Մեկնաբանություն. Ինչո՞ւ է Նեթանյահույինն զայրացրել Մարդու իրավունքների խորհրդի բանաձևը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i141952-Մեկնաբանություն._Ինչո_ւ_է_Նեթանյահույինն_զայրացրել_Մարդու_իրավունքների_խորհրդի_բանաձևը
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը հինգշաբթի երեկոյան ընդունեց Գազայի հատվածում 12-օրյա ագրեսիայում Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների վերաբերյալ միջազգային հետաքննություն սկսելու մասին նախագծին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 29, 2021 08:22 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Ինչո՞ւ է Նեթանյահույինն զայրացրել  Մարդու իրավունքների խորհրդի բանաձևը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը հինգշաբթի երեկոյան ընդունեց Գազայի հատվածում 12-օրյա ագրեսիայում Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների վերաբերյալ միջազգային հետաքննություն սկսելու մասին նախագծին:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն կոմիսար Միշել Բաչելետը Գազայի հատվածում Իսրայելի իրականացրած գործողությունների վերաբերյալ զեկույցում հայտարարել է, որ չկա որևէ ապացույց, որ դիմադրության խմբերը Գազայում թիրախավորել են քաղաքացիական օբյեկտներ:

Սիոնիստական ​​ռեժիմը կոշտ արձագանքեց Մարդու իրավունքների խորհրդի որոշմանը և ռեժիմի ԱԳ նախարարությունը հստակ մերժեց բանաձևն ու հայտարարեց, որ չի համագործակցելու խորհրդի և այլ միջազգային կազմակերպությունների հետ: Վարչապետ Բենիամին Նեթանյահուն նույնպես, ուրբաթ օրը Մարդու իրավունքներ Խորհրդի այս  քայլը որակեց որպես «ամոթալի» և նշեց, որ Գազայի հատվածի վրա հարձակումները և պաղեստինցի երեխաների ու կանանց սպանություններն արդարացում ունեն:

Մարդու իրավունքների խորհրդի բանաձևի ընդունման կապակցությամբ Սիոնսիտական ռեժիմի զայրույթն ունի մի քանի պատճառ: 

Նախ, Մարդու իրավունքների խորհուրդը ՄԱԿ-ին առընթեր ՄԱԿ-ի մարմին է, և  Սիոնիստական ​​ռեժիմի կողմից  Գազայի հատվածում իրականացված գործողություրնների կապակցությամբ այս արձագանքը նվազագույն քայլն էր, որ կառույցը կարող էր անել, քանի որ Գազայի հատվածի վրա Սիոնիստական ​​ռեժիմի վերջին հարձակումների արդյունքում նահատակվել է ավելի քան 254 մարդ, այդ թվում ՝ 66 երեխա, 39 կին և 17 տարեցներ: Հետևաբար, Մարդու իրավունքների խորհրդի այս գործողությունը ճանապարհ է բացում այլ միջազգային կառույցների, այդ թվում ՝ Միջազգային քրեական դատարանի կողմից նմանատիպ քայլեր ձեռնարկելու համար, և, իհարկե, իսլամական երկրները նույնպես պետք է այս առումով ավելի ակտիվ լինեն:

Երկրորդ՝  Մարդու իրավունքների խորհրդի որոշումը  հաստատում է Գազայի պատերազմում Սիոնիստական ​​ռեժիմի պարտությունը և Դիմադրության խմբերի դեմ   ռեժիմի հուսահատությունն ու արդյունքում, կանանց և երեխաների սպանության գործողությունը: Այսպիսով, այս բանաձևը փաստորեն հերքում է   ռեժիմի պնդումները՝ Դիմադրության խմբերի նկատմամբ տարած հաղթանակի և Գազայի հատվածում Դիմադրության խմբերին պատկանող ռազմական թիրախները խոցելու մասին: Այդ է պատճառը, որ Սիոնիստական ​​ռեժիմը մեծ զայրույթով է արձագանքում այս կապակցությամբ ցանկացած գործողության: Նման արձագանք ունեցավ նաև  Ֆրանսիայի արտգործնախարարի  հայտարարությունը, որից հետո Թել Ավիվում Ֆրանսիայի դեսպանը կանչվեց ԱԳՆ:

Ի վերջո, այս զայրույթը վկայում է Սիոնիստական ​​ռեժիմի հանցավոր վարչապետի մոլորությունների մասին: Նեթանյահուն այժմ ապրում է շատ զգայուն և կրիտիկական ժամանակաշրջան: Մի կողմից, նա ներգրավված է կոռուպցիայի և կաշառակերության գործերի մեջ, իսկ մյուս կողմից, այս պարտության հետևանքները անկասկած կանդրադառնան նրա վրա, և նա կարժանանա նախկին վարչապետ Էհուդ Օլմերտի ճակատագրին: Այս կապակցությամբ, այժմ  սիոնսիտական լրատվամիջոցները և  որոշ քաղաքական գործիչներ հստակ հայտարարում են, որ այս պատերազմը խայտառակ պարտություն էր Իսրայելի համար: