Մամուլի տեսություն 20.05.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i141260-Մամուլի_տեսություն_20.05.2021
Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության ֆոնին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է է, որ հնարավոր է Մոսկվայի միջնորդությամբ համաձայնություն ձեռք բերել Բաքվի հետ:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Մայիս 20, 2021 13:55 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 20.05.2021

Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության ֆոնին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է է, որ հնարավոր է Մոսկվայի միջնորդությամբ համաձայնություն ձեռք բերել Բաքվի հետ:

Քեյհան օրաթերթ

Թեհրանի ժողովրդի էպոսն ի պաշտպանություն պաղեստինցի ժողովրդի. Այսօր մենք բոլորս պաղեստինցիներ ենք

Թեհրանում ի պաշտպանություն պաղեստինցիների  կայացած ցույցի մասնակիցները կրել են «Պաղեստինը կվերադառնա իսլամի գիրկը» կարգախոսներով պաստառներ և  դատապարտել Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումները Գազայի վրա: Ցուցարարները վանկարկել են «Մահ Ամերիկային» կարգախոսը և իրենց աջակցությունը հայտնել  պաղեստինցիներին՝ Սիոնիստական ​​ռեժիմի դաժան հարձակումների դիմաց:

 

Էբթեքար օրաթերթ

Ո՞ւր են գնում Վիեննայի բանակցությունները:

Պատվիրակությունները վերադառնում են մայրաքաղաքներ ՝ վերջնական խորհրդակցությունների համար

ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստը 12-օրյա ընդմիջումից հետո վերսկսվել է և  մեծացել են իրանցի դիվանագետների ու 4+1 խմբի հուսյերը՝ համաձայնագիրչը վերակենդանացնելու վերաբերյալ:  Աբբաս  Արաղչին հայտարարել է, որ դեռևս առկա են չլուծված  մի շարք խնդիրներ, որոնց կապակցությամբ որոշում պետք է կայացվի մայրաքաղաքներում:

 

Համշահրի օրաթերթ

Թեհրանում աճում է փոքրիկ այգիների ու թաղային պարտեզների թիվը

Հասարակության ակտիվությունը բարձրացնելու և սոցիալական կապերն ամրապնդելու նպատակով, Թեհրանի քաղաքապետարանը որոշել է թաղամասերում գտնվող լքված տարածքները, քաղաքացիների համագործակցությամբ վերածել թաղային ժամանցի վայրերի, կամ ընտանեկան ագարակների:

 

Էթեմադ օրաթերթ

Հայաստանը  համահամագործակցության փաստաթուղթ է ստորագրում Ադրբեջանի հետ

ՀՀ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը հինգշաբթի օրը կայացած կառավարության նիստում նշել է, որ ընթանում են եռակողմ բանակցություններ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի միջնորդությամբ ընթացող  եռակողմ բանակցությունների ընթացքում, Հայաստանն Ադրբեջանի հետ նոր փաստաթուղթ կստորագրի: 

Այս մասին Փաշինյանը հայտարարել է կառավարության նիստում:

 

 

Իրան

Ռուսաստանի և ԱՄՆ արտաքին գործերի նախարարները քննարկել են ՀԳՀԾ-ի շուրջ համագործակցության շարունակականությունը

Ռուսաստանի և ԱՄՆ արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են շարունակել  համագործակցությունը ՀԳՀԾ-ի, Կորեական թերակղզու և Աֆղանստանի հարցերի շուրջ: Ռուսաստանի և ԱՄՆ արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Էնթոնի Բլինկեն առաջին անգամ են հանդիպեցին:

Անդրադառնալով իր ամերիկացի գործընկերոջ հետ խորհրդակցություններին, Լավրովն ասել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Մոսկվայի և Վաշինգտոնի   համագործակցությունն Իրանի  միջուկային գործարքի, ինչպես նաև Աֆղանստանում և Կորեական թերակղզում ստեղծված իրավիճակի շուրջ:

 

armenpress.am

Անդրեա Վիկտորինը կարևոր է համարում հայ ռազմագերիների հարցը ամենատարբեր մակարդակներում բարձրաձայնելը

 Եվրամիությունը բոլոր մակարդակներում բարձրաձայնում է հայ ռազմագերիների հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության գրասենյակի ղեկավար Անդրեա Վիկտորինը, ով գտնվում է Սյունիքի մարզում, նշեց, որ ներկայումս այդ հարցի հետ կապված քննարկումներ են ընթանում Եվրախորհրդարանում:

«Իմ հարգանքն ու զորակցությունն եմ հայտնում ռազմագերիների ընտանիքներին, որոնց հետ հանդիպել եմ ու հանդիպում եմ պարբերաբար: Սա այն հարցն է, որը պետք է բարձրաձայնվի բոլոր մակարդակներում»,-ասաց Անդրեա Վիկտորինը:

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին ծանոթանալու նպատակով  Սյունիքի մարզ են այցելել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ԵՄ ներկայացուցիչ Ժան Պլեսինգները, Սիլվիա Զիհին, Հայաստանում Չեխիայի դեսպան Բեդրիխ Կոպեցկին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, Հայաաստանում Գերմանիայի դեսպան Միխայել Բանցհաֆը, Հայաստանում Իտալիայի դեսպան Ջիովաննի Դիոնիսին, Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը, Հայաստանում Լեհաստանի դեսպանի ժամանակավոր պաշտոնակար  Քրիստոֆ Բարտզակը, Հայաստանում Ռումինիայի դեսպան Կորնել Իոնեսկուն, Հայաստանում Սլովակիայի դեսպան Միրոսլավ Հաչեկը, Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը, Հայաստանում Հունաստանի դեսպան Էվանգելոս Տուրնակիսը։

 

armenpress.am

ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին բլոգեր Ալեքսանդր Լապշինին վճարել 30 հազար եվրո

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Լապշինն ընդդեմ Ադրբեջանի» գործով որոշումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գործը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղ կատարած այցելության պատճառով ազատազրկված բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ 2017 թվականին ադրբեջանական բանտում տեղի ունեցած մի միջադեպի հետ: Ադրբեջանի իշխանությունները հայտարարում էին, որ տեղի է ունեցել ինքնասպանության փորձ, մինչդեռ Լապշինը պնդում էր, որ բանտում փորձել են սպանել իրեն: Միջադեպի հետևանքով Լապշինը հոսպիտալացվել էր և տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք: Հաջորդ օրը Ադրբեջանի նախագահի կողմից համաներման արդյունքում նա ազատ էր արձակվել, իսկ հիվանդանոցից դուրս գրվելուց անմիջապես հետո արտաքսվել Իսրայել:

Լապշինը դիմել էր ՄԻԵԴ-ին՝ հղում անելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ (անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի արգելք) հոդվածների վրա՝ հայտարարելով, որ բանտում նրա դեմ մահափորձ է արվել և որ տեղի իշխանությունները պատշաճ քննություն չեն իրականացրել: Նա բողոքել էր նաև, որ ադրբեջանական բանտում գտնվելու ժամանակ նվաստացուցիչ վերաբերմունքի է ենթարկվել: ՄԻԵԴ դիմումը ներկայացվել էր 2018 թվականի մարտի 7-ին:

Դատարանը վճռել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում: ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին Լապշինին վճարել 30 հազար եվրո փոխհատուցում:

 

armenpress.am

ՊՆ-ն կոչ է անում մուտք չգործել սահմանային հատվածներ, որտեղ տեղի են ունեցել ադրբեջանական զինված ուժերի սադրանքները

  Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ վերջին օրերին արձանագրվում են դեպքեր, երբ անհատ քաղաքացիներ, տարբեր պաշտոնյաներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ փորձում են մուտք գործել Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային այն հատվածներ, որոնց ուղղությամբ տեղի են ունեցել ադրբեջանական զինված ուժերի սադրանքները «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը.

«Վերջին օրերին արձանագրվում են դեպքեր, երբ անհատ քաղաքացիներ, տարբեր պաշտոնյաներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ փորձում են մուտք գործել Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային այն հատվածներ, որոնց ուղղությամբ տեղի են ունեցել ադրբեջանական զինված ուժերի սադրանքները: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ համոզիչ կերպով կոչ ենք անում ձեռնպահ մնալ ուղևորություններից հիշյալ տարածքներ, որտեղ, ՀՀ ԶՈՒ կողմից շուրջօրյա ռեժիմով իրականացվում է մարտական ծառայություն։

Ինչպես ավելի վաղ հայտարարվել է, ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման բացակայության  դեպքում ՀՀ զինված ուժերն իրավունք են վերապահում խնդիրը լուծել ցանկացած, այդ թվում նաև ուժային տարբերակով։ Այս պարագայում քաղաքացիական անձանց ներկայությունը կարող է միայն խանգարել հայկական ստորաբաժանումներին՝ լիարժեք կատարել իրենց առջև խնդիրները։

Տեղում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ուժերին հրահանգված է բացառել քաղաքացիական անձանց մուտքը հիշյալ տարածքներ։

Կոչ ենք անում ըմբռնումով մոտենալ այս սահմանափակումներին և անհարկի խնդիրներ չառաջացնել զինված ուժերի համար»։ 

 

panarmenian.net

Մակունց․ ՀԱՊԿ-ի հետ կապված պաշտոնական տեղեկություն դեռ չկա

 «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրել է, որ ադրբեջանական զինուժի ՀՀ տարածք ներթափանցելու վերաբերյալ ՀԱՊԿ-ի հետ կապված պաշտոնական տեղեկություն դեռ չկա։

«Այն, որ ադրբեջանական ԶՈւ-ն ներթափանցել է Հայաստանի Հանարպետության տարածք, որևէ կերպ չի կարող ընդունելի լինել մեզ համար, և այդ հարցը չենք դիտարկում սահմանազատման խնդիրների տրամաբանության մեջ», - նշել է պատգամավորը, գրում է Aysor.am-ը:

Անդրադառնալով այն հարցին, թե ՀՀ տարածք ներթափանցած ադրբեջանցիների թիվը 250-ից ինչպե՞ս հասավ 500-600-ի՝ Մակունցն ասել է, որ տեղեկություն չունի:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, ասել է, որ ՀՀ տարածքում այժմ 500-600 ադրբեջանցի զինծառայող կա և իրավիճակը լարված է մնում։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

 

panarmenian.net

Քերոբյան․ Փաստաթուղթը հողերի զիջման մասին չէ

 Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, կառավարության նիստից հետո անդրադառնալով սահմանների մասով ստորագրվելիք փաստաթղթին, հայտարարել է, որ այն «հողերի զիջման մասին չէ»։

«Բազմաթիվ բաներ կան, որ կարող եմ ասել. (Սուրբ աթոռում ՀՀ նախկին դեսպան) Միքայել Մինասյանը սխալ է ասել, սուտ է ասել: Փաստաթուղթը հողերի զիջման մասին չէ»,- ասել է նա, գրում է «Առավոտը»։

Ըստ նրա, փաստաթուղթը շուտով կհրապարակվի։

«Երբ ժամանակը գա, այն կհրապարակվի։ Դուք գիտեք, որ մեր կառավարությունը ՀՀ երբևէ ամենաբաց կառավարությունն է»,-ասել է նա։

Նա հավելել է, որ սպասվելիք փաստաթուղթը 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ շահերին։

Մայիսի 20-ի կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով համացանցում հրապարակած փաստաթղթին, հաստատել է, որ պատրաստվում է նոր փաստաթուղթ ստորագրել։ «Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված, 100 տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին և այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ», -ասել է նա։

Ավելի վաղ Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ոչ հայանպաստ նոր փաստաթուղթ է ստորագրելու և հրապարակել էր առաջին երկու պարբերությունները։