Մեկնաբանություն- Փաշինյանի դիտողությունները Հայաստանի առաջիկա ընտրությունների վրա ազդելու Բաքվի ջանքերի վերաբերյալ
Չնայած Ադրբեջանը և Թուրքիան Նիկոլ Փաշինյանին աջակցում են վարչապետի պաշտոնը շարունակելու հարցում, Փաշինյանը Բաքվի պաշտոնատարներին մեղադրել է Հայաստանի առաջիկա ընտրությունների վրա ազդելու փորձ կատարելու մեջ:
Այդ կապակցությամբ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սահմանային լարվածություններ առաջացնելով Ադրբեջանը փորձում է ազդել Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վրա, որովհետև չի ցանկանում այդ ընտրություններում հաղթող տեսնել Փաշինյանի կուսակցությանը:
Փաշինյանի այս հայտարարությունը չպետք է շատ լուրջ ընդունել : Հատկապես որ թվում է, թե Փաշինյանն ընտրական քարոզարշավի շրջանակում է նման հայտարարություն արել:
Այն պայմաններում, երբ Երևանում խիստ սրվել են ժողովրդական բողոքները և բանակի բարձրաստիճան այրերը Փաշինյանին կոչ են արել հրաժարական տալ, նա Հայաստանի պաշտոնատարներին մեղադրում է հեղաշրջման փորձ կատարելու մեջ:
Հայաստանում քաղաքական իրավիճակը նոր երանգ ստացավ այն ժամանակ, երբ Փաշինյանը հայտարարեց ղարաբաղյան 44-օրյա պատերազմում ռուսական Ինկանդեր հրթիռների անգործունակ լինելու մասին, որից հետո ժողովրդական բողոքներ ծայր առան:
Այդ հայտարարությունից հետո, Հայաստանի բանակը սուր քննադատություններ ուղղեց Փաշինյանին: ԶՈՒ գլխավոր շտաբը հաղորդագրություն տարածելով, Փաշինյանի անհապաղ հրաժարականը պահանջեց: Սակայն Փաշինյանը բանակի այդ հայտարարությունը հեղաշրջման փորձ բնութագրեց և պաշտոնից հեռացրեց ԶՈՒ գլխավոր շտաբի պետին: Նման պայմաններում, Ադրբեջանի ու Թուրքիայի առաջնորդներն ամենամեծ աջակցությունը ցուցաբերեցին Փաշինյանի կառավարությանը: Որովհետև Բաքի և Անկարայի պաշտոնատարները գիտեն, որ Փաշինյանի իշխանությունից հեռանալով կբարդանա ղարաբաղյան խաղաղության համաձայնագրի իրագործումը: Հաշվի առնելով Փաշինյանի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ցուցաբերած աջակցությանը, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հայտարարությունները փորձ են ժողովրդի ձայնը շահելու համար:
Թուրքիայի քաղաքական, տնտեսական և սոցիալական հետազոտությունների հիմնադրամի տնօրեն, քաղաքական հարցերի թուրք փորձագետ՝ Մուրադ Յաշաիլ Թաշն ասել է.«Հայաստանի զարգացումների առնչությամբ կան երեք փոխկապակցված գործոններ: Այս գործոններն են՝ աղքատությունը և դրա տարածումը ժողովրդի մեջ, ղարաբաղյան երկրորդ պատերազմում Հայաստանի պարտությունը, Ադրբեջանի մուսուլման ժողովրդի վճռակամության հանդեպ պարտությունը և Փաշինյանի կառավարության դիմակայությունը՝ կանխելու ընդդիմադիր կուսակցությունների քաղաքական ազդեցությունը»:
Փաստորեն թուրք փորձագետը համոզված է, որ Փաշինյանի իշխանության օրոք չի նվազել Հայաստանի ժողովրդի աղքատությունը: Սակայն նրա կառավարությունը փորձել է կանխել ընդդիմադիր կուսակցությունների ներազդեցությունը Երևանի իշխանության մեջ:
Այդ առնչությամբ չպետք է անտեսել այն իրողությունը, որ Հայաստանում անցկացված վերջին սոցհարցումները Նիկոլ Փաշինյանի գլխավոր «Իմ քայլը» կուսակցության պարտության մասին են վկայում: Այդ պատճառով, Փաշինյանը Հայաստանի ժողովրդի ու կառավարության գլխավոր թշնամում մեղադրանքներ ուղղելով փորձում է վերագտնել իր աջակիցներին: Անտարակույս հունիսի 20-ին կայանալիք ընտրություններում Փաշինյանի կուսակցության պարտությամբ, քաղաքական այդ գործիչը հավետ կհեռանա Հայաստանի քաղաքական կյանքից: