Մամուլի տեսություն 19.05.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i141160-Մամուլի_տեսություն_19.05.2021
Իրանի թանգարանների մոտ մեկ երրորդը գտնվում է մայրաքաղաքում, ուստի Թեհրանը կարելի է համարել թանգարանների քաղաք:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Մայիս 19, 2021 11:35 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 19.05.2021

Իրանի թանգարանների մոտ մեկ երրորդը գտնվում է մայրաքաղաքում, ուստի Թեհրանը կարելի է համարել թանգարանների քաղաք:

Քեյհան օրաթերթ

«Սեյֆ ալ-Ղոդս» -ի ճակատամարտի իներորդ օրը հրապարակվում են մեծ թվով լուրեր՝ Դիմադրության հրթիռներից սիոնիստների վախի մասին: Սիոնիստները շարունակում են սպանել խաղաղ բնակիչներին և անխնա ռմբակոծել Գազան: Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ հարձակումների հետևանքով նահատակվել է  212 հոգի, այդ թվում՝ 61-ը երեխա, 36 կին: Եվս 1400 պաղեստինցի վիրավորվել է:

Սակայն մետաղադրամի մյուս կողմում բռնագրավված տարածքների ուղղությամբ  ավելի քան 3600 հրթիռների արձակումն է, ինչը խուճապի ալիք է առաջացրել: Բացի այդ, ըստ որոշ սիոնիստական ​​լրատվամիջոցների, այս հրթիռները  մոտ 293 միլիոն դոլարի վնաս են պատճառել Սիոնիստական ​​ռեժիմին:

 

Շահրվանդ օրաթերթ

Պաղեստինը ցանկանում է մոբիլիզացնել իսլամական, արաբական և միջազգային ուժերը

Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված նոր նամակում, Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն, ներկայացրել է սիոնիստ բռնազավթիչների դաժան հանցագործությունները՝ Երուսաղեմի Շեյխ Ջարրահ թաղամասի, Ալ-Աղսա մզկիթի, Գազայի և 1948 թ. բռնագրավված  տարածքների դեմ:

Նա հայտարարել է, որ Սիոնիստական ​​ռեժիմի հանցավոր առաջնորդները շարունակում են Պաղեստինի ժողովրդի, հողերի և սրբությունների դեմ իրենց ագրեսիան և անհրաժեշտ է  վճռական և օրինական պատասխան տալ Գազայի հատվածում Դիմադրության միջոցով:

 

Շարղ օրաթերթ

Թեհրանը՝ թանգարանների քաղաք

Թեհրանը հարուստ է զբոսաշրջիկներին ու քաղաքացիներին գրավող պատմական մեծ  թվով կառույցներով. Իրանի թանգարանների մոտ մեկ երրորդը գտնվում է մայրաքաղաքում, իսկ մայրաքաղաքի թանգարաններում պահվում են տարբեր պատմական ժամանակաշրջանների արժեքավոր առարկաներ և իրեր:

Ահմադ Մասջեդ Ջամեյը, ով երկար տարիներ ղեկավարում էր ինչպես Իրանի մշակույթի և իսլամական ուղղորդման նախարարությունը, այնպես էլ քաղաքաշինական համալիրը, նշում է, որ Թեհրանը թանգարանների քաղաք է: Իսկ վերջերս նա առաջարկել է հիմնադրել Թեհրանի թանգարան:

 

Իրան օրաթերթ

Իրանում կգրանցվի վերջին 50 տարիների ընթացքում ամենաչոր ամառը

Այս տարի Իրանում կգրանցվի վերջին 50 տարիների ամենաչոր ամառը: Ընթացիկ տաում  տեղումները նախպատեսվածի կեսից քիչ են եղել:  Որոշ շրջաններում իրավիճակը շատ լուրջ է:

 

armenpress.am

Հնդկաստանը կոչ է արել Ադրբեջանին հետ քաշել զորքերը Հայաստանի սահմաններից ու զերծ մնալ սադրանքներից

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանը մտահոգությամբ է հետևում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրադրությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը՝ ի պատասխան հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ լրատվամիջոցների հարցումների:

«Ռազմական տեղաշարժերի միջոցով սահմանային խախտումները կարող են ապակայունացնել իրավիճակն ու հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսման: Հորդորում ենք խախտած կողմին անհապաղ հետ քաշել զինված ուժերն ու կասեցնել ցանկացած հետագա սադրանք»,- համաձայն նախարարության պաշտոնական կայքի՝  հայտարարել է խոսնակը:

Նա ընդգծել է, որ Հնդկաստանը մշտապես կողմ է արտահայտվել երկկողմ վեճերի խաղաղ կարգավորմանը՝ քաղաքական ու դիվանագիտական ճանապարհներով: «Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են տարածաշրջանային անվտանգության հեռանկարում»,- նշել է խոսնակը:

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր 2021-ի մայիսի 12-ին հատել են Հայաստանի պետական սահմանը և Սյունիքի Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ կատարել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի զինծառայողների խմբեր շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: Իրադրության հանգուցալուծման համար ընթանում են բանակցություններ:

 

armenpress.am

Բելառուսում երկու օդաչու է զոհվել ինքնաթիռի կործանման հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինքնաթիռի կործանման հետեւանքով երկու օդաչու Է զոհվել Բելառուսում, Բարանովիչի քաղաքի մերձակայքում. այլ զոհեր ու ավերածություններ չկան: Այդ մասին մայիսի 19-ին հաղորդել Է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բարանովիչիի մերձակայքում աղետի Է ենթարկվել գրոհիչ ավիաբազայի Յակ-130 ռազմական ինքնաթիռը… Ցավոք, երկու օդաչուները զոհվել են»,-ասվում Է գերատեսչության Telegram-ալիքում զետեղված հաղորդագրության մեջ:

Նշվում Է, որ այլ զոհեր չկան, ավերածություններ նույնպես չկան, հաղորդել Է ՌԻԱ Նովոս

 

armenpress.am

ԵՄ-ի երկրները համաձայնության են եկել թույլատրելու լրիվ պատվաստված զբոսաշրջիկների մուտքը. AFP

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության անդամ պետությունները համաձայնության են հասել լրիվ պատվաստված զբոսաշրջիկներին Միության տարածք մուտքի թուլտվության շուրջը: Մայիսի 19-ին այդ մասին հայտնել Է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Եվրամիության աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես սպասվում Է, սահմանների բացման եւ դրա հետ կապված պատվաստման մասին հավաստագրերի թեման պետք Է դառնա գլխավորներից մեկը մայիսի 25-ին Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարների արտահերթ գագաթնաժողովում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panarmenian.net

ՊՆ․ Ադրբեջանական կողմը չի եկել բանակցելու

PanARMENIAN.Net - Մայիսի 19-ին, ժամը 14։00-ին պետք է շարունակվեին ադրբեջանական ԶՈւ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման շուրջ բանակցությունները։

Չնայած վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել, տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 19-ի առավոտյան դրությամբ, էական փոփոխություններ չի կրել։

«Սադրանքի իրականացման բոլոր ուղղություններում թե՛ տարածքները, թե՛ ադրբեջանցի զինվորականները, և թե՛ նրանց ապահովման հնարավոր ուղիները շարունակում են գտնվել հայկական ուժերի լիարժեք վերահսկողության տակ։

Ավելին՝ նախորդ երկու օրերին ՀՀ ԶՈՒ հավելյալ ստորաբաժանումներ են բացազատվել տեղանքում, իսպառ զրկելով ադրբեջանցիներին նույնիսկ տեսականորեն որևէ գործողություն իրականացնելու հնարավորությունից, որպես իրադրության՝ իրենց համար խելամիտ լուծում թողնելով բացառապես վերադարձը ելման դիրքեր»,-ասվում է ՊՆ մայիսի 19-ի առավոտվա հայտարարության մեջ։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։

 

panarmenian.net

Ռուս խաղաղապահ․ Ամենասուրը մնում է անհետ կորածների խնդիրը

PanARMENIAN.Net - Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի Հումանիտար արձագանքման կենտրոն ընդհանուր առմամբ աջակցության համար դիմել է 3600 մարդ, այդ թվում 800-ը՝ «թեժ գծին»:

«Մինչ օրս ամենասուրը շարունակում է մնալ անհետ կորածների խնդիրը, գույքի վերադարձն ու փախստականների հարցերը»,- ասել է Քաղաքացիների ընդունելության կետի հերթապահ սպա Դմիտրի Սերովը, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նա հավելել է, որ դիմում են նաև այլ հարցերով։

Հերթապահ սպաները, որոնք իրականացնում են ընդունելությունն անձամբ կամ հեռախոսով, անպայման ճշտում են խնդրի բնույթը, հարազատներից պարզում են զինծառայողի անհետ կորչելու ենթադրյալ շրջանը, գրանցում են նրանց կոնտակտային տվյալները։ Բոլոր դիմումները գրանցվում են տվյալների բազայում և փոխանցվում են համատեղ որոնողական խմբերին։

Անհետ կորածների որոնումները հետագայում իրականացվում են ռուս խաղաղապահների, Միջազգային Կարմիր խաչի կոմիտեի, ադրբեջանական և հայկական կողմերի մասնակցությամբ։

 

panarmenian.net

Covid-19-ից ապաքինվածները ևս պատվաստման կարիք ունեն

PanARMENIAN.Net - Covid-19-ից ապաքինված անձինք հաշվի չեն առնվում կորոնավիրուսի դեմ պատվաստման արշավում, սակայն նրանք ևս մեկ պատվաստման կարիք ունեն, քանի որ ժամանակի հետ նրանց ձեռք բերած իմունիտետը թուլանում է։

Մեկ պատվաստման շնորհիվ նրանց իմունիտետն ավելի կամրանա և ավելի երկար կպահպանվի, գրում է Deutsche Welle-ն։

Կորոնավիրուսից ապաքինվածներին բժիշկները խորհուրդ են տալիս պատվաստվել ոչ շուտ, քան ապաքինումից 6 ամիս անց։ Այստեղ հաշվի է առնվում ինչպես այն, որ այդ դեպքում օրգանիզմի արձագանքը պատվաստանույթին կարող է չափից մեծ լինել, այնպես էլ այն, որ դեռևս պատվաստանյութի քանակը բավարար չէ բոլորի համար։

Գոյություն ունեցող պատվաստանյութերի մեծ մասը լիակատար արդյունավետություն է ցուցաբերում երկու ներարկումից հետո, միայն Johnson&Johnson-ի պատվաստման դեպքում է մեր ներարկումը բավարար։

Ապաքինվածների համար մեկ ներարկումը բավարար է, քանի որ օրգանիզմն արդեն ծանոթ է վիրուսին։ Եվ մեկ ներարկումը բավարար ուժեղ ազդեցություն է ունենում իմունային համակարգի վրա, հատկապես Т-լիմֆոցիտների մասով։

Աշխարհում ավելի քան 160 մլն մարդ է վարակվել կորոնավիրուսով։