Մամուլի տեսություն 17.05.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i140978-Մամուլի_տեսություն_17.05.2021
Սիոնիստական ​​բազմաթիվ աղբյուրներ խոստովանել են, որ Իսրայելը կանգնած է փլուզման եզրին:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Մայիս 17, 2021 08:20 Asia/Tehran

Սիոնիստական ​​բազմաթիվ աղբյուրներ խոստովանել են, որ Իսրայելը կանգնած է փլուզման եզրին:

Քեյհան օրաթերթ

Սիոնիստական ​​բազմաթիվ աղբյուրներ խոստովանել են, որ Իսրայելը կանգնած է փլուզման եզրին

Պաղեստինյան շարժումների ճակատում, որը հայտնի են որպես «Ղոդսի թուր» անունով, ավելի ու ավելի շատ սիոնիստ պաշտոնյաներ են ընդունում իրենց պարտությունը:

Սիոնիստական ​​ռեժիմի լրատվամիջոցները և այս ռեժիմի որոշ կարևոր անձնավորություններ և ռազմական վերլուծաբաններ վերլուծեել են Պաղեստինում ընթացող իրադարձությունները և պաղեստինյան դիմադրության հետ հակամարտությունը:

Սիոնիստական ​ Հաարեց օրաթերթը, նշելով,  որ ընթացիկ իրադարձություններիը Համաս շարժման օգտին են ընթանում, գրել է.«Անկախ նրանից՝ լարվածությունը կավարտվի, թե ոչ, ՀԱՄԱՍ-ը հասավ իր նպատակին, մասնավորապես՝ Ղոդսի դեպքերի համար վրեժ լուծելու մասին կան պատկերներ Թել Ավիվի վրա հարձակումներից, Ալ-Աղա մզկիթում Համասի և նրա առաջնորդների փառաբանումից: մեծ պաստառներ են փակցվել, որոնց վրա գրված է, որ ՀԱՄԱՍ-ը պաշտպանում է  պաղեստինցիներին: Սա երկարաժամկետ հեռանկարում անուղղակի հաղթանակ կլինի ՀԱՄԱՍ-ի համար, մի շարժում, որը հարձակվում է Իսրայելի վրա և կանխարգելում է նրան»:

 

Ջավան օրաթերթ

Գազայի երեխաների նահատակությունը աշխարհի ժողովուրդներին  դուրս բերեց փողոց

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը իր սիոնիստ գործընկեր Բենի Գանցի հետ հեռախոսազրույցում դատապարտել է Պաղեստինի դիմադրության հրթիռային  գործողությունները և  Գելզայի հատվածի  վրա Թել Ավիվի գրոհները անվանել է «ինքնապաշտպանություն»:

ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ նշված է, որ ԱՄՆ-ի ՊՆ-ը ընդգծել է իսրայելցիների և պաղեստինցիների խաղաղության անհրաժեշտությունը»: 

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը կիրակի օրը նույնպես ասել է, որ բռնությունը պետք է դադարեցվի և հակամարտության կողմերը պետք է վերադառնան բանակցություններին՝ երկու կառավարությունների համակեցության լուծում գտնելու համար»:

 

Շահրվանդ օրաթերթ

Բուժման չափանիշներով Թեհրանը դեռ կարմիր գոտում է

Թեհրանի նահանգի  կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբի բուժման փոխտնօրենն  ասել է, որ չնայած վերջին շաբաթվա ընթացքում երկրում մոտ 15 տոկոսով կրճատվել է հիվանդության տարածումը, սակայն բուժման չափանիշների առումով, Թեհրանում իրավիճակը դեռ կարմիր է:

Նադեր Թավաքոլին ընդգծել է. «Իրավիճակը մի փոքր կհանդարտվի, բայց եթե սահմանափկումներին ուշադիր չհետեւեն և  չկիրառվեն, առաջիկա երկու շաբաթվա ընթացքում հնարավոր չէ նվազեցնել հիվանդությունը, եթե մենք հստակ ու ճիշտ գործընթացով անցնենք առաջ, հաջորդ երկու շաբաթվա ընթացքում հիվանդությունը կկրճատվի»:

 

Ջավան օրաթերթ

Իրանական Սիմորղը համաշխարհային տեխնոլոգիայի երկնքում

Կիրակի օրը Իրանի Ամիր Քաբիր արդյունաբերական համալսարանում կայացել է Սիմորղ գերհամակարգչի շնորհանդեսը:

Չնայած կորոնավիրուսի տարածմանը, իրանական Սիմորղ գերհամակարգչի կառուցման ընթացքը դրական էր: Այս նախագծի վրա աշխատել են Ամիր Քաբիր համալսարանի հետազոտողները: Այն: Այս խելացի գործիքներն օգտագործվում են բարդ ֆիզիկական երևույթների մաթեմատիկական օրինաչափությունների փորձարկման, ապագայի կլիմայի մոդելավորման, տիեզերքի ծագման ու էվոլյուցիայի մոդելավորման, ռեակտորների աշխատանքի մոդելավորման և ուսումնասիրման, նոր դեղամիջոցներ ստեղծելու քիմիական նյութերի ուսումնասիրման, միջուկային զոդման և գաղտնագրման համար:

 

orakarg.com/

Ֆրանսիայի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները քննարկել են ԼՂ հիմնախնդիրը

 

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը նախօրեին  հեռախոսազրույց են ունեցել։  Այս մասին հայտնում են Պետդեպարտամենտը մամուլի  ծառայությունից։

«Պետքարտուղար Բլինկենը և Ֆրանսիայի ԱԳ նախարարը խոսել են որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններ համագործակցության մասին և ընդգծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը»,- նշել է Փրայսը:

 

1in.am

Իսրայելն ինտենսիվորեն ռմբակոծել է Գազայի հատվածը․ 1 օրում 42 պաղեստինցի է սպանվել

Իսրայելապաղեստինյան վերջին հակամարտության երկրորդ շաբաթը սկսվել է իսրայելական ավիացիայի կողմից ինտենսիվ ռմբակոծություններով։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս գիշեր Իսրայելի ռազմաօդային ուժերն ավելի քան 100 ավիահարված են հասցրել Գազայի հատվածին։ Պաղեստինցի բժիշկների տվյալներով՝ վերջին մեկ օրում իսրայելական հարվածներից 42 մարդ է մահացել, այդ թվում՝ 10 երեխա։

Վերջին շաբաթվա ընթացքում հակամարտության զոհ է դարձել 197 պաղեստինցի, այդ թվում՝ 58 երեխա, 34 կին։

Գազան վերահսկող «ՀԱՄԱՍ» շարժման զինյալները նույնպես  հարվածներ են հասցրել իսրայելական քաղաքներին։ Իսրայելը վերջին մեկ շաբաթվա ընթացքում հաղորդել է 10 զոհի մասին։

 

orakarg.com

Վրաստանում ադրբեջանցիների և վրացիների միջև ծեծկռտուք է եղել

Մայիսի 16-ին Վրաստանի Դմանիսի քաղաքում ազգությամբ ադրբեջանցիների և վրացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: Ինչպես երևում է քաղաքի խանութներից մեկի տեսախցիկի կողմից արձանագրված տեսանյութում, տասնյակ անձինք ֆիզիկական բռնություն են կիրառում նաև փայտյա մահակներով:

Դմանիսիի քաղաքապետ Գիորգի Տատուաշվիլիի հայտարարությամբ, ծեծկռտուքը տեղի է ունեցել երիտասարդների միջև և չի ծագել էթնիկ հողի վրա: Հակառակն են պնդում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները, որոնց կարծիքով ընդհարումը տեղի է ունեցել ազգային հողի վրա: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Դմանիսիում գտնվող խանութի վաճառողի խոսքով կոնֆլիկտը սկսվել է այն բանից հետո, երբ նա մի խումբ երիտասարդների մերժել է պարտքով գարեջուր վաճառել:

Երեկ գիշերվանից Դմանիսիի շրջանային վարչությունում ընթանում է հարցաքննություն: Դեռևս հարցաքննվել են միայն ադրբեջանական թեմի ներկայացուցիչները:

Վրաստանի ՆԳ նախարարությունը կատարվածի առնչությամբ դեռ հայտարարություն չի տարածել:

 

news.am

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը ադրբեջանցի պաշտոնակցի հետ քննարկել է լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին

Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ մայիսի 16-ին կայացել է հեռախոսազրույց Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եւ Ֆրանսիայի Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Ժան-Իվ լը Դրիանի միջեւ, տեղեկացնում է Minval.az-ը։

Ինչպես ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում, նախարարները քննարկել են ադրբեջանա-հայկական սահմանին վերջերս տիրող լարվածության հետ կապված հարցեր։

Նախարարները նաեւ կարծիքներ են փոխանակել հետկոնֆլիկտային շրջանի հետ կապված հարցերի վերաբերյալ։