Մամուլի տեսութուն 27.05.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i141824-Մամուլի_տեսութուն_27.05.2021
Իրանի նախագահական ընտրությունների թեկնածուները սկսել են քարոզարշավը, կենտրոնանալով տնտեսական խնդիրների վրա և ներկայացրել իրենց ծրագրերը:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Մայիս 27, 2021 12:57 Asia/Tehran
  • Մամուլի տեսութուն 27.05.2021

Իրանի նախագահական ընտրությունների թեկնածուները սկսել են քարոզարշավը, կենտրոնանալով տնտեսական խնդիրների վրա և ներկայացրել իրենց ծրագրերը:

Քեյհան օրաթերթ

Սիրիացիները լայնածավալ մասնակցություն են ունեցել ընտրություններին 

Չչնայած ահաբեկչական խմբավորումներին աջակցող երկրների ճնշմանը, սիրիացիները լայնածավալ մասնակցություն են ունեցել նախագահական ընտրություններին:

Երեկ սիրիացիներն իրենց միասնությամբ ու համերաշխությամբ զարմացրին աշխարհին՝ լայնածավալ կերպով ամսնակցելով ընտրություններին, միաժամանակ  անհանգստացնելով ահաբեկչությանը սատարող երկրներին ՝ ԱՄՆ-ին, Բրիտանիային, Ֆրանսիային, Գերմանիային, Սիոնիստական ռեժիմը և Վաշինգտոնի տարածաշրջանային դաշնակիցներին:

 

Խորասան օրաթերթ

Իրանում մեկնարկել է նախագահական ընտրությունների քարոզարշավը

Իրանի նախագահական ընտրությունների թեկնածուները սկսել են քարոզարշավը, կենտրոնանալով տնտեսական խնդիրների վրա և ներկայացրել իրենց ծրագրերը:

Միևնույն ժամանակ, Պահապանների խորհրդի ներկայացրած ցուցակի վերաբերյալ   արձագանքները շարունակվում են:

Խորհրդի խոսնակ ՔՅադխոդային հայտարարել է, որ անունների հրապարակումցի հետո, թեկնածուները կարող են սկսել նախընտրական քարոզարշավը:

Քարոզարշավի մեկնարկն ավելի շատ «տնտեսական» է  և բոլոր հայտարարություններն ու մեկնաբանությունները հիմնականում  վերաբերում են տնետսությանը:

 

Էթեմադ օրաթերթ

Զարգացումն Իրանի ինքնիշխանության առանցքն է

Բրիտանական Financial Times- ին տված հարցազրույցում, ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին շեշտել է իր միջուկային ծրագրի զարգացման նկատմամբ Իրանի ինքնիշխանությունը: Ըստ «Ֆարսի» լրատվական գործակալության հաղորդման, ընդգծելով միջուկային ծրագիր մշակելու Իրանի իրավունքը Գրոսսին հավելել է, որ   Իրանի ինքնիշխանության իրավունքն է՝ զարգացնել սեփական միջուկային ծրագիրը:

Ի պատասխան 60 ուրան հարստացնելու Իրանի որոշման մասին հարցին, Գրոսսին մտահոգություն է հայտնել և անդրադառնալով վերջին երկու տարիների ընթացքում Իրանի միջուկային ծրագրի առաջընթացին, հավելել, որ ներկա իրավիճակը «շատ մտահոգիչ է» ՝ հաշվի առնելով, որ Իրանի միջուկային ծրագիրը վերջին երկու տարիների ընթացքում ավելի առաջադեմ է դարձել:

 

Աֆթաբե Յազդ թերթ

Կարելի՞ է վստահել PCR թեստերին

Եգանե Շող օլ-Շոարա. RT-PCR գենետիկական թեստն ԱՀԿ-ի  և Ինֆեկցիոն հիվանդությունների վերահսկման կենտրոնի կողմից որոշվել է որպես կորոնավիրուսի առավել ճշգրիտ ախտորոշիչ մեթոդ:

Այս թեստի միջոցով,  շնչառական տրակտի, քթի և կոկորդի նմուշներում հայտնաբերվում է կորոնավիրուսի  գենետիկական նյութը, որը կոչվում է RNA: RT-PCR մեթոդով, նմուշներում կարելի է ուսումնասիրել  Covid-19 վիրուսի առկայությունը և քանակն ու ահսկանալ հիվանդության ծանրությունը: Հետեւաբար, այս մեթոդը շատ հուսալի է հիվանդների թիվը ախտորոշելու և գնահատելու հարցում: Բայց չնայած այն հանգամանքին, որ PCR- ն Covid հիվանդության ախտորոշման ամենահուսալի թեստերից մեկն է, ինչպես մյուս թեստերը, այն ունի սխալի տոկոս:

 

armenpress.am

Հայաստանի տարածքում է գտնվում Ադրբեջանի զինված ուժերի մինչև 1000 զինծառայող. ԳՇ պետի տեղակալ

  Ներկա դրությամբ Հայաստանի տարածքում է գտնվում  Ադրբեջանի զինված ուժերի մինչև 1000 զինծառայող։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 27-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը։

«Նշված զինծառայողները մեր տարածքում լուրջ խնդիրներ կատարելու հնարավորություններ չունեն։ Եթե հարցին լուծում տանք ռազմական ճանապարհով, ապա այդ 1000 զինծառայողները մեր տարածքից դուրս գալ չեն կարող՝ մենք կոչնչացնենք բոլորին անխտիր կերպով»,- ընդգծեց Ասրյանը։

 

armenpress.am

ՀՀ պետական սահմանի օպերատիվ մարտավարական վիճակը հարաբերական լարված է

   ՀՀ պետական սահմանի օպերատիվ մարտավարական վիճակը հարաբերական լարված է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 27-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը։

«Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները փորձում են մի քանի ուղղություններում վարել իրենց սադրիչ-հարկադրական գործողությունները։ Իսկ մեր Զինված ուժերի ստորաբաժանումները, հակագործություններ իրականացնելով, փորձում են Հայաստանի Հանրապետության տարածք ներթափանցած հակառակորդի ուժերը և միջոցները վտարել մեր տարածքից»,- ասաց Ասրյանը։

ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի խոսքով՝ իրավիճակը լարված է եղել Սյունիքի մարզի Սև լիճ-Վերիշեն ուղղությունում և մայիսի 27-ի գիշերվա ընթացքում իրադրությունը լարվել է Գեղարքունիքի մարզի Կութ ուղղությունում։

 

 

armenpress.am

Ավստրիայի ԱԳ նախարարը կարևորել է ԼՂ հակամարտության լուծումն ու ռազմագերիների ազատ արձակումը

  Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալլենբերգը, Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արա Այվազյանի հետ հեռախոսազրույցի և ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ Վիեննայում կայացած հանդիպման ընթացքում մտահոգություն է հայտնել Արցախի շուրջ առկա լարվածության կապակցությամբ և կողմերին կոչ է արել ձեռնպահ մնալ իրավիճակի նոր սրացմանը հանգեցնող գործողություններից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Ավստրիայի արտգործնախարարությունից՝ մանրամասնելով, որ արտգործնախարարները քննարկել են Արցախյան  հակամարտությանը, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին, այդ թվում՝ տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր:

«Վտանգավոր մոլորություն կլինի հավատալ, որ հակամարտությունը լուծված է միայն այն պատճառով, որ զենքերն այժմ լուռ են: Ներքուստ հակամարտությունը շարունակում է եռալ»,- նշել է Շալլենբերգը՝ համոզմունք հայտնելով, որ տևական հակամարտությունը դադարեցնելու ամենակարևոր նախադրյալներից են մարդասիրական միջոցառումներն ու երկու կողմերի պատրաստակամությունը՝ ուղղված հակամարտության քաղաքական լուծմանը:

Նրա կարծիքով, այդ հարցում զգալի ներդրում պետք է ունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ (Ֆրանսիա, Ռուսաստան և ԱՄՆ) Եվրոպական Միության աջակցությամբ:

«Մեզ շտապ անհրաժեշտ են արագ և պրագմատիկ լուծումներ մարդասիրական այնպիսի հարցերում, ինչպիսիք են՝ բոլոր ռազմագերիներին ազատ արձակելը և ականազերծումը: Անհրաժեշտ է քաղաքական կամք՝ կրկին վերսկսելու երկխոսության գործընթացը՝ հակամարտության կարգավորման նպատակով: Մեր կարծիքով, այս գործում առաջատար դեր պետք է ունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները», -ասել է արտգործնախարար Շալլենբերգը՝ նշելով, որ անցյալ տարվա նոյեմբերի զինադադարը հակամարտության կարգավորմանն ուղղված առաջին քայլն էր միայն:

 

panarmenian.net

ՀՀ նախագահը՝ ԳՇ պետին․Պետք է անել առավելագույնը՝ զինվորականների և ՀՀ բնակչության անվտանգությունն ապահովելու

 Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ պետք է արվի առավելագույնը՝ սահմանագիծը պահող մեր զինվորականների և ՀՀ բնակչության անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ:

ԳՇ պետը նախագահին մանրամասներ է ներկայացրել Գեղարքունիքի մարզում ինժեներական աշխատանքներ կատարող հայ զինծառայողներին գերեվարելու դեպքի և սահմանային իրավիճակի վերաբերյալ:

Հանրապետության նախագահն անհետաձգելի է համարել համապատասխան մարմինների և առաջին հերթին՝ հայկական զինված ուժերի և դիվանագիտական բոլոր հնարավորությունների օգտագործումը գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ:

Նշելով, որ ՀՀ տարածքում Ադրբեջանի սադրիչ գործողությունները պետք է արժանանան միջազգային հանրության խիստ արձագանքին՝ նախագահն ասել է, որ շարունակելու է բարձրացնել հարցը միջազգային գործընկերների հետ շփումների ժամանակ:

Մայիսի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանցիները ՀՀ ԶՈւ 6 զինծառայողի են գերեվարել։ Նրանք գերեվարվել են Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս։ Նրանք բոլորը պայմանագրային զինծառայողներ են։

 

 

panarmenian.net

Սահմանների ամրապնդման համար Սյունիքում ռուս սահմանապահներին նոր տարածքներ են տրվել

  Գործադիրի նիստում որոշվել է Սյունիքի մարզի Կապան, Մեղրի և Տեղ համայնքներում անհատույց տարածքներ տրամադրել ՀՀ-ում տեղակայված ռուս սահմանապահներին։

Որոշումը պայմանավորած է ՀՀ հարավ-արևելյան սահմանների պաշտպանության ամրապնդման անհրաժեշտությամբ:

Կառավարությունն ընդունել է «Որպես նվիրատվություն գույք ընդունելու, գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով գույք հատկացնելու մասին» որոշումը։

Ըստ այդմ՝ ՀՀ-ն կընդունի Կապան, Մեղրի և Տեղ համայնքների կողմից նվիրված հողամասերը և ՀՀ սեփականությունը հանդիսացող այլ հողամասի հետ միասին պաշտպանական նպատակներով դրանք կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին և անհատույց օգտագործման իրավունքով կհատկացնի ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ՀՀ-ում տեղակայված սահմանապահ վարչությանը:

Ըստ հիմնավորման՝ 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել ամրացնել ՀՀ հարավ-արևելյան սահմանները, որի նպատակով էլ առանձնացվել են անհրաժեշտ հողամասեր:

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

 

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։