Մամուլի տեսություն 18.05.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i141074-Մամուլի_տեսություն_18.05.2021
Մայիսի 18-ին Իրանում նշվում է աշխարհահռչակ իրանցի բանաստեղծ Օմար Խայամի հիշատակի օրը:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Մայիս 18, 2021 14:51 Asia/Tehran

Մայիսի 18-ին Իրանում նշվում է աշխարհահռչակ իրանցի բանաստեղծ Օմար Խայամի հիշատակի օրը:

Քեյհան օրաթերթ

Կորոնավիրուսի աղետը նոր չափեր է ստանում. Հնդկաստանում գետերը լկցված են զոհերի դիերով

Հնդկաստանում կորոնավիրուսի վիճակագրությունն ամեն օր ավելի սարսափելի է դառնում: Երեկ երեկոյան այդ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել էր 25 միլիոնը, իսկ մահացությունների թիվը հասել էր ավելի քան 274 հազարի:  Այս մասին տեղեկացնում է  ասվում է Worldometer կայքը:

Հնդկաստանում  կորոնավիրուսային հիվանդության պատճառով մահվան դեպքերի սարսափելի աճի հետևանքով, շատ մարդիկ չեն կարողացել վճարել դիակիզման ավանդական արարողության ծախսերը: Փայտի պակասությունը եռապատկել է դիակիզման գինը ՝ կազմելով շուրջ 15,000 ռուփի (168 եվրո), ինչը շատ հնդկացիներ իրենց  չեն կարող թույլ տալ:

 

Խորասան օրաթերթ

Խայամի հանճարեղ «թվիթները»

Մայիսի 18-ին Իրանում նշվում է աշխարհահռչակ իրանցի բանաստեղծ Օմար Խայամի հիշատակի օրը: 

Չնայած Խայամից մեզ հասել են քիչ թվով բանաստեղծություններ, սակայն նրա հռչակը տարածված է եղել բոլոր ժամանակներում:

Ռուբայի անունը զուգակցվում է Խայամի անվան հետ: Եվ նրա տաղանդը՝ համառոտ իմաստ ներկայացնելու մեջ, շատ նման է այսօրվա թվիթներին:

Պատմության ընթացքում   մեծ թվով ռուբայիներ վերագրվել են Խայամին, որոնք սակայն նրա ստեղծագործությունը չեն եղել:

 

Ջավան օրաթերթ

Դիմադրություն՝ սիոնիստների ֆոսֆորային ռմբակոծության տակ

Երկուշաբթի առավոտյան ՝ պաղեստինցիների վրա հարձակման ութերորդ օրը, սիոնիստները Գազայում իրականացրել են  «Պատերի պահապաններ» գործողության երրորդ փուլը ՝ ռմբակոծելով  ՀԱՄԱՍ-ի թունելները:

Համեմատական ​​անդորրից ժամեր անց, ռեժիմի կործանիչները, երեկ առավոտվանից  80 ավիահարված են իրականացրել Գազայի ողջ տարածքի դեմ:

Իսրայելական բանակի տարածած հայտարարության համաձայն, երեկ առավոտյան վաղ առավոտյան նա 20 րոպե շարունակ,  ռմբակոծվել են Գազայի 35 թիրախներ և 54 կործանիչներ, 110 հրթիռ են արձակել Գազայի հատվածի ուղղությամբ:

 

Իրան թերթ

Զարիֆը Վատիկանում  հանդիպել է Հռոմի Պապի հետ

Իտալիայի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո, Իրանի արտգործնախարարը երեկ երեկոյան Վատիկանում հանդիպել է աշխարհի կաթոլիկների առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի  հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է բռնագրավված Պաղեստինի հարցը և Սիոնիստական ​​ռեժիմի վերջին   հանցագործությունները:

 

armenpress.am

Կառավարությունը կգործադրի բոլոր ջանքերը ազատ, թափանցիկ, արդար ընտրությունների անցկացման համար. Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել հանդիպում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և ՀՀ-ում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ Հայաստանում  հունիսի 20-ին  նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հարցերը քննարկելու նպատակով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ինչպես նշել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, անհրաժեշտ է կիրառել բոլոր առկա ռեսուրսներն ընտրությունները հնարավորինս ամենաբարձր չափանիշներով անցկացնելու համար՝ ժողովրդավարության, թափանցիկության և վստահելիության ապահովման նպատակով: Արսեն Թորոսյանը վստահեցրել է, որ Կառավարությունն էլ իր հերթին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ համատեղ կգործադրի բոլոր ջանքերը՝ազատ, թափանցիկ, արդար ընտրություններ անցկացնելու և ընտրական գործընթացը մշտապես լավարկելու ուղղությամբ. «Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք դրան հասնել»:

Արսեն Թորոսյանը  ընտրությունների կազմակերպման գործընթացում ընդգծել է   նաև դիտորդական առաքելությունների աշխատանքի կարևորությունը: Վարչապետի աշխատակազմի ղեկավարն անդրադարձել է նաև համավարակով պայմանավորված  ընտրությունների պատշաճ կազմակերպման անհրաժեշտությանը: «Արտահերթ ընտրությունն իր մեջ պարունակում է մի կարևոր մարտահրավեր, որը մենք չենք կարող անտեսել, դա ժամանակն է: Ընտրությունները որակյալ, թափանցիկ, ազատ և արդար անցկացնելու համար մենք պետք է օգտագործենք ամբողջ գործիքակազմը, բայց՝ կրկնակի կարճ ժամանակում»,-ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը:  

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը մանրամասներ է ներկայացրել արտահերթ ընտրությունների անցկացման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: ԿԸՀ նախագահը ընտրական գործընթացը պատշաճ կազմակերպելու առումով ընդգծել է տեղամասային կենտրոններում համապատասխան տեխնիկական սարքավորումների առկայության կարևորությունը, ինչպես նաև մասնագետների և աշխատակիցների վերապատրաստման գործընթացը կազմակերպելու անհրաժեշտությունը: Տիգրան Մուկուչյանն անդրադարձել է նաև Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ ընտրողներին հանրամատչելի իրազեկելու խնդրին: Այդ նպատակով նախատեսվում են տպագրել

ուղեցույցեր, թողարկել սոցիալական հոլովակներ: «Նախատեսում ենք նաև ունենալ ընտրության կարգի հետ կապված առանձին թերթիկներ, որպեսզի ընտրողները տեղեկացված և պատրաստ լինեն նոր քվերակության կարգի առանձնահատկություններին: Ինչպես գիտեք, այդ փոփոխությունները ընդունվել են  բոլորովին վերջերս, դրանք ավելի են դյուրացնում ընտրական գործընթացը, սակայն  շատ կարևոր է այդ ամենի մասին կարճ ժամանակահատվածում ընտրողներին իրազեկելը»,-ասել է ԿԸՀ նախագահը: Տիգրան Մուկուչյանը նշել է նաև, որ նախորդ ընտրություններին կիրառված ընտրական  գործընթացի հրապարակայնության ու թափանցիկության ապահովման ամբողջ գործիքակազմը պահպանվելու է նաև այս ընտրությունների ժամանակ՝ հրապարակվելու են ընտրողների ստորագրած ցուցակները, տեղամասերում տեղադրվելու են տեսախցիկներ, որոնք ապահովելու են գործընթացի ուղիղ հեռարձակումը:  

Միջազգային կազմակերպությունների և ՀՀ-ում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցելու ազատ, արդար, թափանցիկ, ընտրությունների անցկացման գործընթացում:  

 

armenpress.am

ՀԱԿ-ը կմասնակցի արտահերթ ընտրություններին. ցուցակը կգլխավորի Լևոն Տեր- Պետրոսյանը

 ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը կմասնակցի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կուսակցությունն այս մասին հաղորդագրություն է տարածել:

«Այսօր՝ մայիսի 18-ին, կայացավ Հայ Ազգային Կոնգրեսի նորընտիր վարչության անդրանիկ նիստը, որը քննարկեց Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը։ Համակողմանի քննարկման արդյունքում, ընդունվել է հետևյալ որոշումը․

Հայ Ազգային Կոնգրեսը մասնակցելու է հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Կոնգրեսի ընտրական ցուցակը կգլխավորի Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, իսկ ընտրական շտաբը՝ կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

armenpress.am

Ճապոնիան մտադիր է աջակցել Հայաստանին բիզնես միջավայրի բարելավման աշխատանքներում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մայիսի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով դեսպանին՝ Վահան Քերոբյանը կարևորել է հայ-ճապոնական տնտեսական հարաբերությունների զարգացումը և երկու երկրների  ժողովուրդների միջև շփումների ու գործարար կապերի ակտիվացման անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև տնտեսական կապերի ամրապնդման  և համագործակցության հնարավոր ուղիները։ 

Դեսպան Ֆուկուշիմա Մասանորին նշել է, որ իր դիվանագիտական առաքելության կատարման ընթացքում նպատակ ունի հիմք դնել երկու երկրների միջև երկարաժամկետ տնտեսական համագործակցության, ակտիվացնել մշակութային և սպորտային կապերը և իրականացնել փոխանակման ծրագրեր՝ երիտասարդների համար։ Ըստ դեսպանի՝ երկու ժողովուրդների միջև վստահության ձևավորումը կարող է նպաստել նոր ներդրումային նախագծերի ձևավորմանն ու իրականացմանը։ 

Հայաստանի տնտեսության զարգացման գործում կարևորելով նորագույն տեխնոլոգիաների ներդրումը և կիրառումը՝ Վահան Քերոբյանն առաջարկել է համագործակցել նախարարության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ՝ տեխնոլոգիական տրանսֆերի և մասնագետների միջև փորձի փոխանակման ուղղություններով, մասնավորապես՝ գյուղատնտեսության մեջ առաջատար տեխնոլոգիաների կիրառմանն  ու գյուղատնտեսական արդյունաբերության զարգացմանն ուղղված գործընթացներում աջակցության տրամադրման ուղղությամբ։ 

Դեսպան Ֆուկուշիմա Մասանորին նշել է, որ Հայաստանը զարգանալու շատ հնարավորություններ ունի և հայտնել Ճապոնիայի կառավարության մտադրությունը՝ աջակցելու Հայաստանին մարդկային ռեսուրսների զարգացման, բիզնես միջավայրի բարելավման և ենթակառուցվածքների զարգացման շուրջ իրականացվող աշխատանքներում։

Հանդիպման ավարտին էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել իր իրավասությունների շրջանակում նպաստելու երկու երկրների միջև ամուր կապերի հաստատմանը և բազմակողմանի համագործակցության զարգացմանը։

 

panarmenian.net

ՌԴ ԱԳ փոխնախարարը ԼՂ-ին առնչվող իրավիճակն է քննարկել Ֆրանսիայի և Իրանի դեսպանների հետ

 

PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն այդ երկրում Ֆրանսիայի և Իրանի դեսպանների հետ քննարկել է իրավիճակը ղարաբաղյան կարգավորման շուրջ։

ՌԴ-ում Ֆրանսիայի լիազոր և արտակարգ դեսպան Պիեռ Լևիի հետ հանդիպմանը քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում, իրավիճակը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։

ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի հետ կարծիքների հանգամանալից փոխանակում է եղել տարածաշրջանային օրակարգի ակտուալ հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի և հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի շուրջ։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։

 

panarmenian.net

Գիտնականները ստեղծել են Covid-19-ի բուժման` աշխարհում առաջին պրեպարատը

PanARMENIAN.Net - Մի խումբ ավստրալացի և ամերիկացի գիտնականներ ստեղծել են Covid-19-ի բուժման` աշխարհում առաջին աշխատող թերապիան՝ լիպիդային նանոմասնիկներից բաղկացած պրեպարատի (պատրաստուկ) թիրախում կորոնավիրուսի ՌՆԹ-ն է։

Կորոնավիրուսով վարակված կենդանի մկների օգտագործմամբ գիտափորձը 99.9% արդյունվետություն է գրանցել։ Այն չի պահանջում պատվաստանյութի կիրառում և բուժում է արդեն հիվանդ օրգանիզմը։

Գիտնականներն այդ ուղղությամբ աշխատել են 2020-ի ապրիլից։ Հիմքում հատուկ նանոմասնիկներն են՝ պատված սինթետիկ ճարպային պատյանով։ Այդպիսի պատյաններy չեն գործակցում օրգանիզմի հեղուկների և բջիջների հետ։ Դրանք հուսալիորեն կրում են արհեստական ստեղծված գեները՝ կորոնավիրուսի ՌՆԹ-ն կոտրող «պատչը», գրում է TJournal-ը։

Նանոմասնիկները հեշտությամբ անցնում են բջիջների պատյանների միջով, այդ թվում՝ թոքերի բջիջների։ Վիրուսին բախվելիս՝ լիպիդային պատյանը ներարկում է գենետիկ «պատչը» և շարքից հանում այն՝ կորոնավիրուսն այլևս չի կարող ներթափանցել թոքերի բջիջներ և բազմանալ։ Դրա «մնացորդները» հեշտությամբ դուրս են մղվում բջիջներից։

Եթե մարդկանց շրջանում փորձարկումները նույնպես հաջող անցնեն, 2023-ից թերապին կսկսեն կիրառել կորոնավիրուսով հիվանդների համար։

Գիտնականները հուսով են, որ իրենց ստեղծած թերապիան մահացությունը կորոնավիրուսից կզրոյացնի։