Մամուլի տեսություն 05.05.2021
մայիսի 7-ին նշվում է Ղոդսի (Երուսաղեմի) համաշխարհային օրվահամաշխարհային օրը: Նախատեսվում է, որ այդ օրն ԻԻՀ գերագույն առաջնորդը հանդես գա կարևոր ելույթով, որը կհեռարձակվի ներքին և արտասահմանյան հեռուստաալիքներով:
Քեյհան օրաթերթ
Մայիսի 7-ին՝ Ղոդսի (Երուսաղեմի) համաշխարհային օրվա համաշխարհային օրվա կապակցությամբ, Թեհրանի ժամանակով ժամը 11:00-ին, ԻԻՀ առաջնորդը ելույթ կունենա:
Իսլամական քարոզչության համակարգող խորհրդի փոխնախագահ Նոսրաթոլլա Լոթֆին, Երուսաղեմի օրվա ծրագրի քննարկման նպատակով կայացած խորհրդակցության ժամանակ ասել է. «Առաջնորդը ելույթ կունենա մայիսի 7-ին, Թեհրանի ժամանակով 11: 00-ին: Ելույթը կհեռարձակվի ներքին և միջազգային ռադիո-հեռուստատեսային ցանցերով և համացանցում:
Համշահրի օրաթերթ
Աշխարհի հինգ ամենահարուստ զույգերից համարվող Բիլ և Մելինդա Գեյթսերը ամուսնալուծվում են
Բիլ ւ Մելինդա Գեյթսերը, ովքեր միասին ունեն 124 միլիարդ դոլար և աշխարհի հինգ ամենահարուստ զույգերից մեկն են, ամուսնալուծվում են համատեղ կյանքից 27 տարիանց:
2019թ. իրենց ամուսնության 25-րդ տարեդարձի կապակցությամբ հարցազրույներից մեկում, 56-ամյա Մելինդա Գեյթսը բողոքել էր 65-ամյա Բիլի ամենօրյա 16 ժամյա աշխատանքից ՝ ասելով, որ աշխատանքի պատճառով, նա ընտանիքի համար ժամանակ չի ունենում և իրենց համատեղ կյանքը շատ դժվար է:
Իրան օրաթերթ
Վիեննայի բանակցությունները սպասում են մայրաքաղաքների որոշումներին
Իրանից և 4+1 խմբի դիվանագետներն , ԱՄՆ-ի անուղղակի մասնակցությամբ, վերջին մի քանի շաբաթների ընթացքում ակտիվորեն քննարկում էին միջուկային գործարքը փրկելու ճանապարհները: ներկայումս բանակցությունները մտել են ճակատագրական փուլ, քանի որ Միացյալ Նահանգներից ժամանած երկարամյա աշխատանքայինփ որձով դիվանագետները նույնպես միացել են ՀԳՀԾ-ն վերակենդանացնելու ջանքերին: Վիեննայի վերջին բանակցությունների արդյունքները վկայում են, դրանց շրջանակը կրճատվել է, հասնելով առավել մանրամասն տեխնիկական հարցերի և որ վերջին հանգույցը պետք է լուծվի մայրաքաղաքներում:
Իրանցի և ամերիկացի դիվանագետները, ովքեր բանակցությունների ընթացքում իրենց ուղերձները փոխանցել են երրորդ կողմերի միջոցով, փորձում են բավարար հիմք նախապատրաստել վերջնական համաձայնության հասնելու համար ՝ ուսումնասիրելով տարաձայնությունները և, իհարկե, լուծելով դրանք. Իրանի իշխանությունները նշում են, որ համաձայնագիրը պետք է իրենից ներկայացնի մեկ փուլից բաղկացախ. համապարփակ և ստուգելի գործընթաց:
Աֆթաբե Յազդ օրաթերթ
Իրանցի ոստիկաններն օգնել են ութամյա պատանուն՝ իրականացնել իր երազանքը
Վերջերս Թեհրանի նահանգի արևմտյան շրջաններցի մեկի ոստիկանները կազմակերևպել են մի հաճելի և ոստիկանների առօրյա աշխատանքից տարբերվող միջոցառում: Երբ նրանք իմաել են, որ քաղցկեղով տառապող ութամյա մի տղա ցանկանում է դառնալ ոստիկան, որպեսզի իրենց նման պայքարի հասարակության վատ մարդկանց դեմ, նրանք փորձել են կատարել տղայի ցանկությունը:
Տղայի անունը Քիան Զենդեդել է: Նա հիվանդ է քաղցկեղով: Թեհրանի արևմտյան շրջանի ոստիկանության բաժնի հրամանատարի հրավերով, տղան այցելել է ոստիկանության բաժանմունք և հասել կատարել իր երազանքը:
«Փոքրիկ գեներալը» ոստիկանության 110-րդ բաժանմունքում հանդիպել է ոստիկանապետ գեներալ Քեյվան Զահիրիին և խոստացավ, որ հաղթելով հիվանդությանը, պայքարելու է հանցագործների ու օրինախախտների դեմ:
armenpress.am
Լավրովի՝ Հայաստան այցի օրակարգում նաև ԼՂ խնդիրն է
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 5-ին երկօրյա այցով ժամանում է Երևան՝ հանդիպելու Հայաստանի ղեկավարության հետ: Մայիսի 10-11-ը ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կլինի Ադրբեջանում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է, որ հանդիպումների ընթացքում նախատեսվում է հանգամանորեն քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև փոխգործակցությունը միջազգային հարթակներում:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Զարախովան տեղեկացրել է, որ բանակցություններում քննարկման առաջնային թեման լինելու է Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը:
armenpress.am
ԱԺ-ն ընդունեց «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում լրացում կատարելու օրինագծերի փաթեթը
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փաթեթն ստացավ 78 «կողմ» և 1 «ձեռնպահ» ձայներ:
Նախագծերի փաթեթով հստակեցվում են անազատության մեջ պահվող անձանց կողմից փախստական ճանաչվելու և ապաստան հայցելու մասին դիմումների քննարկման, ընդունված բացասական որոշումների բողոքարկման ընթացակարգերը, սահմանվում են հստակ և կանխատեսելի ժամկետներ:
armenpress.am
Մեխիկոյում մետրոկամրջի փլուզման զոհերի թիվը հասել է 25-ի
Մեքսիկայի մայրաքաղաքում մետրոկամրջի հենամեջի փլուզման զոհերի թիվը հասել Է 25-ի: Մայիսի 4-ի ուշ երեկոյան նրանց անունները Twitter-ում հրապարակել Է մեգապոլիսի դատախազությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ հայտնել Էին 24 զոհվածների մասին: «Մեխիկոյի դատախազությունը տեղեկացնում Է, որ մայրաքաղաքի մետրոպոլիտենի 12-րդ գծում ցավալի իրադարձությունների ընթացքում բոլոր զոհվածների մարմինները ճանաչվել են եւ հանձնվել հարազատներին»,- ասված Է հաղորդագրության մեջ: Զոհերի թվում Է մի 13-ամյա երեխա:
Մեխիկոյի հարավում «Օլիվոս» կայարանի շրջանում մետրոկամրջի հենմեջը մայիսի 3-ի ուշ երեկոյան փլվել Է՝ դրանով անցնող շարժակազմի հետ մեկտեղ: Երկու վագոններն ընկել են շուրջ 10 մետր բարձրությունից: Ողբերգության կապակցությամբ երկրում հայտարարվել Է եռօրյա ազգային սուգ: Գիծը, որտեղ տեղի Է ունեցել աղետը, անորոշ ժամկետով շահագործումից հանվել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
panarmenian.net
Սիրիացի ահաբեկիչները ցմահ ազատազրկվել են
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում՝ դատավոր Նապոլեոն Օհանյանը հրապարակել է Սիրիայի քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի ու Յուսեֆ Ալաբեդ ալ-Հաջիի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական վճիռը, որով վերջիններս դատապարտվել են ցմահ ազատազրկման: Այդ մասին տեղեկացրել է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը, հայտնում է «Արմենպրեսը»։
Սիրիայի քաղաքացիները դատապարտվել են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում որպես վարձկան-ահաբեկիչներ ներգրավվելու համար:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջին, չհանդիսանալով Ադրբեջանի քաղաքացիներ, մշտապես չբնակվելով դրա տարածքում, ընդգրկված չլինելով Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմում, այլ հանդիսանալով Սիրիայի քաղաքացիներ, Սիրիայի կամ այլ պետության կողմից ուղարկված չլինելով Ադրբեջանի զինված ուժերի կազմում պաշտոնեական պարտականություններ կատարելու համար, նյութական հատուցում ստանալու դիմաց, կազմակերպված խմբի կազմում մասնակցել են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմին, որի ընթացքում նրանց գործողություններն ուղղված են եղել Հայաստանի և Արցախի տարածքում քաղաքացիական անձանց և զինված ընդհարման ժամանակ ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող անձանց ոչնչացնելուն կամ ծանր մարմնական վնասվածք պատճառելուն, իսկ այդ գործողությունների նպատակն իրենց բնույթով և էությամբ ուղղված են եղել խաղաղ բնակչությանն ահաբեկելուն՝ ապակայունացնելով Արցախի և Հայաստանի ներքին վիճակը:
Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 217-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 389-րդ հոդվածով, 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 395-րդ հոդվածի 3-րդ մասով:
Մեղադրական եզրակացությամբ հիմնավորվել է միջազգային մի շարք, մասնավորապես` «Սուլթան Սուլեյման Շահ», «Սուկուր, «Համզա», «Սուլթան Մուրադ» և այլ նմանատիպ անդամ հանդիսացող ևս ավելի քան 30 վարձկանի կողմից սանձազերծված պատերազմին ներգրավվելու, ինչպես նաև նրանց կողմից տարբեր պատերազմական հանցագործություններ կատարելու հանգամանքը: Հետախուզման մեջ է ինքնությունը պարզված ավելի քան 30 վարձկան:
Իրավապահները պարզել են նաև միջազգային ահաբեկչական այդ խմբավորումներից մեկի ղեկավարի ինքնությունը, հիմնավորվել է նրա կողմից խաղաղության, մարդկության անվտանգության դեմ հանցագործությունների փաստը:
Պարզվել է «Սուլթան Սուլեյման Շահ» միջազգային ահաբեկչական խմբավորման պարագլուխ-ղեկավար Աբու Համշա մականվամբ Մուհամադ ալ Ջասիմի ինքնությունը, որն ազգությամբ արաբ է, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի: Վարույթ իրականացնող մարմինը ներգրավել է նրանց որպես մեղադրյալ, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Աշխատանքներ են տարվում նրանց հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
panarmenian.net
Եվս 3 ռազմագերի է վերադարձել ՀՀ
«Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կատարած ՌԴ զինված ուժերի ինքնաթիոռվ հայրենիք է վերադարձել ևս 3 ռազմագերի։
Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում և միջազգային հանրության օրեցօր աճող ճնշման պայմաններում Ադրբեջանը վերադարձրել է երեք հայ ռազմագերների: Լիահույս ենք, որ այս գործընթացը կունենա իր տրամաբանական շարունակությունն ու շուտափույթ ավարտը», - նշվում է հայտարարությունում։
Sputnik-ի ադրբեջանական ծառայության հողորդմամբ, ազատ արձակվածներն են Ռոբերտ Վարդանյանը, Սամվել Շուխյանն և Սեյրան Թամրազյանը։
ՀՀ ԱԳՆ տվյալներով` Ադրբեջանում մոտ 200 հայ գերի է պահվում, ըստ իրավապաշտպանների` թիվը մոտ է 300-ի։ Մոտ 70-ը պատերազմից հետո վերադարձել է ՀՀ։
Առնվազն 19 գերի, որից 4-ը՝ կին, սպանվել է գերության մեջ։