ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդդիմացել է Իսրայելի բռնատիրական քայլերին
Աշխարհը շարունակում է քննադատել իսրայելի կողից Սիրիայի Գոլանի բարձրունքների օկուպացումը: ՄԱԿ-ի ԱԽ-ը կրկին անգամ կարևորել է Գոլանի բռնագրավված բարձրունքներից սիոնիստական ռեժիմի բանակայինների դուրսբերման անհրաժեշտությունը :
ՄԱԿ-ում ԱԽ-ի հերթական նախագահող երկիր ՝ Չինաստանի ներկայացուցիչ Լիու Ջի Յին , երեքշաբթի օրը հայտարարել է , որ խորհրդի 15 անդամ երկրները մտահոգություն են հայտնել Գոլանի բարձրունքների մասին Իսրայելի վարչապետի վերջին արտահայտությունների կապակցությամբ, որի խոսքերով, նշված շրջանում իրավիճակը փոփոխություն չի կրելու : Չինաստանի ներկայացուցչի ասածով , ՄԱԿ-ի թիվ 497 բանաձևի համաձայն , Գոլանի բարձրունքների բռնագրավված շրջանում Իսրայելի իրավական ու վարչական համակարգի հաստատումը և օրենքների սահմանում անօրինական է և համարվում է միջազգային իրավունքների ոտնահարում : Հատկանշական է , որ Գոլանի բարձրունքներում անցկացված Իսրայելի կառավարության նիստում , այդ երկրի վարչապետն ասել է , որ Գոլանի բարձրունքներն ընդմիշտ մնալու են Իսրայելի վերահսկողության տակ : Այս արտահայտություններին ՄԱԿ-ի ԱԽ-ի և միջազգային հանրության ցուցաբերած հակազդեցությունն ապացուցեց , որ միջազգային հանրությունը երբեք չի ընդունելու Սիոնիստական ռեժիմի տարածամոլական քայլերը : Սակայն ռեժիմը տարբեր սադրիչ քայլերով , ինչպիսիք են` շրջանի աշխարհագրական դրվածքն ու դեմոգրաֆիան փոխելով , փորձում է ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում :
Սիրիայի դեմ Իսրայելի ռեժիմի սադրիչ ծրագրերի ինտենսիվացումը վկայում է այդ երկրի ընչաքաղցության շարունակման մասին : Կասկածից վեր է , որ Իսրայելի ռեժիմը և նրա աջակիցները հայտկապես ԱՄՆ-ն են կանգնած Սիրիայի ճգնաժամի կուլիսների հետևում : Տարածաշրջանում Իսրայելի ռեժիմի բռնազավթումները դատապարտող ՄԱԿ-ի կողմից հարյուրավոր բանաձևերի ընդունումը , վկայում է այդ ռեժիմի քայլերի նկատմամբ համաշխարհային մասշտաբով հակադրությունների ծավալման մասին , մինչդեռ Թել Ավիվը շարունակումէ իր քաղաքականությունը, բնականաբար արևմտյան երկրների աջակցությամբ:
Միջազգային իրադարձությունները վկայում են այն մասին , որ սիոնիստների դեմ միջազգային հանրության ընդդիմությունը նոր դրսևորում է ստացել: Աշխարհն իր հովանավորությունն է գհայտնում Պաղեստինի ժողովրդին: ՄԱԿ-ի կողմից Իսրայելի ռեժիմի քղքականության մշտական դատապարտումը կարող է կարևոր դեր ունենալ միջազգային հանրության տեղեկացվածության և ռեժիմի ինքնությունը բացահայտելու գործում : Սակայն ՄԱԿ-ի ԱԽ բավարարվում է Իսրայելի ռեժիմին բանավոր մեղադրանքներ ուղղելով: Վերջին տարիներին նույնիսկ որևէ դատապարտող հաղորդագրություն չի տարածել ռեժիմի դեմ , ինչը վկայում է ցուցադրական ու ձևական կողմնորոշումների տևակայման և բռնազավթիչ ռեժիմի դեմ խորհրդի կողմից լուրջ քայլերից հրաժարվելու մասին :
Նման գործունեության արդյունքում է , որ Սիոնիստական ռեժիմն իր համար ապահով անկյուն է գտել և հանգիստ մտքով շարունակում է տարածաշրջանում իրականացնել իր տարածամոլական քաղաքականությունը :