Մամուլի տեսություն 16.05.2021
Գազայում և Հորդանան գետի ափին Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները, ներառյալ պաղեստինցի երեխաների սպանությունը, շարունակում են լինել իրանական թերթերի առաջին էջերի վերնագրերը:
Քեյհան օրաթերթ
Գազայում 3-ամյա աղջնակը նահատակվել է մոր գրկում, ընտանիքի բոլոր անդամների հետ միասին
Գազայի երեք տարեկան հրեշտակը երկինք բարձրացավ: Սա մի արտահայտություն էր, որն արագորեն տարածվեց սոցիալական ցանցերում:
Երեկ առավոտյան, Իսրայելի կողմցի Գազայի ռմբակոծության հետևանքով, իր ընտանիքի բոլոր անդամների հետ միասին, նահատակվեց նաև մոր գրկում քնած Մալաք ալ-Թանան:
Մալաք արաբերեն նշանակում է հրեշտակ: Անցած մի քանի օրերի ընթացքում սիոնիստ զինյալները սպանել են ևս38 երեխայի:
Համշահրի օրաթերթ
Վիտամիններ՝ գիրության դեմ
Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ կյանքի առաջին տարում մեկ տեսակի վիտամին ստանալը կարող է օգնել կանխել հասունացման շրջանում ճարպակալումը:
Կյանքի առաջին տարում վիտամին D ստանալը կարող է օգնել կանխել հասունացման շրջանում ճարպակալումը, իսկ կյանքի առաջին տարվա ընթացքում այս վիտամինի ցածր մակարդակը կապված է նյութափոխանակության խախտման հետ:
Իրան օրաթերթ
Իրանում նախագահական ընտրությունների համար գրանցվել է 592 թեկնածու
Իրանի ընտրությունների գլխավոր շտաբի ղեկավարը հայտարարել է, որ նախագահական ընտրությունների համար իր թեկնածությունն առաջադրել է 592 քաղաքացի որոնցից 552 հոգին տղամարդ են, 40-ը՝ կին:
Ջամալ Արեֆը նշել է. «Սահմանված հնգօրյա ժամանակահատվածում, թեկնածությունը գրանցելուհամար մեզ դիմել է ընդհանուր առմամբ 592 քաղաքացի, որոնցից 552 հոգին տղամարդ են, 40-ը՝ կին»:
Ջամե Ջամ օրաթերթ
75 միլիոն ԱՄՆ դոլարի փոխհատուցում կվճարվի անմեղ եղբայրներին, ովքեր 38 տարի անցկացրել են ազատազրկման մեջ
Հյուսիսային Կարոլինայի քաղաքացիական իրավունքների ժյուրին 75 միլիոն դոլարի վնասի փոխհատուցում է նշանակել երկու եղբայրների համար, որոնք բանտարկվել էին 1983-ին՝ 11-ամյա մի աղջկա բռնաբարության և սպանության գործով սխալ դատապարտվելուց հետո:
Հյուսիսային Կարոլինայի դատական ժյուրին որոշում է կայացրել, որ սևամորթ եղբայրներ Հենրի Մաքքալումը և Լեոն Բրաունը պետք է ստանան յուրաքանչյուրը 31 միլիոն դոլար վնասի հատուցում՝ 1 միլիոն դոլար ամեն մեկ տարվա ազատազրկման դիմաց:
Ժյուրին նրանց նաև 13 միլիոն դոլարի փոխհատուցում է վճարել նրանց: 38 տարի անց դատարանը պարզել է, որ Հենրին և Լեոն անմեղ են:
orakarg.com
Չինաստանը կարծում է, որ ՄԱԿ-ը կարող է Աֆղանստանում խաղաղություն ապահովել ԱՄՆ-ի զորքերի հեռանալուց հետո
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին կարծում է, որ Միավորված ազգերի կազմակերպությունը կարող է Աֆղանստանում ապահովել խաղաղություն եւ կայունություն՝ այնտեղից ամերիկյան զորքերի շտապ հեռանալուց հետո: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել Է Չինաստանի ԱԳՆ-ն։
«Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերման շտապողականությունը լուրջ հարված է հասցրել այդ երկրում խաղաղ կարգավորման գործընթացին։ Մենք կարծում ենք, որ ՄԱԿ — ը կարող է այս իրավիճակում պատշաճ դեր խաղալ», — Վան Ինի խոսքերն է մեջբերում նախարարությունը, որը իր պակիստանցի գործընկեր շահ Մեհմուդ Կուրեշի հետ հեռախոսազրույցում քննարկել Է Աֆղանստանի իրադրությունը:
Գիշերը ադրբեջանական կողմը փորձել է թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել
Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ձեռնարկած սադրիչ գործողություններից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 16-ի առավոտյան դրությամբ, ընդհանուր առմամբ, փոփոխության չի ենթարկվել:
1in.am
Չինական զոնդը վայրէջք է կատարել Մարսի մակերևույթի վրա
Մայիսի 15-ի առավոտյան չինական «Չժուչժուն» մարսագնացը «Տյանվեն-1» տիեզերական սարքից վայրէջք է կատարել Մարսի վրա։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի ազգային տիեզերական գործակալությանը։
Չինաստանի համար սա զոնդի առաջին վայրէջքն է այլ մոլորակի վրա։ «Տյանվեն-1» տիեզերական սարքն արձակվել էր Վենչան կոսմոդրոմից 2020 թվականի հուլիսի 23-ին։
Տիեզերական ապարատը Մարսի ուղեծիր էր դուրս եկել փետրվարին՝ մոտ 7 ամիս թռիչքից հետո և ավելի քան 2 ամիս պոտենցիալ վայր ընտրել վայրէջքի համար։
Մարսագնացի աշխատանքի ծրագրված ժամկետը 90 մարսիական օր է (երկրային օրերից 2․7 տոկոսով ավելի)։ Դրա էլեկտրասնուցումը կապահովեն 4 արևային պանելները։ Չինական ռովերի տեղաշարժի արագությունը հասնում է ժամում 200 մետրի։ Այն հանդերձված է տեսախցիկներով և գրունտի ուսումնասիրության համար անհրաժեշտ սարքավորումներով։
Չինաստանը դարձել է ԽՍՀՄ-ից և ԱՄՆ-ից հետո երրորդ երկիրը, որը մարսագնաց է իջեցրել մոլորակի վրա։
galatv.am
Իրանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալը կգերազանցի 1 միլիարդ դոլարը. IRNA
Հարևան սահմաններին ազատ գոտի ստեղծելով՝ Իրանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալը մեկ տարվա ընթացքում կգերազանցի 1 միլիարդ դոլարը: Ինչպես հայտնում է իրանական IRNA գործակալությունը, այդ մասին հայտարարել է Իրանի ու Հայաստանի համատեղ առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Էրվիկ Յարիջանյանը:
Նա IRNA-ին տված հարցազրույցում նշել է, որ շուտով Իրանում՝ Արաս ազատ առևտրի գոտու հարեւանությամբ կստեղծվի Մեղրու ազատ առևտրի գոտին, ինչը կարող է հանգեցնել երկու երկրների միջև առևտրի զարգացմանը:
«Այս փոխգործակցությունը երկու հարեւան երկրների համար ազատ առեւտրաշրջանառություն կապահովի և կարող է երկրի առևտրի ծավալը հասցնել տարեկան 1,2 միլիարդ դոլարի»,-ավելացրել է նա:
Իրանում գործում է 7 ազատ առևտրի գոտի՝ Քիշ, Քեշմ, Չաբահար, Արաս, Անզալի, Արվանդ և Մակու:
armenpress.am
Հայաստանի նկատմամբ ադրբեջանական սադրանքը պետք է դադարեցվի զորքերի անհապաղ դուրսբերմամբ. իտալացի պատգամավոր
Խորը մտահոգություն ենք հայտնում Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին իրականացված ռազմական օպերացիաների կապակցությամբ, որոնք հանգեցրել են Սև լճի տարածքում մի քանի կիլոմետր տարածքի նկատմամբ ոտնձգության: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է «Իտալիայի եղբայրներ» կուսակցության արտաքին հարցերով պատասխանատու և Եվրախորհրդարանում կուսակցության պատվիրակության ղեկավար Կարլո Ֆիդանցան:
«Սա սադրանք է, որը պետք է անպայման դադարեցվի ադրբեջանական զորքերի անհապաղ դուրսբերմամբ՝ տարածաշրջանում հետագա նոր սրացումից խուսափելու համար: Դիմում ենք կառավարությանը և միջազգային հանրությանը, որպեսզի իրենց ձայնը լսելի դարձնեն կարգը վերականգնելու համար՝ հարգելով Հայաստանի Հանրապետության լիիրավ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- նշել է նա: