Մեկնաբանություն ԻՀՊԿ գլխավոր հրամանատարի ելույթը. Տարածաշրջանում ԱՄՆ-ի նպատակների բազմակողմանի վերլուծություն
Իրանի Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի գլխավոր հրամանատարը հայտարարել է.«ԱՄՆ-ն նպատակ ունի ապակայունացնել տարածաշրջանը»:
Գեներալ-մայոր Սալամին ասել է.«ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի նման անձնավորությունը չի կարող փոխել Սպիտակ Տան հետապնդած քաղաքականությունը»:
Գեներալ-մայոր Սալամին հավելել է.«ԱՄՆ-ի գործեղանակները կարող են փոխվել, բայց նպատակները ՝ ոչ»:
ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարի ելույթը բազմակողմանի վերլուծություն է Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի ստրատեգիական նպատակների մասին: Նա իր ելույթում անդրադարձել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ռազմավարական ու կայուն բաժնին, որն ընդգրկում է Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի հավակնոտ նպատակներն ու շահերը:
ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարը նշել է.«Ամերիկացիների հիմնական նպատակը տարածաշրջանի երկրներն անապահով դարձնելն ու նրանց մշտական լարվածության տակ պահելն է»:
Գեներալ-մայոր Սալամիի խոսքով՝ իսլամական երկրներում անապահովության տարածումը Միացյալ Նահանգների հիմնական նպատակներից է այդ երկրները փոքրացնելու համար: Միացյալ Նահանգների կայուն ռազմավարություններից է այդ երկրների ուժային կառուցվածքի ոչնչացումը և իսլամական աշխարհի էներգետիկ ռեսուրսներին ու տնտեսությանը տիրանալը:
Հարց է ծագում, թե որո՞նք են Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի ստրատեգիական նպատակները:
Այդ հարցի պատասխանելու համար, պետք է մի քանի կետերի ուշադրություն դարձնել: Նախ հարկ է նշել, որ Արևմտյան Ասիայի նշանակությունն ԱՄՆ-ի համար ոչ միայն չի նվազել, այլև հաշվի առնելով ռազմական հավասարակշռության փոփոխությունը և ուժային հավասարությունների վրա Դիմադրության հոսանքի ազդեցությունը, Արևմտյան Ասիայի նշանակությունն ավելի է մեծացել ԱՄՆ-ի համար:
Այդ հավասարության մեջ էներգիայի ռեսուրսներին տիրելը և Արևմտյան Ասիայում անապահովություն ու լարվածություն ստեղծելը ԱՄՆ-ի ճնշման լծակն է տարածաշրջանային մրցակցություններում:
Երկրորդ կետն այն է, որ Ամերիկայի ռազմավարական շահը՝ Արևմտյան Ասիայում Իսրայելի անօրինական ռեժիմի գոյության պահպանումն է: Տարածաշրջանում ահաբեկչության և անապահովության հիմք համարվող Իսրայելին աջակցելն ԱՄՆ-ի ապօրինի շահերի ապահովման հիմնասյուներից է:
Երրորդ ուշագրավ կետը ԱՄՆ-ի տարածաշրջանային ռազմավարությունն է: «Իրանին սանձելու քաղաքականությունն» Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի գլխավոր քաղաքականությունն է համարվում:
ԱՄՆ-ը պատժամիջոցներով փորձեց առավելագույն ճնշումը կիրառել Իրանի դեմ, սակայն չհաջողեց իրագործել իր նպատակները և անվտանգության առավելագույն ճնշման քաղաքականությունը որդեգրեց: 2020թ. հունվարի 3-ին, ԱՄՆ-ի ահաբեկիչ ուժերը Բաղդադի օդանավակայանի մոտակայքում հրթիռային հարձակում իրականացնելով, սպանեցին ԻՀՊԿ-ի Ղոդս ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիին և նրա ուղեկիցներին, որոնք Իրաքի կառավարության պաշտոնական հյուրն էին: Այդ ահաբեկչական քայլից հետո, Իրաքի խորհրդարանը բանաձև վավերացնելով, պահանջեց այդ երկրից ամերիկացի բանակայինների հեռանալը:
Անդրադառնալով տարածաշրջանում ամերիկացի զավթիչների ներկայության շարունակմանը, ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարն ասել է.«Նրանք Իրաքում շարունակում են իրենց զավթիչ ներկայությունը, Սիրիայում ևս խռովություն են տարածում, իսկ Եմենում սաուդցիների միջոցով կրակ են տեղում և միայն հարկադրված փախչում են Աֆղանստանից»:
Ներկայումս ԱՄՆ-ը շուրջ 46 ռազմաբազա ունի Արևմտյան Ասիայում, այն պայմաններում, երբ տարածաշրջանում փոխվել են ռազմական ու անվտանգության հավասարությունները:
ԻՀՊԿ գլխավոր հրամանատարի վերլուծությունը պարզ պատկեր է ներկայացնում տարածաշրջանից: Գեներալ Սալամին ասել է.«Ամերիկացիիները տարածաշրջանից հեռանալուց բացի այլ ելք չունեն, իսկ չհեռանալու դեպքում, կհեռացվեն և թվում է, որ դա հասկացել են»: