Մամուլի տեսություն 28.05.2021
Ջո Բայդենն ԱՄՆ հետախուզության սպաներին հանձնարարել է հայտնաբերել Չինաստանում կորոնավիրուսի տարածման աղբյուրը:
Իրան օրաթերթ
Բայդենը հետախուզական գործակալություններին հանձնարարել է գտնել կորոնավիրուսի տարածման աղբյուրը
Նախագահը հետախուզական գործակալություններին հանձնարարել է կրկնապատկել ջանքերը՝ կորոնավիրուսի բռնկման աղբյուրը հայտնաբերելու և դրա մասին 90 օրվա ընթացքում զեկույց ներկայացնելու ուղղությամբ:
Սպիտակ տան այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներում վերջերս նորից սկսեցին շրջանառվել լուրեր՝ Չինաստանի Վուհանի լաբորատորիայից վիրուսի տարածման կապակցությամբ, ինչին արձագանքեց նաև Պեկինը:
Առաջին անգամ կորոնավիորւսը հայտնաբերվել էր 2019-ի վերջին՝ Չինաստանի Վուհան քաղաքում:
Ջամե Ջամ օրաթերթ
«Սարսափների տան» սարսափելի գաղտնիքներն աստիճանաբար բացահայտվում են
Չնայած վերջին շաբաթներին աշխարհի ուշադրությունը սևեռված է ԱՐևմտյան Ասիայում տիրող լարվածության և Գազայի դեմ Սիոնիստական ռեժիմի հարձակումներ վրա, սակայն Սալվադոր փոքր երկրում տեղի ունեցած սարսափելի իրադարձությունը նույնպես գրավել է բոլորի ուշադրությունը:
Սալվադորի բնակելի տներցի մեկում հայտնաբերվել է 40 մարդու դի, որոնց մեծ մասը կանայք են:
Այս սարսափելի հանցագործության կապակցությամբ, ոստիկանությունը ձերբակալել է ինը մարդու, բայց հիմնական կասկածյալը տան սեփականատերն է, նախկին ոստիկան: Նախնական ոտվյալներով, նա հոգեբան է, որը կարող է խելագար լինել: Դիակները թաղվել են պարտեզում և տան այլ մասերում:
Համշահրի օրաթերթ
Սպիտակ տան խոսնակ է նշանակվել սևամորթ կին
Պատմության մեջ երկրորդ անգամ, Սպիտակ տան խոսնակ է նշանակվել սևամորթ կին:
Կարին Ջnոն Պիեռը, Սպիտակ տան խոսնակի պաշտոնում նշանակվելուց հետո հայտարարել է. «Մեծ պատիվ է լինել այս պաշտոնում: Հասկանում եմ այս պաշտոնում գտնվելու պատմական կարևորությունը»:
Նախագահ Ջորջ Բուշի նախագահությայն օրոք, Ջւդի Սմիթն առաջին սևամորթ կինն էր, ով 1991 թվականին նշանակվեց Սպիտակ տան խոսնակ:
Էթեմադ օրաթերթ
Հայաստանի արտգործնախարարը հրաժարական է տվել
Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաքդլյանն ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԳ նախարար Արա Այվազյանի պաշտոնանկության մասին:
Նախարարն այդ պաշտոնը զբաղեցնում էր անցած նոյեմբերից:
Իրան օրաթերթ
Իրանում ուսումնասիրում են ծնելիության խիստ նվազելու պատճառները
Ընտանիք և երեխաներ ունենալը, շատերի կարծիքով խանգարում է անձնական կյանքի որակին և անձնային աճին:
Իրանի գիտությունների և հետազոտությունների կլինիկական և ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Ֆարիբորզ Բաղերին անդրադառնալով ծնելիության նվազման պատճառներին, հայտարարել է. «Ուրիշ երկրներում ծնելիության անկման ուսումնասիրությունը մեզ համար պարզում է, թե ինչու ենք վերջին տասնամյակների ընթացքում Իրանում ծնելիության նվազման ականատես լինում»:
armenpress.am
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին
Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հանրապետության օրվան և 1918թ. մայիսյան հերոսամարտերին նվիրված պաշտոնական միջոցառմանը մասնակցեցին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը և այլ պաշտոնատար անձինք:
Պետական այրերը ծաղկեպսակներ դրեցին Սարդարապատի հուշահամալիրի մոտ:
Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի հերոսամարտում տարած պատմական հաղթանակի 103-ամյակը՝ Հանրապետության օրը:
1918-ի մայիսի 28-ին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում տված կենաց-մահու ճակատամարտերում տարած հաղթանակով վերականգնվեց հայ ժողովրդի անկախությունը, որը կորցրած էր շուրջ 9 դար առաջ:
103 տարի առաջ այս օրը Երևանից ոչ հեռու, ցեղասպանություն վերապրած հայ ժողովուրդը կռիվ տվեց թշնամու դեմ` հանուն հայրենի երկրի վերջին թիզ հողի պահպանության, հանուն ազգի հարատևման: Սարդարապատի ճակատամարտը որոշիչ էր հայ ժողովրդի համար և ճակատագրական՝ Հայաստանի համար: Հայրենիքի պաշտպանության համար ոտքի էր կանգնել ամբողջ ժողովուրդը: Զինվորների հետ միասին կռվի դաշտում էին ամբողջ ընտանիքներ՝ ծերեր, երեխաներ, կանայք:
Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: 1918թ. մայիսի 28-ին, Թիֆլիսում Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո, «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը:
Անկախ Հայաստանի առաջին վարչապետն է եղել Հովհաննես Քաջազնունին, վերջինը՝ Սիմոն Վրացյանը: Հայաստանի Հանրապետությունն ընդամենը երկու տարվա կյանք է ունեցել՝ մինչև 1920 թ. դեկտեմբերի 2-ը։ Այդ ժամանակ Երևան են մտել 11-րդ Կարմիր բանակի զորամասերը, և հանրապետությունը խորհրդայնացվել է:
1918թ. մայիսի 22-28-ին թուրք զավթիչների դեմ մղված պատմական հերոսամարտի 50-ամյա տարեդարձի օրը տեղի է ունեցել Սարդարապատի հուշահամալիրի բացումը: Այն կառուցվել է ճիշտ այն վայրում, որտեղ տեղի է ունեցել Սարդարապատի ճակատամարտը:
armenpress.am
Ռուսաստանում անտառային հրդեհների մակերեսը մեկ օրում գրեթե 1,5 անգամ ավելացել է
Ռուսաստանի Դաշնության տարածքի անտառներում հրդեհների ընդհանուր մակերեսը վերջին օրն ավելացել Է 3,1 հազար հեկտարով՝ մինչեւ ավելի քան 4,5 հազար հեկտար, կամ 45 տոկոսով, մայիսի 27-ին հայտնել Է դաշնային «Ավիալեսոխրանա»-ի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մայիսի 27-ի առավոտվա դրությամբ Ռուսաստանում գործել Է 38 անտառային հրդեհ 3 154 հեկտար տարածությունում: «Անցած օրը՝ 2021 թվականի մայիսի 27-ին, Ռուսաստանում վերացվել Է 51 անտառային հրդեհ 559 հեկտար տարածության վրա: Մոսկվայի ժամանակով 2021 թվականի մայիսի 28-ի 00՛:00-ի դրությամբ Ռուսաստանի Դաշնության տարածքում գործել Է 32 անտառային հրդեհ 4 524 հեկտար տարաության վրա, որոնց գծով կատարվել են ակտիվ մարման աշխատանքներ»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Անտառներում բռնկումների ամենից շատ տարածություններ են Տյումենի մարզում՝ 3 148 հեկտար: Նաեւ խոշոր օջախներ են գործում Օմսկի մարզում (510 հեկտար), Կրանսոյարսկի երկրամասում (488 հեկտար) եւ Յակուտիայում (342 հեկտար):
Աննշան տարածությամբ անտառներ են այրվում Իրկուտսկի եւ Նովոսիբիրսկի մարզերում, ինչպես նաեւ Ալթայի Հանրապետությունում: Հրդեհավտանգ սեզոն Է բացվել ՌԴ-ի 81 սուբյեկտներում, արտակարգ դրության ռեժիմ Է սահմանվել Տյումենի մարզի ամբողջ տարածքում: Հատուկ հակահրդեհային ռեժիմ Է գործում Ռուսաստանի Դաշնության 50 սուբյեկտներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Դամասկոսն ընտրություններում Ասադի հաղթանակը նշել է հրավառությամբ եւ ընդգրկուն զբոսահանդեսներով
Սիրիայում նախագահական ընտրությունների արդյունքների տոնումը, որտեղ հաղթանակ Է տարել պետության գործող ղեկավար Բաշար Ասադը, ուղեկցվել Է ընդգրկուն ժողովրդական զբոսահանդեսներով: Մարդիկ սկսել են Օմեյադների հրապարակ գալ մինչեւ քվեարության արդյունքների հայտարարումը, գործնականում յուրաքանչյուրի ձեռքին եղել Է սիրիական դրոշ կամ Էլ Ասադի դիմանկարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հրապարակում տեղակայել են բեմ եւ մի քանի Էկրաններ, որտեղ հեռարձակվել են տեղի ունեցող իրադարձությունները: Բարձրախոսներից հնչել Է ազգային երաժշտություն:
panarmenian.net
ԱՄՆ և ՌԴ նախագահները կհանդիպեն հունիսի 16-ին․ Տարածաշրջանային հակամարտությունները ևս կքննարկեն
