Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը` խոսքից գործ
ՌԴ ԱԳ նախարարը պարզեցված մոտեցում է անվանել ահաբեկչությունը լավ ու վատ մասերի բաժանելու ԱՄՆ քաղաքականությունը:
Երկուշաբթի օրը Մոսկվայում Եթովպիայի ԱԳ նախարար՝Թեդրոս Ադհանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովն ահաբեկիչներին լավ ու վատ խմբերի բաժանելու մասին ԱՄՆ-ի նախագիծը «պարզեցված մոտեցում» է անվանել: «Դա մի փոքր պարզեցված մոտեցում է: Բոլոր դեպքերում սկզբունքային է մնում ահաբեկչության դեմ պայքարը» ,ասել Լավրովը:
Նա այսպես կոչված լավ խմբերին կոչ է արել հեռու մնալ ահաբեկչական խմբավորումներից:
«ԱՄՆ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԻԼԻՊ և «Ալ Նուսրա ճակատ» խմբավորումները և նրանց հետ կապված խմբերը, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ճանաչվել են որպես ահաբեկչական խմբեր, չեն կարող հրադադարի մաս կազմել»,-ասել է Սերգեյ Լավրովը:
Սիրիայում հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԻԼԻՊ և «Ալ Նուսրա ճակատ» խմբավորումները ու նրանց հարող խմբերը հրադադարի համաձայնագրի մաս չեն կազմում ու նրանք չեն կարող ներկա լինել Սիրիայի հարցով ժնևյան բանակցություններին: Չնայած ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, Ժնևյան բանակցություններին ներկա են «Ալ Նուսրա ճակատ» խմբավորմանը կապված և Սաուդյան Արաբիայի ու Թուրքիայի կողմից հովանավորվող որոշ խմբեր ,որոնք նույնիսկ վերջնագիր են ներկայացնում:
Սաուդյան Արաբիային կապված արտերկրացի ընդդիմադիրներին ներկայացնող Ռիադի պատվիրակությունն ամբողջությամբ դուրս եկավ Ժնևյան բանակցությունների գործընթացից ,պատճառաբանելով ,որ Սիրիայի բանակն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում այդ երկրի հյուսիսային ու հյուսիս-արևմտյան շրջանների վրա: Պատվիրակության այդ քայլը ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի քաղաքականության շրջանակում է կատարվել: ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի կողմից ահաբեկչությունը լավ ու վատ խմբերի բաժանելու քաղաքականությունը ոչնչով չի կարող օգնել ահաբեկչության դեմ մղվող պայքարին և փաստորեն կարելի է ասել, որ այդ նախագիծը քաղաքական քայլ է՝ պլանավորված նպատակների իրականացման համար:
«Սաուդյան Արաբիա-ԱՄՆ- Թուրքիա» ճակատի ուզածը Սիրիայի նախագահ՝ Բաշշար Ասադի իշխանությունից հեռանալն է: Այդ երկրները ցանկացած տարբերակի ստվերի ներքո,նույնիսկ Ժնևյան բանակցությունների գործընթացում ձգտում են Բաշար Ասադի իշխանությունից հեռացմանը, ինչի հավաստիքն է «Պլան Բ»-նախագիծը,որն ԱՄՆ-ն մշակել է Սիրիայում զինադադարի հնարավոր դադարեցման դեպքում կիրառելու համար, ու որում չի նախատեսվում Բաշար Ասադի իշխանության շարունակությունը: Ռիադի պատվիրակության ամբողջական դուրս գալը Ժնևյան բանակցություններից իմաստալի կապ ունի «Պլան Բ»-նախագծի հետ: Ժնևում Սիրիայի ներքին ընդդիմության բանակցող պատվիրակության որոշ անդամների խոսքերով, Ռիադի պատվիրակությունն իր հովանավորների ճնշման տակ նահանջել է Սիրիայի խաղաղության բանակցություններից:
Հալեպ քաղաքում և Սիրիայի հյուսիսային այլ շրջաններում Ալ Նուսրա ճակատ խմբավորմանը կապված զինված խմբերի ուժեղացումը հակադրվում է այդ երկրում հայտարարված զինադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությանը և այդ խմբերը չեն կարող զինադադարի մաս կազմել:
Սիրիայի ներկա իրավիճակը տակավին շարունակում է մնալ գերտերությունների մրցակցության դաշտը և նույնիսկ ՌԴ-ի և ԱՄՆ-ի համաձայնությունը չի կարողանում ազդեցիկ դեր ունենալ Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում : Սիրիայում ահաբեկչության վերաբերյալ միասնական մոտեցման բացակայությունը խոչընդոտում է Սիրիայի ճգնաժամի կարգավորմանը : Ռուսաստանն ու Միացյալ նահանգներն ընդգծում են Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծման անհրաժեշտությունը ,բայց գործնականում ընդհանուր քաղաքականություն չեն կիրառում , քանզի Վաշինգտոնը ահաբեկչության համար սահմաններ է ճշտում: