Մեկնաբանություն. Ինչո՞ւ չի ավարտվում պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
2021 թվականի Ղոդսի համաշխարհային օրը, հարց է առաջանում, թե ինչու պաղեստինա-իսրայելական հակամարտությունը չի ավարտվել:
Եթե մենք պաղեստինա-իսրայելական հակամարտության սկիզբը համարենք Բալֆուրի 1917 թ. հռչակագիրը, ապա այս հակամարտությունից անցել է ավելի քան մեկ դար: Անցյալ դարի ընթացքում ավարտվել են Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմները, սառը պատերազմը գերտերությունների միջև, տասնյակ պատերազմներ ամբողջ աշխարհում, տասնյակ ճգնաժամեր և քաղաքացիական բախումներ, և վերջերս՝ ԻԼԻՊ-ի ահաբեկչության հարցը Արևմտյան Ասիայում: Բայց պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շարունակվում է և դրան վերջ տալու նշան չկա: Ինչու այս հակամարտությունը շարունակվել է այսքան երկար:
Մայքլ Բերչերն իր «Ճգնաժամը համաշխարհային քաղաքականության մեջ» գրքում նշում է, որ ճգնաժամերի երկարացման պատճառներից մեկը ճգնաժամի պատճառ դարձած խնդիրն է: Ճգնաժամի թեման կարող է որոշել դրա ծավալը, ինչպես նաև տևողությունը: Իսրայելի ռեժիմը գերտերությունների օգնությամբ գրավել է Պաղեստինը և նույնիսկ բավարարված չէ գրավյալ հողերով ու տարբեր ձևերով, ներառյալ՝ բնակավայրը մեծացելով, փորձում է ավելացնել գրավյալ հողերի տարածքը: Այսօր Պաղեստինի 15 տոկոսից պակաս մասն է գտնվում այդ երկրի վերահսկողության տակ: Պաղեստինցիները պնդում են, որ պետք է հետ վերցնեն իրենց տարածքները և Իսրայելին համարում են բռնազավթիչ ռեժիմ: Այս իրավիճակը պաղեստինա-իսրայելական հակամարտության շարունակման կարևոր գործոնն է:
Մեկ այլ կարևոր գործոն, որը ճգնաժամի առարկա է, ինքնության վեճն է:Սիոնիստական ռեժիմը ոչ միայն գոհ չէ Պաղեստինը զավթելուց, այլ ձգտում է խեղաթյուրել պաղեստինցիների ինքնությունը: Ղոդսը և Ալ-Աղսա մզկիթը պաղեստինյան կրոնական և պատմական ինքնության խորհրդանիշն ու կենտրոնն են: Պաղեստինյան ինթիֆադան Իսրայելի դեմ, ինչպես նաև Ղոդսի հարցը հակամարտության մեծ մասի պատճառն են: Իսրայելը հետապնդում է Ղոդսի հրեականացումը համաշխարհային տերությունների աջակցությամբ: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Ղոդսը հռչակել է Իսրայելի մայրաքաղաք և Վաշինգտոնի դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Ղոդս: Բնական է, երբ վեճի առարկան երկրի պատմական և կրոնական ինքնությունը խլելն է, հակամարտության նվազումը չի կարելի ակնկալել:
Երրորդ գործոնը գերտերությունների կամքն ու դերն է: Իր գրքում Մայքլ Բերչերը նշում է, որ եթե գերտերությունները ճգնաժամերին վերջ տալու կամք ունեն, ապա ճգնաժամը վերացնելու հարցում հաջողության հավանականություն կա: Պաղեստինա-իսրայելական հակամարտությունում գերտերությունների, հատկապես՝ Միացյալ Նահանգների կամքը ճգնաժամը դադարեցնելն է, բայց դա իսրայելական շահերից բխող միակողմանի մոտեցում է: ԱՄՆ-ը և եվրոպական որոշ տերություններ աջակցում են Իսրայելի շահերը համաշխարհային համակարգում, և նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի կարող դատապարտել Իսրայելի հանցագործությունները Եվ եթե անգամ Անվտանգության խորհրդում 2334-ի նման բանաձև ընդունվ է ընդունվում, ԱՄՆ-ի ձեռնպահ քվեարկությամբ և Վաշինգտոնի աջակցությամբ Իսրայելը անեսում է այն:
Գերտերությունների այս քաղաքականությունը կարևոր գործոն է պաղեստինա-իսրայելական հակամարտության երկարացման համար: Իսրայելի հետ պատերազմում է ոչ թե Պաղեստինյան պետությունը, այլ պաղեստինցիներն ու դիմադրության խմբերը, ովքեր իրենց ինքնությունը և տարածքը պաշտպանելու համար դիմակայում են Իսրայելին և ընտրել են դիմադրության ուղին և այս ճանապարհին նրանց աջակցում են նաև տարածաշրջանի ժողովուրդները: Ժողովուրդների ներկայությունը Ղոդսի օրվա արարողությանը դիմադրության աջակցության նշան է: