի նախագահը հայտարարել է. « Չնայած Թրամփն այլևս Սպիտակ տանը չէ, այնուամենայնիվ, «թրամփիզմը» գերակշռում է ԱՄՆ կառավարությունում: Ջո Բայդենի Սպիտակ տուն մուտք գործելուց անցել է ավելի քան 100 օր, և կամ նախագահության համար սահմանված ժամկետի 7տոկոսից պակաս: Այնուամենայնիվ, այս ժամանակահատվածը շատ կարճ չէ ԱՄՆ նախագահի աշխատանքը գնահատելու համար»:
armenpress.am
Հանրային վայրերում շուտով կգործեն COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնող բուժկետեր
Հայաստանի հանրային վայրերում շուտով կգործեն փոքր բուժկետեր COVID-19-ի դեմ պատվաստումները բնակիչներին ավելի հասանելի դարձնելու համար: «Արմենպրես»-ի մամուլի սրահում այս մասին նշեց ամերիկահայ վիրաբույժ, հանրային առողջության մասնագետ Շանթ Շխրտումյանը, ով ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցության շրջանակում պատվաստումների ծրագրում իրականացնում է փորձի փոխանակում: Մասնագետը տեղեկացրեց, որ ներկայում նախարարությունը, պատվաստումների գործընթացը քաղաքացիներին ավելի մոտեցնելու աշխատանքի շրջանակում, քննարկում է հանրային վայրերում բուժկետեր ունենալու տարբերակը:
«Նման մշակույթ կա նաև ԱՄՆ-ում: Հայաստանում ևս քննարկվում է, և արդեն գործնական քայլեր են իրականացվում այդ ուղղությամբ: Լինի հրապարակ, խոշոր առևտրի կենտրոն, թե փողոց, շուտով կգործեն բուժկետեր: Դրանք կօգնեն, որ բնակիչներն առանց դժվարությունների, խնդիրների ստանան իրենց պատվաստումները: Պատվաստումների հետ կապված բոլոր անհրաժեշտ գործընթացները, որոնք արվում են պոլիկլինիկաներում, կարվեն նաև բուժկետերում»,- ասաց Շանթ Շխրտումյանը:
Մասնագետը նկատեց, որ Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումների գործընթացը միջազգային միտումներից հետ է ընկնում: Աշխարհի բնակչության 7 տոկոսն արդեն պատվաստվել է, կան երկրներ, ինչպես, օրինակ, Իսրայելը, որտեղ բնակչության պատվաստումների ցուցանիշը մոտ 60 տոկոսի է հասնում: Շանթ Շխրտումյանի խոսքով՝ բոլոր երկրներում էլ կան քննարկումներ, թերահավատություն պատվաստումների հետ կապված, սակայն, շատերը գիտակցում են, որ դա է կարևոր ճանապարհը:
«ԱՄՆ-ում եղավ մի պահ, որ նույնիսկ պատվաստումների հետ կապված հերթեր էին լինում: Եվ ասեմ, որ քաղաքացին պատվաստանյութ ընտրելու հնարավորություն չունի: Այդ պահին ինչ եղավ, դրանով էլ պատվաստվում է: Այսօր Հայաստանում 4 հազար 500 մարդ է պատվաստվել, ինչը ցածր ցուցանիշ է: Թեպետ, ասեմ, որ վերջին շրջանում ակտիվ իրազեկման աշխատանքներն իրենց ազդեցությունը տալիս են, և պատվաստումների գործընթացի ակտիվություն է նկատվում»,- ասաց Շանթ Շխրտումյանը: Վարակի ակտիվ փուլում տեսնում էինք, որ ամեն օր միջինը 20 մահ էր գրանցվում, և եթե պատվաստումների գործընթացն ակտիվ ընթանա, ապա, ըստ մասնագետի, մահացության ռիսկը նկատելի կկրճատվի: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատվաստման արդյունքում ստացված օգուտները մի քանի հարյուր անգամ ավելի շատ են, քան ռիսկերը:
Հայաստանն ունի «Սպուտնիկ V», «Աստրա Զենեկա» և «Կորոնավակ» պատվաստանյութերը: COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում, առաջնային օղակում` անկախ կցագրման փաստից, շաբաթվա բոլոր օրերին, Հայաստանի և երկրում ապրող օտարերկրյա քաղաքացիների համար: COVID-19-ի դեմ պատվաստանյութերը 100 %-ով կանխարգելում են մահվան ելքերն ու հիվանդության ծանր ընթացքը: Պատվաստումների շնորհիվ հնարավոր կլինի կոտրել համավարակի շղթան:
armenpress.am
Անահիտ Ավանեսյանը հայտնել է Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացի ակտիվացման մասին
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին զեկուցել է, որ Հայաստանուևմ կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացն էապես ակտիվացել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը.
«Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ:
Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվել է՝ արդյոք հանրության շրջանում պատվաստվելու պատրաստակամությունը մեծացել է:
Ի պատասխան՝ տիկին Ավանեսյանը զեկուցել է, որ վերջին օրերի ընթացքում պատվաստման գործընթացն էապես ակտիվացել է»,- ասված է հաղորդագրության մեջ:
armenpress.am
ՀԱՊԿ-ն ողջունել Է Բիշքեկի եւ Դուշանբեի պայմանավորվածությունը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ողջունում Է սահմանի վրա իրադրության կարգավորման շուրջ Ղրղզստանի եւ Տաջիկստանի ձեռք բերած պայմանավորվածությունները: Այդ մասին մայիսի 4-ին հայտարարել Է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«ՀԱՊԿ-ում ողջունում են պայմանավորվածությունների ձեռքբերումը՝ ղրղզա-տաջիկական սահմանի վրա բախումների դադարեցման շուրջ, զինվորական լրացուցիչ ստորաբաժանումների հետքաշումը մարտական տեխնիկայի հետ եւ կողմերի ձգտումը՝ կարգավորելու սահմանային վիճելի հարցերը քաղաքական-դիվանագիտական մեթոդներով՝ դաշնակցային եւ բարիդրացիական հարաբերությունների ոգով, որն ընկած Է Կազմակերպության գործունեության հիմքում»,-ասվում Է մայիսի 4-ին տարածված հաղորդագրության մեջ:
Ապրիլի 29-ին Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանային շրջանների տեղական բնակիչների հակամարտությունը վերաճել Է երկու երկրների զինվորականների զինված դիմակայության: Բախումները Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանապահների միջեւ տեւել Է ավելի քան վեց ժամ: Երկու կողմից զոհվել Է մոտավորապես 50 մարդ, ավելի քան 200-ը՝ տուժել: Ապրիլի 29-ի երեկոյան կողմերը պայմանավորվել են հրադադարի եւ ուժերը սահմանից հետ քաշելու շուրջ, սակայն հաջորդ օրը փոխհրաձգությունները վերսկսվել են: Հերթական զինադադարը ձեռք Է բերվել ապրիլի 30-ի երեկոյան: Տաջիկստանի բոլոր զինվորականները Ղրղզստանի տարածքից հեռացել են մայիսի 1-ին: Ներկայում իրադրությունը սահմանի վրա կայուն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
panarmenian.net
Եվրահանձնաժողովն առաջարկել է թույլ տալ ԵՄ մուտքը պատվաստված որոշ զբոսաշրջիկների
Եվրահանձնաժողովն առաջարկել է թույլ տալ մուտքը ԵՄ այն զբոսաշրջիկներին, որոնք պատվաստավել են եվրոպական կանոնոկարգող մարմինի հավանությունը ստացած պատվաստանյութերից մեկով։
«Հանձնաժողովն առաջարկում է թույլ տալ մուտքը ԵՄ ոչ էական պատճառներով ոչ միայն լավ համաճարակային իրավիճակով երկրներից ժամանողներին, այլև այն մարդկանց, որոնք ստացել են ԵՄ արտոնած պատվաստանյութի վերջին չափաբաժինը»,- ասվում է հայտարարության մեջ, գրում է «Վեդոմոստին»։
Եվրահանձնաժողովն առաջարկել է թույլտվությունը տարածել նաև այն պատվաստանյութերի վրա, որոնք ստացել են ԱՀԿ հավանությունը շտապ կիրառման համար։ Զբոսաշրջիկները պետք է ամբողջական պատվաստում ստանան ԵՄ ժամանելուց 14 օր առաջ։
Այսօրվա դրությամբ ЕМА-ն հավանոթյուն է տվել կորոնավիրուսի դեմ 4 պատվաստանյութի՝ Pfizer/BioNTech, Moderna, AstraZeneca, Johnson&Johnson ընկերությունների արտադրության։ Ռուսական «Սպուտնիկ V»-ն դեռ ուսումնասիրվում է եվրոպական կանոնակարգողի կողմից։
panarmenian.net
ՌԴ-ում կենդանիների համար կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ են սկսել արտադրել
ՌԴ-ում կենդանիների համար կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կարտադրեն։ «Ռոսսելխոզնադզորի» ինստիտուտը թողարկել է պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 17,000 դեղաչափ։ Այդ մասին տեղեկացրել է գերատեսչության ղեկավարի խորհրդական Յուլիա Մելանոն։
Ըստ նրա, խմբաքանակն առաջիկայում արդեն կառաքվի ՌԴ մի քանի քաղաքներ և շրջաններ։ Մելանոն ասել է, որ երկրում մեծ հետաքրքրություն կա «Կարնիվակ-Կով» կոչվող պատվաստանյութի հանդեպ, գրում է «Վեդոմոստին»։
Ռուսական պատվաստանյութն աշխարհում առաջին գրանցված պրեպարատն է կենդանիներին կորոնավիրուսից պաշտպանելու համար։
Պատվաստանյութով հետաքրքրվում են Գերմանիան, Հունաստանը, Լեհաստանը, Ավստրիան, Ղազախստանը, Տաջիկստանը, Մալայզիան, Թաիլանդը, Կորեան, Լիբանանը, Իրանը, Արգենտինան։
Մոտ 20 կազմակերպություն պատրաստ է բանակցել պատվաստանյութի ներկրման շուրջ։