Մամուլի տեսություն 29.05.2021
Խորհրդարանի պատգմավորների հետ Իսլամական հեղափոխության առաջնորդի հանդիպումը և առաջիկան նախագահական ընտրությունների մասին մեծարգո առաջնորդի արտահայտությունները արձագանք են գրել մեծ թվով օրաթերթերում:
Քեյհան օրաթերթ
Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո ԱՄՆ-ի ոստիկանությունը սպանել է ևս հազար մարդու
ԱՄՆ-ի ոստիկանության կողմից այդ երկրի քաղաքացիների սպանությունը նույնիսկ Ջորջ Ֆլոյդի վայրենաբար սպանությունից հետո չի նվազել: Վերջերս հրապարակված մի հաղորդման համաձայն վերջին մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ի ոստիկանության կողմից սպանվել է ավելի քան 1000 մարդ:
Բրիտանական «Morning Star» օրաթերթի հաղորդմամբ, «Ոստիկանության բռնությունները նկարագրող» խումբը այս մասին հաղորդել է, որ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի ապանությունից մեկ տարի անց ԱՄՆ-ի ոստիկանության սպաները սպանել են ևս 1068 մարդ: Այս զեկույցը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ում ամեն օր ոստիկնաության կողմից սպանվում է 3 մարդ: Այս հիմունքներով, 2021թ. սկզբից մինչ օրս միայն 6 օրվա ընթացքում է, որ ոստիկանության ձեռքով մարդ չի սպանվել:
Ջավան օրաթերթ
Իրանի մեծարգո առաջնորդ.«Տնտեսական խնդիրները լուծելու համար մարդկանց համոզելը մեծացնում է ժողովրդի մասնակցությունը»
Հինգշաբթի առավոտյան Իսլամական խորհրդարանի նախագահի ու պատգամավորների հետ տեսակապով հանդիպման ընթացքում Իրանի Իսլամական Հեղափոխության մեծարգո առաջնորդը առաջիկա նախագահական ընտրությունների թեմայով իր կարևոր ելույթի ընթացքում նախագահի թեկնածուների ծրագրերում ժողովրդի տնտեսական ու կենցաղային խնդիրների համար իրական լուծումներ ներկայացնելը համարել է այն գործոնը, ինչը ընտրություններին կմեծացնի ժողովրդի մասնակցությունը:
Էբթեքար օրաթերթ
ՀԳՀԾ-ի վերականգնումը ո՞ւմ օգտին է: Վիեննան ճակատակրական կանգառում
ՀԳՀԾ-ի վերաբերյալ Վիեննայում անցկացվող բանակցությունները մոտեցել են իրենց ամենազգայուն ու ճակատագրական փուլին: Բանակցային 5 փուլերի անցկացումը ցույց է տալիս, որ դրա կողմերը դանդաղ ու շարունական ռիթմով մտադիր են հասնել վերջնական արդյունքի:
Առցանց լուրերի հաղորդմամբ Վիեննայի բանակցությունների 5-րդ փուլը դրական հեռանկարով շարունակվում է այն դեպքում, երբ բանակցող կողմերը հուսով են այս փուլը համաձայնության հասնելու համար վերջին փուլը լինի:
Աֆթաբե Յազդ
Քաղաքականության մեջ բացարձակ բարեկամ ու թշնամի գոյություն չունի
Չնայած որ Սպիտակ Տուն-Կրեմլ հարաբերությունները 2014թ. իվեր սառել են, սակայան դա չի նշանակում, որ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն որպես բացարձակ թշնամիներ հարաբերության ոչ մի եզր չունեն: Աֆթաբ Յազդ օրաթերթին տված հարցազրույցում Դոկտոր Ալի Բիգդելին ասում է.«Քաղաքականության մեջ բացարձակ թշնամի ու բարեկամ հասկացությունն անիմաստ է, ինչպես անցյալում, չնայած ԱՄՆ-ի ու Բրիտանիայի կառավարությունները ավելի լավ հարաբերություններ ունեին, սակայն Ռուզվելթը Թեհրան կատարած այցի ընթացքում Բրիտանիայի դեսպանատան փոխարեն գնաց Մոսկվայի դեսպանատուն»:
armenpress.am
Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին
Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարությունն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պահվող անձանց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարության «Թվիթեր»-ի միկրոբլոգում հրապարակվել է հետևյալ գրառումը.
«Հայ-ադրբեջանական սահմանին վերջին զարգացումները անհանգստացնող են և վտանգավոր. անհրաժեշտ է անհապաղ դեէսկալացիա: Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և պահվող անձանց»:
Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ն գրառմանը կից տեղադրել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերաբերյալ ԵՄ հայտարարությունը, որը հրապարակվել է մայիսի 28-ին:
armenpress.am
Կանադայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Ադրբեջանի ԶՈՒ կողմից 6 հայ զինծառայողների գերեվարման կապակցությամբ
Կանադայի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կողմից 6 հայ զինծառայողների գերեվարման և հայ-ադրբեջանական սահմանին պահպանվող լարվածության կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կանադայի ԱԳՆ «Թվիթեր»-ի պաշտոնական միկրոբլոգում հրապարակվել է հետևյալ գրառումը.
«Կանադան մտահոգված է ադրբեջանցի զինվորականների կողմից 6 հայ զինծառայողների գերեվարմամբ և հայ-ադրբեջանական սահմանին պահպանվող լարվածությամբ: Մենք կոչ ենք անում բոլոր հարցերը լուծել խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»:
panorama.am
Մարուքյան. Ադրբեջանի քաղաքական էլիտան Հայաստանի ներքաղաքական պրոցեսների կորդինատորն է
«Ադրբեջանը, ադրբեջանական զինված ուժերը, քաղաքական էլիտան Հայաստանի ներքաղաքական պրոցեսների կորդինատոր են սկսկում դառնալ»,-հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ անդրադառնալով Հայաստանի տարածք ադրբջանական զինծառայողների մուտքին, առաջխաղացմանը, նրանց կրակոցների հետևանքով զինծառայողի մահվանն ու վեց հայ զինծառայողների գերեվարմանը։Մարուքյանի խոսքով, սահմանային լարվածության հետևանքով Հայաստանում առաջանում են ցնցումներ, միաժամանակ «չենք կարողանում կենտրոնանալ մեր տնային աշխատանքի վրա ու մեր խնդիրները կարգավորել»։ԼՀԿ առաջնորդը նշեց, որ Հայաստանի ներքաղաքական կյանքի բաղադրիչ է դարձել Ադրբեջանի մասնակցությունը։«Ադրբեջանը դարձել է սպասվող արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի կարևոր դերակատար»,-ասաց նա։Մարուքյանը նշում է, որ այս պարագայում չի կարող լինել քարոզարշավ, ինչը ենթադրում է իշխանությունների քննադատություն, նրա դեմ ակցիաներ, քանի որ կարևորում է պետության հիմքերի չխարխլելը։«Սա է պատճառը, որ մեր քաղաքական տեխնոլոգիաները տարբերվելու են նախկիններից»,-ասաց Մարուքյանը՝ նշելով, որ իր կուսակցությունը կանգնած է պետականության կողքին, պատրաստ է պայքարել արտաքին ճակատներում։
panorama.am
Կարող են լինել բազմաթիվ հիմքեր ՝ ընտրությունները չեղարկելու համար, եթե լինի ցանկություն․ Լարիսա Ալավերդյան
Այս իշխանությունը կամ «Քաղաքացիական պայմանագիրը» վերարտադրվելու հնարավորություն չունի։ Այս մասին «Panorama.am»-ի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ, Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
«Այստեղ իրավիճակն այլ է։ Եթե իրենց ընդդիմադիր համարող խորհրդարանական ուժերի հետ լինի պայմանավորվածություն, այդ առումով իշխանության վերարտադրության վտանգը կա։ Եթե մտնեն անօրինական պայմանավորվածությունների մեջ, ապա չի բացառվում , որ ինչ-ինչ պայմանավորվածություններ լինեն։ Մենք առաջին անգամը չենք լինի ականատես, եթե ասեն սա չենք անում, այն չենք անում, բայց իրականում անում են։ Երկու անգամ վարչապետ չընտրելը կամ ԱԺ-ն լուծարելը եղել են զուտ պայմանավորվածության արդյունք և ամենևին էլ երկում տիրող իրավիճակով պայմանավոված չի եղել»,- ասաց Ալավերդյանը։
Ալավերդյանի դիտարկմամբ բոլոր դեպքերում անվստահություն կա ՝ տարբեր քաղաքական ուժերի նկատմամբ։
Միաժամանակ Մարդու իրավունքների առաջին պաշտպանը կասկածի տակ դրեց ընտրությունների նշանակման գործընթացը, ասելով․
«Ընտրական գործընթացը միայն ու միայն ավելացնում է բոլոր այն անօրինությունները, որոնք գործում են այս իշխանությունների օրոք և լուռ համաձայնությամբ՝ մինչև անգամ մասնակցությամբ այլ կուսակցությունների» ։
Ինչ վերաբերում է հարցին,թե արդյոք չկան օրենդրական հիմքեր ընտրական գործընթացը կասեցնելու, ինչպես պնդել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն,ապա Ալավերդյանը նկատեց, որ ցանկության պարագայում կգտնվեն հիմքերը։
«Ցանկացած պետությունում, այդ թվում մեզ մոտ, կարող են լինել բազմաթիվ հիմքեր ՝ ընտրությունները չեղարկելու համար, եթե լինի ցանկություն»,-ավելացրեց նա։