Մամուլի տեսություն 14.05.2021
Իսրայելը հայտարարել է, որ մտադիր է խստացնել Գազայի դեմ հարձակումերը որպեսզի այս աղետի շրջանակը ավելի ընդլայնվի օկուպացված Պաղեստինում:
«Իրան»
Նեթանյահու. Գազայի դեմ ռազմական գործողությունները շարունակվելու են
Սիոնիստական ռեժիմի վարչապետը իր ելույթում կարևորել է այս ռեժիմի կողմից Գազայի դեմ ռազմական գործողությունների շարունակման անհրաժեշտությունը:
Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ անհրաժեշտության դեպքում մինչև Սիոնիստական ռեժիմում հանդարտության ու անվտանգության հաստատումը Գազայի դեմ հարձակումները շարունակվելու են:
Նա շեշտել է.«Ավելի վաղ ասել էի, որ մենք այնպես ենք անելու, որ ՀԱՄԱՍ-ն ու այլ խմբերը ծանր վնասներ կրեն և մենք դա անելու ենք և հզորությամբ շարունակելու ենք»:
Նեթանյահուն շարունակել է.«Վերջին խոսքը դեռ չի ասվել և անհրաժեշտության դեպքում այս գործողություն շարունակվելու է»:
«Ջամե Ջամ»
Աշխարհում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 3 մլն. 300 հազար մարդ
ԱՀԿ-ի հայտարարության համաձայն, մինչ այժմ 161 մլն. 825 հազար 913 մարդ աշխարհում վարակվել է Կովիդ-19 հիվանդությամբ, որոնցից մահացել է ավելի քան 3 մլն. 358հազար մարդ:
ԱՀԿ-ի հայտարարության համաձայն մինչ այժմ 161 մլն. 825 հազար 913 կովիդ 19-ով վարակվածներից առողջացել է 139 մլն. 624 հազար 315 պացիենտ:
«Էթեմադ»
Վիեննայի բանակցությունները շարունակվելու են
Պատասխանելով հանրապետական 44 սենատորների նամակին, որոնք կոչ էին արել, Իրանի կողմից ՀԱՄԱՍ-ին ցուցաբերվող աջակցության համար, դադարեցնել Վիեննայի բանակցությունները ԱՄՆ-ի պետքարրտուղարը հստակեցրել է, որ այս բանակցությունները շարունակվելու են: Կարևորելով Վիեննայի բանակցությունների հետապնդման անհրաժեշտությունը Անթոնի Բլինքենը հավելել է, որ այս բանակցությունները գործադրվող ջանքեր են այն բանի համար, որ հասկանանք արդյոք հնարավոր է երկուստեք վերադառնալ ՀԳՀԾ թե ոչ:
Սրանից առաջ ամերիկացի 44 սենատորներ այս երկրի նախագահ Ջո Բայդենին հղած նամակում հանդես էին եկել Վիեննայում Իրանի հետ միջուկային բանակցությունների անհապաղ դադարեցման կոչով:
«Համշահրի»
Աշխարհի կործանումը 35 տարիների ընթացքում. 45 երկրներ կանգնած են երաշտի եզրին, Իրանը 4-րդ երկիրն է
Վերջին 35 տարիների ընթացքում քաղաքային բնակչությունը աննախադեպ աճ է ունեցել: Ներկա դրությամբ Գրենլանդիայի սառցաբեկորները 7 անգամ արագ են հալվում քան 1990 թվականին: Ծովերի ջրի մակարդակը անցյալի համեմատությամբ 3.6 միլիմետր ավելի արագ է բարձրանում: Հաշվարկների համաձայն ապագա 35 տարիների ընթացքում երաշտը սպառնում է շուրջ 45 երկրների և իհարկե Իրանը կանգնած է 4-րդ հորիզոնականում:
armenpress.am
Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահին
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ 1992 թվականի մայիսի 15-ի «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի երկրորդ հոդվածի շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումները համակարգելու և առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու մեխանիզմը գործադրելու համար: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վերոնշյալի մասին, ինչպես նաև ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանգամանալից տեղեկատվությամբ նամակներ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հղել է նաև ՀԱՊԿ մյուս անդամ պետությունների ղեկավարներին:
armenpress.am
Կանադան պետք է բարձրաձայնի ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության հարցը. Մայքլ Չոնգ
Կանադայի խորհրդարանի անդամ Մայքլ Չոնգն իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի սահմանին տեղի ոնեցող զարգացումների առնչությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Թվիթեր»-ում նա նշել է, որ Կանադայի կառավարությունը պետք է բարձրաձայնի Հայաստանի տարածքային ամբողջականության հարցը:
«Մտահոգված եմ Ադրբեջանի զորքերի Հայաստան անցնելու մասին հաղորդագրություներով: Թրյուդոյի կառավարությունը, որը թույլ է տվել զենքի արտահանումը` խախտելով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազում ուժերի հարաբերակցությունը, պետք է բարձրաձայնի Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության հարցը»,-նշել է Մայքլ Չոնգը:
Մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել:
Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել:
Ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:
armenpress.am
Ֆրանսիան հանդես է գալիս հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի՝ ՄԱԿ ԱԽ-ի միջոցով կարգավորման օգտին. Ելիսեյան պալատ
Ելիսեյան պալատը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցի առնչությամբ հայտարարել է, որ տարածաշրջանում կայունության և անվտանգության վերականգնման նպատակով իրավիճակը հնարավոր է կարգավորել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով։
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Ելիսեյան պալատը, մասնավորապես, ընդգծել է. «Էմանուել Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի հավատարմությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ և ընդգծել է Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը»:
news.am
Սեւ լճի տարածքում բանակցություններն առավոտից վերսկսվել են, հակառակորդը դեռ մեր տարածքում է. Գորիսի փոխքաղաքապետ
Սյունիքի մարզի Սեւ լճի տարածքում բանակցություններն առավոտից վերսկսվել են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։
«Ոչ մի փոփոխություն բացարձակապես չկա, շարունակում են մնալ մեր տարածքում։ Առավոտվանից բանակցությունները շարունակվում են, սպասում ենք, տեսնենք՝ ինչ է սպասվում»,- նշեց փոխքաղաքապետը։
Նա հայտնեց, որ հակառակորդի հետ բանակցում են 1-ին բանակային կորպուսը եւ ռուս սահմանապահները. «Հուսանք լավ նորություն կլինի, ու թշնամին հետ կշպրտվի»։
Հիշեցնենք՝ ՀՀ Պաշտպանության նախարարությունից NEWS.am-ին հայտնել են, որ ադրբեջանական զորքը շարունակում է մնալ Հայաստանի պետական սահմանի ներսում՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի հատվածներում։
Նախարարության լրատվական բաժնի փոխանցմամբ՝ բանակցություններին հայկական կողմն իր դիրքորոշումը հստակ հայտնել է՝ պնդելով, որ «դրանք մեր տարածքներն են, եւ մենք չենք պատրաստվում դրանցից անգամ մեկ մետր հետ քաշվել, իրենք պարտավոր են հեռանալ»։
Նշենք, որ նախօրեին բանակցություններ էին տեղի ունեցել հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ։
Հիշեցնենք նաեւ, որ նախօրեին հրավիրված ԱԽ նիստում, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը Սյունիքի եւ Գեղարքունիքի դեպքերի առնչությամբ դիմելու է ՀԱՊԿ–ին։