Մամուլի տեսություն 25.05.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i141630-Մամուլի_տեսություն_25.05.2021
Իրանի տնտեսությունն այնքան խոշոր է, որ կարող է առաջ շարժվել, չնայած պատժամիջոցներին:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Մայիս 25, 2021 13:02 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 25.05.2021

Իրանի տնտեսությունն այնքան խոշոր է, որ կարող է առաջ շարժվել, չնայած պատժամիջոցներին:

Քեյհան օրաթերթ

Իրանի տնտեսությունն այնքան խոշոր է, որ կարող է առաջ շարժվել, չնայած պատժամիջոցներին:

Թեհրանի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր, Իսլամական  խորհրդարանների  հինգերորդ, վեցերորդ և յոթերորդ շրջանների պատգամավոր դոկտոր Հասան Սոբհանին, ով հայտնի է որպես Իսլամական հեղափոխությունից հետո ամենաակտիվ պատգամավորը, կարծում է, որ պատժամիջոցների ալիքը ցնցել է «ամբողջ նավը»՝ Իրանի ողջ ժողովրդին, սակայն այնքան ուժեղ չէ, որ կարողանա փոխել նավի ճակատագիրը: 

 

Շարղ օրաթերթ

Գազան՝ Իսրայել մղձավանջը

«Միգրացիան և ներդրումը» անվտանգության տարրերն են, որ ստեղծել է Իսրայելը:

Անվտանգությունը խարխլող ցանկացած փոփոխություն, Սիոնսիտական ռեժիմի համար  նման է երկրաշարժի:12-օրյա պատերազմում Իսրայելի անվտանգությունը կասկածի տակ դրվեց զինված խմբավորման հետ ռազմական առճակատման, այլ ոչ թե,  ինչպես նրանք էին հայտարարում, պաղեստինցիների «ահաբեկչական գործողությունների» հետևանքով: Անգամ հայտարարելով, «Երկաթե գմբեթ» համակարգը հայտնաբերել ու ոչնչացրել է հրթիռների գրեթե 90 տոկոսը և ՀԱՄԱՍ-ի հրթիռների միայն 10 տոկոսն է հասել Թել Ավիվում և այլ քաղաքներում գտնվող նշանակետերին, ռեժիմն Իսրայելն առաջին անգամ ընդունում է իր անվտանգությունն ապահովելու անկարողությունը: Բացի այդ, լուրջ քննարկման առարկա է «Երկաթե գմբեթ» համակարգի հնարավորությունը:

 

Խորասան թերթ

Ծղողների ընտանիքներում սրտային հիվանդությունները գրանցվում են երեք անգամ ավելի շատ

Թոքերի վրա կորոնավիրուսի ազդեցության պատճառով, ԱՀԿ-ի առաջարկություններն առավել քան երբևէ կարևոր են: Ծխելը թողնելը կարևոր է հղի կանանց և երեխաներին  ծխի ազդեցությունից պաշտպանելու համար: Ծխախոտի դեմ պայքարի հետազոտական ​​կենտրոնի մասնագետների կարծիքով ՝ ծխախոտի ծուխը մինչև երեք անգամ: բարձրացնում է ծխողների ամուսինների, կանանց և երեխաների մոտ սրտային հիվանդությունից մահվան հավանականությունը:

 

Խորասան թերթ

Որտե՞ղ են տրամադրությունը բարցրացնող առիթները

Ոչ միայն Իրանում, այլև աշխարհի շատ երկրներում կորոնավիրուսը խանգարել է մարդկանց կյանքին: Չնայած պատվաստումներ իրականացնող երկրներն այժմ շարժվում են դեպի սահմանափակումների վերացում, այս հիվանդության ալիքը այնքան ուժեղ էր, որ դրա հետևանքները և ազդեցությունը հասարակությունների և երկրների տնտեսական ու սոցիալական կյանքի վրա, դեռ երկար կպահպանվի:

 

armenpress.am

Կոնգրեսում կանխատեսում են, որ մինչեւ 2030 թվականն ԱՄՆ-ի միջուկային ծախսերը կկազմեն 634 մլրդ դոլար

 Միջուկային ուժերը, ներառյալ արդիականացման ծրագրերը, մինչեւ 2030 թվականն ԱՄՆ-ի համար կարժենան 634 միլարդ դոլար: Այս կանխատեսումը բովանդակում Է ԱՄՆ-ի Կոնգրեսի բյուջետային վարչության՝ մայիսի 24-ին հրապարակված զեկույցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Պենտագոնի եւ Էներգետիկայի նախարարության՝ 2021 ֆինանսական տարվա (սկսվել Է 2020 թվականի հոկտեմբերի 1-ին) համար բյուջետային պահանջներին հավանություն տրվելու դեպքում 2021-ից մինչեւ 2030 թվականն ընկած ժամանակամիջոցում միջուկային ուժեր պահելը կարժենա ամբողջությամբ վերցված 634 միլիարդ դոլար, նշված Է տեքստում:- Սույն ծավալի երկու երրորդը կգնա Պենտագոն, ոչ մեծ ծախսեր են կապված սուզանավերի բալիստիկ հրթիռների եւ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների հետ: Էներգետիկայի նախարարության հոդվածների թվում են միջուկային սպառազինությունների լաբորատորիաները եւ զուգընթաց գործունեությունը»:

Կոնգրեսի բյուջետային վարչության 2019 թվականի զեկույցում, որն ընդգրկում Էր մինչեւ 2028 թվականն ընկած ժամանակամիջոցը, ընդհանուր ծախսերը գնահատվել են 494 միլիարդ դոլար: Կանխատեսվող ֆինանսավորման ծավալների մեծացումը կապված Է, մասնավորապես, միջուկային արդիականացման ծրագրերի հետ:

Մայիսի 25-ին դեմոկրատ սենատորներ Էդվարդ Մարքին եւ Էռլ Բլումենաուերը վերստին ներկայացրել են «Միջուկային ծախսերի նկատմամբ ավելի խելամիտ մոտեցման մասին» օրինագիծը, որը նախատեսում Է համապատասխան ֆինանսավորման կրճատում 73 միլիարդ դոլարով: Մասնավորապես, առաջարկվում Է միջմայրցամքային բալիստիկ հրթիռների թիվն ավելի քան 400-ից կրճատել մինչեւ 150, իսկ ծավալված մարտագլխիկների քանակը՝1 500-ից մինչեւ 1 000 միավոր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Մարուքյանը բացառում է ԼՀԿ ցուցակում գործարարների առկայությունը

 «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը բացառում է, որ իրենց նախընտրական ցուցակում կարող են տեղ գտնել գործարարներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանն այս մասին վստահեցրեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Հատուկ անակնկալներ չունենք, մենք մեր թիմով, մենք մեր ռեսուրսներով»,-ասաց Մարուքյանը:

Անդրադառնալով հարցին, թե առողջ ուժերին ուղղված՝ իրենց միանալու կոչին հետևողներ եղե՞լ են՝ Մարուքյանն ասաց. «Կլինեն ոչ մեր կուսակցության անդամներ՝ մարդիկ, որոնք կուսակցական չեն, բայց ինչ-որ ոլորտում մասնագետ են, ունեն լավ գիտելիքներ, փորձ, որը կարող են ներդնել մեր պետականաշինության գործում, կլինեն նման օրինակներ: Բայց դրանք հիմնականում ոչ հանրային դեմքեր են: Գործարարներ, հենց այս պահին կարող եմ ասել, որ չկան»:

Նա հավելեց, որ չեն էլ ունեցել որևէ բանակցություն գործարարների հետ:

Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակում գործարարների հնարավոր առկայությանը՝ նա հիշեցրեց, որ նախկինում հասարակական կազմակերպությունները և ընդդիմությունը քննադատել են նախորդ իշխանությանը հենց նրա համար, որ գործարարներին բերում են խորհրդարան, և երկրում բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատված չեն: «Հեղափոխության խոստումներից մեկն էլ այն էր, որ բիզնեսն ու քաղաքականությունը պետք է տարանջատվեն, որ շահեր չմտնեն խորհրդարան: Եվ, եթե նորից գործարարները բերվեն խորհրդարան, դա հեղափոխության ևս մեկ խոստման դրժում կլինի և հետընթաց՝ այն մի քանի մնացած ձեռքբերումների փշրանքներից»,-ասաց Մարուքյանը:

Նա հավելեց, թե խոսակցություններ կան, որ ընտրակաշառք է լինելու: Հարցին, թե ո՞ր կողմից՝  ԼՀԿ ղեկավարն ասաց, որ տարբեր կողմերից: Թե որ ուժի համար են դա ասում, նա ասաց, որ դեռևս չի կարող անուններ հրապարակել: «Բայց հաստատ չեն ասի այն ուժերի անունից, որոնք ի սկզբանե ակնհայտ է, որ չեն կարող փող բաժանել: Ակնհայտ է, թե որ կողմից կարող են փող բաժանել: Միշտ կարող է փող բաժանել իշխանությունը, քանի որ ունի գործարարների վրա ազդեցություն և այն ուժերը, որոնք անսահմանափակ ռեսուրսներ ունեն: Այս մասով էլ իշխանություն պետք է ցույց տա՝ ունի՞ կամք՝ թույլ չտալու, որ ընտրակաշառքը տեղ գտնի սպասվող ընտրություններում»,-ասաց ԼՀԿ ղեկավարը:

Արդեն հայտնի է դարձել, որ ՔՊ-ի համամասնական ցուցակում ընտրություններին մասնակցելու է հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին:

 

armenpress.am

Կասպից ծովը կարող է Արալյան ծովի աղետի կրկնությանն սպասել. ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ

 Կասպից ծովը կարող Է Արալյան ծովի բնապահպանական աղետի կրկնությանն սպասել, եթե չպահպանի իր ջրային պաշարները: Այդ մասին մայիսի 25-ին լրագրողներին հայտարարել Է Կենտրոնական Ասիայի գծով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Բուրիանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ջրի օգտագործման նախկին պրակտիկաները շատ լուրջ աղետի են հասցրել Արալյան ծովում: Ոչ ոք այժմ այդ մասին դեռ չի խոսում, բայց արդեն գիտնականները կանխատեսում են, որ եթե այդ հարցերով լրջորեն չզբաղվեն, նման աղետ կարող Է տեղի ունենալ Կասպից ծովում»,-ասել Է Բուրիանը: Նրա խոսքով, մասնավորապես, նշվում Է Ուրալ գետից Կասպից ծով ջրի ոչ բավարար հոսքը: «Կանխատեսումներ են արվում, որ այդ գործընթացը կարող Է այնքան արագանալ, որ իսկապես, դա կարող Է հանգեցնել մեկ այլ բնապահպանական աղետի»,-նշել Է ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչը:

Բուրիանը հավելել Է, որ ներկայում շատ կարեւոր Է առաջ տանել Կասպից ծովի ջրային ռեսուրսների ռացիոնալ եւ պատասխանատու օգտագործման համագործակցությունը:

«Դրա համար հարկավոր Է, որպեսզի երկրները պայմանավորվեն ջրային ռեսուրսների արդարացի բաշխման եւ դրա նկատմամբ հասանելիության շուրջ՝ հաշվի առնելով (Կասպիականի ջրատարածքի) բոլոր երկրների շահերը»,-հավելել Է ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչը: Ղազախստանի եւ Ուզբեկստանի սահմանին գտնվող Արալյան ծովը մինչեւ 1960 թվականն իր մակերեւույթով եղել Է աշխարհի չորրորդ խոշոր լիճը:

Վերջին 55 տարվա ընթացքում ծովի մակերեւույթը կրճատվել Է գործնականում եռակի, ջրի մակարդակը նվազել Է 29 մետրով, ջրի ծավալը պակասել Է 15 անգամ, ավելացել Է աղիությունը, ոչնչացել Է ձուկը:

Կասպիական հնգյակի երկրների ղեկավարները 2018 թվականի օգոստոսին Ղազախստանի Աքթաու քաղաքում կոնվենցիա են ստորագրել Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ՝ տարածաշրջանի համար պատմական փաստաթուղթ, որի վրա աշխատանքը տարվել Է ավելի քան 20 տարի՝ 1996 թվականից ի վեր:

Կոնվենցիայի տակ ստորագրել են Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի եւ Թուրքմենստանի նախագահները: Փաստաթուղթը հաստատում Է հինգ պետությունների համար բացառիկ եւ կատարյալ իրավունքները Կասպից ծովի նկատմամբ, նրա ընդերքի եւ մյուս ռեսուրսների պատասխանատու յուրացումն ու օգտագործումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

panarmenian.net

ԵՄ գագաթնաժողովում որոշվել է արգելել բելառուսական ավիաընկերությունների թռիչքները Եվրամիություն

  ԵՄ գագաթնաժողովում որոշվել է արգելել բելառուսական ավիաընկերությունների թռիչքները Եվրամիության օդանավակայաններ և թռիչքները ԵՄ տարածքի վրայով։ Եվրոպական ավիափոխադրողներին խորհուրդ է տրվում հրաժարվել թռիչքներից Բելառուսի օդային տարածքում, գրում է ՏԱՍՍ-ը։

Այդ մասին ասվում է ԵՄ գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ, որն ընդունվել է՝ ի պատասխան Մինսկում Ryanair ավիաընկերության ինքնաթիռի պարտադրված վայրէջքի հետ կապված միջադեպի։

Որոշումը դեռևս ուժի մեջ չի մտել, այն դեռ պետք է համաձայնեցվի և հաստատվի ԵՄ Խորհրդում նախարարների մակարդակով, ինչը մի քանի օր կամ շաբաթ կպահանջի։

Բացի այդ, որոշվել է շտապ կարգով նոր պատժամիջոցներ սահմանել Բելառուսի դեմ և պահանջվել է ազատ արձակել ընդդիմադիր Ռոման Պրոտասևիչին։

Ավելի վաղ Աթենք-Վիլնյուս չվերթն իրականացնող ինքնաթիռի անձնակազմը Բելառուսի օդային տարածքում Մինսկից ահազանգ է ստացել, թե օդանավում ռումբ է տեղադրված: Բելառուսի իշխանությունները Ryanair-ի օդանավից պահանջել են վայրէջք կատարել, մարտական ինքնաթիռ է օդ բարձրացվել:

Վայրէջքից հետո Մինսկում ձերբակալել են ընդդիմադիր լրագրող Ռոման Պրոտասևիչին, որի նկատմամբ Բելառուսում քրեական գործ է հարուցված:

 

panarmenian.net

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում կասեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին

 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի տասնյակ անդամներ միացել են նախագահ Ջո Բայդենի վարչակազմին ուղղված՝ կոնգրեսական Դևիդ Վալադաոյի՝ Ադրբեջանին ԱՄՆ ռազմական աջակցությունը կասեցնելու կոչին։ Այդ մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

Մայիսի 24-ին կոնգրեսականների հղած նամակում նաև կոչ է արվում Բայդենին շտապ վերանայել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը սահմանափակող «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումով նախատեսված արգելքի չեղարկումը:

Կոնգրեսական Վալադոն նշել է․ «ԱՄՆ ոչ մի դոլար չպետք է ուղղվի նավթով հարուստ Ադրբեջանի զինմանը, որն էթնիկ զտում է իրականացրել Արցախում, շարունակում է պահել հայ ռազմագերիներին և հիմա էլ տարածք է օկուպացրել ՀՀ-ում։ Եթե Բայդենն ուժի մեջ չթողնի 907-րդ ուղղումը, ապա Կոնգրեսը պետք է օրենսդրորեն արգելի ռազմական կամ այլ աջակցությունն Ալիևի ռեժիմին»:

«Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ԱՄՆ որևէ տեսակի ռազմական կամ անվտանգային աջակցությունն Ադրբեջանին»,- ասվում է կոնգրեսականների նամակում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն ժամանակավորապես կասեցրել է Ադրբեջանին զենք մատակարարելու արգելքը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկարացրել է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման կասեցումը, որի արդյունքում թույլատրվում է ԱՄՆ ուղիղ օգնությունն Ադրբեջանին։

«Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1992 թվականին Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման պատճառով և նախատեսում է Ադրբեջանին միայն մարդասիրական օգնության տրամադրում: Ըստ այդ ուղղման ԱՄՆ կառավարությանն արգելվում է օգնություն ցուցաբերել Արդբեջանի պաշտոնական կառույցներին, քանի դեռ այդ երկիրը «ակնհայտ քայլեր չի ձեռնարկել ՀՀ և Լեռնային Ղարաբաղի դեմ բոլոր տեսակի շրջափակումների և ուժի կիրառման այդ հարձակողական ձևերի վերացման ուղղությամբ»։ Սակայն 2002թ․Կոնգրեսն ուղղում կատարեց 907-րդ բաժնում, որով թույլատրվում է նախագահի կողմից ակտի կասեցումը և ռազմական աջակցությունն Ադրբեջանին, ինչն էլ ամեն տարի անում է ԱՄՆ նախագահը։