Մամուլի տեսություն 06.05.2021
Դիմադրության առանցքն Իրանի ղեկավարությամբ, շարունակելու է աջակցել Երուսաղեմի իթիֆադային մինչև իսրայելական օկուպացիայի ավարտը:
Քեյհան օրաթերթ
Երուսաղեմի օրը՝ ճգնաժամ սարդոստայնում
Պաղեստինի իրադարձությունները և վերջին ամիսներին տարածաշրջանի որոշ դավաճան առաջնորդների կուլիսային գործողությունները՝ «Սիոնիստների հետ պաշտոնական հարաբերությունները կարգավորելու» կապակցությամբ, այն պայմաններում, երբ որոշ պաղեստինյան խմբեր համոզված են, որ ռեժիմի հետ բանակությունն ու հաշտությունն այլևս ապարդյուն են և իրենց համաձայնությունները չեղարկված են համարում ու ընտրել են հակասիոնսիտական պայքարի ուղին, ցույց է տալիս, որ Դիմադրության ռազմավարչությունն ԻԻՀ առաջնորդությամբ, շարունակելու է Երուսաղեմի ինթիֆադայի պաշտպանությունը, մինչև զավթիչ ուժերի վերջը, որից հետո ականատես ենք լինելու Սոնիստական ռեժիմի փլուզման և «Դարի գործարք» անունով հռչակված սին նախագծի պարտությանը: Իսկ առջևում հաշտության ճակատի կտրուկ պարտությունն է:
Աֆթաբե Յազդ օրաթերթ
Ինչո՞ւ է արևմտյան ԶԼմ-ների համար կարևոր Բիլ Գեյթսի ամուսնալուծությունը
Ճիտ է որ հայտնի զույգի ամուսնալութությունը տարօրինակ ու հետաքրքիր թվա և հարց առաջանա, թե ինչպե՞ս է բաժանցվելու նրանց հարստությունը, ի՞նչ է լինելու բարեգարոծական կազմակերպությունների ճակատագիրը: Սակայն ավելի տարօրինակ է այն, թե ինչո՞ւ է Բիլ Գեյթսի ամուսնալուծությունն այդքան կարևոր արևմտյան ԶԼՄ-ների համար:
«Աֆթաբե Յազդ» օրաթերթին տված հարցազրույցում, մեդիափորձագետն ասում է. «Բիլ Գեյթսն աշխարհի ամենահարուստ մարդկանցից է: Նա իր հարստությամբ կարող է մեծ ազդեցություն ունենալ համաշխարհային տնտեսության վբրա: Մյուս կողմից, նա ապրում է աշխարհի համար մեկ տնտեսությունն ունեցող երկրում: Ուստի ամուսնալուծությունն անկախ սոցիալական խնդիրներից, կարող է ավելի լուջ հետևանքներ ունենալ, քանի որ զույգն ունի տարբեր բարգործական կազմակերպություններ, իսկ նրանց հարստությունը բաժանվելու է ըստ պայմանագրի»:
Համշահրի օրաթերթ
Որքա՞ն հարստություն ունի սաուդյան թագավորական ընտանիքը:
Սաուդյան Արքայական ընտանիքը ՝ 1,4 տրիլիոն դոլար ունեցվածքով, աշխարհի ամենահարուստ արքայական ընտանիքն է: Սաուդյան Արքայական ընտանիքն ունի վերադառնում է 334 տարվա պատմություն և այժմ շուրջ 15,000 իշխաններ կիսում են այս ընտանիքի կարողությունը, որը այդ երկրի ժողովրդի ունեցվածքն է: Այդ իշխաններից միայն 2000-ն է աշխատում ինչ որ կազմակերպությունում:
Սաուդյան WikiLeaks- ը գրում է,, որ աշխարհի ամենամեծ նավթային ընկերության՝ Արամքոյի 98,2 տոկոսը պատկանում է Սաուդյան Արաբիայի կառավարությանը :
Իրան օրաթերթ
Պենտագոն. Մենք պաշտպանելու ենք Իրաքում տեղակայված մեր ուժերին
Պենտագոնը հայտարարել է, որ կպատասխանի Իրաքում իր ուժայինների դեմ շարունակվող հարձակումներին ՝ համապատասխան ժամին և տեղում:
Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին, Իրաքում ԱՄՆ-ի հենակետերի դեմ հարձակումների կապակցությամբ ասել է. «Մեր ուժերի պաշտպանությունը մեր համար մեկ առաջնահերթությունն է, և եթե կարծում ենք, որ պետք է որևէ կերպ պատասխանենք այդ հարձակումներին, մենք դա կանենք ճիշտ ժամանակին և տեղում»:
armenpress.am
Այվազյանն ու Լավրովը ծաղիկներ են խոնարհել Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված անմար կրակի մոտ
ՀՀ Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ծաղիկներ են խոնարհել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված անմար կրակի հուշարձանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:
«Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի ուղեկցությամբ այցելեց «Հաղթանակ զբոսայգի» և ծաղիկներ զետեղեց Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված անմար կրակի հուշարձանին»,- ասված է գրառման մեջ:
Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի
Սերգեյ Լավրովը Երևան է ժամանել երկօրյա այցով: ՌԴ ԱԳ նախարարը մայիսի 9-10-ն աշխատանքային այցով կլինի Բաքվում:
armenpress.am
Pfizer Inc-ը եւ BioNTech SE-ն պատվաստանյութեր կտրամադրեն Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցներին
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր արտադրողները՝ Pfizer Inc-ը եւ BioNTech SE-ն, Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ) պատվաստանյութեր կհատկացնեն Տոկիոյում կայանալիք ամառային Օլիմպիական եւ Պարալիմպիկ խաղերի ժամանակ մարզիկների եւ մարզիչների անվտանգությունն ապահովելու համար:
Այդ մասին հաղորդում Է ՄՕԿ-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
ՄՕԿ-ի եւ պատվաստանյութեր արտադրողների միջեւ համապատասխան հուշագիրն ստորագրվել Է մայիսի 6-ին:
Մարզիկների շրջանում պատվաստանյութերի բաշխմամբ կզբաղվեն Ազգային օլիմպիական կոմիտեները՝ «յուրաքանչյուր երկրի պատվաստման սկզբունքներին եւ տեղի օրենսդրությանը համապատասխան»:
Նշվում Է, որ բազմաթիվ երկրների կառավարություններ արդեն դրական քայլեր են ձեռնարկել այդ ուղղությամբ եւ իրենց ԱՕԿ-ի եւ ԱՊԿ-ի (ազգային օլիմպիական եւ պարալիմպիական կոմիտեներ) հետ կոնսուլտացիաներ կանցկացնեն Խաղերի մասնակիցների պատվաստումների համար: ԱՕԿ-ի եւ ԱՊԿ-ի արձագանքների հիման վրա սպասվում Է, որ Խաղերի մասնակիցների զգալի մասը կպատվաստվի Ճապոնիա ժամանելուց առաջ:
Փոխմբռնման նոր հուշագիրը լրացնում Է այդ ջանքերը: Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը կորոնավիրուսի համավարակի պատճառով 2020-ից հետաձգվել Էին 2021 թվական: Դրանք պետք Է անցկացվեին հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ը, պարալիմպիականները՝ օգոստոսի 24-ից մինչեւ սեպտեմբերի 5-ը:
Օտարերկրացի երկրպագուները չեն կարողանա այցելել Տոկիոյի խաղերին: Ճապոնիայից հանդիսատեսների թվի մասին հարցը, որոնց թույլ են տալու այցելել մարզադաշտեր, մինչեւ այժմ լուծված չԷ եւ, ԶԼՄ-ների տվյալներով, կարող Է հետաձգվել մինչեւ հունիս: «Այդ պատվաստանյութերը նվիրատվություններ են. եւս մեկ միջոց, որը կօգնի Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական եւ Պարալիմպիկ խաղերը դարձնել անվտանգ եւ՝ անվտանգ բոլոր մասնակիցների համար, ինչպես նաեւ համերաշխություն ցուցաբերել Ճապոնիայի մեր սիրալիր տանտերերի հետ»,-ասել Է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
armenpress.am
Օրենսդրական փոփոխություններով կառավարությունն ակնկալում է բարելավել դիրքերը ՀԲ «Գործարարություն 2022» զեկույցում
Կառավարությունը հավանություն տվեց «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագծով ակնկալվում է ապահովել փոքր բաժնետերերի շահերի պաշտպանությունը և դրա արդյունքում՝ Համաշխարհային բանկի «Գործարարություն» զեկույցի «փոքր բաժնետերերի շահերի պաշտպանություն» ցուցչի մասով արձանագրել Հայաստանի դիրքի առաջընթաց: Օրինագիծը մշակվել է «Փոքր բաժնետերերի պաշտպանություն» ցուցչի մասով զեկույցում Հայաստանի դիրքի բարելավման շարունակականությունն ապահովելու նպատակով:
Մասնավորապես՝ նախագծով առաջարկվում է սահմանել, որ շահագրգռվածություն ունեցող բաժնետերն իրավունք չունի ներկա գտնվել շահագրգռվածության առկայությամբ գործարքների վերաբերյալ ժողովի որոշումների քննարկմանը կամ քվեարկությանը: Օրինագծով սահմանվել է նաև, որ բաժնետերերի ժողովի գումարման մասին բաժնետերերին առնվազն 21 օր առաջ ծանուցելու՝ օրենքով սահմանված պահանջը տարածվում է բոլոր բաց բաժնետիրական ընկերությունների վրա՝ անկախ բաժնետերերի քանակից: Նախագիծն ընդունվելու և ՀԲ գնահատող թիմի կողմից որպես բարեփոխում ճանաչվելու դեպքում Առաջին բաղադրիչի «տեղեկատվության բացահայտում» ենթացուցչի մասով Հայաստանը կունենա 9 միավոր ներկայիս 7-ի փոխարեն, երկրորդ բաղադրիչի «կորպորատիվ թափանցիկություն» ենթացուցչի մասով՝ 6 միավոր ներկայիս 5-ի փոխարեն։ Արդյունքում «Գործարարություն 2022» զեկույցում «Փոքր բաժնետերերի պաշտպանություն» ցուցչի ընդհանուր միավորները կդառնան հնարավոր 50-ից 40, իսկ «Փոքր բաժնետերերի պաշտպանություն» ցուցչի հեռավորությունը լավագույն արդյունքից ցուցանիշը կդառնա 80 «Գործարարություն 2021» զեկույցի ակնկալվող 74-ի փոխարեն։
panarmenian.net
Moderna-ն ճանաչվել է Covid-19-ի դեմ լավագույն պատվաստանյութը
Ամերիկահայ հայտնի գործարար և բարերար Նուբար Աֆեյանի Moderna ընկերության Covid-19-ի դեմ պատվաստանյութը աշխարհում լավագույնն է ճանչվել Պատվաստանյութերի համաշխարհայի կոնգրեսում (World Vaccine Congress Washington 2021)։
Տեսակապով անցած համաժողովն ամեն տարի անցկացվում է Վաշինգտոնում։
Բարձր գնահատական է ստացել նաև ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերության համատեղ պատվաստանյութը։ Լավագույնների կարճ ցուցակում է նաև ռուսական «Սպուտնիկ V»-ն, ինչպես նաև բրիտանա-շվեդական AstraZeneca-ն, գրում է ՏԱՍՍ-ը։
Moderna-ն նաև լավագույնն է ճանաչվել «Լավագույն նոր տեխնոլոգիա/հարթակ պատվաստանյութի համար» անվանակարգում։ BioNTech-ը նույնպես այս անվանակարգում «բավականին բարձր գնահատական է ստացել»:
Աֆեյանը Moderna Therapeutics ընկերության համահիմնադիրը և գլխավոր տնօրենն է։ Moderna-ն պատվաստանյութը ստեղծել է ռեկորդային կարճ ժամանակահատվածում, գենետիկ նոր մեթոդով:
panarmenian.net
Սաուդյան Արաբիայում թուրքական 8 դպրոց կփակվի
Սաուդյան Արաբիան ընթացիկ ուսումնական տարում փակելու է թուրքական 8 դպրոց: Այս որոշման մասին Թուրքիայի կրթության նախարարությանը տեղեկացրել են Սաուդյան Արաբիայի իշխանությունները, գրում է ermenihaber-ը։ Թուրքիայի պետական Anadolu գործակալության վրա հղումով։
Գործակալության փոխանցմամբ՝ 8 դպրոցում սովորում է 2․256 աշակերտ: Նախորդ ամիս թագավորությունում փակվել է թուրքական 26 դպրոց:
Ավելի վաղ թագավորությունում բոյկոտել էին թուրքական ապրանքները: 2020-ի հոկտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել էր Սաուդյան Արաբիային և նրա դաշնակիցներին տարածաշրջանի ապակայունացման մեջ, որց հետո երկկողմ հարաբերությունները վատթարացան։