Ըստ ձեռք բերված պայմանավորվածության` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ ղեկավար Ջո Բայդենի հանդիպումը տեղի կունենա հունիսի 16-ին` Ժնևում, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ի թիվս այլ հարցերի, նախագահները կքննարկեն նաև տարածաշրջանային հակամարտությունները։
Նախատեսվում է քննարկել ռուս-ամերիկյան հարաբերությունների վիճակն ու հետագա զարգացման հեռանկարները, ռազմավարական կայունության խնդիրները, ինչպես նաև միջազգային օրակարգի ակտուալ հարցեր, այդ թվում` փոխգործակցությունը կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարում։
panarmenian.net
ԵՄ գագաթնաժողովում որոշվել է արգելել բելառուսական ավիաընկերությունների թռիչքները Եվրամիություն
- ԵՄ գագաթնաժողովում որոշվել է արգելել բելառուսական ավիաընկերությունների թռիչքները Եվրամիության օդանավակայաններ և թռիչքները ԵՄ տարածքի վրայով։ Եվրոպական ավիափոխադրողներին խորհուրդ է տրվում հրաժարվել թռիչքներից Բելառուսի օդային տարածքում, գրում է ՏԱՍՍ-ը։
Այդ մասին ասվում է ԵՄ գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ, որն ընդունվել է՝ ի պատասխան Մինսկում Ryanair ավիաընկերության ինքնաթիռի պարտադրված վայրէջքի հետ կապված միջադեպի։
Որոշումը դեռևս ուժի մեջ չի մտել, այն դեռ պետք է համաձայնեցվի և հաստատվի ԵՄ Խորհրդում նախարարների մակարդակով, ինչը մի քանի օր կամ շաբաթ կպահանջի։
Բացի այդ, որոշվել է շտապ կարգով նոր պատժամիջոցներ սահմանել Բելառուսի դեմ և պահանջվել է ազատ արձակել ընդդիմադիր Ռոման Պրոտասևիչին։
Ավելի վաղ Աթենք-Վիլնյուս չվերթն իրականացնող ինքնաթիռի անձնակազմը Բելառուսի օդային տարածքում Մինսկից ահազանգ է ստացել, թե օդանավում ռումբ է տեղադրված: Բելառուսի իշխանությունները Ryanair-ի օդանավից պահանջել են վայրէջք կատարել, մարտական ինքնաթիռ է օդ բարձրացվել:
Վայրէջքից հետո Մինսկում ձերբակալել են ընդդիմադիր լրագրող Ռոման Պրոտասևիչին, որի նկատմամբ Բելառուսում քրեական գործ է հարուցված:
panarmenian.net
Ալիև․ Բաքուն հուսով է՝ արդեն կկարողանա զենք գնել ԱՄՆ-ից
Բաքուն հուսով է, որ արդեն կկարողանա զենք գնել ԱՄՆ-ից։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս․ տարածաշրջանային զարգացման և համագործակցության հեռանկարները» բանավեճի ժամանակ։
«Մենք ցանկանում ենք, որ մեզ հասանելի դառնա ամերիկյան զենքը։ Նախկինում մենք նման հնարավորություն չունեինք Հայաստանի հետ հակամարտության պատճառով։ Բայց հիմա, հակամարտության ավարտից հետո, մենք հուսով ենք, որ կկարողանանք դա անել»,- ասել է Ալիևը, գրում է Haqqin.az-ը։
Ալիևը հավելել է, որ, ընդհանուր առմամբ, Բաքուն հուսով է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հարաբերությունները կզարգանան։
«Մասնավորապես, մենք կարող ենք ակտիվացնել համագործակցությունն արդիական տեխնոլոգիաների, առևտրի ոլորտներում, քանի որ փոխադարձ առևտրի ծավալները ցածր են»,-ասել է նա։
1992-ի հոկտեմբերին ԱՄՆ Կոնգրեսn օրենք է ընդունել «Ազատության աջակցության ակտ» անվանումով, որը կանոնակարգում է պետական աջակցության տրամադրումը հետխորհրդային երկրներին։ Ըստ 907-րդ ուղղման, ԱՄՆ կառավարությանն արգելվում էր օգնություն ցուցաբերել Ադրբեջանի պաշտոնական կառույցներին, քանի դեռ այդ երկիրն «ակնհայտ քայլեր չի ձեռնարկել ապաշրջափակման և ՀՀ ու Լեռնային Ղարաբաղի դեմ ուժի կիրառման այլ հարձակողական գործողությունների դադարեցման ուղղությամբ»։ Սակայն 2002-ին Կոնգրեսը կրկին ուղղում կատարեց 907-րդ դրույթում, որը թույլ է տալիս նախագահին կասեցնել ակտի գործողությունը և արտոնել ռազմական օգնությունն Ադրբեջանին, ինչն էլ ամեն տարի անում է ԱՄՆ գործող նախագահը։